Ստուգատես բոլոր տարիքի մասնակիցների համար

Մինչև 3-րդ դասարաններ

Վաղուց արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթությունը անհնար է պատկերացնել առաց ստուգատեսների: Ընդհանրապես ստուգատեսները յուրօրինակ հարթակ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողին ու դասավանդողին ներկայացնելու իրենց մեկ տարվա գործունեության արդյունքը և մեդիայի միջոցով այն հանրայնացնելու: Ամենատարբեր ստուգատեսների շարքում իր առանձնահատուկ դերն ունի Հակոբ Հակոբյանի լուսավոր հիշատակին նվիրված բնագիտատեխնիկական ստուգատեսը, որը, չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին (անց է կացվում 2014թ-ից), բավականին լուրջ արդյունքներ է գրանցել: Ձեռքբերումների շարքում ինձ համար ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների և դասավանդողների մասնակցությունը: Քանի որ մասնակցում են տարատարիք սովորողներ, ուստի ևս մեկ անգամ անհրաժեշտություն է առաջանում նորովի սահմանելու յուրաքանչյուր տարիքային խմբի նպատակներն ու այդ նպատակին հասնելու միջոցները: Սովորողների առանձնացումն ըստ տարիքային խմբերի, պայմանավորված է տվյալ տարիքի երեխայի ունակությամբ և ուսումնական ծրագրի բովանդակությամբ:

Առաջին խումբ (5-6) տարեկաններ: Այս տարիքային խմբի ստուգատեսի մասնակցության նապատակն է պատկերացում կազմել սովորողի ընկալած աշխարհի մասին: Նրա աչքերով տեսնել այն միջավայրը, որտեղ սովորղը ապրում և սովորում է:

Առաջին խմբի համար նախատեսված աշխատանքների հիմանական ուղղություններն են.

  • բույսերի և կենդանիների խնամք
  • սովորողի օգտագործած խաղալիքները
  • սովորողների հավաքած մակետներն ու խաղալիքները։

Այս տարիքային խմբի սովորողները կարող են ներկայացնել ինչպես անհատական հայտեր՝ ծնողների օգնությանմբ, այնպես էլ դասվար-դաստիարակի օգնությամբ՝ խմբային հայտեր: Անհատական աշխատանքների շրջանակում սովորողները կարող են ներկայացնել տանը կամ ամառանոցում իրենց ընտանի կենդանիների և խնամած բույսերի մասին, նկարագրել տանն իրենց սիրելի և օգտագործվող խաղալիքները, մեծ եղբոր կամ քրոջ հետ հավաքած մակետները, ռոբոտներն ու խաղալիքները: Վերոհիշյալ աշխատանքները կատարվում են ծնողների անմիջական մասնակցությամբ:

Որպես խմբային աշխատանքներ սովորողները կարող են խնամել իրենց դասասենյակում, դպրոցի բակում կամ որևէ այլ տարածքում գտնվող բույսերը՝ ներկայացնելով, թե ով և ինչպես է խնամում դրանք: Խմբային աշխատանքները համակարգում ու ներկայացնում է տվյալ խմբի դասվար-դաստիարակակը:
 
Երկրորդ խումբ (1-3-րդ դասարաններ): Այս տարիքային խմբի ստուգատեսի մասնակցության նպատակն է պարզել, թե որքանով են սովորողները կարողնում բացատրել իրնեց շրջապատող երևույթները, ինչպես են օգտագործում ամենատարբեր գործիքներ ու չափիչ սարքեր:

Երկրորդ խմբի համար նախատեսված աշխատանքների հիմանական ուղղություններն են.

  • Իմ փոքրիկ ջերմոց-լաբորատորիան
  • Բույսերի ու կենդանիների շուրջտարյա խնամքի նախագծեր
  • Իմ ստեղծած կանաչ անկյունը
  • Լաբորատոր փորձեր

Որպես ջերմոց-լաբորատորիա կարող են հադիսանալ սովորողների դասասենյակները, որտեղ կան են սովորողների շուրջտարյա խնամքի տակ գտնվող բույսեր: Սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, թե ով և ինչպես է խնամում այս կամ այն բույսը: Տվյալ դեպքում խիստ անհրաժեշտ է դասվարի օգնությունը, իսկ աշխատանքը կներկայացվի որպես դասարանական նախագիծ:
Սովորողները կարող են ներկայացնել նաև անհատական կամ ընտանեկան նախագծեր՝ ծնողների օգնությամբ:

Բույսերի խնամքի նախագծերը. ավելի նախընտրելի կլինի անհատական մոտեցումը, երբ յուրաքանչյուր սովորող կարողանա ներկայացնել իր խնամած բույսը և փորձի բացատրել, թե ինչու և ինչպես է խնամում այդ բույսը, ինչ գործիքներ է օգտագործում:

Կենդանիների խնամքի պարագայում ընդունելին են ինչպես դասարանական, այնպես էլ անհատական նախագծերը: Դասարանական նախագծի դեպքում կարող են ներկայացվել, օրինակ՝ կրթահամալիրի ագարկում կենդանիների խնամքը, կամ դասասենյակային կենդանիների շուրջտարյա խնամքը: Անհատական նախագծերի դեպքում սովորողները կարող են ներկայացնել արդեն իրենց ընտանի կենդանիներին:

Կանաչ տարածքների ստեղծում՝ Կրթահամալիրի տարածքում՝ դասարան, լաբորատորիա, բակ և այլն, կանաչ տարածքների ստեղծում, դրանց շուրջտարյա խնամքին ուղղված դասարանական կամ խմբային նախագծեր: Անհատական նախագծերի դեպքում սովորողները կարող են ներկայացնել իրենց տան, բակի կանաչ անկյունը:

Լաբորատոր փորձերի պարագայում այս տարիքային խմբի համար շատ կարևոր է, որ սովորողները կարողանան ոչ միայն մասնակցել (պասիվ կամ ակտիվ) փորձերին, այլև բացատրել տվյալ փորձն ամբողջությամբ, այսինքն՝ նպատակը, կատարման պրոցեսը և վերջնական արդյունքը:

Ինչպես նշվեց, ստուգատեսը ոչ միայն սովորողների ներկայանալու հարթակ է, այլ նաև դասավանդողին է տրված նման հնարավորություն: Շուրջտարյա բնագիտական գործունեության ամփոփումը ուղղված է դասվարներին, որտեղ պետք է ներկայացվի նախորդ ստուգատեսից մինչև այս ստուգատես ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփումը: Աշխատանքը կարող է ներկայացվել նաև հոդվածի տեսքով, որտեղ կներառվեն հետևյալ կետերը.

Լաբորատոր գործունեության արդյունքներ-ի՞նչ տվեց սովորողին տվյալ փորձը՝ հաշվի առնելով փորձի անցկացման բոլոր փուլերը (նախապատրաստական աշխատանքներ, փորձի ընթացք, սովորողի կատարած եզրահանգումներ):

Սովորողի օգտագործած գործիքները-ինչպիսի՞ գործիքներ է օգտագործում սովորողը, ինչո՞ւ և ինչպե՞ս է դրանք անվտանգ կիրառում:

Բույսերի ու կենդանիների խնամքի ժամանակ սովորողների ընդգրկվածությունը, ձեռք բերած հմտությունները: Ինչպե՞ս է կարողանում ձեռք բերած հմտությունը կիրառել կամ սովորեցնել ուրիշներին, օրինակ՝ փոքրիկ եղբորը կամ քրոջը:

Ուսումնական ճամփորդությունների ժամանակ անցկացված բաց դասերին սովորողների ընդգրկվածությունը: Որքա՞ն են սովորողները ընդգրկվում բաց դասերին, ինչպե՞ս են ընկալում ու մեկնաբանում իրենց շրջապատող աշխարհն ու բնական երևույթները: 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский