«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս

ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ ՄԵՆԱԿ
Խորհրդածություններ
( հատվածներ)

Երկրորդ գիրք

Սկիզբը

1. Առավոտյան հարկ է ասել ինքդ քեզ. «Այսօր  ստիպված կլինեմ հանդիպել աներես, անշնորհակալ, հանձնապաստան, նենգ, նախանձոտ, անհաշտ մարդկանց հետ: Այդ հատկությունները ծագում են բարու և չարի չիմացությունից: Իսկ ես, որ ճանաչել եմ բարու հիասքանչ և չարի անարգական բնույթները, հասկանում եմ նաև նրանց բնույթը, ովքեր մոլորվում են: Նրանք ինձ հարազատ են ոչ արյամբ և ծագմամբ, այլ աստվածային բարեհաճությամբ և բանականությամբ: Ես իմացությամբ պաշտպանված եմ նրանց չարիքից: Նրանք չեն կարող ինձ ներքաշել ինչ-որ ամոթալի բանի մեջ: Բայց և չի կարելի զայրանալ ու ատել նրանց, ովքեր ինձ հարազատ են: Մենք ստեղծված ենք համատեղ գործունեության համար, ինչպես ոտքերը և ձեռքերը, կոպերը, վերին և ստորին ծնոտները: Ուստի հակազդել միմյանց` հակառակ է բնությանը, իսկ սրտնեղել և խորշել այդպիսի մարդկանցից` նշանակում է նրանց հակազդել»:

3. Աստվածների արարածը լեցուն է նախախնամությամբ: Պատահականությանը վերագրվողը նույնպես առաջանում է ոչ առանց բնության մասնակցության, այսինքն` կապված է նրան, ինչի վրա տիրում է նախախնամությունը: Ամեն ինչ ծագում է այդ ակունքից. նրանում և´ անխուսափելին է, և´ ողջ աշխարհին օգտակարը. դրա մասն ես դու: Բնության ցանկացած մասի համար բարիք է այն, ինչ ծնում է Ամբողջի բնությունը և ինչ օժանդակում է իր պահպանմանը: Ինչպես տարրերի, այնպես էլ բարդ մարմինների փոփոխությունները նպաստում են աշխարհի պահպանմանը: Ահա մտքեր, որոնք քեզ պետք է բավարարություն տան, թող նրանք լինեն քո հիմնադրույթները….

4. Հիշիր, թե որ ժամանակներից ես դու մի կողմ դնում այդ մտորումները և քանի անգամ, ժամկետի երկարաձգում ստանալով աստվածներից, չես օգտվել դրանից: Հարկ է վերջ ի վերջո գիտակցել, թե ինչպիսի աշխարհի ես դու պատկանում որպես մաս, որ աշխարհատիրակալի արտահոսումն ես: Իմացիր, որ քո կյանքի ժամանակը սահման ունի, և եթե չօգտվես դրանից սեփական կրթության համար, ապա այն կանհետանա, ինչպես կանհետանաս և դու, և այլևս չի վերադառնա:

5. Հոգ տար այն գործի մասին, որով այժմ զբաղված ես, որպեսզի այն կատարես հռոմեացուն և այրին արժանավայել կերպով, կատարյալ լրջությամբ, անկեղծությամբ, մարդկանց նկատմամբ սիրով և արդարությամբ: Հեռացրու քեզնից այլ մղումները:

Հաջողություն կլինի, եթե յուրաքանչյուր գործ կատարես` որպես կյանքումդ վերջինը` ազատվելով կրքերով գրգռվող անխոհեմությունից, բանականության պատվիրանների նկատմամբ քամահրանքից, երեսպաշտությունից, եսականությունից սեփական ճակատագրից դժգոհությունից:

Տեսնում ես, թե ինչ համեստ են պահանջները, որոնք կատարելով` ցանկացածը կարող է հասնել երանելի, ատվածային կյանքի: Աստվածներն իրենք էլ նրանից, ով կատարում է դա, ոչ մի այլ բան չեն պահանջում:

7. Թող չցրեն քեզ դրսից մոտդ եկողները: Քեզ համար ժամանակ ստեղծիր, որպեսզի սովորես ինչ-որ լավ բան և դադարես առանց նպատակի թափառելուց: Պետք է զգուշանալ նաև մեկ այլ դաժան մոլորությունից: Չէ՞ որ խելացնոր են մարդիկ, ովքեր ողջ կյանքում գործ անելու ուժ չունեն և, այնուամենայնիվ, նպատակ չունեն, որին լիովին կհամապատասխանեցնեին  բոլոր ձգտումները և պատկերացումները:

8. Հեշտ չէ ցույց տալ որևէ մեկին, ով դժբախտ լիներ այն բանից, որ անուշադիր է եղել օտար հոգում կատարվողի նկատմամբ: Բայց անխուսափելիորեն դժբախտ կլինի նա, ով չի հետևում իր սեփական հոգու շարժումներին:

9. Միշտ հարկ է հիշել այն մասին, թե ինչպիսին է Ամբողջի բնույթը, ինչպիսին է իմ բնույթը, ինչպիսին է մեկի հարաբերությունը մյուսի հետ, և որպիսի Ամբողջի որ մասն է հենց իմ բնույթը, ինչպես նաև այն մասին, որ ոչ ոք չի կարող խանգարել միշտ գործել և խոսել ներդաշնակաբար այն բնույթին, որի մասն ես դու:

Շարունակությունը

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.