Կարծիք ավելացնել

Ավագ դպրոցը 2016-2017 ուստարում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսումնական պլան

Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան:

Ուսումնական պլանը երկու բաղադրիչ ունի՝

  • ընդհանուր
  • սովորողի ընտրությամբ:

Իր հերթին սովորողի ընտրությամբ բաղադրիչը երեք բաղկացուցիչ ունի՝

  • ընտրությամբ (խորացված ուսուցման) դասընթաց(ներ),
  • նախասիրությունների զարգացման ակումբ(ներ),
  • լրացուցիչ կրթություն:

Ընդհանուր բաղադրիչը ներառում է ուսումնական բոլոր բնագավառները, ապահովում պետական չափորոշչով դրանց համար որոշված նվազագույն ժամաքանակը։ Ընդհանուր բաղադրիչի ուսումնական պարապմունքները կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով:

Սովորողը դասընթաց, ակումբ, լրացուցիչ կրթություն ընտրում է առաջարկվող ցանկից: 12-րդ դասարանում  սովորողը կարող է ընտրել մեկամյա արհեստագործական կրթության ծրագիր: Սովորողի ընտրությամբ դասընթացի պարապմունքները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով: Նախասիրությունների զարգացման ակումբի պարապմունքները կազմակերպում են 12-25 հոգիանոց խմբերով: Լրացուցիչ կրթությունը՝ այդ թվում անհատական պարապմունքներ, սովորողը կարող է իրականացնել ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս: Առանձին դեպքերում սովորողը կարող է նաև իր ընտրությամբ դասընթացը (ամբողջությամբ կամ մասամբ) կազմակերպել կրթահամալիրից դուրս:

Ուսուցումը կազմակերպվում է առկա, հեռավար, առցանց, տնային ձևերով: Ուսուցման կազմակերպման հիմնական ձևը առկան է: Մյուս ձևերով ուսուցումը կազմակերպվում է սահմանված կարգով:

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնա-արտադրական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով։

Սովորողն իր ուսումնական գործունեությունն իրականացնում է ուսումնական տարածքներում՝

  • կրթահամալիրի կաբինետներում, արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում,
  • ճամբարներում, ճամփորդություններում, թանգարաններում, համերգասրահներում, ցուցասրահներում, տարբեր հաստատություններում,
  • վիրտուալ միջավայրում:

Ուսումնական բոլոր տարածքները հարմարեցվում են կոնկրետ գործունեությանը, նախագծի իրականացմանը: Ավագ դպրոցը գործում է ինքնակազմակերպման և ինքնասպասարկման ռեժիմում: Դասավանդողները և սովորողները մասնակցում են շրջական միջավայրի բարելավման նախագծերի: 

Սովորողի ուսումնական գործունեությունը գնահատվում է նրա աշխատանքի արդյուքներով: Սովորողի աշխատանքի արդյունքները հասանելի են բոլորին:

Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողը որևէ նախասիրություն ցուցաբերած անձ է: Նախասիրության ցուցաբերում են համարվում ցուցահանդեսներում, համերգներում, սպորտային մրցումներում, ֆլեշմոբերում, օլիմպիադաներում, ստուգատեսներում ձեռք բերած հաջողությունները, ծրագրած և իրականացրած նախագծերը: Առանձին դեպքերում սովորողին կարող է իր նախասիրությունները ներկայացնելու ժամանակ տրվել:

Ավագ դպրոցի 9-րդ դասարանցու համար ուսումնական տարին նախասիրությունների ընտրության, դրսևորման տարի է: 

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский