Առցանց ուսուցումը՝ որպես արդյունք

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչըսիրում է իր աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ովկարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչըսիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:
Լև Տոլստոյ

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» ուսուցումն անընդհատ է՝ անկախ աշխատանքային կամ հանգստյան օրերից, աշխատողի պարտականություններից և առանձնահատկություններից, քանի որ մեդիան թույլ է տալիս ուսուցումն անընդհատ գործընթաց դարձնել:

Մինչ այս օրերին մյուս ուսումնական հաստատություններում արձակուրդ է՝ կրթահամալիրը աշխատանքային բուռն գործընթացի մեջ է: Սակայն դա սովորական ուսումնական գործընթաց չէր, այլ հեռավար ուսուցում: Կարելի է ասել, որ դասավանդողի աշխատաժամանակում փոփոխությունն էական չէր, բացի աշխատավայրի փոփոխությունից: Իսկ ի՞նչ է առցանց ուսուցումը:

Ինչպես արդեն նշել եմ՝ մեդիան թույլ է տալիս ամեն ինչ, իսկ կրթահամալիրի դասավանդողը պարզապես «իրավունք չունի» աշխատելու առանց տիրապետելու ժամանակակից տեխնոլոգիական հմտություններին: Հեռավար ուսուցման ընթացքում դասավանդողն իր շաբաթական աշխատանքային նախագիծը՝ մանրամասն քայլերով, հրապարակում է իր բլոգում, ուղարկում է սովորողներին, ծնողներին: Ուսուցման այս ձևն ունի իր առանձնահատկությունները, առավելությունները և ավելի շատ պատասխանատվություն է պահանջում թե՛ դասավանդողից, թե՛ սովորողից և թե՛ ծնողից: Լինելով 5 տարեկանների ծրագրի կազմակերպիչը, ինչ խոսք, առաջին օրերին մտավախություն ունեի, որ ոչ բոլորը կմասնակցեն ուսուցման գործընթացին, չէ՞ որ նոր վեց տարեկանները, ի տարբերություն ավելի բարձր դասարաններում սովորողների, չեն կարող ինքնուրույն բացել իրենց էլեկտրոնային հասցենները, կատարել առաջադրանքները և մասնակցել առցանց ուսուցման մյուս գործընթացներին: Նրանց դեպքում ավելի շատ բարձր էր ծնողի միջամտության անհրաժեշտությունը: Այսինքն՝ սա  առցանց ուսուցումն ընտանեկան նախագիծ դարձնելու լավ առիթ էր: Առաջին օրերին բոլորը հետտոնական տրամադրությամբ էին և չէին շտապում ակտիվություն ցուցաբերել: Սական միայն բլոգում հանձնարարություններով չբավարարվեցի: Յուրաքանչյուր սովորող անհատական նամակով համապատասխան առաջադրանք ստացավ: Վստահաբար կարող եմ ասել, որ ուսուցման այս ձևի դեպքում ավելի շատ ժամանակ պահանջվում է ոչ միայն դասավանդողից, այլ նաև ծնողից: Եթե մինչ այս սովորողը դասերից հետո, արդեն  հանձնարարությունները կատարած տուն էր գնում, իսկ ծնողին քիչ բան էր մնում անելու, եղածը կրկնելու և այլն, ապա այժմ ծնողները հանդես եկան և՛ որպես սովորեցնող, և՛ որպես տեսանյութ պատրաստող, այսինքն՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեցին:

Առաջին շաբաթվա վերջում սովորողներն սկսեցին ավելի ակտիվ արձագանքել. կատարում և ներկայացնում էին ոչ թե մեկ նյութ, այլ ամբողջական փաթեթ՝ տաբեր առարկաների առաջադրանքներով (բնագիտական, մարզական,պատումի տեսքովհամատեղ ռադիոմեդիաներկայացում):

Ուսուցման այս ձևը դասավանդողին հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու սովորողին, ավելին բացահայտել սովորողի մասին, ուսումնասիրել ծնող-երեխա համագործակցությունը, անհատական աշխատանք իրականացնել ծնողներից յուրաքանչյուրի հետ և այլն: Սա նաև լավ հնարավորություն էր բլոգային ուսուցման համար. այս օրերին 5 տարեկաններից շատերն ունեցան իրենց բլոգները, ովքեր էլ ունեին ավելի թարմ տեսքի բերվեց (Մարիամ ԴեմիրճյանԱրեգ ՊարսիլյանՕլգա Ալեքսանյան, Նարեկ ՍարոյանՍարգիս ՄարտիրոսյանՍիոնա ՍիմիկյանՌոման Մանվելյան): Նշեմ, որ բլոգուսուցումը շարունակվում է:

Այսպիսով, պահպանելով կրթահամալիրի լավագույն ավանդույթները, նույնիսկ ստեղծված բարդ իրադրությունից փորձեցինք դրական արդյունքներ ստանալ՝ ապահովեցինք կրթության շարունակականության գաղափարախոսությունը, սերտացրեցինք երեխա-ծնող և դասավանդող-ծնող համագործակցությունը, մնացած կրթական խնդիրների լուծմանը զուգահեռ կազմակերպեցինք երեխաների մեդիա հմտությունների զարգացումը, և ի վերջո, ևս մեկ անգամ ամրագրեցինք, որ աշխատելու և սովորելու ցանկության դեպքում ոչինչ չի կարող խոչընդոտել ո՛չ դասավանդողին, ո՛չ սովորողին:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский