Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2-4 տարեկանների համար գործում են նախակրթարաններ։ Նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների կազմում: Այստեղ ընդունվում են 2-4 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին և կնքում են համապատասխան պայմանագրեր:

Նախակրթարանն աշխատում է ամեն օր՝ առավոտյան 09.00-17.00 լրիվ օրով և 9.00-13.00 ոչ լրիվ օրով, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում են ուսումնական օրացույցովաշխատանքային նախագծերով։ 

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում մինչև ժամը 09։45 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:

Նախակրթարանում գործում է սահմանված ամենօրյա օրակարգ՝  09.00-10.00  առավոտյան ծեսով։ Եղանակային բարենպաստ պայմանները ամբողջ տարվա ընթացքում թույլ են տալիս զանազան տարաբնույթ գործունեություն ու նախագծեր իրականացնել բակում, դե, իսկ ամռանը սաների գրեթե ամբողջ օրն անցնում է բակում։ Խմբասենյակ մտնելիս առաջին հերթին բացում ենք պատուհանները (չօդափոխված սենյակում արգելվում է որևէ գործունեություն), խնամում ենք սենյակային բույսերը, կարգի բերում բակ-պարտեզը: Ահա օրակարգի տարբեր հատվածների լուսաբանումից օրինակներ։

Ժամը 17.00 տուն ենք ճանապարհում սաներին։ 

Օրվա մնացած հատվածներում սաների գործունեությունը կազմակերպվում է ըստ դաստիարակների աշխատանքային նախագծի։

Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Նրանք սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝ երկու անգամ: Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների և խոհարարի հետ խորհրդակցելով։ Շաբաթվա ճաշացանկը նախօրոք տեղադրվում է դպրոցի ենթակայքում: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ, ովքեր լվացվելուց հետո դաստիարակներից մեկի հետ միրգը բերում են խոհանոցից:

Երեխայի՝ նախակրթարանային հարմարավետ առօրյայի համար կարևոր գործոններից է ճիշտ միջավայրում ճիշտ պայմաններ ապահովելը։ Խոսքը խմբասենյակի մասին է՝ լուսավոր, ընդարձակ, հարմար 2-4 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, նկարելու, լուսանկարելու, եփել-թափելու, մարմինը կոփելու, դիտելու-ուսումնասիրելու, քնելու-հանգստանալու: Այստեղ բոլորի համար բաց, տեսանելի ու հասանելի են հանդերձարանը, սանհանգույցը, խոհանոցը, կահույքը՝ առանց սուր անկյունների, հատակ-հարթակը՝ առանց խոչընդոտների, ելուստների:

Մյուս կարևոր գործոնը երկու դաստիարակի համատեղ, հավասար իրավունքներով աշխատանքն է․ սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացվում են միասին, ինչն էլ ապահովում է հիգիենիկ, զարգացնող միջավայր: Նրանք լրացնում են մեկը մյուսին, չկան աշխատանքային բաժանումներ, աշխատում են համախմբված, համերաշխ և սիրով, և դժվար է ասել, թե ով է ում մենթոր-ուսուցիչը։ Լսեք մեր բլոգում։

Դաստիարակների աշխատանքային գործունեությունն արտացոլվում է ուսումնական բլոգում, սոցիալական ցանցերում: Նախօրոք նրանց բլոգներում տեղադրվում են օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագծերը: Աշխատանքային նախագծերի քննարկումներին մասնակցում են ծնողները, տատիկ-պապիկները… Քնի ժամին կամ օրվա վերջում կամ հաջորդ օրը ամփոփվում է օրվա աշխատանքը և տեղադրվում բլոգում–ենթակայքում:

Սաների համակողմանի և արդյունավետ զարգացման համար մեծ է ծնողի դերը։ Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Համացանցում ստեղծել ենք ծնողական խմբի ակումբ, որը հենց ծնողներն էլ վարում են: Այստեղ տեղադրվում են աշխատանքային նախագծերը, ուսումնական նյութերը: Այս կերպ ծնողական խմբերն սկսեցին գործել որպես ակումբներ, որոնց պարապմունք-հանդիպումները իրականացվում են նախապես հրապարակված ծրագրով, ունեն հստակ խնդիրներ՝

  • ակումբների պարապմունք-հանդիպումներին մասնակիցները յուրացնում են նախակրթարանում իրականացվող ծրագիրը
  • հանդիպում են մասնագետների հետ, քննարկում իրենց հետաքրքրող հարցերը
  • պատրաստվում են մոտակա ծես-արարողություններին, ստուգատեսներին
  • ընտանեկան տարբեր նախագծեր են պլանավորում ու իրականացում
  • միջավայրի մշակմանն են մասնակցում
  • ծես-ծիսակատարություն են իրականացնում
  • ստեղծվել են ծնողական երգչախմբեր:

Մենք նախընտրել ենք ներկայացնել կատարված աշխատանքը, անելիքը և դրանց նպատակ-հետևանքները։ Էքզյուպերիի փոքր քայլերի աչքով ու հայացքով ենք նայում մեր արածին ու անելիքին: Ծնողն է այսօրվա մշակույթ կրող-տարածող-ստեղծագործողը, այսինքն՝ ծնողը կրթական հաստատության հետ նույն մշակութային արժեքների կրողն ու փոխանցողն է։ Նշենք, որ կրթահամալիրի նախակրթարաններում դաստիարակները միշտ աշխատել են ծնողների հետ, նրանք մասնակցել են կրթահամալիրյան միջոցառումներին: Սակայն համակարգված, ծրագրային աշխատանք սկսել ենք 2016թվականի ուսումնական տարվանից:

Ի՞նչ է ծնողական ակումբը:

Ծնողների արձագանքներից

Հռիփսիմե Հակոբյան. «Հավաք, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են ծնողները և դաստիարակները՝ գնահատելու, բնութագրելու սաներին: Հավաք, որտեղ մտածում են, թե ի՞նչ գույք է պետք գնել: Հավաք, որտեղ միայն խնդիրներ կան, և միայն ծնողնե՞րը պիտի լուծեն դրանք: Իհարկե՝ ոչ: Սա ակումբ է, որտեղ բոլորը շահագրգիռ են, սովորող և սովորեցնող են, որտեղ բոլորը մի համերաշխ ընտանիքի անդամներ են: Գուցե անունն էլ` Ծնողական ակումբ, ամբողջական չի բնութագրում այն, ինչ իրականացվում է: 
Ամեն շաբաթ ընտրված հատուկ թեմաներ, քննարկումներ, որոնց ընթացքում միասին կրթվում են սաների ծնողները, հարազատները, դաստիարակներն ու մասնագետները և… սաները: Այո՛, կրթվում…
»:

Նանե Շահնազարյան. «Սա սովորական ուսուցում չէ, այլ միասին ապրել է, միասին ապրելու կրթություն`խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական ծեսերով»:

Տաթև Գալստյան. «Այդ հանդիպումների ամենամեծ հրճվանքը մեծ ու փոքրի համատեղ ապրելն է, առանց արգելքների, հավասար, ուրախ, հրճվալի»:

Լուսինե Հովհաննիսյան. «Բոլորս միասին ծրագրում ենք անելիքը, որովհետև նույն ծրագրի կրողն ենք, նույն նպատակն ու հոգսերն ունենք»:

Համատեղ նախագծեր`

Օգտագործվող գրականություն և կայքեր`

Գիտագործնական հավաքին ներկայացրել ենք նախադպրոցական խմբի դաստիարակների՝ Սաթեն Քարաջյանի և Նելի Արղությանի զույգով աշխատանքը, բաց, ազատ, ինքնուրույն զարգացնող ու զարգացող միջավայրում մեր օրը… 

Տեսանյութը՝  Սուսան Ամուջանյանի

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский