Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթության մեջ

Այլոց փորձի ուսումնասիրություն

Ներկայացնում է օտար լեզուների ուսուցման լաբորատորիան

Երբ Google-ի փնտրման համակարգում տրվում է «Fine Arts and Technology at Public Schools – Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթական դպրոցներում» փնտրման հրահանգը, ուսուցանող կայքերի և առանձին հոդվածների հիմնական ուղղությունները սրանք են լինում՝ «համակարգչային ծրագրերով նկարչություն, գրաֆիկական դիզայն, անիմացիա և հատուկ էֆեկտներ, մեդիա դիզայն, միջավայրի խելացի ձևավորում, ֆիզիկական օբյեկտների ձևավորում համակարգչային ծրագրերի օգնությամբ…»: Երբ բացում ենք Կարինե Մացակյանի ղեկավարությամբ գործող կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի բլոգը, (կերպարվեստ, դիզայն, տեխնոլոգիա) տեսնում ենք հետևյալ բաժինները՝ «անիմացիայի լաբորատորիա, կայքերի ձևավորում, միջավայրի ձևավորում, գրաֆիկական դիզայն…»: Կարելի է վստահաբար ասել, որ կրթական այս ոլորտում նույնպես մեր կրթահամալիրի գործունեության ուղղությունները համընկնում են համաշխարհային ժամանակակից ուղղություններին: Կարինե Մացակյանն իր Գեղարվեստի ուսումնական կենտրոնով, Գրիգոր Խաչատրյանը իր «Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն» նախագծով բավականին մեծ աշխատանք են կատարել, և տարբեր երկրների հանրակրթական ուսումնական հաստատություններ կարող են ուսումնասիրել մեր կրթահամալիրի փորձն այս ուղղությամբ: Այնուամենայնիվ, օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի ներկայիս խնդիրն է ուսումնասիրել այլոց առաջադեմ փորձը՝ «Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթական դպրոցում» ուղղությամբ և մեր տեղեկատվությամբ ինչ-որ կերպ օգտակար լինել կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեությանն ու զարգացմանը:

Կանադական www.technokids.com–ը կրթական հաստատություններում տեխնոլոգիաների ներդրման առաջատար կայքերից է աշխարհում, իսկ Հելլա Քոմաթը այդ կայքի առաջատար փորձագետ մասնագետն է, որն արդեն 30 տարի է, ինչ զբաղված է Օնտարիոյի նահանգի հանրակրթական դպրոցներում կրթական տեխնոլոգիաների ներդրմամբ և նույնիսկ ունի իր գրական անունը՝ Տեխնո-Հելլա:

Տեխնո-Հելլան իր «Create with Google Drawings and Slides» հոդվածում հռետորական հարց է բարձրացնում. կարո՞ղ են կրտսեր դպրոցի սովորողները գործածել թվային գործիքներ՝ կերպարվեստի գործեր ստեղծելու համար և հետևում է իր իսկ դրական պատասխանը. «Այո, նրանք կարող են դա անել TechnoGallery ծրագրի միջոցով»:

Technokids ընկերության մշակած այս ծրագիրը կրթական նպատակներ է հետապնդում և նախատեսված է 1-5-րդ դասարանների սովորողների համար: Ծրագրի օգնությամբ տեխնոլոգիան համակցվում է կերպարվեստի ուսուցմանը: Ուսուցչի ուղղորդող միջամտությամբ սովորողները կերպարվեստի յուրօրինակ գործեր են ստեղծում, որոնցով պատմություն են պատմում, ուղերձ են հղում և մտքեր արտահայտում՝ միաժամանակ, զարգացնելով նաև համակարգչով աշխատելու հմտությունները:

face1Ծրագիրը սկզբում սովորեցնում է գիծ քաշելու և գծին ձև տալու կարողությունը Google Drawings-ով: Երբ արդեն սովորողները կարողանում են գծերի միջոցով տալ տարբեր առարկաների ձևերը, նրանք արդեն կարող են կիրառել այս ունակությունը մուլտֆիլմերի կերպարներ նկարելու համար:

rain-storm

Կիրառելով իրենց ունակությունները սովորողները կարողանում են նկարի միջոցով պատմություն պատմել:

words-sentence

Ծրագիրը սովորեցնում է նաև, թե ինչպես կարելի է սովորական տառերին տալ գույներ և ձևեր՝ ինչը տեքստը դարձնում է նկարի մի մասը:

love

Ուսումնառության հաջորդ փուլում սովորողները ձեռք են բերում նկարը գունավորելու հմտությունները: Նկարներն ավարտելուց հետո յուրաքանչյուր նկար դրվում է շրջանակի մեջ Google Slides-ի միջոցով: Սահիկների (սլայդների) անցումները անիմացիայի տպավորություն են ստեղծում: Ուսումնառության ընթացքում դպրոցում կազմակերպվում է թվային միջոցներով ստեղծված կերպարվեստի ցուցահանդես, որտեղ սովորողները պատմում են, թե ինչպես են ստեղծել իրենց նկարները, և ինչ են ցանկացել արտահայտել դրանցով:

TechnoGallery ծրագիրը ներառում է՝

  • Ուսուցչի ուղղորդող միջամտությունը
  • Սովորողների թվային միջոցներով արված նկարները
  • Կերպարվեստի օրինակելի նմուշներ
  • Սովորողների նկարներով պատկերասրահի բաժինը
  • Նկարների միջոցով ինքնադրսևորման խնդրի լուծումը

Այդուհանդերձ, ներկայացված ծրագիրն օգտագործելու համար դպրոցը պետք է որոշակի գումար փոխանցի www.technokids.com կայքը տնօրինող Technokids ընկերությանը: Հելլա Քոմաթն այն կարծիքին է, որ Microsoft-ի Paint ծրագիրն ամենահասանելի և անվճար ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս կերպարվեստը համակցել տեխնոլոգիայի հետ: Իր «Why not Use Paint (Ինչո՞ւ չօգտվենք Paint ծրագրից)» հոդվածում Հելլա Քոմաթը մանրամասն նկարագրել է, թե ինչպես կարելի է ճիշտ օգտագործել Paint ծրագիրը լավ արդյունքների հասնելու համար: Չեմ կարող այստեղ չմիջամտել և չտալ իմ ոչմասնագիտական հարցը. ի՞նչ առավելություն ունի Google Drawings–ը MicrosoftPaint ծրագրի նկատմամբ, որով աշխատում են մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցներում: Մեր կրտսեր դպրոցների սովորողները իրենց դասավանդողների, ծնողների ուղղորդմամբ բազմաթիվ նկարներ, հեքիաթների ձևավորումներ են արել Microsoft Paint–ի միջոցով:

Ահա մի օրինակ. չորրորդ դասարանի սովորող Լուիզա Եղիազարյանը Paint ծրագրով նկարել է Հ.Թումանյանի «Սևուկ Ուլիկը» հեքիաթը և իր մայրիկի հետ պատմում է այն անգլերեն:

Կրթության մեջ տեխնոլոգիաների ներդրման ամերիկյան ազգային կենտրոնը (National Center for Implementing Technology in Education) հոդված է հրապարակել «Integrating the Arts with Technology: Inspiring Creativity (Արվեստի և տեխնոլոգիայի համադրությունը ոգևորում է ստեղծականությունը)», որտեղ ասվում է, որ տեխնոլոգիայի և արվեստի տեսակների համադրումը կրթության մեջ օգնում է կրթական հատուկ կարիք ունեցող երեխաներին ինքնաարտահայտվելու: Հատուկ կարիքով շատ սովորողներ ջանքեր են գործադրում, որ կարողանան արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները, դժվարանում են գտնել ճիշտ բառը կամ արդյունավետ օգտագործել լեզուն, իսկ վիզուալ արվեստի տեակները, ինչպիսիք են նկարչությունը, համակարգչային գրաֆիկան, օգնում են նրանց հաղորդակցվել այլոց հետ և միշտ ներգրավված լինել ուսումնական գործընթացում: Ահա կերպարվեստին վերաբերող մի քանի համակարգչային ծրագրեր, որոնք Կենտրոնն է առաջարկում.

Ծրագիր սկսնակների համար: Այս ծրագրով հնարավոր է գունանկարներ անել: Ծրագրով կարող են աշխատել և բավականություն ստանալ նաև արհեստավարժ նկարիչները: Ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ նույնիսկ յուղաներկով աշխատելու տպավորություն:

Կերպարվեստի համակարգչային ծրագիր է սկսնակների և հասուն նկարիչների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգչային ծրագրով զգալու իսկական վրձնի աշխատանքը:

Ծրագիրն առցանց է աշխատում և հնարավորություն տալիս 3D պատկերներով ստեղծել քաղաքներ, շենքեր կամ էլ վերաստեղծել գոյություն ունեցողները: Ի սկզբանե ծրագիրը նախատեսված է եղել ճարտարապետների համար, բայց այն կերպարվեստի լավ գործիք է նաև սովորողների համար:

Արդեն տարիներ շարունակ Կարինե Մացակյանն աշխատում է այս ծրագրով և սովորեցնում է իր սաներին դրանով աշխատել: Օրինակ՝ Մայր դպրոցի նկուղային հարկը գրադարանի և սպորտային տարածքի վերածելու նախագիծը:

Որո՞նք են կերպարվեստի ուսուցման մեջ տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները:

Ահա Հելլա Քոմաթի դիտարկումներն այս հարցի մասին։

  • Թվային գործիքով ստեղծվող կերպարվեստի գործը հեշտությամբ է վերանայվում և շտկվում: Նկարիչը կարող է ակնթարթորեն չեղյալ անել իր որևէ գործողություն՝ գծած գիծ, գույն, պատկերի ձև, կամ էլ փոխել պատկերը, հարմարեցնել դիզայնը…: Սա հնարավորություններից օգտվելու ազատություն է տալիս:
  • Փորձարկումներ անել դիզայներական տարբեր ընտրություններով: Նկարիչը կարող է իր գործի կրկնապատկերը ստեղծել և դրա վրա փորձարկումներ անել՝ փոխելով տարբեր պատկերների դիզայնը, գունային համադրությունները:
  • Ծրագիրը հնարավորություն է տալիս հետազոտելու նկարի տարրերի դիզայնը, գիծը, ձևը, տարածության արտահայտումը.
  • Կերպարվեստի թվային գործիքները թույլ են տալիս կարգավորել գույների հակադրությունը, պատկերների համաչափությունը, հավասարակշռությունը, միասնականությունը և ներդաշնականությունը:
  • Թվային գործիքները թույլ են տալիս նկարչին միևնույն կտավի վրա համատեղելու, միավորելու գրավոր տեքստը պատկերի հետ:

Գեղարվեստի ուսումնական կենտրոնի բլոգի «գրաֆիկական դիզայն» բաժնում բազմաթիվ նման բնութագրով աշխատանքներ են հրապարակված, որոնք ստեղծել է Կարինե Մացակյանը դիզայնի արվեստանոցի սովորողների հետ:

  • Նկարիչները հաճախ այնպիսի գաղափարներ են ունենում, որ դժվար է լինում իրականացնելը, որովհետև բավականաչափ նկարչական հմտություններ չունեն: Հմտությունների պակասի բացը լրացնում են թվային գործիքները:
  • Կերպարվեստի թվային ստեղծագործությունները հեշտ է տարածելը և այն շատ ավելի մարդիկ են տեսնում և գնահատում: Բավական է այն հրապարակել սոցկայքում և ակնթարթորեն կունենա տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր դիտումներ:
  • Թվային ստեղծագործությունների մասին հնարավոր է կարծիք գրել, իսկ հեղինակն էլ կարող է դրանց պատասխանել և կկայանա հեղինակ-հանրություն երկխոսությունը, ինչը անհնար է ֆիզիկական աշխարհում:

Թվային գործիքներն օգնում են ընկալելու կերպարվեստը

Այլոց փորձի այս ուսումնասիրության ընթացքում բնական էր, որ մեր ուշադրությունը կենտրոնացած էր ստեղծական տեխնոլոգիական գործիքների վրա, բայց ոչ պակաս կարևոր է նաև սովորողներին արվեստի գործերը լավագույն ձևով ընկալել սովորեցնելը: Այս ուղղությանն էր նվիրված Նարինե Բարսեղյանի իսպաներենից կատարած թարգմանությունը՝ «Նորագույն տեխնոլոգիաները և գեղարվեստական կրթությունը»:

Աղբյուրներ

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский