Ու ի՞նչ ստացվեց՝ ներսն ու դուրսը մեկ դարձան...

  • Դպրոց-համայնքի ֆիզիկական բաց միջավայր.
  • Կրթահամալիր-բաց ուսումնական միջավայր.
  • Դպրոց-պարտեզ. ուսումնական բաց միջավայր.

Սկսենք պարզ հարցից՝ ի՞նչ է կրթությունը, նույնքան պարզ պատասխան՝ կյանքն է: Կրթության կազմակերպիչների գործն է ստեղծել սովորողի համար այդ պարզ ու բաց միջավայրը, որը պիտի համապատասխանի սովորողի  կյանքին, որտեղ նա պարզ քայլերով գտնի իր ճանապարհը:
Երեխայի համար կրթությունը սկսվում է ընտանիքից, դպրոցը պիտի շարունակի ընտանեկան կրթությունը, իրականում սա հնարավոր է կրթական բաց համակարգում, երբ ծնողը կրթական ծրագրի պատվիրատու ու մասնակից է:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր ստեղծման օրից այս ճանապարհն է ընտրել, բայց այստեղ էլ, միևնունն է, անցել ենք ճանապարհ, որը քայլ առ քայլ է արվել, որպես ինքնահայտնումների ու բաց կրթական համակարգի ստեղծման հեղինակային կրթական մոդել: Ամենատարբեր պատերի քանդում ներսում, դրսում, երբ հայացքդ գնո՜ւմ, գնո՜ւմ է, չկա միտք կտրող պատ. սա է ստեղծագործությունը: Կրթական միջավայր-շենքի, բակի  ազատագրում «ամենաանմեղ» պատնեշներից, պատերից, ցանկապատերից, ճաղավանդակներից, ու ի՞նչ ստացվեց՝ ներսն ու դուրսը մեկ դարձան,  բաց միջավայրը կրթական ծրագիր դարձավ բոլորի համար, կապ չունի՝ սովորո՞ւմ է կրթահամալիրում, թե ոչ, աշխատո՞ւմ է, թե ոչ, ի՞ր երեխան է սովորում, թե ոչ... մարդունն է, էլ աղբ չի թափում, քայլում-անցում է առանց խոչընդոտի, կարող է նույն ձևով ներս մտնել՝ իրեն անհրաժեշտը ճշտելու, իմանալու... Ինչը չունեինք ցանկապատված տարածքների դեպքում: Ֆիզիկական բաց միջավայրը համայնքին մոտեցրեց կրթական հաստատությանը, հաստատությանը՝ համայնքին, անհամեմատ անվտանգ դարձրեց կրթական շենքերը... Սովորողների հետ են մշակվում շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերն ու աշխատանքները, որոնք ավագ պարտիզպանի հետ ամենօրյա աշխատանքով իրականացնում են սովորողները:

Ի դեպ, այս կրթական հայացքը «վարակիչ» է, այս գաղափարով  սկսեցին վարակվել կից թ.196 մանկապարտեզի ղեկավարը, աշխատակիցները, միասին սկսել ենք մանկական խաղահրապարակների ստեղծում, քարացած պատնեշ-պատերը նույնիսկ այս համագործակցությունց քանդվում-դառնում են կանաչ լանջեր, որոնք բոլորի համար են՝ նստելու, կարդալու, խաղալու, մագլցելու... Այո՛, փոքր քայլերով՝ ուղիների, արահետների, հայացքի ու լուծումների սեփական մոտեցումներ, որն անընդհատ ու ամենօրյա աշխատանք է...

Այսպիսի լուծումներով ծնվեցին կրթահամալիր-անդաստանի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների աշխարհագրական դիրքերը մեկ կրթական պարտեզով՝ իր Մայր դպրոց-խառնարանով, որը հեղինակային կրթական ծրագրերի հրապարակ-խառնարանն է...
Այս բաց ֆիզիկական միջավայրով անարգել քայլքով, վազքով, թե հեծանվով անցնում- դառնում ենք ամենատարբեր կրթական ծրագրերով, օրվա մեջ մի քանի անգամ...

Այսպիսին է նաև կրթահամալիրի մեդիա միջավայրը՝ mskh.am-ը, շատ նման ֆիզիկական միջավայրին, որն իր կազմակերպմամբ ի սկզբանե ուսումնական է, որտեղ ազատ սպասարկում են 200-ից ավելի աշխատողներ, սովորողներ... Ազատ խոսքը, միտքը, գործողությունը և՛ ֆիզիկական, և՛ մեդիա միջավայրերում կարգապահություն են թելադրում: Օրը մինչև 6000 մուտք ունեցող կրթահամալիրի կայքը, տարատարիք սովորողների (1-ին դասարանից սկսած) ուսումնական բլոգները, ամսագրերը, TV-ներն ու ռադիոներն անսպառ ընթերցարաններ են, որոնք դասավանդողները, սովորողներն ու ծնողները անընդհատ տարածում են սոցցանցերով մեկ: Կրթահամալիրի տնօրենի բլոգը՝ իր ամենօրյա գրով, մանկավարժական ամենօրյա անելիքների ուսումնական փաթեթ է, որ ուղերձի ձևով հասնում է յուրաքանչյուրին, երեկոյան պարտադիր ընթերցարան, գնահատման ձև, երբ սովորողն իր բլոգով, իր ասելիքով հայտնվում է կրթահամալիրի տնօրենի բլոգում կամ mskh.am-ում:
Իմ ուսումնասիրությունների մեջ դեռ չեմ հանդիպել այսքան բաց ու թափանցիկ ուսումնական մեդիամիջավայր, երբ ոչ մի էջ փակ չէ, էջը վճարում չի պահանջում, ինչքա՜ն ուզում ես կարդա՜ ու կարդա՜...
Դպրոց-պարտեզ. ուսումնական բաց միջավայրի հեղինակային կրթական ծրագրի մոդել

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский