«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Դավիթ Մինասյան, ՏՀՏ մասնագետ, դասավանդող

Ուսումնական հաստատությունների WEB կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ
(սկիզբը նախորդ համարում)

Ինչպիսի կառուցվածք պետք է ունենա կայքը

Առաջին քայլը, որի վրա կցանկանայինք դարձնել ձեր ուշադրությունը, կայքի քարտեզի նախագծումն է: Այն իրենից ներկայացնում է գրաֆիկական պատկեր (որոշ դեպքերում տրվում է տեքստային բացված ձևով), որում ցույց է տրվում այցելուների շարժը կայքում, ինչպես նաև նրա յուրաքանչյուր էջը, և ինչպես են դրանք կապված այլ էջերի, նյութերի և արտաքին հղումներ հետ:
Խորհուրդ է տրվում մշակել կայքի կառուցվածքի մի քանի տարբերակ և այն քննարկել կայքի նախագծման աշխատանքներին կցված ուսումնական հաստատության պատասխանատուի հետ և ընտրել նրանցից մեկը, որպեսզի հետագայում կառուցվածքային փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չլինի: Ուսումնասիրեք այլ կայքեր, որոնք ձեզ շատ են դուր գալիս: Օգտվեք «Որքան պարզ, այնքան լավ» սկզբունքից։ Օգտագործեք նրանց կառուցվածքները նաև ձեր կայքի կառուցվածքի մշակման գործում: Օգտվողների գերակշիռ մասը ընդամենը ցանկանում է տեսնել թեթև, հարմար և շարժունակ կայք:
Միևնույն ժամանակ չի բացառվում կայքի կառուցվածքի հետագա փոփոխություն, որը խորհուրդ է տրվում կատարել 2-3 տարին մեկ անգամ, կախված կայքից օգտվողների թվից և պահանջներից, իսկ օգտվողների թիվը կարելի է գրանցել զանազան հաշվիչների օգնությամբ:
Խորհուրդ է տրվում օգտագործել կայքի կառուցվածքի հետևյալ տարբերակներից որևէ մեկը, իսկ ավելի փորձառու WEB նախագծողները կարող են բերվածների հիման վրա մշակել իրենց տարբերակը:

Տարբերակ 1.

Լ Ո Գ Ո
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹ
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆՅՈՒԻ ՏԻՐՈՒՅԹ

ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԵՆՅՈՒԻ
ՏԻՐՈՒՅԹ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
/ՓՈՓՈԽՎՈՂ/
ՏԻՐՈՒՅԹ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Տարբերակ 2.

Լ Ո Գ Ո
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆՅՈՒԻ ՏԻՐՈՒՅԹ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
/ՓՈՓՈԽՎՈՂ/
ՏԻՐՈՒՅԹ

ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԵՆՅՈՒԻ
ՏԻՐՈՒՅԹ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Տարբերակ 3.

Լ Ո Գ Ո
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹ ՍԿԻԶԲ

ՀԻՄՆԱԿԱՆ
/ԳԼԽԱՎՈՐ/
ՄԵՆՅՈՒԻ
ՏԻՐՈՒՅԹ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
/ՓՈՓՈԽՎՈՂ/
ՏԻՐՈՒՅԹ

ՕԳՏԱԿԱՐ
ՀՂՈՒՄՆԵՐԻ
ԿԱՄ
ԳՈՎԱԶԴՆԵՐԻ
ՏԻՐՈՒՅԹ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Տարբերակ 4 .

Լ Ո Գ Ո
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹ ՍԿԻԶԲ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
/ՓՈՓՈԽՎՈՂ/
ՏԻՐՈՒՅԹ

ՀԻՄՆԱԿԱՆ
/ԳԼԽԱՎՈՐ/
ՄԵՆՅՈՒԻ
ՏԻՐՈՒՅԹ

ՎԵՐՋԻՆ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ
ՆՈՐ ԷՋԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳՈՎԱԶԴՆԵՐԻ
ՏԻՐՈՒՅԹ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Տարբերակ 5.

Լ Ո Գ Ո
ՍԿԻԶԲ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹ

ՀԻՄՆԱԿԱՆ
/ԳԼԽԱՎՈՐ/
ՄԵՆՅՈՒԻ
ՏԻՐՈՒՅԹ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
/ՓՈՓՈԽՎՈՂ/
ՏԻՐՈՒՅԹ

ՎԵՐՋԻՆ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ
ՆՈՐ ԷՋԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳՈՎԱԶԴՆԵՐԻ
ՏԻՐՈՒՅԹ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Վերը բերված կառուցվածքներում տիրույթների պարունակություններն ունեն այսպիսի նկարագրություն`
ԼՈԳՈ – կայքի վերին մաս, որում ցանկալի է՝ լինի ուսումնական հաստատությանը կամ կրթական ոլորտին վերաբերվող տեսարան-նկար, ինչպես նաև կայքի տարբեր լեզուներով լինելու դեպքում` այդ լեզուներով ուսումնական հաստատության անվանումը
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹ – տվյալ լեզուներին համապատասխան պետությունների դրոշների առկայություն
ՍԿԻԶԲ - անցում կայքի առաջին էջին (այս հղումը կարելի է դնել նաև ԼՈԳՈ – ի նկարի վրա)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՆՅՈՒԻ ՏԻՐՈՒՅԹ – այստեղ կարող են գտնվել  ՄԵՐ ՄԱՍԻՆ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԵՍԱԴԱՐԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ և այլ էջեր
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆՅՈՒԻ ՏԻՐՈՒՅԹ - այստեղ կարող են գտնվել  ՍԿԻԶԲ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ էջեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ՓՈՓՈԽՎՈՂ) ՏԻՐՈՒՅԹ – այս տիրույթում ներկայացվում են կայքի էջերի պարունակությունները (տեքստեր, նկարներ և այլն)
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ -  գրվում է կայքի ստեղծման տարեթիվը և ուսումնական հաստատության անվանումը:

Կայքի կառուցվածքի ընտրությունից հետո անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կայքի էջերի բովանդակային մասի ստեղծման աշխատանքներին: Էջերն իրենց պարունակությամբ կարելի է բաժանել երկու խմբի`

    • էջեր, որոնց բովանդակությունը ոչ միշտ է փոփոխվում: Նրանց թվին են պատկանում ՄԵՐ ՄԱՍԻՆ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՏԵՍԱԴԱՐԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ և ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ էջերը:
    • էջեր, որոնց բովանդակությունը փոփոխվում է պարբերաբար: Նրանց թվին են պատկանում ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ էջերը:

Էջերի բովանդակային մասերի պատրաստման աշխատանքները բավականին աշխատատար են և անհրաժեշտ է աշխատանքները բաժանել համաձայն ստեղծված աշխատանքային խմբի: Այս աշխատանքները կատարելիս շատ է կարևորվում աշխատանքի ճիշտ բաժանումը, տեքստերի մշակումը, անհրաժեշտության դեպքում նրանց այլ լեզվով թարգմանելն ու տեղադրելը, անհրաժեշտ նկարների ստեղծումն ու տեղադրումը, պարբերաբար փոփոխվող  ինֆորմացիայի մշակումը, տեղադրումը և արխիվավորումը:

Իսկ այժմ առաջին էջի մասին

Այս էջի վրա անհրաժեշտ է աշխատել բավականին երկար: Նրանում հենց առաջին հայացքից պետք է արտացոլվեն ուսումնական հաստատությանը վերաբերող կարևորագույն տեղեկությունները` կառուցվածքը, գործունեությունը, ինչպես կարելի է կապվել հաստատության հետ և այլն: Որակյալ կապ ունենալու դեպքում ցանկալի է, որ այն պարունակի տարբեր կոլաժներ, անիմացիաներ, օգտակար հղումներ, գովազդային հոլովակներ, ինչպես նաև այցելուների թիվը գրանցող հաշվիչներ:
Տեքստային մասերի ստեղծման համար օգտագործեք տարբեր չափի և գույնի տառատեսակներ օգտվելով Cascading style sheets (CSS)-ից: Էջից էջ անցումները կազմակերպելիս հղումներին տվեք այլ տառատեսակ և ֆոնային առանձնահատկություններ:
Աշխատեք պահպանել առաջին էջի օրինաչափությունները մյուս էջերի համար նույնպես:

Վերջին աշխատանքների կատարում կամ խորհուրդներ

    • Փորձարկեք ստեղծված կայքը տարբեր համակարգիչներից և տարբեր բրաուզերների օգնությամբ
    • հաճախակի օգտվեք HTML կոդերց, մեկնաբանություններից և կաղապարներից (շաբլոններից),
    • գրանցեք ձեր կայքը տարբեր որոնողական ծառայություններում
    • մեծ կայքեր ստեղծելու դեպքում օգտվեք համապատասխան ծրագրային փաթեթներից (օրինակ` Dreamweaver), որոնք հնարավորություն են տալիս աշխատելու մեծ թվով ֆայլերի հետ
    • ժամանակ առ ժամանակ ուսումնասիրեք նմանատիպ այլ ծրագրային փաթեթներ
    • գովազդեք այն տարբեր առիթներով և տարբեր տեղերում
    • կազմակերպեք և անցկացրեք կայքի կամ առանձին ենթակայքերի  շնորհանդեսներ
    • տարեք համապատասխան աշխատանքներ կայքի այցելուների հետ
    • փոխշահավետ պայմաններով տեղադրեք գովազդներ ձեր կայքում և հակառակը` կայքը գովազդեք այլ կայքերի օգնությամբ:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.