Միջին դպրոցի 6-9-րդ դասարանների «Ռուսաց լեզու» առարկայական ծրագրի փորձագիտական եզրակացություն

Քանի որ Ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ չեմ, տվյալ փորձագիտական եզրակացությունը կազմելու համար առաջին հերթին ուսումնասիրեցի ռուսերենի դասավանդման ծրագրերը Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում և այն դպրոցներում, ուր սովորում են հիմնականում նախկին ԽՍՀՄ քաղաքացիների երեխաները, ինչպես նաև արտասահմանցիների համար դասավանդվող Ռուսաց լեզվի ծրագրերը: Դրա համար այցելեցի մի քանի կայքեր՝
bibl.tikva.ru
alleng.ru  
lomonholding.ru   
twirpx.com  
faculties.vologda-uni.ru  և այլն:

Պարզեցի, որ`

* Ժաննա Հակոբյանի` 6-9-րդ դասարանների «Ռուսաց լեզու» առարկայական ծրագիրը հիմնականում համապատասխանում է այդ առարկայի համար ընդունված չափանիշներին:

* Ուսուցման մեթոդաբանությունը համահունչ է լեզվի էության մասին ժամանակակից լեզվագիտության տեսություններին: Դասավանդման մեթոդները սովորողների մոտ նպաստում են լեզվի ձևավորմանն ու ամրապնդմանը:

* «Ինչո՞ւ սովորել», «ի՞նչ սովորել», «ինչպե՞ս սովորել» և «ինչպե՞ս ստուգել սովորածը» հարցերի պատասխաններով ամբողջականորեն և հիմնավորապես տրված են դասավանդման խնդիրներն ու նպատակը:

* Դասերի պլանները կազմված են առարկայական ծրագրի և կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան:

* Հնչյունաբանության և ձևաբանության դասավանդման ընթացքը կազմակերպված են գրագետ ու բովանդակալից:

* Իմ ուսումնասիրած ռուսաստանյան դպրոցների հետ համեմատած մեր կրթահամալիրը խիստ աչքի է ընկնում իր ուսուցման ուսումնական և տեխնիկական միջոցների առատությամբ ու բազմազանությամբ. մասնավորապես Ժաննա Ալբերտովնայի ծրագրում այն լավ երևում է:

Նկատված տարբերությունները (թերությունները) Ժաննա Հակոբյանի մշակած ծրագրում.

* Ռուսական դպրոցների (նույնիսկ արտասահմանցիների համար նախատեսված) ծրագրերում ավելի մեծ ուշադրություն է դարձվում քերականությանը:

* Մեր ծրագրում ձևաբանությանը, շարահյուսությանն ու կետադրությանը  քիչ է ուշադրություն  դարձվում:

* Այլ դպրոցներում կետադրությունն անցնում են որպես առանձին բաժին, և ամեն դասարանում դրան հատկացնում են առնվազն 10 ժամ:

* Ավելի շատ ուշադրություն է դարձվում սովորողների լեզվամտածողությանը նպաստող վարժություններին ու հմտություններին:

* Մեծ տեղ է տրվում սովորողների գրական լեզվի զարգացմանը:

* Ռուս դասական գրականության հեղինակների ստեղծագործություններին մեծ ուշադրություն է դարձվում: Այն դիտվում է որպես ստեղծագործական, գեղագիտական ճաշակի ձևավորման միջոց:

* Որոշ դպրոցներում մինչև օրս պահպանվել է վայելչագրությունը որպես լեզվի ուսուցման մաս: Հետազոտողների մի խումբ գտնում է, որ վայելուչ ձեռագիրը նպաստում է սովորողի մտավոր կարողության ու բնավորության զարգացմանը:

Փորձագետ` Հայկազ Մարգարյան
Նկարը` Դպրոց-պարտեզի ենթակայքից

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский