Օրվա գիրն իմ՝ որպես հրավեր…

Հեղինակ: 

Մանկավարժական փետրվարը Աշոտ Բլեյանի օրագրում

Համեցեք Բլեյանի դպրոց՝ «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր… Սա՝ որ շփոթող չլինի, որ նույն անունն է…
Ես հեծանվով եմ, հասցեն իմ, հեռախոսը, էլ. փոստըբլոգը,ֆեյսբուքյան էջը հայտնի են… Ես եմ հեղինակն իմ գործի… Իմ ամեն օրվա գրի, խոսքի, ելույթի, հանդիպման, գործի մեջ կա այս հրավերը. այդպիսին է մեր ստեղծած մանկավարժությունը՝ դպրոցը՝ իր նախակրթարաններով-դպրոց-պարտեզներով, միջին ու ավագ դպրոցով՝ առկա ու առցանց, հեռավար, տնային ուսուցմամբ, քոլեջով մասնագիտական ուսուցման, ուսումնական կենտրոններով լրացուցիչ կրթության, երկարօրյայով. Ձեր ընտրությունն ենք… 

Դպրոց-համագործակցություն-նորարարություն… Իմ երեկվա գրին, հրապարակված փետրվարյան օրացույցին նայողը կտեսնի՝ այսպիսի օրակարգով կրթահամալիրի նոր տարվա գործունեության կազմակերպման վճռականությունը…

Առաջ ընկնել ոչ մի կերպ չի ստացվում, մեր ուսումնական օրացույցով էլ չի լինում։ Դեռ լավ է, որ փետրվարի 1-ի մեր աշխատանքային, նախագծային խմբերով Գյումրի այցելությունը  կայացավ. իրական խնդիրներ, դրանց համապատասխան ընտրված-առաջ եկած սեբաստացի ուսուցիչ-սովորողներ, գովելի նախապատրաստական աշխատանք Երևանում ու խիտ ժամակարգ՝ Գյումրիում հանդիպումների-գործողությունների…  Էստեղ են ասել՝ բարի ճանապարհ:

Լուսինե Մամիկոնյան տեսուչն ուրախացրեց երեկ, հանրապետության դաստիարակների-մանկապարտեզների վարիչների՝ փետրվարի 3-րդ շաբաթում հայտարարված հնգօրյա դասընթացների համար սահմանային 30 տեղի համար արդեն հայտագրվել են 46-ը… Խնդիր ունենք այսպիսի մի ցուցանիշ, չե՞նք կարող, հաստատելու հանրապետության դասվարների եռօրյա դասընթացների համար, որի մեկնարկը Լուսինե Փաշայանի լաբորատորիայի կատարմամբ  նախատեսված է փետրվարի վերջին շաբաթով… Բարեկամություն ճամբարի2018-ի գարնանային հավաքը թեժ է լինելու. ո՞վ կնախաձեռնի-կսկսի մանկավարժության նորարարության փոխանցման ճամբարային, մի ուրի՜շ կազմակերպումը մարտի վերջի համար… Հերմինե Անտոնյանը ծիծաղեց, հա՛մ ներկայացրել է հանրակրթական դիջիթեք 2018-ի հայտերը, դպրոցների մասնակցությունը (հունվարի 31-ի դրությամբ 1081 հայտ) ու հիշեցում… հա՛մ երեկ, վերջապես, Հերմինե Անտոնյանի ՏՏ լաբորատորիան ստացավ անհրաժեշտ թվային սարքեր՝ համակարգիչների կոմպոնենտներ ու գործիքներ. Հերմինեն Ավագ դպրոցի իր սովորողների հետ լաբորատորիայում կսկսի հավաքել բարձրակարգ համակարգիչներն այդ… Կտեսնե՞նք ուղիղ եթերում այս գրավիչ աշխատանքի ընթացքը… Սա էլ կլինի մեր բնագիտեխնիկական-դիջիտեքյան ստուգատեսի պսակը: Մի այդպիսի պսակ էլ կարող է լինել մեր կինոֆոտոակումբների, Սեբաստացի TV-ի դիջիտեքյան աշխատանքների հրապարակային դիտումները՝ նվիրված մեր սիրելի Մարիա Սահակյանի հիշատակին… Որտե՞ղ, ե՞րբ… ինչպե՞ս…

Հունվարը 2018-ի՝ իմ Գյումրիով ամանորյա… մեր ստուգատեսային-նախագծային ճամբարներով, ետևում է, մեկ է, որքան էլ mskh.am-ի առաջին էջում, սովորող ուսուցիչների բլոգներում չեն լռում արձագանքներն ու ղողանջները նոր տարվա, փետրվարը՝ էլ ավելի խելահեղ-ծրագրված ընթացքի մեջ, ու… մարտի օրացույցն է իմ փարոսը աշխատանքային ծովում: Ահա ինչու փետրվարի պարտիզապուրակային-բակային-երկրագործական աշխատանքների օրացույց էլ ունենք… Միջդպրոցական, այդպես էլ ձյուն չտեսած, անցումներն էլ «Սանիտեք» ծառայության միջոցառումներով գոհացման աղբյուր չեն… Ես վճռական բռնում եմ «Կրթական պարտեզ» նախագծով 2018-ի աշխատանքների մաճը… Տոնի մեջ ակամա հայտնված Երևանին ես առանց նվեր չեմ թողնի…

Թելունց Էրիկի խոսքը, գործընկեր Լուսինե Ալեքսանյանի ու Միքայել Կամենդատյանի օպերատիվ-հընթացս ամփոփում-անդրադարձը իրար հետ այցելությամբ-ճամփորդությամբ, սովորող-սովորեցնողի մեր փորձառության փոխանցման ուսուցանելի փաթեթ են: Այսպիսի՜ հմտություններ գրավոր-բանավոր մեդիախոսքի, շփման… այսպիսի համահեղինակության, ինքնուրույնության-ինքնավարության-տոկոնության մակարդակ և… բարեկրթություն՝ անծանոթ երեք տասնյակի չափ մեծահասակների հետ հարաբերություններում… Այդպես ես չեմ թաքցնում իմ հիացմունքը նաև Գյումրիի մեր աշխատանքային խմբի կրտսերների՝ Սուսան Ամուջանյանի Հարավի դպրոցի կինոֆոտոակումբի 4-5-րդ դասարանցիներ Մարկի, Տիգրանի, Դավթի, Գոռի, Արմանի տոկունությամբ, կարգապահ մասնակցությամբ հագեցած-խիտ ծրագրին… Համարյա  Լուսինե Բուշի նման, որ անհատապես աշխատեց Գյումրու վրացերենի ակումբի ղեկավար Ալլա Հովհաննիսյանի ու ակումբի անդամների հետ՝ քիչ է, հաստատակամ է այս աշխատանքը շարունակելու՝ ներգրավելով հայ-վրացական հանրակրթական կամուրջների ակումբային ցանցում… մի նախագիծ, որի իրագործումը կդառնա հայ-վրացական հանրակրթական կամուրջների 10-ամյա գործունեության պսակը… 

Իսկ մի այլ ծես, մեր օրացույցով ամենամյա, կրթահամալիրային-սեբաստացիական, որի պատրաստության մեկնարկը ես կարգով, հանդիսավոր-հրապարակային ավետեցի Մարմարյա սրահում, մեդիաուրբաթ-համերգին երեկվա, ծեսի համար ուսուցանվող նոր պարերգերի արանքում, երկուշաբթիից թևակոխում է իր ավագ շաբաթ։ Փետրվարի 10-ին՝ շաբաթ, ժամը 11։00, մենք կսկսենք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մեր ուսումնական երգեցողության պատարագով, ծիսական տոնախմբությամբ եկեղեցու հրապարակում․․․  Այո, «Ղափամա» ծեսը՝ դդմագովքը մեր դիջիթեքյան ստուգատեսի, հանրակրթական ծնունդ է և մոբիլ-ապրող, կա տասը տարի, այսօրվա-վաղվա շաբաթ-կիրակիով, ընտանեկան ջերմ ընդունելությամբ թևակոխում է վճռական զարգացումների շաբաթ։  Եկեք կենդանի պարերգի, կենդանի նվագակցությամբ պարի, դդմախոհանոցի ողջ հոտով-համով-տեսքով, տռուզ-առողջ դդումի բերած ուրախությունը միջավայր դարձնենք համատեղ՝ սովորող-ուսուցչով, ծնող-բարեկամ-գործընկեր անծանոթ-ծանոթով, որպես գրավիչ ֆիզիկական միջավայր մեր թվային միջոցներով ուսումնական գործունեության ներկայացման համար․․

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով փետրվարի 10-ին ստուգատեսային մեր ավանդական տոնն է, փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդան տոնը Հայաստանով մեկ։ Սա միանգամից ծիսական է դարձնում եկող շաբաթը՝ փետրվարի 5-10-ը, տոնի ավագ շաբաթ։

Այս շաբաթ մեր ամենօրյա աշխատակարգում կլինեն.

  • Առավոտյան ընդհանուր պարապմունքները՝ փետրվարի  2-ի մեդիաուրբաթի շարունակություն՝ ծիսական երգեր-պարերգերի ուսուցում՝ իրենց բանահյուսությամբ, ազգագրությամբ, բնագիտությամբ, լեզվաբանությամբ, որպես փետրվարի 9-ի մեդիաուրբաթ-համերգի, փետրվարի 10-ի «Ղափամա» տոնի պատրաստություն.
  • Դպրոցական երգչախմբերի պարապմունքներ Սուրբ Երրորդություն եկեղեցում ուսումնական ժամերգության ծրագրով.
  • Դպրոցը-ծեսի բաց արհեստանոց՝ բարեկենդանի-տյառնընդառաջի ձևավորման, տոնի կերպարվեստի, տեխնոլոգիական նախագծեր, ցուցադրության նախագծեր.
  • Ծեսի խոհանոց-դդմագովք՝ հրապարակված-նկարագրված-ձևավորված բաղադրատոմսերով.
  • Հանրակրթական Դիջիտեք 2018 ստուգատեսի նյութերի դիտում-գնահատում-տարածում, այդ թվում՝ «Ուսումնական Գյումրի», «Ուսումնական Արագածոտն» նախագծերով
  • Վարպետության պարապմունքներ կրթահամալիրում, դիջիայցելություններ.
  • Թվային միջավայրի, անհատական գործիքների բարելավմանն ուղղված ուսումնական նախագծեր-գործողություններ.
  • Աջակցություն Հերմինե Անտոնյանին՝ կրթահամալիրային նոր ՏՏ լաբորատորիայի ընդարձակման-ամբողջացման հարցում։
  • Առավոտյան պարապմունքների ծրագրերը՝ կազմակերպումով, երգչախմբերի պարապմունքների ծրագրերը, ավագ շաբաթվա դպրոցական ծրագրերը խնդրում եմ հրապարակել կիրակի օրվա ընթացքում։

Վերջապես, սիրելիներս, Արման Մարտիրոսյանը և Սիրուշիկ Սահակյանը՝ Ավագ դպրոցի 2018-ի հայտնի շրջանավարտները, ուսումնական 3-րդ շրջանին վայել սովորող-սովորեցնող «Ուզո՞ւմ ես միանալ «Վիքիմեդիային» նախագծով սկսում են… «Ցտեսություն» անունով նախագիծը սպասված… Նախագծին միանում է և Նելի Փիլոյանը, որ շատ լուրջ չստացվի, որ ցնծությունն անպակաս լինի ողջ ընթացքում՝ փետրվարից մայիս… հունիս… Պետք է անհատականացնել այս ճանապարհումը, այնպես, որ «ցտեսությունն» անհատական լինի յուրաքանչյուր մեր  շրջանավարտի հետ, որ մեր սոֆթը* տեսանելի լինի մեր 2018-ի շրջանավարտներից յուրաքանչյուրի անունով:

Նոր նախաձեռնության, զարգացում հայ-վրացական հանրակրթական կամուրջների, իր նոր ուսումնական բլոգով՝ Հայաստան-Վրաստան ակումբներ… Լուսինե Բուշը վճռական է տրամադրված. և բարի է… այս ներխուժումը առցանց իրականությունից իր, որ «Իթվինինգ» միջազգային ծրագիր է կոչվում, դեպի իրական-իսկական կյանք՝ Լուսինեին սիրելի երկու ժողովուրդների՝ հայերի-վրացիների… Վրացական համեմունք ավելացավ իմ պատում-պիցային, բայց սա ինքնուրույն-գրավիչ խոհանոց էլ ունի… Անշտապ-երկար ճանապարհի տասներորդ տարուն արժանի նոր մեկնարկներ կան՝ դեպի ծով ելքերով…

Համեցեք Բլեյանի դպրոց՝ «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր… Սա՝ որ շփոթող չլինի, որ նույն անունն է…
Ես հեծանվով եմ, հասցեն իմ, հեռախոսը, էլ. փոստըբլոգը,ֆեյսբուքյան էջը հայտնի են… Ես եմ հեղինակն իմ գործի… Իմ ամեն օրվա գրի, խոսքի, ելույթի, հանդիպման, գործի մեջ կա այս հրավերը. այդպիսին է մեր ստեղծած մանկավարժությունը՝ դպրոցը՝ իր նախակրթարաններով-դպրոց-պարտեզներով, միջին ու ավագ դպրոցով՝ առկա ու առցանց, հեռավար, տնային ուսուցմամբ, քոլեջով մասնագիտական ուսուցման, ուսումնական կենտրոններով լրացուցիչ կրթության, երկարօրյայով. Ձեր ընտրությունն ենք… Դուք եք մեզ, մեր ստեղծած բաց կրթական աշխարհն ընտրում, սկսած երկու տարեկանից, մեր հեղինակած կրթական ծրագրերն ընտրում, շուրջ տարին, անընդհատ… Ես իմ 2018-ի անընդհատ ընդունելության հիշեցումն արի իմ օրվա՝ թվով 1292–րդ գրում, ու որպես գլխագիր՝ դնեմ իմ բլոգում, որպես ցուցանակ, որ չձանձրացնեմ… Մենք կանք՝ 1989-ից սկսած, որպես ձեր ընտրություն, որպես ձեր ու ձեր երեխայի դպրոց: Ահա ինչու՝ քննություն որևէ ձևով չենք անցկացրել, չենք անցկացնում, ներկայանում ենք յուրաքանչյուրիդ անհոգնել, կոնկրետ ու ամբողջական, առանց որևէ բան թաքցնելու։ Այստեղից էլ և կրթահամալիր մուտքի ճամբարը՝ իրար լավ ճանաչելու, Ձեր ընտրությունը հավաստի դարձնելու համար։ Իմ գիրը տեղ ունի 2018-ի ընդունելության՝ 2 տարեկանից սկսած նոր սեբաստացի հավակնորդներին իրենց ընտրության նոր հնարավորությունների-առաջարկների, նոր լուծումների, նոր դասարանների, խմբերի, նախաձեռնությունների ներկայացման համար: Սիրով:

Պատռիր բոլոր անիրավ մուրհակները՝ լավ է ասված: Կկարողանա՞նք փետրվար-հունիս ամիսներին մասնագիտական ուսուցման 2018-ի ավարտականների դիպլոմային նախագծերի, Ավագ դպրոցի 12-րդցիների կամավորական աշխատանքի շրջան-բովանդակություն դարձնել ազգային ծեսերը՝ Բարեկենդանով, Տյառընդառաջով, Ծաղկազարդով, Զատիկով, Համբարձումով, Վարդավառով, հունիսյան ազգագրական փառատոն-հարսանիքով, որպես կարողություն ներկայացնելով մեր պատանի-երիտասարդ շրջանավարտների կյանքի կազմակերպումը՝ որպես իրենց ազատ ընտրություն… Մեծ խումբ մանկավարժական աշխատողներ փութաջան զբաղված են սրանով…

Ամենամսյա վերապատրաստման մասնակիցները՝ հանրապետության դաստիարակներ դասվարների, երաժշտության և տեխնոլոգիա-կերպարվեստի ուսուցիչներ, Բարեկամություն ճամբարի գարնանային հավաքի մասնակից մանկավարժները, իհարկե, կօգտվեն այս ծիսական միջավայրից ու մշակումներից ուսումնական, բերելով ծեսին իրենց առանձնահատուկը… «Ուսումնական Արագածոտն», «Ուսումնական Գյումրի» ծրագրերը, հայ-վրացական հանրակրթական կամուրջները ուսումնական կյանքի ծիսականացման կարողությունների փոխանցման հնարավորություն են… Հերմինե Անտոնյանի՝ Բարեկամություն 2017-ի համակարգողի օրինակը ձեզ օգնական:

Եթե նախագծային խմբերով հեղինակային մանկավարժության կազմակերպումը սկսում է մեզանում թափ հավաքել-գերակշռող դառնալ, առկա, թե արտագնա-ճամփորդական, ուրեմն դրա ժամանակն է, դրա համար պայմաններն առկա են… Կրթահամալիրը՝ որպես կրթական բաց միջավայր, հետևողական պատրաստվում է հենց այսպիսի ուսումնական աշխատանքի համար… Ճամփորդականի մասին խոսում եմ՝ նկատի ունենալով և՛ կրթահամալիրից դուրս, ինչպիսին «Ուսումնական Գյումրի» և «Ուսումնական Արագածոտն» նախագծերն են, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» կամ «Գետը համայնքում»նախագծերը, այլև, ինչպես հիմա, իմ այսօրվա գրում՝ կրթահամալիրի բանգլադեշում…

Երաժշտական գործիքների բազմազանությունը-առատությունը զատկական ապրիլմեկյան ծեսի-հանդեսների յուրահատկությունը դարձնենք… Ես խնդրում եմ՝ ամեն երեխայի՝ երկու տարեկանից, այդպիսի հնարավորությունը ծրագրային դարձրեք… Կպչել-բաց թողնելով-ը մերը չէ, ընթացք չէ… Գործիքով մարդը ունկնդրման, լսելու ճանապարհն է հարթում, այլոց հետ լսարան-համույթ դառնալու գործին մասնակցում… Այստեղ է, որ մեդիաուրբաթ-համերգների համակարգող Սյուզի Մարգարյանին պիտի գովեմ ուղիղ ընթացքի համար։ Չշեղվես, Սյուզի՛, խնդրում եմ։

Իսկական պատարագ՝ դպիր սեբաստացիների մատուցմամբ, որպես հեղինակային մանկավարժությամբ հանրակրթություն․․․ Պարերգի մշակույթը, որպես հանրակրթություն, առանց որի ի՜նչ հարսանիք, իսկական, ինչպիսին եղավ հունվարի 26-ին, կրթահամալիրի Մարմարյա սրահում-Ագարակում, առանց որի ի՜նչ հրապարակային ծես-տոնախմբություն, ինչպիսին եղավ երեկ, փետրվարի 10-ին, Հեղինակային հանրակրթական ամենամյա Դիջիթեք ստուգատեսի ավագ շաբաթով, իսկական հանրային ուրախություն՝ բաց յուրաքանչյուր սովորողի-մեծահասակի համար, սեբաստացի-ոչ սեբաստացի, ոչ միայն առանց ֆոնոգրամայի, այլև առանց բարձրախոսի, պարերգով-դդմագովք ծիսական խոհանոցով․․․ որպես ուսուցում-ընդհանուր պարապմունք Սուրբ Երրորդություն եկեղեցու մերձակա հրապարակում․․․

Եկեղեցում մեր ժամերգությունը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով Հարություն Թոփիկյանի, Մարինե Մկրտչյանի վոկալ ուսուցչական համույթով, կրթահամալիրի դպրոցական երգչախմբերով, տոնի-ծեսի բոլոր մասնակիցների՝ լեցուն-մեծ եկեղեցական դահլիճում, քահանայի օրհնությամբ, շարականների շարքով-տերունական աղոթքով, անկասկած է դարձնում «Ուսումնական պատարագ» նախագծի հաջողությունը, որպես հանրակրթություն, որպես բոլորիս մասնակցությամբ՝ դպիրությամբ, իսկական պատարագի մատուցումը․․․

Առանց արարողապետ տիարի, նման գործերը չեն արվում․ թույլ տվեք այս գրով իսկական պատարագի պատրաստությունը սկսված համարել։ Ես ասացի՝ բոլորիս մասնակցությամբ՝ որպես դպիրներ, իսկական պատարագ, որպես հանրակրթություն հեղինակային մեր մանկավարժությամբ․․․

Ամենաշատը ինձ զբաղեցնում են երաժշտության կրթության հարցերը հիմա, ոչ մասնագիտական, այլ հանրակրթական, երաժշտական ճաշակի: Երաժշտությունը-ոչ երաժշտությունից առանձնացումը մեր հեղինակային մանկավարժությամբ հանգեցրել է երաժշտական փոխանցովի նոր ավանդույթի՝ ծեսի, երաժշտական խաղերի… ինչպես Հյուսիսային դպրոցում Հասմիկ Մաթևոսյանի և ընկերների այս «Բարեկենդանի հարսանիքը». որին ներկա չլինելս մի արդարացում ունի, որ մի այլ ծեսի-խաղի պատրաստության մեկնարկն էի տալիս Աշտարակում՝ մեր քոլեջի այս տարվա շրջանավարտների «Համայնքային ծես» ավարտական թեզով։ Հասմիկ և ընկերներ, խաղը նրանով է լավ, որ մի ներկայացումով չի վերջանում, լսո՞ւմ եք, փոխեք-լավացրեք-զարգացրեք-կրկնեք մեկ էլ փետրվարի 23-ին՝ ուրբաթ օրը, փետրվարի 19-ից կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակների համար ու նրանց մասնակցությամբ, վերապատրաստման ամփոփման ժամանակ, թե մեդիաուրբաթին՝ դուք որոշեք։

Ծեսը ինձ համար շարժումով երաժշտությունն է, երաժշտության շարժումը, այստեղից է և մեր կյանքի ծիսականացումը, երաժշտությունը կանոնի բերելը բոլոր միջոցներով, այդ թվում՝ և մասնագիտական ուսուցման դիպլոմային նախագծով, ընտրության  բացառումը սեբաստացի սովորողի ուսումնական կյանքում… Ինչի՞ է սա բերում, ի՞նչ է տալիս… Խորքային ի՞նչ է կատարվում մեր սեբաստացի սովորողի-մանկավարժական աշխատողի մոտ, երբ ինքն է, ու իր ֆեյսբուք-յութուբը՝ իր ազատ ընտրությամբ…

Վորլդ Վիժն ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային ղեկավարների համար կազմակերպված կլոր սեղանին մասնակցեցի կրթահամալիրով նրանց շրջայցից հետո, ինչպես մեկ օր առաջ էլ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրեր համակարգողների կլոր սեղանին։ Շրջայցերին ես առաջ, այո, մասնակցում էի, բայց հիմա և՛ մանկավարժության կենտրոնն է մեր շատ ավելի կարող-ինքնավար, և՛ մեր դպրոցների ղեկավարները… Կլոր սեղանին իմ ներկայությունը տեղին է, բավարար՝ մեր գործընկերության կարևորության-պատրաստ լինելը հաստատելու համար առաջին դեմքով և գործընկերության զարգացման առաջիկա ուղղությունները որոշելու համար, որ խոսքից գործի անցումը հնարավոր արագ լինի… Մենք ոչ միայն մանկավարժության լաբորատորիա ենք ողջ Հայաստանի համար, մենք ունակ ենք հեղինակային մանկավարժության գործուն լաբորատոր ցանց ստեղծելու Հայաստանով մեկ։ Եվ ոչ միայն կարող ենք. մենք սկսել ենք այդպիսի ցանցի հանգույցները ստեղծել…

Կարդում ենք Տերյան… Մեր օրացույցի փետրվարի 8-ից՝ Տերյանի ծնունդից սկսվող ու փետրվարի 19-ի Թումանյանի հայտնության օրով մինչ մարտի 13՝ Չարենցի ծնունդ ձգվող շրջանում «Կարդում ենք» ստուգատեսին, ընկերներ, ոչ միայն միասին կարդում ենք, այլ, ստուգատես է ընթերցողական նախագծերի սեբաստացիական, ներկայացնում ենք՝ ինչ ու ինչպես ենք կարդում… հեղինակային կրթական ծրագիրը, հանրակրթական մեր միջավայրը ինչ փոփոխություններ է կրել-կրում ստուգատեսից-ստուգատես… ինչ զարգացումներ կան…

Ծաղկազարդը, գիտե՞ք, ինձ համար գարնան-կենդանության-հարության տոն է, որպես աչքի գերան՝ ծույլ-ուշացող երկրագործին․․․ «Ա՜յ տղա Սիմոն, օրը ճաշ դառավ, վե՛ր կաց քնից, տեղից․․․»։ Սկսել ենք Ծաղկազարդի պատրաստությունը մեր կյանքում, կյանքի ծիսականացումը անհաղորդ-արհեստական միջոցառում չէ, ծեսը կյանքի այլ կազմակերպում է, այլ վիճակ-ազդեցություն։ Ծեսը գործ է, որ պիտի արվի:

Շաբաթ օրվա աշխատակարգը խիստ որոշված էր․․․ Գևորգի, Սուսանի հետ, առավոտ 9-ից սկսեցինք-շարունակեցինք կրթահամալիրի զարգացման միջնաժամկետ՝ 2019-2021 թվերի ծրագրի շարադրանքը․․․ Հետո ես մասնակցեցի Գեղարվեստի հարթակում Գոհար Բալջյանի նախաձեռնած կլոր սեղանին. Գոհարն արդեն համակարգում է  կրթահամալիրում մանկավարժական վերապատրաստումների շարունակ ծավալ հավաքող դասընթացները․․․ Սիրելի մարդիկ, սիրելի աշխատանք․․․  Լավ է, ոչ միայն վերապատրաստումների ծավալն է մեծանում (նախադպրոցական հաստատությունների ղեկավար ու մանկավարժական աշխատողների ամենամսյա 5-օրյա վերապատրաստման փետրվարի 19-ից սկսող այս փուլի 40 հոգիանոց խմբին միանում է և Աշտարակի մանկապարտեզների 16 հոգիանոց խումբը՝ «Ավարտական նախագիծը՝ Աշտարակում համայնքային ծես» նախագծով, մի քանի օր հետո, դասվարների վերապատրաստմանը՝ նաև Արագածոտնի դասվարների խումբը), այլև դրանց մեր պատրաստությունն է լավանում՝ մեր հեղինակային կրթական ծրագիրը փոխանցելու կոնկրետությամբ, այդ աշխատանքում ներառված սեբաստացիների ինքնուրույնությամբ-ինքնավստահությամբ։

Ինչպե՞ս առաջ գցենք, կարևորենք երևանյան ուսումնական նախագծերը, երբ սեբաստացիները աշխարհի լավագույն ճամփորդներն են՝ մոբիլ ու ստեղծական… Շամիրամն իր ընկերների հետ Հարավում մեր կարողացավ դպրոց-պարտեզի արևմուտք-հյուսիսի բարձրահարկերի բնակիչների հետ, Մալաթիա-Սեբաստիա վարչական կազմի միջնորդությամբ, սկսել շենքերի և դպրոցի միջև ընկած տգեղ-անխնամ-բարձիթողի հողատարածքի մաքրումը… Վճռական գործընկերությունն ու բարեխիղճ հետևողականությունը մի նվեր կլինի, մի զարդ՝ Երևան զառամյալին, որ իր 2800-ի պճնանքի մեջ կցուցադրի… Բոլորս այսպիսի մաքրության-հարևանության օրակարգ ունե՞նք…

Ինչպե՞ս ճամփորդական դարձնենք երևանյան նախագծերը, հատկապես շրջակա միջավայրի, մեզ մեր հարևաններից (երևանցիներից) բաժանող հոգեբանական-սոցիալական անջրպետներն անցնելով… Ես չգիտեմ՝ առանց կոնկրետ լուծումների-քայլերի-մաքրումների հաղթահարելի՞ է այս տասնյակ տարիներով խորացած վիհը, որ առաջացել է կյանքի ու կրթության, դպրոցի ու իր բնակավայրի, սովորողի ու բնակչի, ուսուցչի ու անծանոթ մարդու ճանապարհի միջև… Սրանից դուրս ի՛նչ գրեմ, ինչ հունար բանեցնեմ՝ կրկնողություն է, ասել եմ, որպես գլխավոր թեմա, որ կարմիր թելի պես անցնում է իմ 1305 գրերով… Սկսեք, հենց հիմա սկսեք, ընդարձակեք ձեր հարազատության-անմիջական պատասխանատվության՝ ձեր աշխատանքի վայրի սահմանը՝ մի շրջանով, տարածքով, անցումով, բակով… Դրա համար պիտի սովորող-ուսուցիչ հանդիպեն բնակչին ու առերեսվեն…

Օրացույցի ուժով սկսում ենք Մարմարյա սրահում, բոլոր տարիքի սեբաստացիներով, ընտանիքներով, կրթահամալիրի Բանգլադեշով, ճամփորդական քայլ որպես, անցում. Կարդում ենք Թումանյան:

Բոլոր ուսուցիչները դպրոց-պարտեզների մեր չեն կարող բնապահպան-բնասեր-հայրենագետ չլինել. և 1-3-րդ դասարաններում՝ «Ես և շրջակա աշխարհը», 4-5-րդ դասարաններում՝ բնագիտության, 5-րդ դասարաններում հայրենագիտության դասընթացները ենթակա են 2018-ում վերակազմակերպման, այո, կազմակերպումն է, որ պիտի փոխվի, որքան էլ թվում է` մեր հեղինակածի ու պետական կրթական ծրագրի միջև սար ու ձոր ենք առաջացրել… Ինձ ուրախացրեց Ագարակում մեր շների տների վերևում, որպես ձեղնահարկ, աղավնատան կառուցումը… Նկատե՞լ եք… Չեմ ուզում միջամտել, քիչ բան եմ հասկանում, բայց շատ կուրախանամ. ուշի-ուշով հետևում եմ, որ տարածաշրջանում վերջապես հայտնի մի մարդավարի տուն… Որևէ մեկը Երևանում տեսե՞լ է այդպիսին: Ասացեք: Երեկ Կոնդում իմ աչքին աղավնու մի նխշուն տնակ ընկավ… Վառվում եմ հետաքրքրությունից այցելելու…

Եթե իմ որոշմանն եք սպասում, «Երևան 2800» նախագծով սկսում ենք աղավնատներ կառուցել… Ուսումնասիրենք դպրոցի շրջակա միջավայրի աղավնատները. ովքե՛ր են Երևանում աղավնի պահողները, ինչպես դարձան աղավնապահ… Ինչե՛ր են, կհարցներ Դավիթ Բլեյանը, աղավնիները մայրաքաղաքում, աշխարհում… Ուզում եմ բարեկամաբար հիշեցնել, որ «Երևան 2800» նախագիծը սոսկ ինչ-ինչ հարցերի մասին խոսել, տեսանյութեր-ֆոտոշարեր-ռադիոհաղորդումներ սարքել, բլոգ-կայք բերելը չէ… Մեր կյանքում առկա խնդիր ենք լուծում՝ որպես ուսումնական աշխատանք-նախագիծ… Մի աղավնապահ ուսումնասիրության արդյունքով եկա՞վ-հրավիրվեց-բերվե՞ց Գեղարվեստի Հարթակ: Ինձ գրեք այդ հանդիպման մասնակից: Կրթահամալիրի դպրոցի շրջակա միջավայրի աղավնատանը կարգի բերվեց-ներառվե՞ց, վերաբերմունքի արժանացա՞վ, գեղագիտական ու բնասիրական կերպարանք առա՞վ… Դպրոցում հայտնվե՞ց մեր ջանքերով-շնորհքով-նախագծով կառուցված աղավնատունը աղավնիներով… Սկսեցի՞նք նկատել, ճանաչել, խնամել, ապրել աղավնիների հետ ու… որտեղից որտեղ Քոլեջում մեր այս օրերին շատ շրջանառվող պարերգը կպավ իմ ականջին… աշխարհում օրհնությունը-գոհունակությունը-սերը շատացավ…

Մեր հանրային ամբողջական-ներառական կյանքի ճանապարհները մեզ կբերե՞ն մեր բնակավայրի եկեղեցիներ՝ առավոտյան, երեկոյան ժամերգության, պատարագի… Կգա՞նք շարականով՝ կրկնակի աղոթելու, ինչպես մենք՝ այսօր, ուրբաթ, ժամը 9.00, Սուրբ Երրորդություն…

Նկատեցիք՝ երեկվա ուրբաթը մենք սկսեցինք մեծ ու պստիկով, սեբաստացի-ոչ սեբաստացի, որպես կրթական-ապրող համայնք, առավոտյան ժամը 9-ին Սուրբ Երրորդությունում մեր ժամերգությամբ․․․ Մեզ միացան հատ ու կենտ հավատացյալները, որ անբաժան եկեղեցում են․․․ Պետք էր ապրել, ու ապրեցի ես գոհունակությունը․․․ դատարկ սրահը ոգևորված նախագծային խմբերով լցվելու ողջ ընթացքում․․․ Հինգ րոպե՞-մի ամբողջական գոհունակություն․․․ լեցո՜ւն, կենդանի՜ հայ եկեղեցի… Մեր դպրոցների երգեցիկ խմբեր՝ իրենց ղեկավարով, երաժշտության ուսուցչով, հանրապետության դաստիարակներով հարյուրի չափ․․․ Եվ կրկնակի աղոթքը՝ մեր ուսումնական ժամերգության համակարգող Հասմիկ Մաթևոսյանի ընտրությամբ շարականների մի վեցյակ․․․

Իսկ ծիսական ընթացքը ուրբաթի, դուք գիտեք, իր դադարներով, հարթակներով, անցումներով, տոներով․․․ անցնում է անծանոթի համար բացվող, խորանի հետաքրքրություն ունեցող, ինչպես Սուրբ Հարության տոնից առաջ եկեղեցունը, կրթահամալիրի կենտրոնով (Րաֆֆի 57), նրա կրթական աստիճաններով, Հյուսիս-Գեղարվեստում ստեղծականության բաց լաբորատորիայով՝ երաժշտությամբ-կերպարվեստով, սրա ինքնանվեր արդյունք ծիսական տիկնիկով․․․ Մայր դպրոցի Մարմարյա սրահում ապրիլմեկյան Զատկի ծեսի պատրաստության ծիսական ներկայացումով․․․ Կարողանո՞ւմ են, չէ՞, իրար անծանոթ մարդիկ համատեղ 5-օրյա, 10-օրյա կյանքով տիկնի-պսակ խաղալ՝ պատրաստվելով մեծ խաղին, հայտնվել նույն ճաշակի մեջ ու հաստատել համայնքային կյանքի կազմակերպում՝ առանց ներհայաստանյան վարչական սահմանների-ենթակայության․․․ ողջ ընթացքում Ծառզարդար-Ծաղկազարդի՝ երկրագործի ազնվացնող իրավունքով գործունեություն կրթահամալիրի Բանգլադեշով մեկ․․․

Դասավանդող-կազմակերպիչների հեծանվային պարապմունքը կրթահամալիրի Բանգլադեշում՝ փետրվարի 26-ի մեր օրացույցով նախատեսված, ինձ հետաքրքրեց: Կմասնակցեմ առաջին պարապմունքին, հետո… կտեսնենք… Հեծանվի՝ ճամփորդությամբ ուսուցման, մոտակա հայրենագիտության կազմակերպիչ լինելը ենթադրում է, որ մեր բոլոր կազմակերպիչները օր առաջ անցում կատարեն հեծանվի, որ ինքնավարությամբ-հեծանվային ակումբների գործունեության զարգացումը նման սեմինար պարապմունքների նորանոր խմբեր պիտի լինեն, հեծանիվը որպես անհատական փոխադրամիջոց գործածողների՝ սեբաստացի սովորող-ուսուցիչ-ծնողների շրջանակի ընդարձակում… Սկսենք ունեցած տեխնիկայի, կազմակերպման ու մարդկային ներուժի լիարժեք գործածումից… Վաղուց գարուն է, ու դրա ժամանակն է: Փորձենք կարևորել, որպես ուսումնական գործիք՝ սեբաստացի անհատի կողմից անձնական հեծանիվ ունենալը… Ինձ մենակ մի՛ թողեք. ես իսկապես լավ եմ զգում հեծանվով, որպես առանձնացման-միայնության միջոց, բայց պատրաստ եմ առավելագույն չափով ձեզ օգտակար լինել… միայն թե օր առաջ մոտեցեք հեծանվին…

Ծաղկաքաղը՝ Մարգարիտ Սարգսյանի

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский