Մարզական նախակրթարան

Մարմնակրթություն... Մեծ խաղի մի մասը

Հազիվ են, է՛, քայլում, 1-2 կամ 3 տարեկան են: Ինչքան շատ են գայթում-ընկնում: Տոտիկ-տոտիկ, մինչև ե՞րբ... Մինչև  կանգնում են ոտքերի վրա, մինչև ճկուն ու հավասարակշռված են  դառնում... Ե՞րբ է այդ մինչևը...
Ա՛յ, եթե չվախեցավ,  չտատանվե˜ց... մինչև կարողացավ աստիճաններն ինքնուրույն ու անվտանգ բարձրանալ-իջնել, մինչև աթոռների տակով-վրայով սահեց-ելավ-պառկեց-թռավ-սողաց,  քայլեց ուղիղ գծի կամ պարանի վրայով. կառավարեց մարմինն ու շարժումները, ծառ բարձրացավ...
Հրաշալի է, հավես, սիրելի, եթե չեն արգելում մանկանը, թողնում են, օգնում-աջակցում են, որ նա իր կամքով-ուզելով, մեծերի ու մյուս փոքրերի հետ ազատ, առանց արգելանք-խոչընդոտի վազի, մագլցի, ցատկի... իսկական մանկական մարմնակրթություն՝ բնական-իրական, ընկնել-ելնելով` անվտանգ ընկնել-ելնելով:
Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք  են ու վերջ, խաղալիք չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք  են մնացել:

Ստացվում է այնպես, որ նախակրթարանում սանի կյանքի տնօրենը դաստիարա՞կն է... Չէ, նա էլ չէ: Ինչ-որ կաբինետում (ոչ աշխատասենյակում) նստած չինովնիկ է որոշում, թե օրը քանի րոպե, որ ժամին պիտի մարզանք անի 2 կամ 3 տարեկանը: Մարզանք անի, է, ոչ թե մարզվի: Բա երեխան, նրա բնույթը, պահանջներն ու պահանջմունքները, բա բնությունը... օրն՝  իր անցուդարձով: Լավ է, մեծանալն էլ հրամանով ու ծրագրով չէ:
Մեկից մինչև հինգ տարեկան, հետո էլ, երեխան ապրում է իր համար, իրեն հարմար,  մարմինն էլ ընթացքում կրթվում է, մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու մշակույթի.

  • հիգիենա
  • անվտանգ, ճկուն, կառավարելի   շարժումների մշակում  ամենօրյա գործունեությամբ
  • մարմնամարզություն՝ մարմնի, կազմության, կեցվածքի ձևավորում
  • լող
  • հեծանվավարություն
  • մարզական գործիքներ

Ո՞ր դասացուցակում կամ մեթոդական ձեռնարկում կտեղավորվի մանկան իրական կյանքը

Անվտանգություն. Ճկունություն,  շարժումներ... միտք
Ով է չափել-որոշել, որ տեղում քայլքը կամ առավոտյան սովորական դարձած մարմնամարզությունն ավելի մարզական-կոփող-զարգացնող են, քան ծառ բարձրանալը կամ դրա փորձը, քարերի վրայով քարից քար թռչկոտելը, հեծանիվ քշելը, նույնիսկ սեղանների վրայով քայլել-վազելը
Անվտանգ-հարմար-մտածված տեղաշարժ, սեփական շարժումների կառավարիչ-ռեժիսոր, էլ չեմ խոսում միջավայրի յուրացման մասին. սրանք մարմնակրթության խնդիրներ չե՞ն, հատկապես փոքրերի համար: 
Լիովին անվտանգ միջավայր էլ չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու  կարողությունները երեխայի անվտանգության միջոցն են, մկաններն են զարգանում, մարմինը, միտքը...

Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են  պետք. ամենօրյա -անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք,  խաղ-վարժանք իրական կյանքի միջոցով: Թելադրողն էլ երեխայի մարմինն է, նրա ներսում դեռ ապրող բնությունը, էներգիան...

Այսպիսի մի խաղ: Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ`

  • տարբեր ճանապարհներով
  • ամենակարճ ճանապարհով
  • ամենաերկար ճանապարհով:

Ամենակարճ ճանապարհից պետք է շեղվել՝ ինչ-որ բան բերելու, վերցնելու և հասնել վերջնակետ`

  • արագ
  • դանդաղ
  • թռչկոտելով: 

Հորինել են Նոր դպրոցի սաները: Չեն հորինել, սկսել են խաղալ, և այսպես է ստացվել:  

Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա, չթռչի աստիճաններով (այ լավ միջոց),  չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ  լինել:
Վերնագիրն էլ՝ Ճարպկամարզություն:
Կամ էլ՝  բակում...
Կամ ՝  Կոնֆետ ուտելու համար պետք է կարճ ճանապարհը գտնել: 
Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր բան ու գործը դա է և ոչ  մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:
Բա որ երգ-պարն ու խաղը հանկարծ բաժանվեին մարմնից, շարժումից… տխուր կլիներ:
Դրանք միասին են, մասնագետները կասեն՝ ինտեգրված-միջառարկայական…
Հ. Թումանյանի  «Ծաղիկները»  կարելի և մի քիչ մարզական դարձնել, կամ լիովին մարզական:  «Խաղչա-հուղչա»-ն էլ պակաս մարզական չէ:
Ո՞ր մանկական խաղը մարմինը կրթելու  միջոց չէ: Բա մեծերն էլ՝ ով ասես՝դաստիարակ, օգնական, ծնող… չմանկանա՞ն… չե՞ն երազո՞ւմ,  նույնիսկ՝ թաքուն:   Օրվա մասը տարբեր ձանձրալի պարապմունքների ու չգիտես ինչի վրա կորցնելու փոխարեն, խաղում են` իրենց հետ իրենց հորինած-առաջարկած, մեծերի համար անսպասելի խաղեր:  
Այ լավ առավոտյան մարմնամարզությո˜ւն՝ իմացած երգ ու խաղով, ոտանավորով:
Օրվա կեսին կամ վերջում էլ կլինի…  (Հիշո՞ւմ եք «Ծաղիկները») :
Կրթահամալիրի շրջանավարտները գուցե չեն էլ մտածել, որ իրենց նվերը նաև այսպես կօգտագործեն, բայց գեղարվեստի ընկեր Բուրիկն ու իր ընկերները լավ գիտեն իրենց գործը:  
Ամեն ինչ պարզ է, հետաքրքիր, սիրելի… միայն կամք է պետք, հետաքրքիր միտք, միջավայրը ճիշտ կազմակերպելու ձգտում, սաներին լսել-վստահել-հասկանալ…
http://partez.mskh.am/?p=6024
 Այսպես, անվերջ է մարչորս կամ հինգ տարեկանը, խաղալիքն էլ իր մարմինն է:
Գնդա˜կ կա… բա˜ն կա…

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք

Գիտեք,ես լրիվ այլ կերպ էի մտածում մարմնակակրթության,մարզական խաղերի մասին,որ դաստիարակը պետք է օգնի երեխային անել այն,ինչ պետք է արվեր,սակայն կարծիքս լրիվ փոխեցի,քանի որ կարծում եմ ճիշտ է,պետք է երեխան ինքնուրույն շարժվի,քայլի,վազի,սեղանների վրայով մագլցի,թռնի:Ինչքան ինքնուրույն լինի,այնքան ավելի հեշտ կլինի նրա համար:Լիովին համաձայն եմ,որ երեխայի կյանքի տնօրենը դաստիարակը չէ:Պետք է լսել երեխային,նրա պահանջներին,թե ինչ կասի,ոնց կուզի,պետք է արվի նրա ցանկությամբ:Անվտանգ չի լինում ոչմիբան,անգամ միջավայրը,բայց ինչքան լինի մտքի յուրացում,ճկունություն,այդքան ավելի հեշտ կլինի միջավայրում:

Մարմնակրթությունը երեխայի առողջ ապրելակերպի պայմաններից մեկն է: Իսկ երբ այն երեխան մաիյնակ է անում ձևավորվում է նաև կամք, ազատ վարք: Մի խոսքով ասված հաճելին լինում է օգտակարի հետ:
Բայց իհարկե չպետք է մոռանալ հետևողականության մասին, որովհետև ամեն դեպքում չպետք է մոռանալ անվտանգության կանոնները, միևնույն ժամանակ չսահմանափակելով երեխայի ազատությունը:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский