Մարմարյա սրահի կանաչապատման նախագիծը

Ի՞նչ է կրթությունը, եթե ոչ հետազոտելու, ուսումնասիրելու,  մեկնաբանելու, ինչո՞ւ չէ, նաև սխալվելու, սխալի վրա սովորելու հնարավորություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  սովորողին ընձեռում է նման հնարավորություն՝ տալով և՛ անհրաժեշտ միջավայր, և՛ անհրաժեշտ միջոցներ։ Այդպիսի միջավայր է Մարմարյա սրահի օղակաձև հատվածը, որը երկու տարի առաջ, տիկին Մարիետի առաջարկով,  որոշեցի կանաչապատել առանց թաղարների։
Այս նախագիծը իրականացնում են մի խումբ  սովորողներ, որոնց հետաքրքրում է բուսաբուծությունը,  տարբեր տեսակի բույսերի բազմազումն ու դրանց հետազոտումը, բույսերի հիվանդությունները և դրանց կանխարգելման  մեթոդները:
Նախագծի իրականցումը շարունակական աշխատանք է,  բազմափուլ պրոցես է և յուրաքանչյուր փուլ ուղեցկվել կամ ուղեկցվում է որոշակի աշխատանքով:

Նախապատրաստական փուլ:
 

  • Նախ նախագծի մասակիցները մաքրել են մարմարյա սրահի երկրորդ հարկում գտնվող օղակաձև հատվածը՝ փորձելով բույսերի աճեցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել։
  • Պատրաստել են անհրաժեշտ որակի հող՝ արդեն իսկ պահեստավորված հողը խառնելով բնական միջավայրում եղած հողի հետ՝ ½ հարաբերությամբ: Նախագծի այս հատվածում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև Նոր դպրոցի սովորողները:
  • Սովորողները ուսումնասիրել  են մարմարյա սրահի լուսաջերմային պայմանները, օգտվել լրացուցիչ գրականությունից՝ անհրաժեշտության դեպքում կատարելով թարգմանություններ, ամբողջացնելով աճեցվելիք բույսերի մասին տեղեկությունները: Որոշ դեպքերում սովորողները բերել, տրամադրել են համապատասխան կտրոններ:

Աշխատանքային փուլ:

Նախագծի հաջորդ փուլը բուն աշխատանքային փուլն է, որին սովորողները անցնում են արդեն անհրաժեշտ գիտելիքներով զինված:
Այս երկու տարիների ընթացքում փորձարկել ենք բույսերի տարբեր տեսակներ՝ և՛ արձանագրելով որոշակի հաջողություններ, և՛ իհարկե տեղ-տեղ հիասթափություն ապրելով: Արդյունքում եկանք այն եզրահագման, որ այդ պայմաններում լավ են աճում քլորոֆիտումները, սպացիֆիլիումները, սանսիվերիան:
Բույսերի շուրջտարյա խնամքը ենթադրում է հատուկ նախապատրսատական աշխատանք տարվա յուրաքանչյուր եղանակի համար: 
Ամռանը՝ տաք եղանակներին, հաճախակի ջրելը բերում է գերազանց արդյունքի, այս տարի ամռանը սովորղների պարտաճանաչ հերթապահության և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ (բույսերը ջրվել են շաբաթը չորս անգամ) մարմարյա սրահի բույսերը բավականին շատացել և փարթմացել են, ակնհայտ է, որ արևկող հատվածում բույսերը ավելի փարթամ են:
Ցուրտ եղանակներին հաճախակի ջրելը հանգեցնում է նեխման պրոցեսների առաջացմանը, անհրաժեշտ է ջրել միայն այն դեպքում, երբ հողը չոր է լինում: Առաջին տարին ձմեռային արձակուրդների ժամանակ ամբողջ «ծաղկանոցը» ծածկել ենք մոմլաթե ծածկոցով` փորձելով ապահովել հերմետիկություն: Հերմետիկ ծածկված վիճակում գտնվող բույսերին հաճախակի ջրելու անհրաժեշտություն չկա, իսկ բույսերի արտադրած թթվածինը լրիվ բավարար է նրանց շնչառությունը ապահովելու համար:
Երկրորդ տարին, քանի որ ստվերային պայմաններում բույսերը անկախ մեր ջանքերից այնուամենայնիվ վնասվում են, սովորողների հետ հանել ենք վնասված բույսերը, տեղափոխել ենք ջերմոց, ջեռուցումը վերսկսելուն պես վերադարձրել ենք՝ համեմատաբար վերականգնված, փոքր-ինչ փարթամացած վիճակում։ Այս տարի ձմեռային արձակուրդների ժամանակ սրահի բույսերը կրկին ծածկվել են մոմլաթե ծածկոցով:

Նախագծի ընթացքում հանդիպած դժվարությունները:

  • Դժվարություն է ներկայացնում բույսերը փոշուց մաքրելը, քանի որ փոքր ցողիչներով անհրաժեշտ արդյունք չենք ստանում, ուստի մաքրում ենք ցնցուղով՝ զգուշորեն լվանալով բույսերի թերթիկները: Իհարկե, պետք է չմոռանանք նաև հողի պարատացման մասին, գոհացնող արդյունքի հասնում ենք, երբ պարարտացնում ենք հողը 15 օրը մեկ, նախապես ջրում ենք հողը, որպեսզի պարատանյութից բույսերը չվառվեն, հաջորդ օրը պարատացնում:
  • Փորձել ենք աճեցնել այն բույսերը, որոնք, ըստ գրական աղբյուրների, կարող են աճել տվյալ պայմաններում, սակայն միշտ չէ, որ կարողացել ենք ցանկալի արդյունքի հասնել
  • Լուսաջերմային պայմանների առանձնահատկություն-սահմանափակում է աճեցվող բույսերի տեսականին:

Նախագծի արդյունքում արձանագրած ձեռքբերումները:

  • Սովորողները ստանում են ծաղիկների խնամքի վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ։
  • Սովորողների մոտ ավելանում է պատասխանատվության զգացումը, քանի որ իրենց աշխատանքից է կախված իրենց տնկած բույսերի աճն ու զարգացումը:
  • Սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները ամրապնդել գործնական աշատանքների շնորհիվ
  • Գեղեցիկ, ծաղկած փոքրիկ պարտեզ, որով հիանում են ոչ միայն նախագծի մասնակիցները
  • էկոլոգիապես մաքուր և գեղեցիկ միջավայր. ծաղիկները կլանում են փոշին՝ հարստացնելով միջավայրը թթվածնով։

Առաջարկություններ

  • Միջավայրի լուսաջերմային պայմանների բարելավելում, որը կարող է իրականացվել էլեկտրական լամպերի միջոցով, արդյունքում մենք նաև հնրավորություն կունենանք աճեցնելու այնպիսի բույսեր, որոնք ավելի շատ լույս ու ջերմություն են պահանջում:
  • Անհրաժեշտության դեպքում կիրառել նաև ոռոգման կաթիլային համակարգը, որը ոչ միայն կհեշտացնի ոռոգման պրոցեսը, այլև հնրավորություն կտա առավել մանրամասն ուսումնասիրություն կատարել: Քանի որ տաբեր սովորողներ են կատարում ծաղիկների ոռոգումը, դժվար է արձանագրել, թե յուրաքնչյուր բույսի բնականոն աճեցման համար ինչքան և ինչ հաճախականությամբ պետք է ջրել, իսկ կաթիլային համակարգը դա թույլ է տալիս:
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский