Հավաքից հավաք. նախագծերով ուսուցման ամփոփում

Այս տարի իմ բոլոր դասարանների սովորողների հետ  հետաքրքիր ու արդյունավետ նախագծեր իրականացրեցինք: Անցյալ տարիների համեմատությամբ զարգացումն այն էր, որ զգալիորեն մեծացավ ծնողների ներգրավվածությունը մեր ուսումնական աշխատանքներում: Կարելի է ասել, որ իրականացվեց մի մեծ նախագիծ՝ «Անգլերենը ընտանիքում»:

Սկսենք հենց 1-ին դասարանի սովորողների հետ տարբեր հետաքրքիր նախագծերի իրականացումից, այն սովորողների՝ ում հետ աշխատանքը թվում է հեշտ է, բայց արի ու տես, որ շաաաաաաատ դժվար է էնպես անել, որ այդ <<պուճուրները>>  սիրեն և′ քեզ, և′ քո առարկան ու միաժամանկ էլ՝ գիտելիք ստանան:  Սկսեցինք միասին սովորել ողջույնի ձևերը, որից հետո՝ գույները, մրգերի անվանումները և այդպես շարունակ: Թեմաների հերթականությունն այնպես էր ընտրված, որ սովորողները կարողանան հեշտությամբ փոքրիկ երկխոսություններ վարել միասին. գույնը կապելով մրգի անվանման հետ, տարբերել ընտանի կենդանիները վայրի կենդանիներից, ասել, թե որոնց են սիրում և որոնց չեն սիրում: Մխիթար Սեբաստացու օրերին հենց Նոր դպրոցի առաջին դասարանցիների հետ սկսեցինք մի նախագիծ իրականացնել, որի նպատակն էր ամփոփել երկու ամիսների ընթացքում իրենց սովորած բառերն ու արտահայտությունները: Յուրաքանչյուր սովորող Paint ծրագրով պետք է նկարեր ինքն իրեն և իր սիրած որևէ միրգ կամ ընտանի կենդանի և ֆիլմի տեսքով պատմեր իր նկարածը: Արդյունքը՝ անգլերեն տեսաֆիլմ առաջին դասարանի սովորողների մասնակցությամբ, որը նվիրվեց Մխիթար Սեբաստացու օրերին: Դպրոց պարտեզի 1-ին դասարանցիների հետ երգ-պար բեմադրեցինք գույների վերաբերյալ և մեդիաուրբաթին ներկայացանք: Մայրիկների տոնի առթիվ անգլերեն ռադիոմաղթանքների շարք ձայնագրեցինք. այդ նյութը շատ սիրեցին ծնողները:

Պատրաստել ենք ուրախ տեսաֆիլմ կենդանիների և նրանց ձագուկների մասին: Սովորողները Paint ծրագրով կենդանիներ են նկարել իրենց ձագուկների հետ և քառատողեր են արտասանում նկարածի վերաբերյալ: 

2-րդ դասարանի սովորողների հետ կուզենայի առանձնացնել  “My Family” (Իմ ընտանիքը) նախագիծը, որի նպատակն էր ստեղծել մի ուսումնական տեսաֆիլմ, որտեղ յուրաքանչյուր սովորող պետք է նկարեր իր ընտանիքը և նկարի մի հատվածում մուտքագրեր մի փոքրիկ պատում իր ընտանիքի մասին (արդեն տառերն ու թեման յուրացրած):

3-րդ դասարանցիների հետ սկսցինք իրականացնել «Իմ մասին» նախագիծը իրենց բլոգների մեջ: Յուրաքանչյուր սովորող պետք է փորձեր ինքնուրույն գրել իր մասին՝ գործածելով յուրացրած բառապաշարը: Ահա օրինակներ` Հայկ ՆահապետյանիSՍլավա Միրզոյանի, Արև ՍուքիասյանիՆանե ՍարգսյանիԱստղիկ ՀակոբյանիՀայկ ՂազարյանիԻրեն Կարապետյանի, Ռուզնի ԲաբաջանյանիԷվա ԶիլֆիմյանիԱրեն Հակոբյանի պատումները։ 

Սովորողների հաջորդ ստեղծական աշխատանքը սովորած լեզվական կառուցվածքներով և բառապաշարով երկխոսություններ կազմելն էր: Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում 3-րդ դասարանի սովորողները անգլերենով նամակ գրեցին Ձմեռ պապին և տեղադրեցին իրենց բլոգներում:

Կուզենայի առանձնացնել 3-րդ դասարանի սովորողների հետ «Անգլերենը մեր տանը» նախագիծը, որտեղ յուրաքանչյուր սովորող պետք է անգլերենով տանը ծնողներին ներգրավելով պատմեր իր սիրած կենդանու, խաղալիքի մասին, կամ էլ՝ վարեր երկխոսություն եղբոր կամ քույրիկի հետ: Այս նախագիծը շատ լավ արդյունք ունեցավ հեռավար ուսուցման ընթացքում: Օրինակ` Մերի Մաիլյանն իր մայրիկի օգնությամբ պլաստիլինից ինքնաշեն խաղալիքներ էր պատրաստել, որպեսզի պատմությունը ավելի պատկերավոր դառնա: Տեսաֆիլմը նկարահանել էր մայրիկը՝ օգտվելով AVS ծրագրից, իսկ Մերին էլ իր հերթին փայլում է անգլերենի ճիշտ արտասանությամբ: Անժելինա Սիմոնյանն էլ տեսաֆիլմում սովորեցնում է իր փոքր եղբորը անգլերեն խոսել: Դավիթ Խաչատրյանը պատմում է իր ընկերոջ մասին: Ըստ Դավիթի մայրիկի՝ ֆիլմը նկարել են շատ արագ, իրենց խոհանոցում: Նկարահանումը շատ ուրախ է անցել: Դավիթի քույրիկը քթի տակ անընդհատ կրկնել է Դավիթի ասածները, գրեթե նա էլ է տեքստն անգիր արել: Խոհանոցն էլ դարձել էր նկարահանման հրապարակ: Ֆիլմը պատրաստվել է Pinnacle Studio ծրագրի օգնությամբ: Եվա Սահրադյանը և Ռուզաննա Բաբաջանյանը անգլերեն զրույց նկարահանելու համար հյուր են գնացել իրար:

4-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք «Ամանորը իմ ընտանիքում» նախագիծը: Յուրաքանչյուր սովորող, արդեն սովորած և յուրացրած նոր բառերն ու արտահայտությունները օգտագործելով, պետք է պատրաստեր ֆիլմ կամ Power Point ծրագրով ներկայացում՝ «Ամանորը իմ ընտանիքում» և տեղադրեր իր բլոգում: Հաջորդ նախագիծը, որը հավեսով իրականացրեցինք, թումանյանական օրերին եղավ: Ծնողների ներգրավվածությամբ ստեղծվեցին Թումանյանի «Կիկոսի մահը» և «Սևուկ ուլիկը» հեքիաթների հիման վրա տեսաֆիլմեր կամ ռադիոներկայացումներ: Զատկական տոների առթիվ յուրաքանչյուր սովորող Power Point ծրագրով ներկայացրեց, թե ինչպես են իրենք նշում Զատիկը:

Այս տարվա ուսումնական գործունեության մեջ նորություն էր «Սեբաստացի» ռադիոյի համար նյութեր պատրաստելը:

Աղբյուրը

Համար: 
Բաժին: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский