«Ջերմոց-լաբորատորիա» նախագիծը 2-5 տարեկանների հետ

Հեղինակ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի մեծ ջերմոց-լաբորատորիա. այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու բույսերին և կենդանիներին: Նախագիծը սկսեցինք իրականացնել 2-5 տարեկանների հետ:

Քանի որ ջերմոց- լաբորատորիան գտնվում է Քոլեջում, կարողանում ենք հաճախ այցելել: «Ամեն ուրբաթ՝ ջերմոց-լաբորատորիայում» նախագծի շրջանակում այցելում ենք տիկին Շողիկին և ամեն անգամ մի նոր բան սովորում: Եվ այսպես սկսվեց մեր համագործակցությունը տիկին Շողիկի հետ: Սկզբում սաների հետ դդմացան արեցինք: Խոշորացույցի օգնությամբ  դդմի կորիզներն ուսումնասիրեցինք՝ ի՞նչ գույնի, ձևի, չափի են: Սաները պատմեցին իրենց տպավորությունների մասին:

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Բույսերը բազմանալով տարածվում են բնության մեջ: Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազմացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ: Սաների հետ ուսումնասիրում ենք, հետազոտում, կիրառում՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում հնդկական նռան բերքահավաք էր, որն աճեցվել է նախորդ տարվա համտեսած բերքի սերմերից: Հնդկական նուռն իրենից ներկայացնում է մագլցող, ծաղկող և բերքատու թուփ: Ուրախալի փաստ է, որ Հայաստանի բնակլիմայական պայմաններում այս մեկամյա բույսը  իրեն շատ լավ է զգում և հասցնում է ամռանն արդեն հասունացնել բերքը, որը արտաքին տեսքով շատ նման է նռնակի: Հավանաբար այստեղից է առաջացել «граната» անվանումը: Շատերը առաջին անգամ էին տեսնում և համտեսում բերքի այս տեսակը: Քոլեջիկները իրենց ձեռքերով այգուց քաղեցին մի քանի նուռ: Տիար Բլեյանի համար այն շատ անուշ համ ուներ, իսկ սաներից մեկը նմանեցրեց ելակի համին: Հատկապես զարմացած էին քոլեջում հյուրընկալած վերապատրաստվող դաստիարակները, որոնց մենք նվիրեցինք նռան սերմերից, ծանոթացրինք տնկելու և խնամքի տեխնոլոգիաների հետ:

Ամեն ուրբաթ՝ «Գարդենիա» ակումբում նախագծի շրջանակում քոլեջիկները լինում են «Գարդենիա» ակումբում: Տեսնում են ծովախոզուկներին, կրիաներին, ձկներին և ոսկե ձկնիկին: Տիկին Շողիկը պատմում է, թե կենդանիներից որը ինչ է ուտում: Զարմացած, ոգևորված կերակրում ենք կենդանիներին՝

Մեր կանաչ այգին մեր ձեռքերով նախագծի շրջանակում դիտարկեցինք առաջին բույսը՝ կալանխոեն, տնկեցինք: Որոշվեց կանաչ անկյան տեղը, որը հետագայում կլրացվի նոր և օգտակար բույսերով՝ ըստ «Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ» էկոնախագծի:

Ամեն ուրբաթ՝ Ջերմոց-լաբորատորիայում նախագիծի շրջանակում այս անգամ Ոսկե ձկնիկներին տեղափոխեցինք մաքուր ջրի մեջ: Տիկին Շողիկի օգնությամբ, տնկեցինք Քլորոֆիտում ծաղիկը:
Մեծ ոգևորությամբ կերակրեցինք ծովախոզուկին՝

Հերթական այցի ժամանակ ծովախոզուկների հետ զրուցեցինք, մի լավ կերակրեցինք և անցանք գործի: Այս անգամ փոխեցինք կրիաների ջուրը, իմացանք որ կրիաները լինում են երկկենցաղ, նրանք ապրում են և’ ջրում, և’ ցամաքում՝ Կրիաները լինում են…

Հին իրերին նոր կյանք նախագիծը գործում է արդեն մի քանի տարի: Ըստ այս նախագծի՝ որպես թաղար օգտագործվում են ամենատարբեր իրեր՝ յոգուրդի տարաներ, լուսամփոփներ, պայուսակներ, անձրևանոցներ, մանկական խաղալիքներ, խոհանոցային սպասք, օղու շշեր, այսինքն՝ ձեռքի տակ եղած ամեն մի իր, որի մեջ կարելի է հող, ավազ կամ ջուր ավելացնել: Նախագծի նպատակն է նկուղներում, տան անկյուններում եղած հին, անօգտագործելի իրերին տալ նոր կյանք ու շունչ, այսինքն աղբակույտի վերածելու փոխարեն դրանք դարձնել կիրառելի և տալ երկրորդ կյանք: Այս նախագծի ամենավառ օրինակը լուսամփոփի մեջ նախակրթարանի սաների միջոցով զատկական, ծիսական ածիկի աճեցումն է: Նրանք ոչ միայն ցանեցին, այլ խմբում խնամեցին և ամենօրյա դիտարկումներով հետևեցին սերմից բույսի աճելու ընթացքը: Ցանեցինք արդեն ծլեցրած ոսպի հատիկները հողի մեջ և մեզ հետ տարանք խմբասենյակ՝ ընթացքը տեսնելու և ուսումնասիրելու: Խմբասենյակում արդեն իսկ ունեինք բամբակի վրա ցանած ածիկ: Մեզ հետաքրքիր էր հողի մեջ և բամբակի վրա ցանված ածիկների տարբերությունը:

Ջերմոց-լաբորատորիայում տիկին Շողիկը մեզ ցույց տվեց և սովորեցրեց բույսերի վերատնկումը։

Ոգեշնչված ուրբաթ օրերի լաբորատորիայի այցերից՝ Շուշիի ծնողները գնել են Շուշիի առաջին կենդանին՝ ոսկե ձկնիկ։ Ամեն առավոտ Շուշին արթնանում է, պարտեզ գալուց առաջ ձկանը կերակրում։ Ձկանը կերակրելն իր պարտականությունն է։ Ջուրը փոխում է  մայրիկի օգնությամբ։ Բայց ինքն է կաթսայի մեջ ջուր լցնում, որ մայրիկը եռացնի, հովացնի ու միասին փոխեն ջուրը։ Ջուրը եռացնել-հովացնելու հարցում առաջնորդվում են տիկին Շողիկի խորհրդով։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский