Ռոդարիական հնարամտությամբ հասունություն

Ջաննի Ռոդարիի հեքիաթներն իրենց յուրօրինակ բովանդակությամբ ստեղծագործական աշխատանքի անսահման  հնարավորություն են տալիս և օգնում մանկավարժական գործունեության ընթացքում լուծելու մի շարք կարևոր խնդիրներ: Ռոդարիական ստեղծագործությունները՝ իրենց կենդանի, առօրեական, պարզ ու միևնույն ժամանակ խորքային  իմաստի շնորհիվ մշտապես արդիական և կենսական են: Դրանք անձնային շերտեր բացելու, ամեն ինչ յուրովի ընկալելու, մեկնաբանելու, հասունանալու անբացատրելի հնարավորություն են,  դեպի ներս տանող ու նոր հորիզոններ բացող ճանապարհներ։ Որպես ուսումնական նյութ` դրանք ոչ միայն իմ սովորողներին են ստեղծագործական հմտություններ փոխանցում. ինքս էլ եմ լցվում, հարստանում, հասունանում: Երբ նոր էինք սկսել  ռոդարիական նյութերով ուսումնական-ստեղծական գործունեությունը, մտածում էի, որ ահա, իմ սաներին սովորեցնելու եմ աշխարհի ամենաբարի ու հետաքրքիր հեքիաթները, տանելու եմ նրանց երևակայական ճամփորդության, բայց իրականում այդ աշխարհը տարավ ինձ․․․ Չեմ համարում, որ Ռոդարիի ստեղծագործությունները կարողացել եմ իրենց հնարավոր բոլոր բանալի լուծումներն օգտագործել, բայց իմն եմ համարում Ռոդարիի ստեղծագործական երևակայության անսահմանությունը։  Այնտեղ կա անսպառ ապրում, որ փորձում եմ կապել սաներիս իրական զարգացման հետ:

Հինգ տարեկանների ուսումնական գործունեությունը կառուցվում է որպես բերանացի խաղ-բեմադրում, խաղ-բնագիտական գործունեությունը, շարժում, ռիթմիկա, տեքստի հետ արվող տարատեսակ ստեղծագործական աշխատանք: Այլապես կգնանք մեխանիկանան սերտման ճանապարհով, ինչը կխոչընդոտի մտավոր զարգացման, ստեղծականության, մտածողությաննը, խոսքի սահուն, բնական, կենդանի զարգացմանը: Արևմտյան դպրոց-պարտեզի իմ հինգ տարեկաններին դուր են գալիս Ռոդարիի ստեղծագործությունների շուրջ կազմակերպվող այն խաղերը, որոնք կապվում են իրենց առօրյայի, ցանկությունների, պահանջների, խնդիրների հետ: Ստեղծագործական երևակայության ռոդարիական մեթոդները թույլ են տալիս նրանց, չկտրվելով զարգացման բնական միջավայրից՝ խաղ-գործունեությունից, կառուցել զարգացման հասուն և փոխներգործուն միջավայր, այնքան կենդանի, իրական են, առօրեական, որ սաները բերանացի մտապահում են հեքիաթները և դարձնում իրենց ինքնակազմակերպման գործիքը: 

Ջաննի Ռոդարին միշտ մեր մոլորակում է, մեր կենդանի ապրումի գործուն աջակիցն է: Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր, նույնիսկ թթու դնելիս։ Ռոդարիի ստեղծագործությունները ձևավորում են տեղծագործելու, երևակայելու  հմտություններ, կարողություններ: Ցանկացած առօրեկան կենցաղային գործունեություն կարողանում ենք հմտորեն դարձնել անսովոր, զավեշտալի, հետաքրքիր, կենդանի, կերպարային: Պատրաստվում էինք թթուդրիքի ծեսին և տեխնոլոգիական հնարամտությամբ բանջարեղեններին տարբեր կերպարն էինք տալիս և սաները բացի կերպարներ ստանալուց սկսեինք երկխոսություններ կազմել, երևակայել, որ կերպարներին պատրաստում են թթվաճամփորդության: Ռոդարիի ստեղծագործությունները խթանում են ճկուն, ստեղծագործ մտածողությանզ արգացումը, նպաստում են հաղորդակցական կարողությունների զարգացմանը: Ահա հատված «Թթուդրիկի»  ծեսից։
Ես`
- Եկեք այս բանաջարեղեն կերպարներին ուղարկենք ճամփորդելու։ Եվ սաները իրենց ստեղծած կերպարները դնում են ապակե տարայի մեջ։ Վարդուհին, գայթակղությանը չդիմանալով կծում է Նարեի կատվիկի գլուխը։
- Վարդուհին կծեց կատվիկիս գլուխը, առանց գլուխ ո՞նց ճանապարհեմ,- բողոքում է Նարեն:

Մինչ տոնական դեկտեմբերը կսկսի իր իրավունքների մեջ մտնել, մեր խելոքները գրանցում են հասունության նոր արդյունքներ. իրենց կախարդական մոլորակի հյուր-պապն է Ջաննի Ռոդարին, և որպես հասունություն, ամեն օր մեծ հետաքրքրասիրությամբ սպասում են, թե ինչ նոր հեքիաթ է ուղարկելու Ջաննի Ռոդարին իր մոլորակից, որ իրենք դառնան ամենահինգ-վեց տարեկանններ:

Պատմեցի Ռոդարիի «Թարս հարցեր» ստեղծագործությունը և սկսեցինք քննարկել: Մեր մոլորակը դարձրինք թարս մոլորակ, բաժանվեցինք խմբերի, մի խումբը թարսություններ արեց, իսկ մյուսը փորձում էր կարճ ժամանակահատվածում տեսքի բերել և թարսությունները շտկել: Խաղ-պատումը օգնեց մեր չարաճճիներին ինքնակազմակերպման միջոցով իրենց մոլորակ անկյունի պաշտպան-պատասխանատուն լինել, ինքնուրույնություն, ինքնասպասարկման կանոններ մշակեցինք:

Քննարկում ենք Ջաննի Ռոդարիի «Սակալա-պակալա» հեքիաթը: Հորինում ենք մեր մոլորակի կախարդական լեզուն՝ հանելուկ բառերը: Դե, խելոքներին էլ էդպիսի բան էր պետք, սկսեցին չարաճճի աչքերով զույգեր կազմել, հորինել իրենց առավոտյան ողջույնը, շնորհակալությունը, ու արդեն խճճվեցի-մոլորվեցի մոլորակում։ Ահա, իմ ամենագետների երկխոսությունից հատվածներ։

Այլ օրինակներ` 

Ստեղծագործության շուրջ կազմակերպված խաղ-գործունեությունը նպաստեց լեզվամտածողության ձևավորմանը՝ բառերի հետ խաղալու, իմաստը ըմռնելու, համեմատելու, հնչյուն կապակցությունների խումբ ստեղծելու, ընկալելու, նոր բառ կազմելու, տրամաբանելու կարողության ձևավորում:

 Ռոդարիի որևէ ստեղծագործություն քննարկելիս միշտ համեմատական են անցկացնում իրենց մոլորակի միջև, հերոսներին համեմատում են իրենց հետ: Քննարկեցինք Ռոդարիի «Աչքերի գանգատը» ստեղծագործությունը: Ստեղծագործության բովանդակությունը հնարավորություն տվեց լեզվական մի շարք խաղ-առաջադրանքների կատարմանը. խաղացինք բառախաղեր՝ կազմեցինք աչք բառով երկանդամներ՝ աչքաբաց, աչքալուսանք, աչքկապոցի, ծակաչք, հեգեցինք «աչք» բառը, բառը կազմող հնչյուններով նոր բառեր կազմեցինք: Խոսեցինք աչքերի դերի, կարևորության մասին, թե ինչ կլիներ, եթե աչքերը չլինեին կամ ինչ կլիներ, եթե մի քանի աչք ունենայինք և այլն: Խոսեցինք նաև աչքերի խնամքի մասին, թե ինչից կարող են առաջանալ ցավեր, լարվածություն, գերհոգնածություն, ինչ կանոններ կան աչքերի խնամքի համար, ինչպես պետք է օգտվել պլանշետից, համակարգչից, ինչ հեռավորությամբ նստել հեռուստացույցի դիմաց, ինչպես նայել նկարներ, թերթել գրքեր, ինչ ժամանկահատված է նախատեսվում դրանց օգտագործման համար, ինչքան ժամանակ է հարկավոր աչքերի հանգստի համար և այլն: Աչքերի մասին խոսել և խոշորացույցով ուսումնասիրություններ չկատարել ուղղակի չէինք կարող. այսօր մեր տեխնոլոգիայի ընկեր Զառայի կողմից նվեր ստացանք երկու նոր գործիք՝ խոշորացույց:
- Ա˜յ թե կախարդական էր,- զարմացան սաները։
- Ուրեմն Ռոդարին մեզ հետևում է ու խոշորացույց ուղարկեց,- Նարեի եզրակացությունն է:
Այո, այսպիսի մոլորակ է մեր մոլորակը. նոր գործիքը իր հետ մեծ ուրախություն բերեց: Սկսեցին ուսումնասիրել իրենց աչքերն ու բերանը, իրենց նոր, խոշորացած քիթ ու աչքով մի լավ ուրախացան, անցան ջերմոց անկյուն, ուսումնասիրեցին բույսերը, հողի բաղադրիչները և այլն. խոշորացույցն արդեն իրենց ձեռքերում էր և պրծում չկար, ինձ էլ վարակեցին իրենց չարաճճիությամբ:

Եվ Ռոդարին այսպես սահուն տեղափոխվում է գործունեության մյուս ձևեր։ Կատարեցինք «Թռչող պղպջակներով հրաբուխ» փորձը: Անունը ծնվեց մեր մոլորակում: Փորձի համար անհրաժեշտ նյութերը` հեղուկ օճառ, ապակե տարաներ, քացախ, սոդա, գունաներկ, արդեն ունեինք լաբորատորիայում, անհրաժեշտ էր ուրախ տրամադրություն, որից մեծ բաժին ունեինք, և սպասում, որը դժվար էր հաստատվում: Հեղուկ օճառը լցրիք ապակե տարայի մեջ, ավելացրինք մի քանի գույնի ներկ, վրա` քացախ, որից հետո` քիչ-քիչ սոդա, թափահարեցինք և թողեցինք: Սոդան աստիճանաբար կհոսի երկար գլանի միջով և խառնվելով տարայի բաղադրիչներին` դուրս կբերի պղպջակների հրաբուխ: Իսկական ուրախություն։

Ինքնուրույնությունն է մղում, որ ձեռքի տակ եղած նյութերով նախաձեռնեն իրենց թատրոն-մոլորակ անկյունը։
- Ընկեր Մարինե, մեր թատրոն անկյունը ստեղծենք, որ խաղանք դերերով, որ իսկական լինի ամեն ինչ,- ոգևորված է Վարդուհին։
Այո, այս մոլորակում անիսկական ոչինչ լինել չի կարող:

Ինձ համար խնդիր դրեցի մաթեմատիկան էլ մտցնել այն խաղ-գործունեության բովանդակության մեջ, որով ապրում, գործում, հասունանում են իմ հինգ տարեկանները: Հաշվել տանից դպրոց քայլքի ճամփան, գտնել իր ու ընկերոջ աշխարհների-պատկերացումների  նմանությունների և տարբերությունների զանազանումը,  ընտանիքի անդամների  քանակների համեմատումը․ մեծ է, փոքր է այսքանով  և այլն: Մաթեմատիկան՝ խաղ-հաշվումը, կառուցողական մտածողությունը մեր մոլորակ մտավ խաղով, տեխնոլոգիական գործունեությամբ: Սաները չգիտակցելով, չտարանջատելով լեզվականն ու մաթեմատիկականը, օր օրի հասունանում ու զարգանում են իրենց պահանջմունքներին համապատասխան կենդանի միջավայրում: Մենք ամեն օր խաղում, կառուցում, հաշվում, համեմատում, չափումներ ենք կատարում ինքնաբուխ խաղի, կենդանի գործունեության միջոցով  և կարծում եմ, որ սա է ապահովում իրական զարգացումը: Այստեղ էլ մեզ օգնեց ռոդարիական անսահման երևակայության բանալին: Տեսեք.

Ռոդարիի ստեղծգործությունները բանալու պես միշտ բացում են, սիզբ են տալիս նոր մտքերի, մոտեցումների և արդեն կարևոր չէ , թե ինչ ստեղծագործության շուրջ ես աշխատում, երբ գործի ես դնում արդեն ձևավորված հմտություններն ու կարողությունները, համակողմանի, ներդաշնակ զարգացումն ապահովված է և դժվար է զանանելը այդտեղ այդ պահին ինչ խնդիր լուծվեց: տարբեր իրավիճակնեում ամենատրբեր կերպ են գործի դրվում հմտություններն ու կրողությունները, որ մեկ ալյ դեպքում թվում էր լեզվամտածողության գործիք են, օրինակ այս դեպքում.աշխատեցինք Դոնալդ Բիսեթի « Ցանկությունների ծառը» ստեղծագործությունը, պատկերեցինք մեր ցանկությունները, խնդիր էինք դրել, բանավոր խոսքի զարգացումը, ստեղծագործական, երևակայական մտծողության զարգացումը, բայց սաները այնքան ճկուն ու ինքնաբուխ իրենց ձեռքն առան ընթացքը, որ զանզանել լեզվականն ու մաթեմատիկաիականը այդքան էական չէր: Կախում էին ծառից իրենց պատկերները, պատմում նկարների մասին, հետո սկսեցին հաշվել թե քանի ճյուղ կա, Արամի նկարը քանի նկար է հեռու Ավետի նկարից, այսպես անհոգնել, ինքնուրույն, իրեց պահի ոգևորության, հետաքրքրությամբ պայմանավորված  կառուցում են իրենց  կենդանի զարգացումը:
Ռոդարիի ստեղծագործական մտածողությունը մեզ համարդ արձավ բնական զարգացման, ուսուցման բանալի գործիք:

Մենք սկսել և շարունակում ենք ապրումը Ռոդարիի երևակայական մտածողությամբ, իրականության հանդեպ առողջ գիտակցումով և երևակայականի հանդեպ ստեղծականության զգացումով: Եղել են և չհաջողված փորձեր, բայց դրանք էլ փաստել են, որ պիտի խումբը պատրաստ լինի տվյալ նյութի շուրջ իրականացվող խաղ-գործունեությանը: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский