«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

7-8-րդ նամակ

Իններորդ նակակ
Ե՞րբ կարելի է վիրավորվել

Միայն այն ժամանակ կարելի է վիրավորվել, երբ ցանկանում են ձեզ վիավորել: Եթե չեն ցանկանում, իսկ նեղանալու առիթը պատահականություն է, այդ դեպքում ինչո՞ւ վիրավորվել:
Առանց զայրանալու թյուրիմացությունը պարզի՛ր և վերջ:

Դե, իսկ եթե ցանկանում են վիրավորե՞լ:  Վիրավորանքին վիրավորանքով պատասխանելուց առաջ արժե մտածել՝ վիրավորանքի մակարդակին իջնելու հարկ կա՞: Չէ՞ որ վիրավորանքը շատ ստոր մի բան է, և դա վեր հանելու համար մինչև դա իջնել է պետք:

Իսկ եթե համենայն դեպս որոշել եք վիրավորվել, ապա նախօրոք մաթեմատիկական որոշ գործողություններ կատարեք՝ հանում, բաժանում և  այլ: Ենթադրենք՝ ձեզ վիրավորել են մի բանի համար, ինչի համար դուք մասամբ եք մեղավոր: Ձեր վիրավորվածության զգացումից հանե՛ք այն ամենը, ինչը ձեզ չի վերաբերում: Ենթադրենք՝ ազնիվ մղումներից ելնելով են ձեզ վիրավորել, այդ դեպքում ձեր զգացումներն այն ազնիվ մղումներին բաժանե՛ք, որոնք վիրավորական դիտողություն են հարուցել:  Մտքում անհրաժեշտ մաթեմատիկական գործողությունը կատարելով՝ կարող եք վիրավորանքին ավելի մեծ արժանապատվությամբ պատասխանել, որն այնքան ազնիվ կլինի, որքան քիչ նշանակություն կտաք վիրավորանքին: Իհարկե, մինչև որոշակի սահմանները:

Ընդհանրապես, չափազանց նեղացկոտությունը մտքի պակասության կամ բարդութավորվածության նշան է: Խելամի՛տ եղեք:

Անգլիական մի լավ կանոն կա՝ վիրավորվեք միայն այն ժամանակ, երբ ցանկանում են ձեզ վիրավորել, դիտավորյալ են նեղացնում: Սովորական անուշադրության, մոռացկոտության (երբեմն տվյալ անձին բնորոշ տարքի կամ հոգեկան թերության պատճառով) պատճառով վիրավորվել չի կարելի:.Հակառակը, այդպիսի «մոռացկոտ» մարդու նկատմամբ հատուկ ուշադրությո՛ւն ցուցաբերեք. դա ազնիվ  ու գեղեցիկ կլինի:

Սա այն դեպքում, երբ ձեզ են «վիրավորում», իսկ ի՞նչ անենք այն դեպքում, երբ դուք կարող եք ուրիշին վիրավորել: Նեղացկոտ մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադիր լինել: Ախր, նեղացկոտությունը բնավորություն շատ տանջող գիծ է:

Տասներորդ նամակ
Պատիվ`իսկական և կեղծ

Սահմանումներ չեմ սիրում և հաճախ դրանց պատրաստ էլ չեմ:  Բայց խղճի և պատվի միջև որոշակի տարբերություններ կարող եմ նշել:

Խղճի և պատվի միջև մի շատ էական տարբերություն կա։ Խիղճը միշտ հոգու խորքից է բխում, և խղճով ինչ-որ չափով մաքրվում են: Խիղճը «տանջում է»: Խիղճը կեղծ չի լինում: Խիղճը կարող է ճնշված կամ չափազանցված (շատ հազվադեպ) լինել: Բայց պատվի մասին պատկերացումները կարող են շատ կեղծ լինել, և այդ կեղծ պատկերացումները հսկայական վնաս են հասցնում հասարակությանը:  Նկատի ունեմ այն, ինչն անվանում են «համազգեստի պատիվ»: Մեր հասարակությանը ոչ բնորոշ այնպիսի հասկացություն, ինչպիսին «ազնվականության պատիվն» է, մեզանում վերացել է, բայց «համազգեստի պատիվը» ծանր բեռի նման մնացել է: Նույնն է, թե մարդը մահացել է, և միայն համազգեստն է մնացել, որի վրայից շքանշանները հանել են: Եվ դրա մեջ այլևս խղճմտանքով սիրտ չի բաբախում:

«Համազգեստի պատիվը» ղեկավարներին ստիպում է կեղծ և արատավոր նախագծեր առաջ մղել, ակնհայտորեն չհաջողված կառույցներ շարունակելը պնդել, հուշարձանները պահպանող ընկերությունների հետ պայքարել («մեր շինարարությունն ավելի կարևոր է»), և այլն։ «Համազգեստի պատիվը» պաշտպանելու նման օրինակներ շատ կարելի է բերել:

Իսկական պատիվը միշտ համահունչ է խղճի հետ: Համազգեստի պատիվը կեղծ է, անապատում ցնորքի նման` մարդկային (ավելի ճիշտ «չինովնիկական»)  հոգու բարոյական անապատում:

11-12-րդ նամակ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.