Արևային փոքրիկը, դերային խաղերը և թաքնված տեսախցիկը

2016-ի իմ ձեռքբերումներից էր այս  8 ամյա Արևային փոքրիկը: Դավթի հետ ընկերացանք լրացուցիչ կրթության ամառային ճամբարի ընթացքում: Ընկերացանք ու սիրահարվեցինք: Դավիթն ասում է. «Քինարիկը իր կինիկն է….»։
Դավիթը  խասյաթով, իրական հայ տղամարդ է: Ասածն-ասած է, ուզում ես մեռիր: Երկար ջանքեր, առանձնահատուկ, բնահատուկ որակներ են  հարկավոր, որ կարողանաս նրան հակառակում համոզել:  Ճամբարային օրերից մի օր, երբ կրթահամալիրը մասնակցեց «Նկարչական օր» կենդանաբանական այգում համաքաղաքային մրցույթին, Դավիթը Կարինե Խառատյանի ջոկատից էր: Վերջինս  այգում մի զավեշատլի իրավիճակ ստեղծեց: Շոգ-տապին նա որոշեց նստել ճանապարհի մեջտեղում և համառել, որ հոգնել է և այլևս քայլել չի ուզում:  Պատկերացրեք իրավիճակը՝ շոգ, ճամբարականների մեծ խումբը սպասում է մեզ, իսկ Դավիթը՝ չէ որ չէ… Բոլոր ջանքները զուր էին, միայն մի բան կարող էր իրավիճակը փոխել, դա իր պահանջած խաղն էր: Օրեր  առաջ խաղացել էինք դպրոցում, և նա տպավորված էր:

Այլընտրանք չունեինք՝ հերթով մե´կ ես էի խաղում, մե´կ Կարինեն: Վերջապես հաջողվեց, արևային համառ մարդուկին միացնել ճամբարակններին և զբոսանքը ավարտին հասցնել: Այդ օրվանից դարձա Դավթի ընտրյալ խաղընկերը:

Ուսումնական բնագավառ, դասընթաց: 
Համար: 
Տեսանյութի հեղինակ: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский