Քաղաքակրթությունների բնույթը

Քաղաքակրթությունների՞ բախում

Գլուխ 2. Պատմությունը և քաղաքակրթության այսօրը

Քաղաքակրթությունների բնույթը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Չինական քաղաքակրթություն                                           

Բոլոր գիտնականներն ընդունում են, որ գոյություն ունի կա´մ մեկ չինական քաղաքակրթություն, որն առաջացել է առնվազն մ.թ.ա. 1500 թվականին (հնարավոր է անգամ 1000 տարի վաղ), կա´մ երկու չինական քաղաքակրթություն, որոնցից մեկը փոխարինել է մյուսին քրիստոնեության ժամանակաշրջանի առաջին հարյուրամյակներում[1]: Սակայն առավել բնութագրական կարող է լինել Սինական քաղաքակրթություն տերմինը: Չնայած այն հանգամանքին, որ կոնֆուցիականությունը համարվում է չինական քաղաքակրթության հիմքերից մեկը, այնուամենայնիվ, չինական քաղաքակրթությունն ավելին է քան միայն Կոնֆուցիոսի ուսմունքը: Այն չի սահմանափակվում Կոնֆուցիոսով կամ ընդհանրապես Չինաստանով, որպես քաղաքական ամբողջություն: Սինական հասկացությունը, որը կիրառում են շատ գիտնականներ, ամբողջական է բնութագրում Չինաստանի մշակույթը և Հարավարևելյան Ասիայի չինական բոլոր հասարակությունների մշակույթը, ինչպես նաև այդ մշակույթի հետ ազգակցական կապի մեջ գտնվող Վիետնամի և Կորեայի մշակույթները:

Ճապոնական քաղաքակրթություն

Որոշ ուսումնասիրողները, ճապոնական և չինական մշակույթները միավորում են մեկ ̀ հեռավորարևելյան մշակույթի մեջ: Սակայն, գիտնականների մեծ մասը դա չեն անում, այլ առանձնացնում են Ճապոնիան, որպես առանձին քաղաքակրթություն: Այն առանձնացել է չինական քաղաքակրթությունից 100-400-ական թվականների հատվածում [2]: 

Հինդուսական քաղաքակրթություն

Ինչպես այժմ բոլորն ընդունում են, միմյանց փոխարինող քաղաքակրթություններ գոյություն են ունեցել Հնդկաստանում, առնվազն մ.թ.ա. 1500 թվականից: Այդ շարքի բոլոր քաղաքակրթությունները կոչվել են ̀ հնդկական, հինդուսական կամ հինդուսիստական, ի դեպ, վերջին հասկացությունը նախընտրում են կիրառել այդ քաղաքակրթության ժամանակակից փուլի համար: Այս կամ այն ձևով, հինդուիզմը Հնդկաստանի կենտրոնական մշակույթն էր մեր թվարկության երկրորդ հազարամյակից: Դա ավելին է, քան կրոնը կամ սոցիալական համակարգը: Դա հնդկական քաղաքարթության բնույթն է: Հինդուիզմը պահպանել է իր դերը մինչ մեր օրերը, չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանում կան մեծ թվով մուսուլմաններ, ինչպես նաև ավելի փոքրաքանակ մշակութային խմբեր: Ինչպես սինական դեպքում, այնպես էլ հինդուսականի կամ հինդուսիստականի դեպքում, հասկացությունը հստակ սահմանում է դնում քաղաքակրթության անվանման և մշակութային տարածվածության միջև, որն այս դեպքում ևս չի ճանաչում պետական սահմաններ:

Իսլամական քաղաքակրթություն

Բոլոր առաջատար գիտնականներն ընդունում են, որ գոյություն ունի առանձին իսլամական քաղաքակրթություն: Առաջանալով յոթերորդ դարում Արաբական թերակղզում` իսլամը հետևողականորեն տարածվեց Հյուսիսային Աֆրիկայում և Պիրենեյան թերակղզում, այնուհետ` արևելք, դեպի Միջին Ասիա, Հնդկաստան և Հարավարևելյան Ասիա: Այս ամենի արդյունքում իսլամի ներսում առկա են բազմաթիվ առանձին մշակույթներ և ենթաքաղաքակրթություններ, ներառյալ ̀ արաբական, թյուրքական, պարսկական, մալայան և այլն:

Ուղղափառ քաղաքակրթություն

Որոշ գիտնականներ առանձնացնում են ինքուրույն ուղղափառ քաղաքակրթություն` Ռուսաստան կենտրոնով, որը տարբերվում է արևմտյան քրիստոնեությունից իր բյուզանդական արմատների, երկու դար տևած թաթարական տիրապետության, բյուրոկրատական դեսպոտիզմի պատճառներով: Այդ քաղաքակրթության վրա շատ սահմանափակ են ազդել Վերածնունդը, Ռեֆորմացիան, Լուսավորչական շարժումը և այլ նշանավոր իրադարձություններ, որոնք իրենց ուրույն տեղն ունեն Արևմուտքում:

Արևմտյան քաղաքակրություն

Այս քաղաքկրթության ծնունդը հիմնականում համարում են մեր թվարկության 700-800-ական թվականները: Այն բաժանում են երեք հիմնական մասերի ̀ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Լատինական Ամերիկա[3]:

Լատինաամերիկյան քաղաքակրթություն

Լատինական Ամերիկան ունի քաղաքակրթական բնույթի մի էական տարբերություն, որն առանձնացնում է նրան Արևմուտքից: Չնայած այն հանգամանքին, որ Լատինական Ամերիկան համարվում է եվրոպական քաղաքակրթության ժառանգ, այն զարգացել է բացարձակապես այլ ճանապարհով, որն էապես տարբեր է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի զարգացման ճանապարհներից: Մշակույթն այնտեղ ավտորիտար է և կլանային: Այս հանգամանքը Եվրոպայում արտահայտվել է շատ թույլ, իսկ Հյուսիսային Ամերիկայում ընդհանրապես չի արտահայտվել: Ե´վ Եվրոպան, և´ Հյուսիսային Ամերիկան իրենց վրա զգացել են Ռեֆորմացիայի ազդեցությունն ու միավորել են կաթոլիկ և բողոքական մշակույթները: Լատինական Ամերիկան պատմականորեն եղել է կաթոլիկ, չնայած այժմ իրավիճակը կարող է փոխվել: Լատինաամերիկյան քաղաքակրթությունը ձուլեց տեղական մշակույթները, որոնք գոյություն չունեին Եվրոպայում և ամբողջապես ոչնչացվել էին Հյուսիսային Ամերիկայում: Այդ տեղական մշակույթների նշանակությունը փոփոխական է Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի, Պերուի և Բոլիվիայի համար` մի կողմից, իսկ մյուս կողմից` Արգենտինայի և Չիլիի: Լատինական Ամերիկայի քաղաքական առաջընթացը և տնտեսական զարգացումը էապես տարբերվում են հյուսիսամերիկյան երկրներում տիրապետող մոդելներից: Լատինական Ամերիկայի բնակիչներն առանձնանում են սուբյեկտիվ ինքնագիտակցությամբ: Որոշները պնդում են, որ իրենք Արևմուտքի մի մասնիկն են, իսկ մյուսները հայտարարում են, որ ունեն սեփական յուրահատուկ մշակույթը, իսկ Լատինական և Հյուսիսային Ամերիկայի նշանավոր գրողները հետևողականորեն նկարագրում են իրենց մշակութային տարբերությունները: Լատինական Ամերիկան կարելի է համարել Արևմուտքի կազմում գտնվող ենթաքաղաքակրթություն կամ առանձին քաղաքակրթություն, որն էապես կապված է արևմտյան քաղաքակրթությանը:

Այսպիսով, Արևմուտքն իր մեջ ներառում է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, ինչպես նաև այն երկրները, որոնք բնակեցված են Եվրոպայից գաղթածներով ̀ Ավստրալիան և Նոր Զելանդիան:

Աֆրիկյան (հնարավոր) քաղաքակրթություն

Քաղաքակրթություններն ուսումնասիրող առաջատար գիտնականների մեծ մասը, բացառությամբ Բրյոդելի, չեն ընդունում աֆրիկյան առանձին քաղաքակրթության գոյությունը: Աֆրիկա աշխարհամասի հյուսիսը և արևելյան հատվածները պատկանում են իսլամական քաղաքակրթությանը: Եթովպիան պատմականորեն ինքնուրույն քաղաքակրթություն է: Մյուս բոլոր երկրներում եվրոպական գաղութացման շրջանում գաղութարարներն իրենց հետ բերել են արևմտյան քաղաքակրթության տարրեր: ՀԱՀ-ում Հոլանդիայից, Ֆրանսիայից, իսկ այնուհետ Անգլիայից վերաբնակիչներն ստեղծել են խճանկարային եվրոպական մշակույթ: Ամենագլխավորն այս շարքից այն է, որ եվրոպական գաղութատիրությունը աշխարհամասի մեծ մասում` Սահարայից հարավ, տարածեց քրիստոնեությունը: Ամբողջ Աֆրիկայում, դեռևս ուժեղ է ցեղային ինքնության նույնացումը: Սակայն նրանց մեջ արդեն ամրապնդվում է նաև աֆրիկյան ինքնության նույնացումը, որը կարող է միավորել Սահարայից հարավ ընկած ժողովուրդներին մեկ քաղաքակրթության մեջ:

Շարունակությունը

Փոխադրություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը


[1] «Foreign Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում հեղինակն այդ քաղաքակրթությունն անվանում է Կոնֆուցիական։
[2] Քաղաքակրթական և մշակութային հայեցակարգերն ուսումնասիրելիս, ժամանակագրական նման տարածականությունը բնական է, քանի որ մշակույթի տարբեր բաղադրիչներ առանձնանում կամ տվյալ տարածքի համար տիպական են դառնում բավականին երկար ժամանակահատվածում: Օրինակ կարող ենք դիտարկել Քրիստոնեությունը Հայաստանի համար: 
[3] Հետագայում հեղինակը ներառում է նաև ՀԱՀ-ն որոշ վերապահումներով և Ավստրալիա պետությունը:

Ծանոթությունները` Վահրամ Թոքմաջյանի

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский