Բլոգավարությունը երրորդ դասարանում

Հեղինակ: 

Տարեվերջին միշտ ամփոփում ենք տարվա նախագծերը, գործունեությոն ձևերը: Նորից անցնում բլոգի էջերով, վերհիշում սովորողների հետ իրականացրած աշխատանքները:

Աչքիս առաջ սովորողները մեծանում, հասունանում, դառնում են ինքնուրույն: Ինքնուրույնությունը վառ արտահայտվում է հատկապես անհատական բոլոգավորությամբ:  3-րդ դասարանից սկսած յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական բլոգը:

Բլոգային ուսուցումը անհրաժեշտ հարթակ է ուսուցչի, սովորողի նաև ծնողի համար:

Սովորողները նախ և առաջ սովորում են օգտվել դասավանդողի բլոգից`մուտք գործել բլոգ, ծանոթանալ առաջադրանքներին, նայել տեսաֆիլմերը, կարդալ աշխատանքային նախագծեր: Ծնողները նույնպես դասավանդողի բլոգի միջոցով տեղեկացված են լինում ուսումնական նախագծերին, ընթացքին:

Դասարանական բլոգից բացի սովորողներին անհրաժեշտ է ունենալ մեդիատարածք` անհատական բլոգ, որտեղ սովորողը կծավալի իր աշխատանքային գործունեությունը ողջ տարվա ընթացքում:

Բլոգային ուսուցման միջոցով սովորողների աճը, զարգացումը տեսանելի է:  

Սկզբում սովորողներն ուսուցչի օգնությամբ են տեղադրում նյութեր, իսկ որոշ ժամանակ անց արդեն ինքնուրույն, վարժ կարողանում են տիրապետել բլոգավարությանը, բաժիններ բացել, նյութերը տեղադրել ըստ բաժինների, փոխել բլոգի ֆոնը և այլն:

Սկզբում սովորողներն իրենց բլոգներում տեղադրում էին paint-ով նկարած նկարներըպատումներըընտանեկան նկարները,  ուսումնական նախագծերը:

Սովորողների իրականացրած ուսումնական նախագծերը  

«Սեբաստացու օրեր» , «Ես» ուսումնական նախագիծԹթուդրիկԶատկածես«Թումանյանական օրեր»«Ուսումնական ձմեռային ճամբար»«Ուսումնական գարնանային արձակուրդ», «Ուսումնական ճամփորդություններ»:

Սովորողի բլոգը ինքնարտահայտման լավագույն հարթակ է:

Սովորողներն սկսեցին իրենց բլոգներում պատմել ուսումնական ճամփորդությունների մասինիրենց տպավորություններիսիրած կենդանիների մասինուսումնական ճամբարիուսումնական արձակուրդների մասին, տեղադրեցին իրենց ստեղծագործական մտքերըհեքիաթները: Արդյունքում բլոգը սովորողների համար  դարձավ սիրելի հարթակ, որտեղ նրանք սիրով են աշխատում:

Սովորողների հորինած հեքիաթները, ռոդարիական մտքերը.

Ի՞նչ կլիներ, եթե գույներն անհետանային

Ամենաուժեղը

Թվերի աշխարհում

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով

Թափթփված հեքիաթը

Ձախորդ գլորիկը  

Սխալ հեքիաթներ

Գարուն, մենք քեզ սպասում ենք

Շատախոս դդումը

Իմ պաղպաղակե մոլորակը

Կարագե քաղաքում  

Ոչնչից հեքիաթ

Քաղցր քաղաքը

Արդեն հմուտ սովորողները կարողանում են առանց ուսուցչի օգնության լուծել բլոգային խնդիրները, օգնում նոր սովորողներին վարել իրենց բլոգները:

Հաճախ դասարանական բլոգում տեղադրում եմ ֆիլմեր, պատումներ, ֆոտոպատումներ, իսկ հաջորդ օրը նյութերը տեսնում եմ սովորողների բլոգներում:

Սովորողները, տիար Բլեյանի 1000-րդ գրին ընդառաջ, որոշեցին, որ իրենք էլ  իրենց բլոգներում պետք է ունենան «Օրագիր» բաժինը և պատմեն իրենց առօրյայի, հանգստյան օրերի մասին: Նրանք իրենց օրագրում պատմում էին օրվա հետաքրքիրզվարճալի դեպքերի մասին, իրենց բլոգներից ես կարդում, տեղեկանում էի ընտանեկան հանգստի մասին, թե ինչով են սովորողները զբաղվում ազատ ժամանակ:

Ամեն օր երկու, երեք սովորող դասարանում ներկայացնում է իր օրվա պատումը: Միասին ընթերցում ենք, ուղղում սխալները: Բոլորը տեղեկանում են սովորողի առօրյայի մասին: Այսպես հետաքրքրություն առաջացավ նաև մյուս` «Օրագիր» բաժինը չունեցող սովորողների շրջանում` բլոգներում օրագիր ստեղծելու և պատմելու իրենց օրվա մասին:

Ես` որպես ուսուցիչ, ընթերցող, հետաքրքրում են սովորողների պատումները` օրվա տպավորությունները: Սովորողներն ավելի ուշադիր են մանրուքների նկատմանբ: Շատ հաճախ իրենց օրվա պատումներից տեղեկանում եմ օրվա կարևոր արժեքների մասին. նրանք տեսնում ու գնահատում են մանրուքները, որոնք չեն նկատում, կարևորում մեծերը:

Բլոգում սովորողները կարող են տեղադրել և՛ ուսումնական նյութեր, և՛ ընտանեկան նախագծեր, նկարներ, և՛ պատմել նախասիրությունների, հետաքրքրությունների մասին:

Բլոգի միջոցով զարգանում է սովորողի մեդիահմտությունը, արագ, գրագետ մուտքագրելու կարողությունը:

Ի վերջո, բլոգը հրաշալի պահոց է. տարիներ հետո հաճելի կլինի թերթել բլոգի էջերը, նորից ու նորից ընթերցել հորինած հեքիաթները, վերհիշել ճամփորդական արկածները ընկերների, ուսուցիչների հետ:

 

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский