Քեզ կտան թռչելո՜ւ թևեր...

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում  աշխատում եմ ութ տարի՝ որպես դասվար: Անչափ սիրում եմ իմ աշխատանքը: Լուսավոր աշխարհ է, ինչքա՜ն սիրտդ ուզում է` ստեղծագործիր… Քեզ կտան թռչելո՜ւ թևեր…

Համարում եմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումը, առաջընթացը եղավ չորս տարի առաջ, երբ ես սկսեցի երգել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում: Դժվար ճանապարհ էր սպասվում… Պահանջվում էր մեծ կենտրոնացում, համառություն և ամենակարևորը՝ Սեր… Ես կապվեցի երաժշտությանը: Այդպիսին է Հարություն Թոփիկյանը` մեր Մեծ մաեստրոն, այլընտրանք չկա. կա´մ մնում ես երգելու առանց կեղծելու երգն ու քեզ… կա´մ գնում ես… Երգչախմբի փորձերի ընթացքում մաքրվում է լսողությունդ, ռիթմի նկատմամբ զգացողությունդ է ուժեղանում, կարողանում ես լսել՝ ունկնդիր լինել, իսկ լսելը՝ արվեստ է… Լինում էին օրեր, երբ երգչախմբի փորձից հետո ինքս ինձ ձայնագրում էի, իսկ հետո՝ լսում: Չհաջողված ձայնագրությունները ջնջում էի, ստացվածները՝ ունկնդրում:  Փորձերի ընթացքում, երբ ինչ-որ նյութ չէի կարողանում լավ երգել, մնում էի երաժշտության սրահում և պարոն Թոփիկյանի հետ անհատական աշխատում էինք այդ նյութերի վրա: Իմ երգեցողության մեջ առաջընթաց նկատվեց. թվում է` անհատական ձեռքբերում է, բայց  դրա արդյունքում իմ դասարանում երաժշտական կրթության որակը բարձրացավ: 

Սա իմ առաջին պատումն է`երգչախումբ մտնելուց հետո. «Մեկ տարի է՝ երգում ենք Կոմիտասի ստեղծագործությունները ու խոստովանեմ՝ դրանից լավ բան չկա աշխարհում», իսկ սա` առաջին  երաժշտաթատերական նախագիծը.  «Կոմիտաս+Թումանյան+անտիվիրուս»Ֆիլմ, որը պատմում է՝ ինչպես ստեղծվեց մեր նախագիծը։ Սա էլ՝ ներկայացումից.

Հիմա ամեն օր դասարանում իրականացնում ենք դասական երաժշտության ունկնդրում: Սովորաբար դա լինում է ընդմիջումների ժամանակ: Նախօրոք ծանոթանում ենք ստեղծագործության և հեղինակի հետ, ապա սկսում է ունկնդրումը: Դասական երաժշտությունը առկա է լինում մեր ամենշաբաթյա աշխատանքային նախագծերի  մեջ: Սովորողները պատմում են, որ երեկոյան քնելուց առաջ լսում են դասական երաժշտություն, ու այդ սովորությունն իրենց շատ է դուր գալիս: Հատկապես լսում են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները, քանի որ դրանք ունեն բուժիչ հատկություն: 

Ամենօրյա երաժշտության ունկնդրումը նպաստում է.

  • Երաժշտական ճաշակի զարգացմանը
  • Ուշադրության կենտրոնացմանը
  • Լսելու կարողությանը
  • Ակտիվ ստեղծագործելուն

Առանձնացնում եմ դասարանում ստեղծած երաժշտական ռադիոն` 

Թվային միջոցները, ռադիոյի դեպքում՝ ձայնագրիչը, նաև ինքնաստուգման հնարավորություն են տալիս: Նյութի ձայնագրման ընթացքում սովորողների մոտ ձևավորվում է ուշադրությունը կենտրոնացնելու, իրար լսելու, միմյանց խոսքին հետևելու, վրիպումները շտկելու, տեսնելու-դիտարկելու հետևելու կարողություններ:

Ուսումնական թատրոնը դասարանում

Թատրոնի նկատմամբ իմ ոգևորությունը և հավեսը անսահման են… սովորողներինը՝ նույնպես: Թատրոնի հնարքների  կիրառումը հեշտացնում է շփումը սովորողների հետ, նրանք դառնում են ավելի ազատ և ինքնավստահ, իսկ ուսումնական պրոցեսը՝ շա՜տ հետաքրքիր: Մեկ ամիս առաջ դասարանում սկսեցին խաղալ  Հ. Թումանյան. «Բզեզի դպրոցը» ստեղծագործությունը: Փորձերի ընթացքում արված լուսանկարների շարք: Այս ներկայացումը շատ երաժշտական և ռիթմիկ ստացվեց: Երբ սցենարի պատկերացումն ամբողջական էր,  անհրաժեշտ էր համապատասխան երաժշտություններ, դասարանում միասին ունկնդրեցինք, համադրեցինք շարժումների հետ, ընտրեցինք ամենահարմարները: Մայիսյան հավաքին  Գեղարվեստի նոր թատրոն-լսարանում ներկայացանք: Ահա։ 

Պատրաստվում ենք այս համարով ներկայանալ նաև Հունիսյան թատերական փառատոն 2016-ին:

Թատրոն-խաղը սովորողների մոտ զարգացնում է անկաշկանդ ինքնարտահայտվելու կարողություն,  խոսքային հմտությունների և արտահայտչականության զարգացում, երաժշտության, պատկերի, գույների զգացողության, ճաշակի զարգացում: Թատրոնի ուսուցանող, գրավիչ, ոգևորող, շարունակական աշխատանքը միավորել է մեզ… Նա իր կնիքն է դրել մեր դասարան-հավաքանիի և մեզնից յուրաքանչյուրի վրա:

Սեբաստացի եմ… Սիրում  եմ  սովորող ընկերներիս հետ նաև լողալ, հեծանիվ վարելճամփորդելվազել և արգելքներ հաղթահարել: Այնքա՜ն շնորհակալ եմ…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский