Կույր Տիրանը և երկու լրագրող

«Պատմության քառուղիներում» նախագիծը, կարելի է ասել, ամբողջացում-լրացում-նորացումն էր նախորդ ̀ Ժամանակի մեքենա նախագծի: «Ժամանակի մեքենան» դարձավ այս նախագծի առանցքը և հիմնական կետը, եթե կուզեք ̀  խարիզման: Գանք նախագծի, կոնկրետ թեմաների ընտրության և բովանդակային բաղադրիչներին:

Պատմություն դասընթացը հիմնականում սովորողների կողմից ընկալվում է որպես թվերի ու անունների բազմություն, ինչն ինքնին անհետաքրքիր է դարձնում այդ առարկան: Ավելին ̀ անգիր կոչվածն էապես զիջում է իր դիրքերը: Սա բնորոշ է ոչ միայն մեր ̀ այլընտրանքային կրթություն իրականացնող կրթահամալիրին, այլ նաև, մյուս հանրակրթական դպրոցներին: Վերջիններում, իհարկե դանդաղ, բայց սովորողին արդեն բնավ պետք չէ հիշել Գրյունվալդի ճակատամարտի թիվը: Նա իր գործիքից, դա կլինի սմարթֆոն, թե նեթբուք, մի քանի ստեղների հպումով կարող է իմանալ դրա մասին:

Ըստ էության, պատմության դասավանդման թիվ-փաստ-անուն հարաբերակցության մատուցումը, միշտ էլ եղել է սխալական մոտեցում: Սովորողին զրկել են իրերին յուրովի մոտենալու իրավունքից: Հեղինակը դասագրքում կամ հոդվածներում շարադրել է այնպես, ինչպես ուզել կամ հասկացել է սկզբնաղբյուրը, կամ ինչպես ձեռնտու է եղել օրվա քաղաքական համակարգին: Այդ շարադրանքը պարտադրվել է վերևից և միշտ ընկալվել որպես աստվածային ճշմարտություն: Այնինչ, ցանկացած հասարակական գիտություն, այդ թվում՝ պատմությունը, զուտ ընկալումների կամ փաստերի քննության տեսանկյունից, չունի բացարձակ ճշմարտություններ: Այս նախագծի հիմնական նպատակներից մեկն է նաև հնարավորություն տալ սովորողին ինքնուրույն մոտենալուն աղբյուրին, փաստը մեկնաբանել յուրովի, համադրել այն արդի իրականության հետ և սովորածը դարձնել կիրառելի հմտություն: Ի սկզբանե փաստենք, որ նախագիծը կրելու է շարունակական բնույթ:

Գանք բուն նախագծին և առաջին ուսումնական ֆիլմին ̀  նվիրված Տիրան արքային: Թեման պատահական չընտրվեց. այսօր, ինչպես 4-րդ դարում, բավականին սուր են դրված պետություն-եկեղեցի հարաբերությունները: Եթե 4-րդ դարում աշխարհիկ իշխանությունը պայքարում էր իր իրավունքների համար, ապա այսօր այդ երկու երևույթները հանդես են գալիս միաձույլ: Զարգացած աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման համակարգերը երբեք չեն ծառայում ի շահ պետության, իհարկե, եթե դու ԻԻՀ կամ Վատիկանի նման աստվածապետություն չես: Տիրանի ընտրությանը նպաստող հանգամանքներից մեկն էլ այն էր, որ կարելի էր նկարահանումներ անել Երևանին մոտ ամրոցներից մեկում ̀  Կոշում կամ Դաշտադեմի (Թալինի) բերդում: Ֆինանսական առումով դա ձեռնտու է. ինչքան հեռանում է տարածությունը, այդքան ավելանում է ծախսը:

Թեման հստակեցնելուց հետո սովորողներն սկսեցին ծանոթանալ սկզբնաղբյուրների և դաշտում առկա գիտական մեկնությունների հետ: Փորձեցինք պատկերացնել մեխանիզը և ֆիլմի ձևաչափը: Եկանք այն համաձայնության, որի արդյունքն առկա է ֆիլմի տեսքով: Ի սկզբանե որոշել էինք փոքր-ինչ այլ ձևաչափ: Սակայն տեխնիկական միջոցների բացակայությունը չտվեցին դրա հնարավորությունը: Ունեցանք հրաշալի համագործակցություն կրթահամալիրի Քոլեջի հետ: Բոլոր շորերը և ժամանակաշրջանին բնորոշ ատրիբուտները ստեղծվեցին այնտեղ: Նկարահանումները եղել են երկու տեսակի ̀  բերդում և տաղավարային: Տեքստի ընթերցման ձայնագրությունը կատարվել է կրթահամալիրի Երաժշտական լաբորատորիայում:

Կարևոր ձեռքբերումներից կառանձնացնեմ հետևյալը։

  • Սովորողները կատարեցին փայլուն համագործակցային աշխատանք: Բացառությամբ մեկի, պատմություն հանրակրթական դասընթացի իմ խմբում ընդգրկված բոլոր սովորողները ներառվել են նախագծում: Մասնակցել է նաև այլ խմբից սովորող: Կան էլի սովորողները, որ հետաքրքրություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և ցանկանում են մասնակցել:
  • Նախագծի մասնակիցները ձգտում էին, որ հստակ երևա յուրաքանչյուրի աշխատանքը:
  • Սովորղներն իրենք ծանոթացան հիմնական տեքստերի հետ, կազմեցին դրանք, արեցին հարցադրումներ, անցկացրեցին զուգահեռներ:
  • Սովորողները հանդես եկան որպես փորձագետներ:
  • Նկարհանման, մոնտաժային ու մնացած բոլոր աշխատանքները կատարել են սովորողները:
  • Տարբեր հարցերի շուրջ հանդես բերեցին ստեղծական մոտեցումներ ̀  լրացնելով իմ առաջարկները:
  • Առաջացավ բուռն հետաքրքրություն և նախագիծը շարունակելու վճռականություն:

Թերացումներ և բացթողումներ

  • Տեխնիկական հնարավորությունների բացակայությունը թույլ չտվեց ունենալ նախնական սցենարին համապատասխանող ֆիլմ:
  • Տաղավարային նկարահանումների ժամանակ չունեցանք բարձ որակի ձայն:
  • Ֆիլմի տիտրերի և գրառումների ձևաչափը պետք է փոխել:
  • Փորձագետ սովորողների մոտ կար որոշակի լարվածություն:
  • Չստացվեց աշխատանքը հոգեբան մասնագետների խմբի հետ: Այդպես էլ, հիմնվելով սկզբնաղբյուրների վրա, չկարողացանք ունենալ Տիրանի հոգեբանական բնութագիրը:

Շարունակականություն ապահովելու դեպքում, այս տեսադասերը կարող են հանդես գալ ամբողջական փաթեթով: Դրանք կարող են կիրառելի լինել պատմության դասընթացում՝ 7-րդ և 10-րդ դասարաններում, միջնադարյան իրավունքի ու դրա վերաբերյալ առկա տեղեկությունների մասով` հասարակագիտության «Իրավունք» բաղադրիչում։ Կլրացնեն դասագիրքը և կփոխեն սովորողների պատկերացումները պատմություն դասընթացի վերաբերյալ: Հետագա աշխատանքների համար պատկերացնում ենք նաև համագործակցություն կինոյի, մեդիայի և համանման ոլորտների մասնագետների հետ:

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский