Գտեք ձեր տոհմը

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

Սկիզբը 
Նախորդ հատվածը

5-րդ գլուխ 

Մարդկանց մեծամասնության համար իր տարերքում լինելու կարևորագույն բաղադրիչը կապն է համախոհների հետ, որ կիսում են իրենց կիրքը: Ընկերական միջավայրը մարդու մեջ խթանում է իր գործում առավելագույն հաջողության հասնելու համառ ցանկություն:

Մեգ Ռայանը հանրահայտ դերասանուհի է. հայտնի, մասնավորապես դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Անքունները Սիեթլում» և «Երբ Հարրին հանդիպեց Սալիին». երիտասարդ ժամանակ խուճապահար եղած վախենում էր բեմի վրա անգամ խաղի մտքից: Նրա դերասանական տաղանդը բուռն զարգանում է արդեն քառորդ դարից ավելի, բայց դպրոցում սովորելիս աղջիկն անգամ չէր պատկերացնում, որ կյանքը կնվիրի այդ մասնագիտությանը: Մեգն ինձ պատմել է, որ դպրոցական ներկայացումների ժամանակ ինքը միշտ նախընտրել է լինել հանդիսատեսի սրահում, ոչ թե բեմի վրա: Սակայն ութերորդ դասարանում բեմից պետք է շրջանավարտի հրաժեշտի խոսքը ասեր` որպես լավ աշակերտ: Նա ուրախացել էր իրեն տրված պատվից, քանի դեռ չէր գիտակցել, որ պետք է դա աներ ողջ դպրոցի առաջ: Դուրս գալով բեմ՝ Մեգն ուղղակի պապանձվել է սարսափից՝ չնայած երկար շաբաթների համառ փորձերի: Մայրը ստիպված է եղել բեմ բարձրանալ և նրան հետ տանել իր տեղը:

Բայց և այնպես ապագայում Մեգ Ռայանը դարձավ իր սերնդի առավել հաջողված կատակերգակ դերասաններից մեկը: Դա տեղի ունեցավ մասնավորապես այն պատճառով, որ նա գտավ իր տոհմը:

Դպրոցը հաջող ավարտելուց հետո Մեգը նյույորքյան համալսարան գնալու և լրագրություն սովորելու ընծայագիր շահեց: Նրան միշտ դուր էր գալիս գրելը, և նա որոշեց կենտրոնացնել ուժերը գրականագետի մասնագիտության վրա, որն այդ ժամանակ համարում էր իր իրական կոչումը: Որպեսզի վճարեր ուսման համար, տեղի կոմերցիոն հեռուստաալիքում տեղավորվեց աշխատանքի, որտեղ մշտական դեր ստացավ «Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստասերիալում, և հանկարծ գիտակցեց, որ իրեն դուր է գալիս այդ շրջանի մարդկանց հետ շփումը:

«Դերասանական աշխարհը շատ հրապուրիչ է,- պատմում էր ինձ Մեգը:- Շրջապատում շատ ուրախ մարդիկ կային: Աշխատանքս նման էր մեծ խելագար ընտանիքի կյանքին: Հավես էր: Օրական աշխատում էի տասնվեց դոլար և այդ մթնոլորտում ավելի ու ավելի հարմար էի զգում: Ինձ դուր էր գալիս, որ ամբողջ ժամանակ քննարկում էինք մեր հերոսների բնավորությունները և ուսումնասիրում մարդկային վարքը:

Զարմանքով հայտնաբերեցի, որ հասկանում եմ, թե ինչպես կվարվեր իմ հերոսուհին այս կամ այն իրավիճակում: Ես չգիտեի, թե ինչի հիման վրա էին իմ ենթադրությունները, բայց ունեի սեփական դատողությունների շարքը: Ասում էի նման մի բան. «Լավ, սա ենթատեքստ է, բայց ինչո՞ւ եմ ես ձայնագրում ենթատեքստը»: Ես հայտնաբերեցի, որ վերաշարադրում եմ դերը և իրոք ապրում իմ հերոսուհու կյանքով: Գոյություն ունեմ նրա աշխարհում: Ամեն օր մենք ստանում էինք նոր սցենար, և պետք է անգիր սովորեի իմ ամբողջ տեքստը: Դա անհավատալի էր, չափազանց հրապուրիչ: Ժամանակ չունեի մտածելու մեկ այլ բանի մասին: Ամբողջովին ծանրաբեռնված էի»:

Բայց և այնպես քոլեջն ավարտելուց և «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալից դուրս գալուց հետո Մեգն անմիջապես չուղևորվեց Հոլիվուդ: Համարելով, որ անհրաժեշտ է ավելի լավ ճանաչել ինքն իրեն, նա որոշ ժամանակ անցկացրեց Եվրոպայում և անգամ մտածում էր Խաղաղության կորպուսում[1] ելույթի մասին: Մեգն անսպասելիորեն նոր ֆիլմում նկարահանվելու հրավեր ստացավ: Նա որոշեց, եկավ Լոս Անջելես և դերասանական միջավայրում հայտնվելով` նորից հայտնաբերեց, որ իրեն գրավում է հրաշալի իրավիճակը:

«Ես իսկապես հանդիպեցի դերասանական վարպետության հրաշալի դասավանդողի: Նրան անվանում էին Փեգի Ֆուրի: Փեգին ինձ հետ զրուցում էր արվեստից և դերասանի վարպետությունից, այս մասնագիտության նշանակությունից: Ինձնից մի դասարան բարձր սովորում էին Շոն Պենը, Անժելիկա Հյուսթոնը, Միշել Պֆայֆերը և Նիկոլաս Քեյջը: Ինձ շրջապատում էին մարդիկ, որ իսկապես  ամբողջ հոգով նվիրված էին աշխատանքին, հետաքրքքրվում էին մարդկային բնույթով, այրվում էին գրածը կյանքի կոչելու մտքից: Այս ամենը իմ գիտակցության մեջ, իմ սրտում և հոգում գտավ բարերար արձագանք: Այդ պատճառով էլ ես մնացի Լոս Անջելեսում և այնտեղ բնակություն հաստատեցի: Իմ նյույորքյան գործակալը ինձ ծանոթացրեց լոսանջելեսյան գործակալի հետ, և հենց այդ ժամանակ վերջնականապես կողմնորոշվեցի իմ ապագայի հարցում:

Շատ ֆիլմերում եմ նկարահանվել, և նրանք ինձ սովորեցնում էին ապրել, օգնեցին իմ մեջ անհատականություն մեծացնել: Երբ ես համաձայնություն եմ տալիս նկարահանվելու հերթական ֆիլմում, դա կարող է բացատրվել նրանով, որ այն ինձ ուրախ է թվում, կամ նրանով, որ ես ուզում եմ աշխատել կոնկրետ դերասանի հետ: Բայց վերջնական արդյունքում այդ ֆիլմերից ամեն մեկը միշտ խորը ազդեցություն է ունենում իմ կյանքի վրա: Իմ մշտական զարգացմանը  նպաստում են կա՛մ նոր նկարի թեման, կա՛մ խմբից հատուկ մարդիկ, կա՛մ իմ սեփական կերպարանափոխությունները, որոնք հանդիսանում են ամեն նոր ֆիլմի անբաժան մասը»:

Մեգ Ռայանը կյանքում կարող էր շատ բաներով զբաղվել: Նա իսկական գրողի շնորհ ունի և ակնհայտ ակադեմիական տաղանդ, հետաքրքրությունների և զբաղմունքների լայն շրջանակ: Սակայն դերասանական միջավայրում նրան շրջապատում են մարդիկ, որոնք աշխարհին են նայում իր աչքերով, թույլ են տալիս իրեն բնական զգալ, նրա տաղադն ընդունում են, ոգեշնչում նրան, ազդեցություն ունենում նրա վրա և օգնում հասնել առավելագույն հաջողությունների: Երբ Մեգը դերասանների, օպերատորների, լուսավորիչների և կինոաշխարհի այլ բնակիչների կողքին է, նա մոտ է իր սեփական Եսին:

Տոհմի մասնիկը լինելու զգացողությունն օգնում է նրան գտնվելու իր տարերքում:

Այնտեղ, ուր կարող ես քեզ ճանաչել

Տոհմի անդամները կարող են համագործակցել կամ մրցակցել իրար հետ: Նրանք կարող են տածել նույն հայացքները կամ ունենալ լրիվ հակառակ կարծիքներ: Նրանք կարող են պատկանել տարբեր սերունդների կամ լինել հասակակիցներ: Ի՞նչն է միավորում տոհմը. ընդհանուր կիրքը գործի հանդեպ, ինչի համար իրենք ստեղծված են: Այդպես են իրենց զգում նույն տոհմի մարդիկ: Նման զգացողությունները կարող են տալ անհավատալի ազատություն, հատկապես եթե մինչ այդ մարդիկ սիրած գործով միայնակ են զբաղվել:

Դոն Լիպսկին՝ ամերիկյան առավել հաջողած քանդակագործներից և նկարիչներից մեկը, միշտ գիտեր, որ ունի նկարչական հակումներ: Արդեն վաղ հասակում տղայի մոտ նկատվում էին անսովոր ստեղծական էներգիայի նշաններ: «Երբ ես երեխա էի,- պատմել է ինձ Դոնը,- միշտ սարքում էի տարբեր իրեր, բայց ինձ ստեղծական մարդ չէի համարում, այլ ավելի շուտ էակ, որը լի է անհանգիստ էներգիայով: Ինձ պետք էր նկարել ինչ-որ խզբզանքներ կամ հավաքել առարկաներ առանձին մասերից: Չէի մտածում այդ մասին` որպես օգտակար ընդունակության: Եվ եթե բանը դրան հասավ, ապա ավելի շուտ դա համարում էի տարօրինակություն»: Նման «անհանգիստ էներգիան» ստիպել է նրան զգալ, որ նման չէ ուրիշ երեխաների, ինչը երբեմն անհարմարություն էր պատճառում: Դոնն ասում էր. «Մանուկ հասակում աշխարհում ամենից շատ ուզում ենք նման լինել ուրիշ երեխաների: Դրա համար էլ փոխանակ ընդունելու իմ ստեղծական հակումները որպես ինչ-որ յուրահատուկ բան, ես զգում էի, որ դրանք ինձ հեռացնում են մյուսներից»:

Կրտսեր դպրոցում և միջին դպրոցի ցածր դասարաններում Դոն Լիպսկիին հրապուրում էին տարբեր զբաղմունքներ և հետաքրքրություններ: Նա ուներ ակադեմիական լավ ընդունակություններ, բայց այդ գործունեությունը ձանձրացնում էր նրան:

Դոնը հիշում է. «Ակադեմիական աշխատանքն ինձ միշտ հեշտ էր տրվում: Առաջադրանքներն արագ էի կատարում, բայց մակերեսորեն՝ թափելով նվազագույն ջանք: Դոնն ընդունակ էր մաթեմատիկայից, և նրան տեղափոխել էին այդ առարկայի արագ ուսուցման դասարան: Բայց դասավանդողները կարծում էին, որ մնացած առարկաներին, ունենալով համապատասխան պոտենցիալ և ընդունակություններ, տղան շատ քիչ է ուշադրություն տրամադրում, անում է միայն այն, ինչն իրեն բերում է բավարար գնահատականներ: Դոնը միշտ նկարում էր իր տետրերում փոխանակ մտածելու, թե ինչ է անհրաժեշտ այնտեղ գրել: «Երբ ինձ պետք էր լինում զբաղվել ակադեմիական աշխատանքով, ես նկարում էի կամ թղթից ֆիգուրներ շարում: Աջակցելու փոխարեն ինձ նախատում էին»:

Միայն նկարչության ուսուցիչն էր համառորեն զարգացնում նրա գեղարվեստական տաղանդը, բայց տղան արվեստն այդքան լուրջ չէր ընդունում: Արդյունքում դա այնպես նեղացրեց ուսուցչին, որ ինչպես Դոնն է հիշում, բառացիորեն դադարեց իր հետ խոսելուց: Շուտով նրա փոխարեն եկավ նկարչության ուրիշ ուսուցիչ, ում շնորհիվ Դոնը սկսեց հասկանալ: «Քանդակագործության դասարանում կար զոդման պարզունակ ապարատ, և ուսուցիչն ինձ սովորեցրեց զոդման տեխնիկան:  Ես կարող էի վերցնել պողպատի մասեր և զոդել, դա նման էր կախարդանքի: Զգում էի, որ այն արվեստը, որով զբաղվում էի մինչ այդ ժամանակ, ընդամենը մանկական խաղ էր, և միանշանակ եզրակացություն արեցի՝ պողպատե քանդակների ստեղծումն իսկական մեծ արվեստ է»:

Զոդման բացահայտումը Դոնի համար նման էր սուրբ Գրալի  ձեռքբերմանը: Բայց նա դեռ չէր հասկանում՝ ինչ անել այդ զբաղմունքի հետ: Նա իր մասին չէր մտածում որպես  նկարչի, քանի որ այդքան էլ լավ չէր նկարում իր որոշ ընկերների համեմատ: «Քանի դեռ նրանք նկարում էին, պատմում է Դոնը,- ես խաղում էի խորանարդիկներով կամ իմ շինարարական հավաքածուից շինարարական նյութերով: Այդ ամենը չէր ընդունվում որպես իսկական արվեստ: Իսկական նկարիչ էր թվում նա, ով կարող էր ձին նկարել ձիու նման»:

Անգամ երբ նրա քանդակները սկսեցին հաղթել դպրոցական գեղարվեստական ցուցահանդեսներում, Դոնը երբեք չի մտածել գեղարվեստական դպրոցում սովորելու մասին: Ավարտելուց հետո նա ընդունվեց Վիսկոնսինայի համալսարանի բիզնեսի ֆակուլտետը: Արդյունքում տեղափոխվեց տնտեսագիտական ֆակուլտետ, հետո պատմական, բայց համառորեն հեռու էր մնում արվեստի ֆակուլտետից, չնայած որ ուրիշ առարկաները չէին խանդավառում:

Հանկարծ վերջին կուրսում Դոնը խաբեությամբ գրանցվեց երկու ֆակուլտատիվ դասընթացների՝ աշխատանք ծառերի հետ և խեցեգործություն, որոնց համար նա չուներ համապատասխան որակավորում: Նրան շատ էին դուր գալիս երկու դասընթացներն էլ, և նա գերազանց արդյունքներ էր ցույց տալիս: Եվ ինչն է ավելի կարևոր՝ առաջին անգամ զգաց իսկական երջանիկ հուզմունք նրանից, որ ինքն իր աչքին նկարիչ էր:  Խեցեգործության դասընթացին պատանին վերջապես գտավ ուսուցիչ, ով կարող էր ոգեշնչել ուսանողներին, հենց նման ուսուցիչն էր պակասում քոլեջում սովորելու բոլոր տարիներին:

«Նա շատ ռոմանտիկ մարդ էր և իսկական էնտուզիաստ: Ամենը, ինչ անում էր, նման էր արվեստի ստեղծագործության: Եթե նա հացի պատառին կարագ էր քսում, ապա ամբողջովին խրվում էր այդ գործին: Նա ինձ համար օրինակ դարձավ և օգնեց հասկանալ, որ կարող եմ ապրելու համար վաստակել՝ ստեղծելով իրեր»:

Լիպսկիի աչքին առաջին անգամ նկարչի կարիերան դարձավ հնարավոր և արժեքավոր գործ: Նա որոշեց ընդունվել Միչիգանում Կրանբրուկսկի արվեստի ինստիտուտի մագիստրատուրան, որպեսզի խեցեգործություն սովորի: Բայց անսպասելիորեն հանդիպեց խոչընդոտների:

Ծնողները նրա ստեղծականությանը աջակցեցին ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ այն ընդունում էին որպես սովորական հոբբի: Երբ Դոնը թղթերը տվեց Կրանբրուկ, նրա հայրը, որ ամբողջ կյանքը տվել էր տնտեսագիտական գործունեությանը, փորձեց որդուն տնտեսագիտական առողջ մտքի դասեր տալ: Դոնը համաձայն էր նրա հետ, խեցեգործություն սովորելով նա չուներ գործնական օգուտ: Բայց դա միակ բանն էր, ինչով նա ցանկանում էր զբաղվել: Հայրը որդուն նայեց երկար և խիստ հայացքով, տեսավ, որ նա ամեն ինչ վերջնական է որոշել, և նրան հանգիստ թողեց: Իսկ երբ Դոնը ընկավ Կրանբրուկ, իր համար բացեց մարդկանց և հնարավորությունների նոր աշխարհ:

«Ես շատ քիչ էի շփվում ուսանողների հետ, ովքեր սովորում էին արվեստի բաժնում, բացի այն ուսանողներից, ում հետ միասին էի սովորում այն երկու դասընթացներին, - պատմում է նա:- Կրանբրուկը գրեթե ամբողջությամբ մագիստրատուրա է: Այնտեղ կար մոտավորապես երկու հարյուր ուսանող, ովքեր արվեստ էին սովորում: Նրանցից հարյուր ութսունը մագիստրատուրայի ուսանողներ էին: Նման ձևով առաջին անգամ իմ շուրջը շատ լուրջ և գիտակ մարդկանց մեծ  խումբ էր, ովքեր արվեստի ջերմ ջատագով էին, իսկ ինձ համար դա ֆանտաստիկա էր: Ես գնում էի ոչ միայն խեցեգործության ֆակուլտետի քննադատների մոտ, այլ նաև գեղանկարչության, քանդակագործության և գոբելենի. սպունգի պես ամեն ինչ ներծծում էի: Շատ ժամանակ էի անցկացնում այլ ուսանողների սրահներում և հետևում նրանց աշխատանքին: Կարդում էի գեղարվեստական ամսագրեր, գնում թանգարաններ և առաջին անգամ ամբողջությամ խրվել էի արվեստի մեջ»:

Հենց Կրանբրուկում Դոնը գտավ իր տոհմը, և այն օգնեց իրեն գնալու այլ ճանապահով դեպի իր կոչումը:

Տոհմի ձեռքբերումը կոչումը գտնելու առանցքային տարր է: Մյուս կողմից, երբ դուք ներքուստ զգում եք, որ ձեր կողքին հոգով օտար մարդիկ են, ապա հաստատ և լավ նշան է, որ պետք է փնտրեք համախոհներ ինչ-որ այլ վայրում:

Հելեն Փիլչերը այդպես էլ վարվել է: Նա ընդհատել է իր գիտական կարիերան և դարձել աշխարհում գիտնական-հումորիստներից քչերից մեկը: Իրականում, եթե նայենք, անվստահությունը իր ընտրության մեջ կարմիր թելի պես անցնում է իր ամբողջ պրոֆեսիոնալ  գիտական գործունեության միջով:

Հելենն այսպես է ասում. «Ինձ չեն ստիպել զբաղվել գիտությամբ, ավելի շուտ ես եմ սխալվել»: Դպրոցից հետո նրան առաջարկել են ընդունվել ինստիտուտ, որ հոգեբանություն ուսումնասիրի, «խնձորի գինի խմի և ամբողջ օրը հեռուստացույց դիտի»: Համալսարանն ավարտելուց հետո «ընդհանուր անտարբերությունը և նորմալ գործ գտնելու չկամությունը» ստիպեցին նրան ընդունվել մագիստրատուրա «նեյրոկենսաբանության» մասնագիտությամբ մեկ տարի սովորելու ժամկետով: Այդ պահից Հելենը հետաքրքրվեց գիտությամբ: «Դրանք լուրջ փորձեր էին, ուղեղի նախապատրաստում և անվտանգության տեխնիկայի՝ տհաճ մինչև ծիծաղելության աստիճան պահանջներ»:

Տարվելով գիտությամբ և չունենալով այլ հետաքրքրություններ՝ Հելենը շարունակում էր այդ զբաղմունքը, նա պաշտպանեց դոկտորական թեզը: Այդ նույն ժամանակ նա յուրացրեց գիտական որոշ օգտակար տեղեկություններ և սովորեց «աստվածային բիլիարդ խաղալ»: Բացի դրանից իմացավ մի բան ևս: Նրան դուր էր գալիս զբաղվել գիտությամբ, բայց գիտնականները որոշակիորեն իր տոհմից չէին: Փորձը նրան հուշում էր, որ գիտությամբ, ի տարբերություն բիլիարդի, չի կարելի մակերեսորեն զբաղվել: «Ես իմացա, որ գիտական հասարակության հիերարխիայում մարդու դիրքը հակադարձ համեմատական է իր շփվելու ունակությանը, բայց ուղիղ համեմատական է իր վելվետե տաբատի հաստությանը»:

Հելենն իր ընդունակությունների մասին մի նոր բան ևս իմացավ: «Ես իմացա, թե ինչպես ստիպեմ մոռացկոտ առնետներին հիշել: Ես «ստեղծեցի» և կրծողների ուղեղում իմպլանտավորեցի գենետիկորեն մոդիֆիկացված ցողունային բջիջներ, որոնց մոտ շուտով նման միջամտությունից հետո զարգացան լոնդոնյան տաքսիստի իմացական ընդունակություններ: Բայց նույն ժամանակ իմ սեփական ուշադրությունը շարունակում էր անուշադիր թափառել»:

Հելենը հանկարծ հայտնաբերեց, որ գիտական աշխարհն այն տեսքով, ինչ տեսքով կա, իր համար ցանկալի չէ, ազատ հետազոտումն ուտոպիա է… Դա մաքուր բիզնես էր: «Քանի կորպորացիաները հետազոտման մեջ լցնում են կանխիկներ և հաշվարկում մարդկանց ու աշխատանքի ժամաքանակը, գիտության անկումը կշարունակվի, որովհետև նրան առաջ են տանում բիզնես-ծրագրերը: Փորձերի շարժառիթը և վեկտորը ծառայում են մեծ հաշվով գումարը, քան հետաքրքրասիրությունը:

Ես հիասթափություն էի զգում, իմ հնարավորությունների սահմանափակում: Ուզում էի մարդկանց պատմել գիտության մասին: Ուզում էի գրել գիտության մասին: Ուզում էի դուրս գալ: Գնալ իրական աշխարհ»:

Դա գիտակցելով՝ Հելենը ստեղծեց «մի կնոջ փախուստի կոմիտե և սկսեց փորել թունելը»: Նա Լոնդոնի Բերկբեկ քոլեջում  փաստաթղթերը տվեց գիտական հաղորդակցության և կապի դիպլոմ ստանալու համար և այնտեղ գտավ «համախոհ-ընկերներ»: Նրան առաջարկեցին ստանալ մեդիաընկերության (медиасообщества)-ի դիպլոմ և «երկու ամիս անցկացնել Einstein TV հեռուստաալիքի համար հումորային գիտական ֆիլմի թողարկման և սցենարներ գրելու համար»: Հելենը ուժերը հավաքեց և սկսեց արտահաստիքային հիմքով վաճառել իր գիտական աշխատանքները բոլոր ցանկացողներին: «Ես առանց ամոթի վաճառում էի իմ ապրանքը ռադիոյով, մամուլում և համացանցում,- հիշում է նա: Վերջապես Հելենը լքեց լաբորատորիան և աշխատանքի անցավ Թագավորական գիտական հասարակությունում: «Իմ խնդիրը նրանում էր, որ նորից գիտությունը հետաքրքիր դարձնեմ, չնայած դա իմ նոր պարտականության պաշտոնական պահանջը չէր»:

Հետո Հելենը անսպասելիորեն էլեկտրոնային նամակ ստացավ Չելտենհամյան գիտական փառատոնում փրայմ-թայմում ելույթ ունենալու առաջարկով: Նրան հնարավորություն տվեցին խոսակցական ժանրով հումորային շոու վարել՝ նվիրված գիտությանը: Հենց Հելենը համաձայնեց, նրան համակեց խուճապը: «Գիտությունը, ինչպես հայտնի է բոլորին, լուրջ զբաղմունք է: Էյնշտեյնի թեորիաները ձեզ համար կատակ չեն: Ընկերների և գրող-հումորիստ Տիմանդրա Հարկնեսի աջակցությամբ և գարեջրի մի քանի  բաժակից հետո արդյունքում ծնվեց The Comedy Research Project (CRP) նախագիծը»:-

Ավելի ուշ Հելենը լոնդոնյան հումորային շրջաններում դարձավ յուրային և հաջորդ հինգ տարիների ընթացքում «ցերեկն աշխատում էր ցողունային բջիջների հետ, գիշերը՝ հանդիսատեսի հետ»: CRP նախագիծը դարձավ կենդանի բեմական շոու, որտեղ Տիմադրան և Հելենը հակառակ հերթականությամբ թվարկում էին «Գիտության լավագույն հինգ ձեռքբերումները»: Լսարանը «հաճույքով քննարկում էր ծիծաղաբեր գազի ֆորմուլան, իրենց կամքով մասնակցում էին առաջին թռիչքները նմանակող գիտական հումորային փորձերին, և երգում Էլվիսի երգերը սև խոռոչների մասին»:

CRP-ի նպատակը, ինչպես բացատրում է Հելենը, դարձավ հիպոթեզների գիտական հաստատումը այն մասին, որ գիտությունը կարող է ուրախ լինել: «Մեթոդական տեսանկյունից մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Ամեն շոուի ժամանակ վերահսկող մարդկանց խումբը փակվում է հարևան սենյակում, որի տարբերությունը միայն կատակերգուների բացակայությունն է: Արդյունքում գնահատում ենք երկու խմբերի արձագանքը՝ վերահսկող և փորձարարական, ովքեր լսում են գիտության մասին կատակներ: Ամբողջ աշխարհում հավաքված նախնական տվյալները շոուի արդյունքներով հուսադրող են»:

Գիտական գործունեությամբ զբաղվելը Հելեն Պիլչերին օգնեց, որ սկսի գրել և պատմել գիտության մասին: Նա հիշում է, որ լաբորատորիան լքելու հեռանկարը վախեցնող էր, բայց և այնպես «ոչ այնքան, որքան այնտեղ մնալու հեռանկարը: Իմ խորհուրդը նրանց, ովքեր մտորում են նման քայլի մասին, արեք դա. պետք է ուղղակի ցատկել ժայռից՝ որպես լեմինգ»:

Դաշտը և խաղացողները

Խոսելով տոհմի մասին՝ ես իրականում նկատի ունեմ երկու տարբեր հասկացություններ, նրանցից ամեն մեկը կարևոր է ցանկացածի համար, որ փնտրում է իր տարերքը: Դրանցից առաջինը «դաշտ» հասկացությունն է, իսկ երկրորդը՝ «խաղացողներ» հասկացությունը: Դաշտը գործունեության այն տեսակներն են, որոնցով մարդիկ զբաղվում են՝ թատրոն, ռոք երաժշտություն, ձեռնարկատիրություն, բալետ, ֆիզիկա, ռեփ, ճարտարապետություն, պոեզիա, հոգեբանություն, մանկավարժություն, վարսավիրական արվեստ, բարձր նորաձևություն, կատակերգություն, ատլետիկա, բիլիարդ, կերպարվեստ:

Խաղացողներ ես անվանում եմ այլ մարդկանց, ովքեր զբաղվում են գործունեության այդ տեսակով: Դաշտը, որը գտել էր իր համար Մեգ Ռայանը, դերասանական խաղն էր, մասնավորապես սերիալներում նկարահանումները: Այդ դաշտում խաղացողները ուրիշ դերասաններն էին, ում հետ նա աշխատում էր: Նրանք սիրում էին իրենց գործն այնպես, ինչպես ինքը, և սնուցում էին Մեգի ստեղծական ընդունակություները: Ավելի ուշ նա տեղափոխվեց դաշտի ուրիշ հատված՝ ֆիլմերում նկարահանումների, իսկ այնտեղ՝ կատակերգական դերերից անցավ ավելի լուրջ դերերի: Բացի դրանից, նա ընդարձակեց իր թիմի խաղացողների շրջանը, հատկապես երբ ծանոթացավ Փեգի Ֆուրիի և այլ դերասանների հետ:

Մեգի՝ դաշտի հասկացությունը և այլ խաղացողների հետ նրա կապը օգնում են բացատրել, թե ինչպես ամոթխած աղջիկը, որ չի կարողացել արտաբերել ավարտական հրաժեշտի խոսքը, դարձավ հաջողված, համաշխարհային ճանաչում ստացած դերասանուհի: «Երբ ես աշխատում էի, ինձ մոտ մութ սենյակում միայն մի քանի դերասաններ էին և նկարահանող խումբը: Ես չէի անհանգստանում հանդիսատեսների պատճառով, քանի որ նրանք այնտեղ չէին: Ամենօրյա նկարահանումների ժամանակ հանդիսատես չկա, կան միայն ամուր, սև բեմ, տեսախցիկ և ուրիշ դերասան, ում հետ դուք խաղում եք: Այս զբաղմունքն ինձ անվերջ գրավում էր, շուրջբոլորս հրաշալի մարդիկ էին, և ես ուղղակի մոռանում էի աշխարհում ամեն ինչի մասին, երբ խրվում էի գործընթացի մեջ»:

Վստահությունը, որը Մեգը ստացել էր այդ փորձի արդյունքում, բավականին ուժեղ էր, որպեսզի նրան խրախուսեր առաջ գնալ իր դաշտում և հասնել խաղացողների նոր խմբերի: Բայց անգամ այսօր նա չի սիրում ելույթ ունենալ հանրության առաջ կամ հարզացրույց տալ հեռուսատեսային թոք-շոուներում: «Ես դա անում եմ ծայրահեղ անհրաժեշտ դեպքերում: Բայց գերադասում եմ չանել, որովհետև նման դեպքերում ինձ իմ ափսեում չեմ զգում: Ես իսկապես անհարմար եմ զգում, երբ գտնվում եմ համընդհանուր ուշադրություն կենտրոնում»:

Բրայան Ռեյը՝ հայտնի կիթառահար, ով աշխատում է Սմոքի Ռոբինսոնի, Էթոյ Ջեյմսոնի և Փիթեր Ֆրեմփթոնի հետ, հյուրախաղերի է գնում Ռոլինգ Ստոունզի և Դուբի Բրոդերսի հետ, բավականին վաղ է գտել իր դաշտը, ինչը վերջնական արդյունքում նրան թույլ է տվել մտնել մոտ ընկերների շրջանը այն մարդու, ով փոքրիկ Բրայանի համար իսկական հերոս էր և անհասանելի կուռք:

Նա ծնվել է Գլենդելում (Կալիֆորնիայի նահանգ) 1955 թվին, և դա հենց այն տարին էր, երբ Ալան Ֆրիդը շրջանառության մեջ դրեց ռոք-ն-ռոլ տերմինը: Բրայանը ընտանիքի չորս երեխաներից մեկն էր, որտեղ դաստիարակվում էր նաև նրա խորթ քույրիկ Ջինը, ով տասնհինգ տարով մեծ էր իրենից:

«Ջինն ինձ իր հետ տանում էր, երբ հյուր էր գնում իր ընկերուհուն: Աղջիկները լսում էին Ռիք Նելսոն, Էլվիս Փրեսլի և Ջերի Լի Լյուսի` իրար փոխանցելով երաժիշտների լուսանկարները: Ինձ վրա խորը ազդեցություն է թողել աղջիկների արձագանքը երաժշտությանը, որը հնչում էր ռադիոյով, և այդ նկարներին: Ինչ-որ տեղ հոգու խորքում ես լրիվ հասկանում էի, հենց այնտեղ և այն ժամանակ, երեք տարեկան հասակում: Հայրս դաշնամուր էր նվագում, բացի դրանից ունեինք ոչ մեծ գրամոֆոն բարձրախոսով, ինչի շնորհիվ կարելի էր ձայնապնակներ գրել, հետո դրանք լսել: Հիշում եմ երկու թե երեք տարեկանում հայրիկիս հետ նստում և ձայնապնակներ էինք գրում:

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Ջինն սկսեց զբաղվել երաժշտությամբ և միացավ ֆոլկ կատարող New Christy Minstrels խմբին: Միասին նրանք հյուրախաղերի գնացին երկրով մեկ: Ջինը հիացմունքով պատմություններ էր պատմում իր խմբի մասին և ամբողջովին փայլում էր երջանկություից՝ խոսելով իրենց այդ ժամանակվա կյանքից: Քույրս ինձ վարակեց երաժշտության հանդեպ իր սիրով և ուրախությամբ, ինչը այն իրեն պատճառում էր: Նա վերջնականապես ամրապնդեց իմ մեջ այդ զգացումները, երբ սկսեց ինձ իր հետ տանել ակումբներ և համերգներ: Այդ ժամանակ ես ինը-տասը տարեկան էի: Անձամբ  եմ տեսել մարդկանց, որոնց առաջ խոնարհվում էին և ծանոթանում նրանց հետ:

Եղբորս «Գիբսոն»[2] լավ կիթառ նվիրեցին և նվագելու դասընթացներ: Նա առանձնապես ցանկություն չուներ երաժշտությամբ զբաղվելու և քանի դեռ զբաղված էր այլ գործերով, ես սովորեցի նվագել նրա կիթառով: Հետո Ջինը ինձ նվիրեց նեյլոնե լարերով կիթառ, որը գնել էր Տիխունայում հինգ դոլարով: Ես երջանկությունից ուղղակի լացում էի: Երաժշտության հանդեպ իմ կիրքն այնքան մեծ էր, որ համարյա հասնում էր մոլեռանդության: Ընդ որում ես անգամ չէի ենթադրում, որ ուզում եմ կիսել ուրիշի հետ և մարդկանց երաժշտություն պարգևել: Ես անգամ դեռ չգիտեի կիթառ լարել, բայց արդեն ուրիշ երեխաների հետ ստեղծել էի իմ խումբը:

Ես տասը կամ տասնմեկ տարեկան էի, երբ մի անգամ կիրակի երեկոյան «Էդ Սալլիվանի շոուում» լսեցինք նոր խմբի: Բիթլզն էր: Նրանց երաժշտությունը նման չէր ոչ մի ուրիշ բանի: Նրանք հիշեցնում էին սև R&B, որն ինձ այնքան դուր էր գալիս, համադրված ինչ-որ գաղտնի գործոնի կամ էլեմենտի հետ: Դա երաժշտություն  էր Մարսից: Այն ամեն ինչ փոխեց:

Գիտեի, որ ցանկանում եմ երաժշտությամբ զբաղվել, բայց նրանք վերջնականապես ազդեցին իմ որոշման վրա: Դա ամենահիանալի բանն էր, որի հետ ես երբևէ բախվել եմ: Հիմա երաժշտական խմբում մասնակցությունը թվում էր իրագործելի և գրավիչ գործ, որով կարող էի վաստակել ապրուստի համար: Բիթլզը ստիպեց ինձ մոռանալ «գուցե հրշեջ դառնամ» տիպի մտքերը: Այդ պահից ես համառորեն գնում էի նրան, ինչը վերջնական արդյունքում դարձավ իմ կյանքի գործը»:

Հաջորդ քսան տարին Բրայանը բազմիցս նվագել է իր սերնդի առավել հաջողված երաժիշտների հետ: Հետո նա անսպասելի առաջարկություն ստացավ, նրան հրավիրեցին ունկնդրման Փոլ Մակկարտնիի նոր խմբում մասնակցելու համար: Այդ ժամանակվանից նա նվագել է Մակկարտնիի հետ:

«Նույնիսկ իմ ամենահամարձակ երազանքներում ես երբեք չեմ կարողացել նման բան պատկերացրել: Մի՞թե սա ես եմ՝ փոքրիկ, խարտյաշ տղան, ով 1964 թվին թուրքական ձևով նստում էր հեռուստացույցի առաջ՝ կնվագե՞մ հենց այն տղայի հետ, ով երգում էր  Էդ Սալիվանի շոուում «All My Lovin' " և «I Saw Her Standing There»: Հասկանում եք, այս պատմության մեջ ինչ-որ իրական կախարդանք կա՝ դառնալ նման իրադարձությունների մասը»:

Մարդիկ, ում մասին պատմվում է այս գրքում, գտել են իրենց կոչումը տարբեր դաշտերում և տարբեր խաղացողների հետ: Մեզնից ոչ մեկը սահմանափակված չէ միայն մեկ դաշտով: Մասամբ նորարարական գաղափարները մարդու մոտ գալիս են հենց այն ժամանակ, երբ նա կապեր է ստեղծում մտածողության տարբեր միջոցների միջև, երբեմն՝ տարբեր դաշտերի միջև: Երբ Պաբլո Պիկասոն վերջացրեց իր «երկնագույն» և «վարդագույն» ժամանակաշրջանները. նրան հետաքրքրել էին Փարիզի Տրոկադերոյի Ազգագրական թանգարանում աֆիրկական արվեստի հավաքածուները:

Այս աշխատանքերը զգալիորեն տարբերվում էին իր սեփականներից, բայց նկարչի մեջ ոգեշնչում արթնացրին և օգնեցին դուրս գալու ստեղծական մի նոր մակարդակ: Դոգոնների ցեղի ծիսական դիմակները նկարչի վրա ազդեցություն ունեցան  «Ավինյոնական կույսերը» նկարը ստեղծելիս, որով սկսվեց Պիկասոյի արվեստում կուբիզմի շրջանը, որը նրան ավելի մեծ փառք բերեց:

Մշակույթի և տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ առաջանում են նոր «դաշտեր», որոնք համալրվում են նոր «խաղացողներով»: Հին «դաշտերը» աստիճանաբար անհետանում են: Համակարգչային անիմացիաների զարգացումն, օրինակ, նպաստեց կինոմատոգրաֆիայում, հեռուստատեսությունում և գովազդներում  ստեղծական գործունեության նոր «դաշտերի» հայտնվելուն: Չէ՞ որ այսօր մարդիկ շատ ժամանակ չեն ծախսում ձեռագրերում գունավոր նկարազարդումների ավելացման համար, ինչպես առաջ:

Տոհմի ձեռքբերումը կարող է փոխել ինքնության և մարդու կենսանպատակի զգացողությունը: Դա կապված է երեք հզոր առաջ մղող ուժերի հետ, որոնք մեզ տալիս է տոհմը՝ ինքնագնահատականի հաստատում, ոգեշնչում և այն, ինչը մենք այս գրքում կանվանենք «ալքիմիական սիներգիա»:

Ոչ միայն ես

Դեբի Ալենի կարիերան որպես պարուհու, դերասանի, երգչուհու, պրոդյուսերի, գրողի և ռեժիսորի հիացրել և զարմացրել է միլիոնավոր մարդկանց: Նրա կարիերան թռիչք ապրեց  1980 թվին «Fame» պաշտամունքային հեռուստասերիալի շնորհիվ: Վեց տարի շարունակ նա որպես պարուսույց (խորեոգրաֆ) զբաղվել է ամերիկյան ակադեմիայի կինոարվեստի «Օսկար» մրցանակի հանձնման միջոցառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներով և ինքն էլ ստացել է շատ պարգևներ, այդ թվում 1992 և 1995 թվականերին  «Essence» ամսագրի մրցանակները:

Դեբին հիմնադիրն ու տնօրենն է Պարի ակադեմիայի, որը կրում է իր անունը, և զբաղվում է սկսնակ և փորձառու պարողների պրոֆեսիոնալ նախապատրաստմամբ: Ակադեմիան նաև պատրաստում է պարուսույցներ (խորեոգրաֆ) և բոլոր տարիքի մարդկանց ուսուցանում պարի սկզբունքները:

«Երբ ես փոքր երեխա էի,- պատմել է ինձ Դեբին,- շատ փոքր, չորս կամ հինգ տարեկան, հագնում էի իմ փայլուն վարդագույն լողազգեստը, վզիս  կապում սրբիչը, ծառի վրայով բարձրանում մեր տան տանիքը և այնտեղ պարում թռչունների և ամպերի համար: Փոքր ժամանակ ես անընդհատ պարում էի, ինձ ներշնչում էին բալետի պարուհիների հրաշալի պատկերները: Քանի որ ես սևամորթ էի ու ապրում էի Տեխասում, ապա ոչ մի անգամ չեմ կարողացել լինել պարային ելույթներին: Բայց ես վերանայել եմ բոլոր մյուզիքլները, հիացել Շիրլի Թեմպլով, Ռուբի Կիլերով և Նիկոլաս եղբայրներով:

Մի անգամ մեր քաղաք եկավ Ռինգլին եղբայների կրկեսը, և ես ուղղակի շոկի մեջ էի, երբ տեսա ներկայացումները: Ինձ վրա նմանապես հսկայական ազդեցություն թողեցին Մարգո Ֆոնտեյն և Ռուդոլֆ Նուրիև դերասանները, դա ամենաանհավանական բանն է, որ երբևէ տեսել էի:

Մանուկ ժամանակ ես անգամ չէի կարող լուրջ պարի դպրոցների շեմին ոտք դնել լայնորեն կիրառվող առանձնացման (սեգրեգացիա) պատճառոով: Սակայն Debato Studios ստուդիայում ես կրթաթոշակ ստացա անվճար սովորելու համար և այցելեցի շաբաթական տասը պարային պարապմունքի: Հիշում եմ իմ առաջին ելույթը, հագել էի փայլուն ատլասե սպիտակ կիսաշրջազգեստ, սպիտակ ժակետ, նարնջագույն բլուզ և սպիտակ երկարաճիտ կոշիկներ՝ նախատեսված չեչոտկա պարի համար:

Ընդ որում խաղում էի եռանկյունու վրա: Ելույթի ժամանակ ինձ թվում էր, որ գտնվում եմ աշխարհի բարձունքին: Ի դեպ, փոքր ժամանակ միշտ տրիկո էի կրում: Տասնհինգամյակիս երեկույթի ժամանակ իմ մորաքույրներից մեկը բերեց լուսանկար, որտեղ ես հինգ տարեկան էի և տրիկո հագած: Այնպես որ ես վաղուց եմ հասկացել, որ պարուհի եմ:

Էլվին Էյլի անսամբլը առաջին անգամ տասնյոթ տարեկանում տեսա: Այդ ժամանակ ես հասկացա, որ նետելու եմ իմ բալետային կոշիկները, հագնելու եմ բարձրակրունկ կոշիկներ, երկար սպիտակ կիսաշրջազգեստ և պարելու եմ այդպիսի երաժշտության ներքո: Ես ինձ նմանեցնում էի բեմում ելույթ ունեցող դերասանների: Հիանալի էր:

Մի անգամ ամռանը ես մեկնեցի Հարավային Կարոլինայի Սպոլետո պարային փառատոնի: Հենց այդ ժամանակ ինձ համար ամեն ինչ իր տեղն ընկավ: Մանուկ ժամանակ մշտական արգելքն ինձ համար եղել է առանձնացման (սեգրեգացիա) խնդիրը, բայց հոյակապ հնարավորությունը, որ ընձեռվեց, սովորելու Դադլի Ուիլյամսի մոտ ինձ ինքնավստահություն տվեց: Այնտեղ ես հանդիպեցի Էլվին Էյլին, ում Revelations պարը սովորեցնում էին տեղի պարային ստուդիայում, և ես ուղղակի փայլում էի երջանկությունից: Նրանք ուզում էին ինձ ընդգրկել անսամբլում, բայց Էլվինը ինձ շատ երիտասարդ համարեց: Ես երբեք ելույթ չեմ ունեցել նրանց հետ, բայց գիտեի, որ անհրաժեշտ է նման պար սովորելը:

Մարդկանց իմ գիտելիքները տալու ցանկությունից է ծնվել ակադեմիան: Այնտեղ սովորեցնում են բոլոր ոճերի պարերը՝ աֆրիկյան, ժամանակակից և характерный պար, ֆլամենկո, չեչոտկա և հիփ-հոփ: Մեզ մոտ աշխատում են աշխարհի բոլոր ծայրերից հրաշալի պարուսույցներ: Համոզված եմ, որ ամեն երեխա իրավունք ունի պարել սովորելու: Պարը հրաշալի լեզու է: Հավատեցեք ինձ, այդ երեխաները դժբախտության մեջ չեն ընկնի»:

Մարդկանց հետ շփումը, ովքեր կիսում են ձեր զբաղմունքը, օգնում է հասկանալ, որ դուք մենակ չեք, որ ձեզ նման այլ մարդիկ կան: Թող շատերը չհասկանան և չկիսեն ձեր կիրքը, բայց դուք, այնուամենայնիվ, ունեք համախոհներ: Կարևոր չէ, ձեզ դուր են գալիս հենց այդ մարդիկ կամ այն, ինչ նրանք անում են: Ամենակարևորը ստանալն է հավանությունը և ճանաչումը այն զբաղմունքի, որը ձեզ միավորում է:

Տոհմի ձեռքբերումը ապահովում է այնպիսի շքեղություն, ինչպիսիք են մասնագիտական թեմայով խոսակցությունները, գաղափարներով փոխանակումը, աշխատանքի մեթոդների համեմատությունը և վերջապես էնտուզիազմի ցուցադրումը կամ նույն իրերի հանդեպ չկամությունը: Տոհմի հետ շփումը դարձել է հզոր խթան մարդկանց համար, ում մասին արդեն պատմել ենք այս գրքում՝ Մեթ Գրոունինգի, Եվա Լորենսի, Մեգ Ռայանի, Բլեյք Այսի և շատ ուրիշների, ում մասին կպատմվի հետո:

Կրանբրուկում այլ նկարիչների կողքին լինելը Դոն Լիպսկիին տվեց իր գործի նշանակալիության խորը զգացողություն, օգնեց հասկանալ, որ դրանով իսկապես արժե զբաղվել: Նա ասել է. «Մագիստրատուրայում առաջին անգամ ես լրջորեն սկսեցի ընդունել այն փոքրիկ իրերը, որոնք շինում էի: Փողոցում տեսնում էի ռետինե ժապավեն, վերցնում և սկսում էի փնտրել, ինչով կարելի է այն կապել կամ ինչի հետ համադրել:

Ես դա միշտ եմ արել, բայց միայն Կրանբրուկում լինելով, հասկացա, որ իրականում ստեղծել եմ արվեստի գործեր: Թեկուզ համեստ մասշտաբներում, բայց դա իսկապես արվեստ էր, այլ ոչ թե ժամանակի վատնում»:

Որոշ մարդիկ իրենց լիարժեք են զգում իրենց տարերքում, երբ միայնակ են աշխատում: Ավելի հաճախ դա բնորոշ է մաթեմատիկոսներին, բանաստեղծներին, նկարիչներին և որոշ մարզիկներին: Սակայն անգամ ենթագիտակցորեն այս մարդիկ զգում են «խաղացողների» ՝ այլ նկարիչների, մաթեմատիկոսների, գրողների և մարզիկների ներկայությունը, ովքեր հարստացնում են իրենց «դաշտը» և մարտահրավեր են նետում իրենց հնարավորությունների պատկերացումներին:

Ճանաչված փիլիսոփա Մայքլ Փոլանին[3] պնդում է, որ գաղափարների ազատ և բաց փոխանակումը կենսական կարևոր խթան է գիտական հետազոտությունների համար: Գիտնականներին դուր է գալիս աշխատել սեփական գաղափարների և առաջադրանքների վրա, բայց գիտությունը պահանջում է համագործակցություն: «Գիտնականները ազատ են իրենց հետազոտությունների համար թեմաներ ընտրելու և դրանք իրենց անձնական դատողության լույսի տակ հետազոտելու հարցում, - ասում է նա, - իրականում համագործակցում են մեկը մյուսի հետ ինչպես նեղ համերաշխ կազմակերպության անդամներ»:

Փոլանին բուռն ընդդիմանում է գիտության վրա պետական հսկողությանը, քանի որ այն կարող է խոչընդոտել գաղափարների ազատ փոխանակմանը: Չէ՞ որ հենց փոխանակման վրա է հիմնվում իսկական գիտությունը: «Մի մասնագետի ղեկավարությամբ խումբ կազմելու ցանկացած փորձ կհանգեցնի առանձին գիտնականների անկախ նախաձեռնությունների անհետացմանը և, նման ձևով, իրենց միասնական արդյունավետությունը կբերի մինչև այն միակ մարդու պոտենցիալը, որը ղեկավարում է այդ խումբը: Դա իրականում կաթվածահար է անում իրենց միջև համագործակցությունը»: Մասամբ գիտության վրա հենց նման ճնշումը Հելեն Պիլչերին հուշեց ցողունային բջիջներց փախչել կատակերգական բեմ:

Համագործակցությունը իր «դաշտի» «խաղացողների» հետ, անձամբ կամ նրանց աշխատանքի միջոցով այնքան կարևոր է մեր զարգացման համար, ինչպես և ժամանակը, որ անցկացնում ենք միայնակ մեր մտքերի հետ: Ինչպես նշել է ֆիզիկոս Ջոն Ուիլերը. «Եթե դուք փորձով չեք փոխանակվում մարդկանց հետ, դուք «խաղի մեջ չեք»: Ես միշտ ասում եմ, որ ոչ ոք իրենից ոչինչ չի ներկայացնում առանց շրջապատող մարդկանց»:

Եվ անգամ նման դեպքում համախոհների հանրության հետ համագործակցության ռիթմը տատանվում է իր տարերքում լինելու ժամանակ ճիշտ այնպես, ինչպես սովորական ամենօրյա կյանքում: Երբեմն դուք ուզում եք լինել խմբում, երբեմն՝ միայնության մեջ: Ֆիզիկոս Ֆրիմեն Դայսոնը ասում է, որ երբ ինքը գրում է, ապա փակում է դռները, բայց երբ իսկապես զբաղվում է գիտությամբ, անպայման դրանք բաց է թողնում: «Ինչ-որ որոշակի պահի դուք ողջունում եք միջամտությունը, քանի որ այլ մարդկանց հետ համագործակցելով է որ կարող եք ստեղծել ինչ-որ հետաքրքիր բան»:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը` Արմինե Թոփչյանի


[1] ԱՄՆ-ի կառավարության Անկախ դաշնային գործակալություն, որը ստեղծվել է 1961 թվին կամավորների ուժերով տարբեր երկրներում իրականացնելու հումանիտար, տեղեկատվական, բնապահպանական և այլ միջազգային ծրագրեր։

[2] Ամերիկացի արտադրող էլեկտրgկիթառ Gibson Guitar Corporation: Ռոք երաժշտության տարածման շնորհիվ 1960-1970-ական թթ Գիբսոն կիթառները դարձել են պաշտամունքային: 1950-ական թթ Gibson Les Paul Standard օրիգինալ էլեկտրակիթառներն այսօր արժեն 100000 դոլար և կոլեկցիոներների համար կարևոր են:

[3] Անգլիացի քիմիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա: Պոստպոզիտիվիզմի ներկայացուցիչ: «Անհատականություն» գիտելիքների կոնցեպցիայի հեղինակ, որը հնարավոր չէ պատկերացնել, բայց այն գիտնականի գործունեության հիմքը և ազդում է տեսական և գործնական հմտությունների վրա, նաև երևակայելու և արարելու ընդունակության:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский