Ավագ դպրոց. 2015-2016

Մանկավարժության լաբորատորիան առաջարկում է ծանոթանալ ուսումնական պլանին, առաջարկությունները և դիտարկումները գրանցել։  

12. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

Հարց. մենք ունե՞նք անձնական ուսումնական բլոգի (կայքի) վարման մասին սահմանած կարգ: Եթե ունենք, հղումը դնենք այդ կարգի վրա, որպեսզի ձևակերպումը հասկացվի:

Իսկ, եթե չունենք ( համենայն դեպս, ես չգտա), բարի լինենք, նախ սահմանենք այդ կարգը:

Ինչ էլ լինի, ձևակերպումը թերի է, նախ որովհետև հասկանալի չէ՝ ինչ ասել է բլոգի (կայքի) վարում:

Եթե «բլոգի վարում» ասելով ի նկատի ունենք անհայտ ժամանակահատվածում այս կամ այն առարկայից թողարկվող գործնական վարժություններ-թեստերի պատասխաններ-պատճենած նյութեր, միով բանիվ՝ ոչ ստեղծական աշխատանք, ապա ձևակերպումը միանգամայն տեղին է: Իսկ, եթե «բլոգի վարում» ասելով ի նկատի ունենք ստեղծական-թարգմանական-վերլուծական աշխատանք, ապա պատկերը փոխվում է:

Փորձեմ հիմնավորել: Սրանք բլոգավարությանը ներկայացվող այն ընդհանուր պահանջներն են, որոնցով առաջնորդվում ենք իմ սովորողներն ու ես:

1. տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի (շաբաթական առնվազն 2-3 անգամ)
2. նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով
3. տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից
4. զգացվում է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:
Իրականությունն այն է, որ «Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանքը» սովորողների շատ փոքր մասն է միայն կարողանում հաղթահարել:

Առաջարկում եմ հանել «պարտադիր» բառը, որովհետև այսպես, թե այնպես սա չի գործում:

12. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի համար ուսումնական աշխատանք է, որը սովորողին կարող է բերել հավելյալ միավորներ:

(Իմ ձևակերպման երկրորդ մասը այդքան էլ չեմ հավանում, ուղղակի ուզում էի նշել, որ բլոգավարությունը պիտի խրախուսել):

Ուզում եմ ուշադրություն հրավիրել մասնագիտական կողմնորոշում դասընթացի վրա. տարիների փորձը ցույց տվեց, որ այս դասընթացի նման ձևով կազմակերպումը չի գործում: Առաջարկում եմ փորձել գործնականացնել այն. կապեր, գործնական աշխատանք համապատասխան ուսումնական հաստատություններում, թերթերում, հեռուստաընկերություններում, գիտահետազոտական կենտրոններում: Գիտեմ, որ նման աշխատանքը լուրջ, աշխատատար կազմակերպում է ենթադրում, բայց կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ է. այսպես և ավագ դպրոցի դռները կբացվեն, և ներառումը տեսանելի կլինի: Կազմակերպման ձևի շուրջ պետք է մտածել: Սա կարելի է ներառել նաև ընտրությամբ դասընթացների ծրագրային բաղադրիչի մեջ ու որպես առանձին դասընթաց հանել:

Ասելիքս չեմ կարծում էդքան էական է, համեմատ ուսումնական պլանում ներառած մյուս կազմակերպվող իրավիճակ-ծրագրերին, բայց 10-ներորդ կետի ( Ուսումնական օրը ներառում է Ծրագրի՝ 15 րոպե տևողությամբ ընդհանուր
պարապմունք` սահմանված կարգով և ծրագրով) հետ կապված կուզեի մի դիտարկում անեի. նախկինում աշխատելով հիմնականում կրտսեր տարիքի սովորողների հետ՝ ընդհանուր պարապունքը, կախված ընթացող տաղավար տոներից, ծեսից, թելադրում էր համապատասխան երգ-պար-ծրագիր, որ, կարծում եմ, շատ կայացած, ճիշտ էր կազմակերպվում, բայց այ ավագ տարիքի սովորողների հետ, կարծում եմ պետք է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունը ու մի այլ ձև գտնել կազմակերպելու ընդհանուր պարապունքը, որ նույն եռ էկող հավեսով ամեն մեկը մասնակից լինի դրան, ոնց էդ լինում է փոքրերի մոտ, կամ գոնե կիսով չափ կայանա

27 կետի ձևակերպման մեջ կարող է արդյո՞ք Իզմիրի տիեզերագիտական ճամբարը նույնպես ներառվել: Օրինակ այս տարվա Իզմիրի ճամբարն ու "Ասպետի" օրերը գրեթե համընկնում են: Հնարավոր է, որ մյուս տարիներին էլ էդպես լինի:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский