Պարերգերը հանրակրթական երկրորդ դասարանում

Այս ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի երկրորդ դասարանի դասվարն եմ։ Շարունակում եմ պատմել երաժշտության և երաժշտությամբ ուսուցման մասին։  Այս անգամ առանձնացնում եմ պարերգերի ուսուցումը: Սեպտեմբեր ամսից մեր երաժշտության նոր ուսուցչուհու՝ Մարիամ Մնացականյանի հետ իրականացնում ենք «Պարերգերը հանրակրթական ծրագրում» նախագիծը: Սա սովորողների բուռն ոգևորությունն է առաջացրել. նախագիծը նրանց հետաքրքրում է, իրենք իրենց ավելի հասուն են զգում: Երաժշտության ուսուցչուհին սկզբում ծանոթացնում է մեղեդուն, սովորեցնում է բառերը, հետո պարային շարժումները: Ես ինքս էլ այդ ընթացքում սովորում եմ: Այնուհետև ես եմ աշխատում սովորողների հետ, իրենց էլ. հասցեներին ուղարկում եմ երաժշտությունը, բառերը, որպեսզի ծնողների հետ էլ երգեն։ Ուսումնական պարապմունքների ընդմիջումներն էլ դպրոցում վերածվել են պարերի ուսուցման: Սովորողները բաժանվում են խմբերի, ովքեր որ լավ են սովորել պարերը, սովորեցնում են իրենց ընկերներին: Ամբողջական պարը պարում ենք օրվա ավարտին:

Այս ընթացքում սովորողների ուսումնական կարողությունների զարգացում նկատվեց. ավելի ընդունակ դարձան, ավելի ընկալող, հաճույքով են իրար սովորեցնում նաև այլ բաներ, ավելի ուշադիր են: Զարգացել է իրար լսելու, խմբով աշխատելու ունակությունը: Պարերգերի ուսուցման համար շատ օգտակար են ռիթմիկ վարժությունները: Սովորողներին դուր են գալիս էդ տեսակի աշխատանքները:

Պարերգերի ուսուցման մեջ էլ ինձ շատ օգնում է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի իմ մասնակցությունը: Ինչ աշխատանք որ Հարություն Թոփիկյանն իրականացնում է ուսուցիչների հետ, ես դա տանում եմ իմ դասարան: Ձեռք եմ բերել խմբավարական որոշ հմտություններ, որոնք օգտագործում եմ երգի ուսուցման ընթացքում: Պարերգերի ուսուցման գործընթացը բերել է նրան, որ սովորողները նկատելիորեն ավելի առույգ և ինքնուրույն են դարձել: Այս տարիքին հատուկ է շարժունակությունը, և սա լավ ձև է, որ և՛ պարեն, և՛ շարժվեն, և՛ սովորեն, մտածեն...

«Մեթոդական տեսանյութեր» նախագիծ․ համակարգող՝ Մարիետ Սիմոնյան

Ուսումնական բնագավառ, դասընթաց: 
Համար: 
Տեսանյութի հեղինակ: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский