Ինտերակտիվ դաս

Հեղինակ: 

Ի՞նչ է ինտերակտիվ մեթոդը, և ինչպե՞ս այն կարելի է օգտագործել օտար լեզվի դասերին։ Ի՞նչ է ինտերակտիվ դասը, որո՞նք են դրա պահանջներն ու առաձնահատկությունները։

Կրթության ժամանակակից համակարգը դասավանդողից և կրթություն իրականացնող մյուս օղակներից պահանջում է ծրագրերի անընդհատ նորացում, թարմացում, կատարելագործում, քանի որ ժամանակի հետ փոխվում են հասարակությունը, կրթության նպատակաուղղվածությունը, տեղի է ունենում տեխնիկական միջոցների նորացում:

Դիտարկենք, թե ինչպես կարելի է ինտերակտիվ մեթոդները կիրառել օտար լեզվի ուսուցման ընթացքում: «Ինտերակտիվ» բառը թարգմանաբար նշանակում է «համագործուն դաս կամ միջգործունեություն»: Ինտերակտիվ դասի օրինակ կարող է լինել դասարանական ակտիվ քննարկումը, բանավեճը, խաղը: Նմանօրինակ դասերը սովորողների մոտ ստեղծում են մոտիվացիա` ցանկություն առաջացելով ընթերցելու, լսելու, հասկանալու և, ամենակարևորը` խոսելու համար: Բազմաթիվ լեզվական համագործուն ուսումնական խաղերը նպաստում են սովորողի բառապաշարի ընդլայնմանը, զարգացմանը, նորացմանը: Բանավիճային դասերը թույլ են տալիս սովորողներին ձերբազատվել բարդույթներից, փորձել անգլերեն ձևակերպել միտքը, կարծիքը, տեսակետը: Նման դասերի ընթացքում դասավանդողը հնարավորինս քիչ է միջամտում, հանդես է գալիս որպես ուղղորդող: Ուղղումներ անում է միայն շատ կոպիտ լեզվական կամ քերականական վրիպումների դեպքում:
Ուսուցման ինտերակտիվ մեթոդները նպաստում են ժամանակի տնտեսմանը, դասավանդողի և սովորողի ստեղծագործական ներուժի բացահայտմանը, տեսակետը արտահայտելու և հիմնավորելու հնարավորությանը:

Ինտերակտիվ դասն այնպիսի դաս է, ուր ապահովվում է ուսուցիչ-սովորող սերտ համագործակցություն: Դասավանդողը հիմնականում հանդես էգալիս որպես կրթական գործընթացի կազմակերպող, իսկ սովորողը պետք է լինի այդ գործընթացի կենտրոնում, շահագրգռված լինի գործընթացով և ակտիվ մասնակցություն ունենա: Դասը պետք է այնպես կառուցված լինի, որ հնարավոր լինի ներգրավվել դասարանի բոլոր սովորողներին` յուրաքնաչյուրին ըստ հնարավորությունների: Նման դասերը շատ հարմար և կիրառելի են դառնում այնպիսի դասարաններում, որտեղ սովորողների օտար լեզվի իմացությունը տարբեր մակարդակների է, այսպես կոչված` «խառը դասարաններում»: Դասավանդողը դասը կառուցելիս հաշվի է առնում այնպիսի առաջադրանքներ և գործունեության ձևեր, որ մասնակցեն բոլորը: Ինտերակտիվ դասի շնորհիվ տեղի է ունենում մտքերի և տեղեկությունների փոխանակում, քննարկում, փնտրում ևբացահայտում, ինչը նպաստում է անընդհատ կատարելագործմանը, ինչպես սովորողի, այնպես էլ` դասավանդողի դեպքում:

Ինտերակտիվ դասը կարելի է իրականացնել նաև առանց որևէ տեխնիկական միջոց կիրառելու: Այս դեպքում, սակայն, դասավանդողից և սովորողից ավելի շատ ժամանակ ու ջանք է պահանջվում: ՏՀՏ-նեը խնայում են այդ ժամանակը` թույլ տալով նախօրոք պատրաստվելու և պատրաստելու դասը, թեման, նյութը: Մեկ անգամ ստեղծված դասը որոշակի խմբագրումներով հնարավոր է կիրառել այլ անգամներ ևս:

Ինտերակտիվ դասեր անցկացնելու համար լավագույն գործիքներից է ինտերակտիվ (էլեկտրոնային) գրատախտակը:
Այս գրատախտակները գործածելու երկու հիմնական մեթոդ կա. օգտագործել պատրաստի դասեր և ստեղծել դասարանին և դասավանդվող թեմային համապատասխան անհատական-հեղինակային նյութեր, որոնք ուղղված են դասավանդման որակի բարձրացմանը:

Ինտերակտիվ դասեր կարելի պատրաստել համակագչային տարբեր ծրագրերով: Օրինակ` Word, Power Point, HotPotatoes և այլն: Համացանցի առկայության դեպքում կարելի է ինտերակտիվ դասեր իրականացնել` օգտագործելով տարբեր կրթական կայքեր և համացանցային ռեսուրսներ: Ինտերակտիվ դասերի համար, ի վերջո, կարելի է, որպես հարմարկրթական տարածքի, օգտագործել բլոգները, wiki տարածքները, անգամ սոցիալական կայքերը: Դասի ժամանակ դպրոցական կայքում տեղադրված ուսումնական նյութին քոմենթներ գրելը նույնպես կարող է դառնալ ինտերակտիվ դասի մի նմուշ:

Ինտերակտիվ դասի օրինակ կարող են ծառայել Smart Notebook ծրագրով պատրաստված դասերը, դասավանդողը ինքը կարող է ստեղծել առաջադրանքներ, հանձնարարություններ, հարցաշարեր, թեստեր, խաղեր: ՏՀՏ-ների և լեզվի իմացությամբ հմուտ սովորողները նույնպես կարող են պատրաստել ինտերակտիվ դաս` դասավանդողին դարձնելով գործընթացի մասնակից:

Ինտերակտիվ մեթոդների շարքին այսօր կարելի է դասել նաև հեռավար ուսուցումը, որի իրականացման համար դասավանդողը պատրաստում է համապատասխան նյութեր, առաջադրանքներ: Հեռավար ուսուցումը ոչ միայն գիտելիքի պաշարի տրամադրում է, այլ կարող է հանդես գալ որպես մանկավարժական տեխնոլոգիա: Նման մեթոդի առավելությունն այն է, որ դասավանդման խոսքա-ունկնդրային մեթոդներից սովորողն անցում է կատարում հետազոտական, ստեղծագործական գործունեության: Հեռավար ուսուցման մեթոդը թույլ է տալիս սովորողներին ինքնակառավարվել, իսկ դասավանդողին թույլ է տալիսինտերակտիվ ռեժիմով միաժամանակ մի քանի նախագծերիրականացնել, ինչպես նաև կազմակերպել ինտեգրված դասեր` ներգրավվելով մի քանի առարկա:

Այսպիսով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարիներշարունակ իրականացվող մեդիակրթությունից ելնելով` կարելի է հստակասել, որ ՏՀՏ-ների կիրառումը լայնորեն գործածվում է դասավանդմանբոլոր որոլտներում և կիրառելի է կրթական գրեթե բոլոր մեթոդներիհամար:

Ներկայացնում եմ ինտերակտիվ դասի մի նմուշ: Դասը նախատեսված է միջին դպրոցի սովորողների համար։

 

 

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский