Բլոգընթերցող սովորող

Կրթահամալիրի Միջին դպրոցում սովորող-սովորեցնող նախագիծը 5-րդ դասարանցիների հետ տարբեր զարգացումներ և բաղադրիչներ ունեցավ։ Դրանցից մեկը դարձավ 5-րդցիների ուսումնական բլոգների ուսումնասիրությունը, որն իրականացրին 8-րդ դասարանի սովորողները:

Փորձեմ առանձնացնել ուսումնական կարևոր ձեռքբերումների շարք, որն արձանագրվեց նախագիծն իրականացնելու ընթացքում, որոնց մասին խոսում ու պատմում են սովորողները:

Կրտսեր ընկերների բլոգներին, բլոգային հրապարակումներին ծանոթացման արդյունքները 8-րդ դասարանի սովորողների համար

  • «Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ» փաստաթղթի ընթերցում, իրենց համար այդ պահանջների գործնականացում:
  • Կրտսեր ընկերների բլոգների ուսումնասիրման միջոցով սեփական բլոգի թերությունների արձանագրում, շտկում:
  • 5-րդ դասարանի սովորողների հետ անհատական աշխատանք՝ բլոգավարության հմտությունների փոխանցում:

Նախագծի իրականացման արդյունքները Միջին դպրոցի 6-րդ դասարանցի դարձող սովորողների համար

  • Ճանաչեցին իրենց ավագ ընկերներին:
  • Համատեղ աշխատեցին, ինչ-ինչ բաներ սովորեցին, շտկումներ արեցին իրենց բլոգներում:
  • Կարդացին միմյանց բլոգները:

Նախագծի իրականացման արդյունքները նախագծային խմբերի ղեկավարների համար

  • Սովորողների հետ և նրանց աչքերով բլոգավարության խնդիրները քննարկելու հնարավորություն:
  • Միջին դպրոց եկող սովորողներին ճանաչելու հնարավորություն։
  • 8-րդ դասարանի սովորողների նոր որակների, հմտությունների բացահայտում։
  • Ուսումնական բլոգավարության հետ կապված խնդիրների առանձնացում։
  • Սեփական բլոգների վերանայում:

Նախագծի ամփոփման ժամանակ 8-րդ դասարանի սովորողները հրապարակեցին ուսումնասիրության արդյունքների իրենց ներկայացումը։ Ստորև ներկայացնում եմ մի շարք.

Ի սկզբանե 8-րդ դասարանի սովորողների ուսումնասիրման համար տրվել էր «Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ» փաստաթուղթը միայն: Սովորողներն իրենք են ընտրել ու որոշել, թե ո՛ր դպրոցի սովորողների բլոգներն ուսումնասիրեն և ինչ շեշտադրումներ անեն: Հիմնական շեշտադրումները, որոնք առանձնացրել են  սովորողները, հետևյալն է.

  • Բլոգային ամենահետաքրքիր նյութերը.
  • Բլոգի անհամապատասխանությունը վերը նշված փաստաթղթին.
  • Սովորողների բլոգներում առկա թերացումներ.
  • Համատեղ աշխատանքի կազմակերպում։

Այս կետում առանձնացնեմ 8-րդ դասարանի սովորողների ևս մի քանի ուսումնասիրություն.

  • Միլենա Մարկոսյան- 1-2-3
  • Արեն Պողոսյան-1
  • Աննա Ստեփանյան-1
  • Սոֆի Առաքելյան-1
  • Նանոր Հովհաննիսյան-1
  • Անուշ Թադևոսյան-1
  • Սամվել Բալախչյան-1

Նախագծին անդրադարձել են նաև 5-րդ սովորողները։ Բերեմ երկու օրինակ.

Ինձ համար հինգերորդ դասարանի սովորողների բլոգներն ընթերցելը ոչ միայն շատ հետաքրքիր էր, այլ նաև՝ ճանաչողական: Պատումները՝ թեթև, դրական ու կենդանի. ինձ հենց կենդանությունն ու դրականությունն էլ ոգևորեց: Առանձնացնեմ իմ ընթերցած բլոգներից մի քանիսը, որոնցում ինձ գրավեցին ոչ միայն կոկիկ, խնամքով տեղադրված, ստեղծված ուսումնական նյութերը, այլև՝ սովորողների հետաքրքրությունների ամբողջական, ինքնատիպ արտացոլումը բլոգներում:

Շուշան Փաշինյանի բլոգը։ Շուշանի լրագրողական հմտություններին ծանոթ էի, նաև՝ տեքստերին, գիտեմ՝ ինչ ազատ ու ընթեռնելի խոսք ունի: Բայց որ բլոգում կգտնեմ Շուշանի հետաքրքրությունների մասին պատմող նյութերը՝ դերասանների, երգիչների մասին տեղեկատվություն, նաև՝ հետաքրքիր բաղադրատոմսեր, ճամփորդի պատումներ, ինձ, իրոք, զարմացրին:

Բլոգեր Վիգեն Հովակիմյան։ Վիգենի բլոգն առաջին անգամ էի թերթում։ Ֆուտբոլային պատումները, մեկնաբանություններն ու գրառումները արդեն խոսում են Վիգենի մասին:

Բլոգեր Բադալյան Ալեքսանդր։ Անտարբեր չթողեցին ճամփորդի պատումները,  հատկապես զարմացրեց «Խեղճ ուրվականները» տեքստը:

Բլոգեր Անահիտ Մկրտչյանի թարգմանությունները, ճամբարապատումները տեսակով են, ամբողջական:

Բլոգեր Գոհար Ստեփանյանի ճամփորդի պատումները, ընտանեկան տեսանյութերն ու պատումները ճանաչողական են ու անմիջական:

Ստեփան Հարությունյանի բլոգը առանձնանում է ոչ միայն դիզայով՝ սև ֆոնով. մեր հինգերորդ դասարանցիների բլոգներում միակ սևաֆոն բլոգը: Պարզվում է՝ Ստեփանի հետաքրքրությունների շրջանակում է Աշոտ Բլեյանի օրագրի ընթերցումը, դրանից իրեն հետաքրքրող հատվածների առանձնացումը:

Բլոգեր Արեգ Հակոբյանի պատումներն ու տեսանյութերը տպավորիչ են:

Սաթինե Սաֆարյանի բլոգից Աշոտ Բլեյանի օրագրի ընթերցումներն ու «Իմ դպրոցը» պատումը կառանձնացնեմ:

Այս շարքը կարող եմ շարունակել անվերջ. սովորողների բլոգները տարբեր են և՛ իրենց ոճով ու ձևավորմամբ, և՛ նյութերի տեսակով, քանակով, որակով. կարևորը, որ հետաքրքիր են, գործող ու կենդանի:

Բլոգընթերցմանս շրջանակը լայնացավ. սկսեցի ընթերցել ոչ միայն հինգերորդ դասարանցիների, այլ՝ կրթահամալիրի այլ սովորողների բլոգներ ու տեսա ընդհանուր խնդիրներ, որոնք կուզեմ առանձնացնել (պահանջները հետևալ փաստաթղթից են).

  • Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին). սովորողների բլոգների գերակշիռ մասում սա բացակայում է։
  • Առարկայական բաժիններից մաթեմատիկան վատ է արտացոլված մեր սովորողների բլոգներում: Հիմնական շեշտադրումները մայրենիի, հասարակագիտական, հայրենագիտական բլոկին են պատկանում:
  • Ֆլեշմոբները նույնպես արտացոլված չեն սովորողների բլոգներում:
  • Լրացուցիչ կրթությունը որևէ կերպ չի արտացոլվում սովորողի բլոգում:

Այն, որ բլոգավարությունը մեկ տարվա ընթացքում կոնկրետ զարգացումներ է արձանագրել, փաստ է, բավական է թերթել բլոգները. Այն, որ 2017-2018 ուսումնական տարին պետք է նոր զարգացումներ արձանագրի, նույնպես փաստ է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский