Հանրակրթական TV-ն երրորդ դասարանում

Արդեն քանի տարի է, որ ռադիո և TV նախագծերը կրթահամալիրի ուսումնական ծրագրի անբաժան մասն են կազմում: Այս նախագծերի իրականացումը շատ կարևոր է, քանի որ զարգացնում են սովորողների բանավոր, ազատ ու անկաշկանդ խոսելու, խոսքը ճիշտ կառուցելու ունակությունները և դրանք հմտությունների վերածում: Ուսումնասիրելով բոլոր ռադիո և TV նախագծերը, որոշեցինք ունենալ մեր TV-ի նախագիծը: Քանի որ մինչ այս տարբեր ռադիոնախագծեր էինք իրականացրել, ուզում էինք ունենալ նաև այնպիսի նախագիծ, որի միջոցով հնարավորություն կունենանք կրթահամալիրի մասին պատմելու, տեղեկացնելու անծանոթ մարդկանց, ինչպես նաև սովորողների, նրանց նախասիրությունների մասին խոսելու, իրար ավելի լավ ճանաչելու:

Այս միջդասարանական շփումը հնարավորություն տվեց երկու տարբեր դասարանի սովորողների համագործակցությանը, նպաստեց փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Միջդասարանական այս հաղորդումը նպաստեց, որ տարբեր դասարանի սովորողներ մտերմացնան, իմացան, ճանաչեցին իրար՝ տարաբնույթ հետաքրքրություններով ու նախասիրություններով հանդերձ։ Համագործակցության ողջ ընթացքում նրանք ճանաչեցին իրար, ինչպես նաև վստահություն ձեռք բերեցին հարևան ուսուցչի նկատմամբ։ Միջդասարանական կապը էլ ավելի ամրապնդելու համար , գրեթե բոլոր նախագծերը իրականացնում ենք միասին։ Միասին ենք կազմակերպում բոլոր ճամփորդությունները, հանդիպում-քննարկումները, նույնիսկ ընդհանուր պարապմունքին ենք միասնական շրջան բռնում։

Նախագիծը շարունակական է, նախատեսում ենք, որ երրորդները սա կտանեն չորրորդ դասարան և մայրենիի դասավանդող Արմինե Աբրահամյանի և Սոնա Փափազյանի հետ կշարունակեն այս նախագիծը և Սովորող-սովորեցնող նախագծով իրենց հմտություններն ու կարողությունները կփոխանցեն կրտսերներին՝ 5 և 6 տարեկաններին, և Լուսինե Պետրոսյան - Արմինե Գյոնջյան համագործակցությունը հաջորդ տարի կշարունակվի:

«Դասարան TV»-ի էջը

Համար: 
Տեսանյութի հեղինակ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский