Համերգ-ներկայացումը որպես կրթահամալիրի դպրոցական ծրագրի ներկայացման բաց հարթակ

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուրբաթ-համերգներին ամեն շաբաթ սահմանված կարգով կրթահամալիրի մի դպրոց, նախագծային մի խումբ հրապարակ է բերում ուսումնական մի նախագիծ, որին մասնակցում են կրթահամալիրի սովորողները, ուսուցիչները, ծնողները: Հեղինակային մանկավարժության հեղինակների 13-րդ հավաքին ուզում եմ ներկայացնել կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի այս շրջանի ուրբաթ-համերգի նախագիծը`«Ապրելու ամիս կամ համաշխարհային երաժշտության գունապնակ»-ը:

Երաժշտությունը գույն է, յուրաքանչյուր երկրի երաժշտություն իր գույնն ունի, իսկ երբ այս գույները հավաքվում են գունապնակում, ստեղծում են կտավ երաժշտական, որը բերում է ներդաշնակություն, որն էլ Սերն է. այդ Էներգիան այս օրերին բոլորս զգացինք:

Նախագիծն առիթ դարձավ սովորողների համար ուսումնասիրել ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության մասին տեղեկությունները: Համերգ-ներկայացումը նվիրում ենք հեղինակային մանկավարժության հեղինակների 13-րդ հավաքին, որն իր ձևաչափով սեբաստացիական մանկավարժության ցանցի ստեղծում է, և ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովին (որն այս տարի երևանյան է): «Միասին՝ ազատ, ազատ ապրելու համար» կարգախոսը սեր ու սիրով ապրելու դեղատոմս է համայն մարդկության համար:

Նախագիծը իրականացման բոլոր փուլերում ներառական-գործընկերային է։ Դպրոց-պարտեզի սովորողները համագործակցել են կրթահամալիրի  ֆրանսիախոսների ակումբի հետ, միասին ներկայացրել նաև ֆրանկոֆոնիայի հիմնը, որի մեջ ներառել են նաև Հայաստանը: Ավագ, Միջին դպրոցի սովորողների հետ իրականացվել է «Սովորող-սովորեցնող» նախագիծը. ֆրանսիական, վրացական երգերի միասնական կատարումներ են պատրաստել: 

Երգը ձայնագրել են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում։ Տեսահոլովակը նկարել է «Սեբաստացի TV»-ն՝ Սուսան Ամուջանյանը և կինո-ֆոտոյի ընտրությամբ խումբը: Նկարահանման հարթակ-տաղավար, իհարկե, ընտրվեց կրթական պարտեզի արևելյան կասկադը՝ նորատունկ մրգատու այգի, կապույտ երկինք, կանանչ լանջեր, երիցուկների աշխարհ, գունեղ դեմքեր… նկարի՜ր ու նկարի՜ր:

Նախագծում ընտրվել են օտարալեզու մեկ տասնյակ երգեր, որոնք Արևելյան դպրոցի 3-5-րդ դասարանցիները սովորել են երաժշտության պարապմունքներին, առավոտյան ընդհանուր պարապմունքներին։ Հետաքրքիր էր նաև երգերի ընտրությունը. խնդիրը եղել է, որ երգերը լինեն խաղաղության, սիրո, համերաշխության, միասնության, ազատության… մասին: Սովորողները համացանցից ընտրում, գտնում էին երգերը, երաժշիտ ուսուցչ՝ Մարինե Ոսկանյանի հետ քննարկում, փորձում, գրանցում: Հաջորդ փուլը հավաքված երգերի ընտրությունն էր, որին մասնացել են և’ երաժշտության ուսուցիչը, և’ կազմակերպիչը, և’ երաժշտության կենտրոնի մասնագետը, և՛ դպրոցի ղեկավարը:  Ընտրված օտարալեզու երգերն օտար լեզվի ուսուցիչների հետ հայատառ գրառվել են: Երաժշտությանը միացրել են շարժում ու գույն, ու իրականում ստացվել է երաժշտական գունապնակ: Սովորողների հետ որոշվել է համերգի հագուստը՝ գույների ներկապնակ ստանալով գունավոր շապիկներով, իսկ տեխնոլոգիայի պարապմունքին նախագծին մասնակից յուրաքանչյուր սովորող ընտրել ֆրանկոֆոնյանի մի երկիր, պատրաստել այդ երկրի դրոշը, նյութն ու տեսանյութ: Դրոշները Մարմարյա սրահի ձևավորման մաս են… Նախագծին անդրադարձել է Նոր ռադիոն իր թողարկումով: Ստացվել է տարատարիք սովորողների ստեղծագործական միջավայր։ 

Երաժշտությունն աշխարհում այն միակ լեզուն է, որը հասկանալի է մարդկությանը, որը միավորում ու իրար է կապում տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց… 

Ֆրանկոֆոնիայի հիմնը: Տեսանյութը`Սուսան Ամուջանյանի (Սեբաստացի TV)։

 

2018թ. մայիսի 16. չորեքշաբթի, ժամը 14:30, հեղինակային մանկավարժության հեղինակների 13-րդ հավաքի երրորդ օրվա լեփ-լեցուն Մարմարյա սրահ՝ ծնողներ, սովորողներ, հյուրեր… Երաժշտության, գույնի, ծափերի, շարժումի, տրամադրության մի նկար, որն ամեն ինչին ասում է՝ ԱՅՈ…

Համերգի ֆոտաշարքը՝ Գոռ Խլոյանի (Սեբաստացի TV), Նունե Խաչիկօղլյանի:
Համերգի տեսագրությունը դիտեք Սեբաստացի TV կայքում:
Տեսանյութը՝ Սուսան Ամուջանյանի:

 

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский