Քարտեզագրական մեթոդի գործնական կիրառություն

Յուրաքանչյուր գիտություն զարգացման ընթացքում ստեղծել ու մշակել  է իր ուսումնասիրման մեթոդների համակարգը: Այդպիսի գիտությունների շարքին է դասվում նաև աշխարհագրությունը: Թեև ներկայում աշխարհագրությունն ունի հետազոտման իր ժամանակակից մեթոդները (արերոտիեզերական հանույթ, վիճակագրական, մաթեմատիկական մոդելավորման), սակայն դեռևս արդիական են մնում այն մեթոդները, որոնք առաջացել են նրա առաջացման հետ` նկարագական, դաշտային-արշավախմբային, քարտեզագրման:

Նշած մեթոդներից մի քանիսը լայնորեն կիրառում են նաև դասավանդման պրոցեսում: Նախորդ հոդվածներից մեկում մանրամասն նկարագրել եմ, թե ինչպես է աշխարհագրության դասավանդման մեջ իրականացվում դաշտային հետազոտության մեթոդը, սույն հոդվածում կփոձեմ անդրադառնալ քարտեզագրման և քարտեզների ընթերցման մեթոդների կիրառմանը ուսումնական պրոցեսում:

Ընդհանրապես քարտեզագրման մեթոդը համարվում է աշխարագրության ուսումնասիրության հնագույն մեթոդներից մեկը: Պատահական չէ, որ քարտեզը համարվում է նաև աշխարհագրության լեզուն: Տարածված ևս մեկ տեսակի համաձայն՝ ցանկացած քարտեզագրվող երևույթ չէ, որ աշխարհագրական է, սակայն աշխարհագրական ցանկացած երևույթ կարող է քարտեզագրվել:

Ի՞նչ է տալիս սովորողին ուսումնական քարտեզագրումը:

  1. Սովորեցնում է աշխատել  տարբեր բովանդակության քարտեզների հետ:
  2. Զարգացնում է սովորողի տարածական պատկերացումը:
  3. Զարգացնում է աշխարհագրական մտածողությունը և աշխարհագրական մշակույթը:

Ուսումնական աշխատանքի ընթացքում սովորողները ծանոթանում են տարաբնույթ երևույթների հետ, որոնք սովորաբար մատուցվում են արդեն պատրաստի քարտեզների հետ, սակայն սովորողը երևույթն ավելի լավ է պատկերացնում ու ընկալում, երբ փորձում է դա պատկերել սեփական քարտեզի վրա:

Ներկայացնենք կոնկրետ օրինակով, 7-րդ դասարանի աշխարհագրության ծրագրում, «Բնական ռեսուրսներ» նախագծի շրջանակներում, նախատեսված է «Բնական ռեսուրսների բաշխվածությունը» թեման, որի ընթացքում սովորողները պետք է ծանոթանան մի շարք բնական ռեսուրսների տարածմանը՝ ըստ տարածաշրջանների և առանձին երկրների: Սովորողները ծանոթանում են փաստական տվյալների ու աղյուսակների հետ: Այդ տվյալներն ավելի լավ յուրացնելու ու երևույթը տարածականորեն պատկերացելու համար օգտագործվում է էլեկտրոնային ուրվագծային քարտեզ, որի վրա սովորողներն իրենց անհատական ուսումնական գործիքներով կատարում են տարբեր նշումներ՝ առանձնացնելով այս կամ այն ռեսուրսով հարուստ երկրներն ու տարածաշրջանները: Վերջում պայմանական նշաների և քարտեզագրամների  կամ քարտեզադիագրամների միջոցով արտահայտում են նաև որոշակի ինֆորմացիա: Քարտեզների վրա պայմանական նշաններ ստեղծելիս սովորողներն ազատ են իրենց գործունեության մեջ, այսինքն` կարող են օգտագործել ինչպես արդեն կիրառվող պայմանական նշաններ, այնպես էլ ստեղծել նորերը: Շատ հաճախ քարտեզների վրա ինֆորմացիա արտահայտելու համար օգտագործվում է նաև գունային գամմա, այսինքն՝ սովորողները ստեղծում են նաև քարտեզագրամներ: Սովորողների կողմից պայմանական նշանների և քարտեզագրամների ստեղծումը հնարավորություն է տալիս ընկալելու դրանց ստեղծման սկզբունքները, ինչն իր հերթին դյուրացնում է այլ քարտեզներում պայմանական նշանների ու քարտեզագրամների ընթեցումն ու ինֆորմացիայի ընկալումը:

Իրերի, երևույթների փոփոխությունը տարածության մեջ, դրանց փոփոխման պատճառներների ու օրինաչափությունների բացահայտումը` հենց սա է ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրը: Ինքնին աշխարհագրությունը, ըստ ուսումնասիրման մեթոդի, տարածական (խորոլոգիական) գիտություն է, այսինքն՝ բացահայտում է երևույթների փոփոխության պատճառները տարածության մեջ: Այս պարագայում ամենաարդյունավետ միջոցը ուսումնական ճամփորդությունների նախապատրաստական փուլում երթուղիների քարտեզագրումն է, որը հնարավորություն է տալիս սովորողներին ճափորդության ընթացքում ծանոթանալ նաև երթուղու քարտեզային տարբերակին և ավելի լավ պատկերացնել անցնելիք ճանապարհն ու ճանապարհին հանդիպող բոլոր վայրերը:

Դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկա ունի իր կոնկրետ խնդիրները: Այդ խնդիրների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում սովորողների մոտ աշխարհընկալման ու մտածողության զարգացումը: Աշխարհընկալման ու մտածողության զարգացման հարցում հսկայական է աշխարհագրության դերը, քանի որ ամբողջացնում է աշխարհի մասին պատկերացումը՝ տալով նաև աշխարհի տարածական նկարագիրը:

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский