Առցանց ուսուցումը՝ ընտանեկան կրթություն

Հայաստանի Հանրապետությունում H1N1 համաճարագի պատճառով`նույն ինքը խոզի գրիպ,  2016 թվականի  ձմեռային ուսումնական արձակուրդները երկարաձգվեցին երեք շաբաթով: Սա կլրացվի դպրոցական գարնանային արձակուրդների հաշվին: Հանրապետության բոլոր դպրոցները անցան արձակուրդային ռեժիմի: Համացանցում, տարբեր տեղերում, կենդանի զրույցներում  կարելի էր հանդիպել բազմաթիվ նյութերի, որտեղ սովորողների զբաղվածության ապահովվման խնդիր է առաջանում: Այս թեմայով գրում էին նաև կրթահամալիրի սովորողների ծնողներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամբողջ հունվարին ուսումնական աշխատանքը կազմակերպվեց հիմնականում առցանց ուսուցման ռեժիմում՝ սկսած առավոտյան առցանց ընդհանուր պարապմունքից, որ կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողի համար ուսումնական պլանով ամրագրված պարտադիր ուսումնական աշխատանք է,  յուրաքանչյուր դասավանդողի անհատական աշխատանքային ռեժիմում արտացոլված է:

Սա հնարավոր դարձավ կրթահամալիրում տարիների հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման փորձի (գործող հեռավար ուսուցման կազմակերպման  կարգի համաձայն միայն 2015 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անհատական ուսուցման պլանով ուսուցում է անցել 33 սովորող), կիրառվող թվային տեխնոլոգիաների կիրառման փորձի, բլոգային ուսուցման շնորհիվ: Գրանցվեց նոր հաջող փորձ: Դա են վկայում կրթահամալիրի սովորողների անհատական առաջադրանքները, նախագծերը, կատարած աշխատանքը, որոնց արդյունքները հրատարակված են սովորողների ու դասավանդողների  բլոգներում, երթակայքերում, պատանեկան ամսագրերում, կրթահամալիրի կայքում, ընդհուպ մինչև մարզական-հեծանվային  ճամփորդությունների լուսաբանումը՝ H1N1-ի այլընտրանքը՝ Սեբաստացի համաճարակ, 40 կիլոմետր ադրենալին:

Առցանց ուսուցման մասին. գրում եմ որպես կրթահամալիրի ծնող։ Աղջիկս` Օլգան, սովորում է կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի 6 տարեկանների խմբում: Դասավանդողը` Դիանա Գևորգյանը,  յուրաքանչուր շաբաթվա սկզբում առցանց հրապարակում էր խնամքով պատրաստված  շաբաթվա աշխատանքային նախագիծը (ուսումնական 1-ին շաբաթ, 2-րդ շաբաթ, 3-րդ շաբաթ): Ահա, ապահովված է երեխայիդ առօրյան՝ գումարած դրան անձնական նախասիրությունները, ծնողի նախասիրությունները, ու առաջին հայացքից ամեն բան իր տեղում է: Եթե աշխատող մայրիկ ես, մնում է խնամողի հարցը կարգավորել՝ երեքանգամյա սնունդ, խաղի կազմակերպում, զբոսանք….

Առկա ուսուցման դեպքում սովորողը երկարացված օրվա ծրագրով մինչև 17.00 կրթահամալիրում է, սովորում է խաղում է, ուտում: Առցանց ուսուցումը, ես այն նույնացնում եմ դասավանդողի՝ կրթության կազմակերպչի ուղղորդումով ընտանեկան կրթության հետ, հնարավորություն է տալիս օրվա մեջ ազատության, ռեժիմի այլ կազմակերպման. երեխան արթնանում է, երբ արթնանում է, ուտում է իր նախասիրությամբ, բացի իր հիմնական հանձնարարություններից, ընտրության հնարավորություն է ունենում աշխատելու իր նախասիրությունների համապատասխան, նաև ընտրում է՝ ո՛ր առաջադրանքը սկզբում անի, որը հետո: Դասավանդողը նույնպես հնարավորություն է ունենում անհատապես աշխատելու յուրաքանչյուր երեխային հետ, խթանելու նախասիրություններին, իր կարողությունների համապատասխան առաջադրանքներ տալու, ինչը առկա ուցուցման դեպքում ավելի դժվար է լինում անել: Առցանց ուսուցման ընթացքում, ինձ համար առանձնացերցի մի շարք առավելություններ.

  • ուսումնական գործընթացի անընդհատություն
  • սովորողի օրվա ռեժիմի ազատ պլանավորում
  • նախասիրությունների խթանում
  • անհատական աշխատանք. սովորող-դասավանդող-ծնող
  • սովորողին ու ընտանիքին ավելի լավ ծանոթանալու հնարավորություն
  • ընտանեկան նախագծերի խթանում
  • ուսումնական ծրագրերին ընտանիքի ավելի շատ իրազեկ լինելու հնարավորություն
  • ծնողի ինքանակրթության խթանում, նոր հմտությունների յուրացում։

Նշեմ նաև, որ  առցանց ուսուցումը սովորողից էլ, ծնողից էլ, դասավանդողից էլ ավելի շատ ժամանակ, կենտրոնացում, գիտելիքների թարմացում, նոր հմտություններ է պահանջում: Կարծում եմ՝  առցանց ուսուցման ընթացքում առաջացող դժվարություններից են.

  • ոչ բոլոր սովորողների, ընտանիքների ակտիվ  ներգրավվածությունը նախագծերում. մի բան, որ կարող է լինել նաև սովորական ուսումնական պարապմունքների ժամանակ.
  • ամենօրյա-կենդանի, առօրյան միասին կազմակերպելու հնարավորության պակասը:

Իսկ մեծ առավելություն է այն, որ սովորողի կամ կրտսեր դպրոցականի ծնողի՝ որևէ հմտության մեջ թերացումը լրացվում էր ինքնակրթությամբ. ծնողը ջանքեր է ներդնում կարողանալու այն, ինչ դասվարն է կարողանում, յուրացնելու նոր հմտություններ։ 

Ամփոփելով մտքերս՝ որպես կրտսեր դպրոցի սովորողի ծնող, կառաջարկեի ուսուցման կազմակերպման և ամփոփման գործընթացում պարտադիր համարվեր ամսական 1-2 ընտանեկան նախագիծը:

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский