Առակներ

Հեղինակ: 

Հոգևոր զարգացման խարույկ

Մի անգամ,  երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:

- Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա,  ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ,  երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում:  Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:

- Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի`  փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:

- Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ,  քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ  վառել, այդ ժամ աշխարհը  խավարի մեջ կընկղմվի:

Երջանիկների քաղաքը

Հին պերուական լեգենդը պատմում է մի քաղաքի մասին, ուր ապրում էին երջանիկ մարդիկ: Այս քաղաքի բնակիչները լավ էին վերաբերում միմյանց, անում էին այն ամենը, ինչն իրենց  բավականություն էր պատճառում և հաճելի էր: Բոլորը երջանիկ էին, բացի քաղաքապետից, ով տխուր էր, որովհետև ղեկավարելու բան չկար: Բանտը դատարկ էր, դատարանին երբեք չէին դիմում, նոտարը ոչինչ չէր անում, որովհետև այնտեղ մարդկային խոսքը  ավելին էր, քան թղթի վրա գրված օրենքը:

Մի անգամ քաղաքապետը հեռու մի երկրից աշխատողների հրավիրեց` քաղաքի գլխավոր հրապարակի կենտրում ինչ որ բան կառուցելու համար: Մեկ շաբաթ շարունակ հրապարակից լսվում էին մուրճի և սղոցի ձայներ: Շաբաթվա վերջում քաղաքապետը բոլոր բնակիչներին հրավիրեց ներկա գտնվել հրապարակի հանդիսավոր բացմանը: Մեծ հանդիսավորությամբ բացվեցին հրապարակը փակող արտաքին վահանակները և մարդիկ տեսան մի կախաղան: Մարդիկ միմյանց հարցնում էին` ինչ գործ ունի այնտեղ կախաղանը:

Վախեցած մարդիկ սկսեցին դատարան դիմել` ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Հարցեր, որոնք մինչ այդ առանց դժվարության լուծում էին փոխադարձ համաձայնությամբ: Նրանք գնում էին նոտարի գրասենյակ, որպեսզի գրանցեին փաստաթղթերը, որոնց մինչ այդ փոխարինում էին պարզ մարդկային խոսքերը:
Եվ նրանք օրենքից վախենալով` սկսեցին ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը:

Կախաղանը երբեք չօգտագործվեց: Բայց նրա ներկայությունը փոխեց ամեն ինչ:

Հիշելու ունակություն

Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ տեսավ արտասվող մի տարեց կնոջ:

- Ինչո՞ւ եք  լալիս, -հարցրեց նա:

-Որովհետև ես մտաբերել եմ իմ կյանքի, երիտասարդության, գեղեցկության մասին, որ տեսել եմ հայելու մեջ, հիշել եմ այն տղամարդուն, որին սիրել եմ:  Աստված դաժան է,  որ մարդուն տվել է հիշելու ունակություն: Նա գիտե, որ ես հիշելու եմ իմ կյանքի գարունը և լաց եմ լինելու:

Իմաստունը կանգնել էր ձյունածածկ դաշտում և ուշադիր նայելով մի կետի`  մտածում էր:  Կինն անսպասելի դադարեց արտասվելուց:

- Ի՞նչ տեսաք այնտեղ,- հարցրեց կինը:

- Վարդերի մի դաշտ,- պատասխանեց իմաստունը:- Աստված մեծահոգի է իմ հանդեպ` օժտելով հիշելու ունակությամբ: Նա գիտե` ձմռանը ես գարուն կհիշեմ ու կժպտամ…

Ներելու ունակություն

Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է ընթանում նրա հոգևոր զարգացումը:

Աշակերտը պատասխանեց, որ հիմա կարողանում է իր յուրաքանչյուր  օրվա ամեն պահը նվիրաբերել Աստծուն:

- Եվ այսպես, հիմա այն, ինչ մնացել է` թշնամուն ներելն է, -ասաց ուսուցիչը:

Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին:

- Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ես թշնամի չունեմ:

- Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել,- հարցրեց ուսուցիչը:

-Իհարկե´ ոչ, -պատասխանեց աշակերտը:

- Բայց  և այնպես, դու նրանից ներում ես խնդրում, այդպե՞ս չէ: Վարվի´ր նույն կերպ և հակառակորդիդ դեպքում, եթե անգամ դու նրան ոչ մի վնաս չես տվել:

Այն մարդու սիրտը, ով կարողանում է  ներել, մաքուր է ու անուշ:

Դա հնարավոր չէ

- Երբ դու անցնելու լինես քո ճանապարհը`  կհանդիպես դռան, որի վրա գրություն կլինի,- ասաց ուսուցիչը,- վերադարձի´ր ինձ մոտ և տեղեկացրու` ինչ է գրված այնտեղ:

Մի անգամ, մարմնի և հոգու որոնումների ճանապարհին, աշակերտը տեսավ դուռն ու վերադարձավ վարպետի մոտ:

- Այնտեղ գրված էր. «Դա հնարավոր չէ»,- տեղեկացրեց նա:

- Գրությունը  պատի՞ վրա էր, թե՞ դռան,- հարցրեց ուսուցիչը:

- Դռա´ն,- պատասխանեց աշակերտը:

- Լա´վ, այդ դեպքում ձեռքդ դիր դռան բռնակին ու բացի´ր:

Աշակերտը հնազանդվեց: Քանի որ գրությունը դռան վրա էր, ուրեմն` ճանապարհ էր ցույց տալիս, ինչն էլ հենց անում էր դուռը:

Երբ դուռն ամբողջովին բացվեց, գրությունն այլևս չերևաց:  Եվ աշակերտը ներս մտավ:

Ընկնելու պատճառները

Աֆրիկյան շամանը  աշակերտի հետ գնում էր ջունգլիներով: Թեև շամանը շատ ծեր էր, բայց քայլում էր արագ, այն դեպքում, երբ երիտասարդ աշակերտը շատ անգամներ սայթաքում էր և ընկնում: Երիտասարդն ամեն անգամ ընկնելուց հետո բարձրանում էր` հայհոյելով դավաճան գետնին,  թքում էր ընկած տեղը և շարունակում  հետևել իր ուսուցչին:

Երկար ճանապարհից հետո նրանք հասան սուրբ համարվող վայրին: Առանց կանգ առնելու` շամանը ետ դառավ:

- Դուք այսօր ինձ ոչինչ չսովորեցրիք,- հայտարարեց աշակերտը` հերթական անգամ ընկնելուց հետո:

- Ես քեզ ինչ-որ բան սովորեցրի, սակայն դու դա չհասկացար,- ասաց շամանը: Ես փորձում եմ քեզ սովորեցնել`  ինչպես կարելի է կյանքում հաղթահարել սխալները:

- Իսկ ինչպե՞ս պետք է վարվեմ նման դեպքերում:

- Փոխանակ անիծելու այն տեղը, որտեղ ընկել ես, պետք է առնվազն փորձես պարզել` ինչը ստիպեց քեզ ընկնել,- պատասխանեց շամանը:

Ոչ թե ազատում, այլ զորություն

Վանահայր  Ջուզեպեն միշտ ասում էր, որ ինքը այնքան շատ է աղոթել, որ դադարել է ինչ-որ բանի մասին անհանգստանալուց. կրքերը պարտվել են:

Այս խոսքերը հասնում են Սցետեի վանքի մի  իմաստունի ականջը, ով իր աշակերտների հետ հավաքվել էր երեկոյան ընթրիքի:

- Դուք լսե՞լ եք` ինչ են ասում:  Վանահայր  Ջուզեպեի համար այլևս չկան գայթակղություններ, որի դեմ  ինքը պետք է պայքարի,- ասացին իմաստունին:

- Պայքարի բացակայությունից հոգին թուլանում է: Եկեք Տիրոջից խնդրենք, որպեսզի հայր Ջուզեպեի համար զորավոր գայթակղություն ուղարկի: Եթե նա դիմակայեց գայթակղությանը, մենք կխդրենք մեկ այլը, հետո` մյուսը:  Երբ նա վերստին սկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Տեր, այս սատանային ինձնից հեռացրու»:

Մենք կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Տեր, ինձ ուժ տուր, որպեսզի կարողանամ հաղթահարել փորձությունը»:

Հիսուս պետք չէ

Մի անգամ, Սցետեի վանքի վանականներից մեկը վիրավորում է մյուսին:

Վանահայր Սիսոիսը վիրավորված  վանականին խնդրում է ներել իրեն վիրավորողին:

- Ես չեմ կարող դա անել,- պատասխանում է վանականը:- Նա է վիրավորել, դրա համար պետք է պատիժ կրի:

Այդ շատ կարևոր պահին, Սիսոիսը բարձրացնելով ձեռքերը դեպի երկինք` սկսում է աղոթել.
- Իմ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Մենք այժմ կարող ենք ստիպել մեղավորին` վճարել կատարած  հանցանքների  համար: Մենք այժմ կարող ենք հարցերը սեփական ուժերով լուծել և գործ ունենալ Բարու ու Չարի հետ: Հետևաբար, դու այսուհետ կարող ես մեզ հանգիստ թողնել, դրանից մենք խնդրի առաջ չենք կանգնի:
Վանականն ամոթից անմիջապես ներում է եղբորը:

Նայել արևին

Աշակերտը գնաց ուսուցչի մոտ և ասաց.
- Տարիներ շարունակ ես գիտակցաբար ձգտել եմ դեպի լույսը:  Զգում եմ`  ընդհուպ մոտեցել եմ նպատակիս: Ուզում եմ իմանալ` ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը:
- Ինչպե՞ս ես ապրում, ինչքա՞ն ես վաստակում,- հարցեց ուսուցիչը:

- Առայժմ չեմ վաստակում:  Ինձ հայրս ու մայրս են պահում: Դե,  դա այդքան էլ նշանակություն չունի:

- Դու հարցնում ես` որն է լինելու քո հաջորդ քա՞յլը:  Կես րոպե անթարթ նայիր արևին,-ասաց ուսուցիչը:

Աշակերտն այդպես էլ արեց:
Կես րոպե անց ուսուցիչը խնդրեց, որպեսզի աշակերտը նկարագրի այն ամենը, ինչը հասցրեց տեսնել շուրջը:

- Ես ոչինչ էլ չտեսա: Արևը կուրացնում էր ինձ:

-Նա, ով միայն լույսի է ձգտում իր պարտականությունները թողնելով ուրիշներին, երբեք չի հասնում լուսավորության:

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ: 
Համար: 

Կարծիք

Հիսուս պետք չէ
Մի անգամ, Սցետեի վանքի վանականներից մեկը վիրավորում է մյուսին:
Վանահայր Սիսոիսը վիրավորված  վանականին խնդրում է ներել իրեն վիրավորողին:
- Ես չեմ կարող դա անել,- պատասխանում է վանականը:- Նա է վիրավորել, դրա համար պետք է պատիժ կրի:
Այդ շատ կարևոր պահին, Սիսոիսը բարձրացնելով ձեռքերը դեպի երկինք` սկսում է աղոթել.
- Իմ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Մենք այժմ կարող ենք ստիպել մեղավորին` վճարել կատարած  հանցանքների  համար: Մենք այժմ կարող ենք հարցերը սեփական ուժերով լուծել և գործ ունենալ Բարու ու Չարի հետ: Հետևաբար, դու այսուհետ կարող ես մեզ հանգիստ թողնել, դրանից մենք խնդրի առաջ չենք կանգնի:
Վանականն ամոթից անմիջապես ներում է եղբորը:

Ես հասկացա որ միշտ պետք է ներել։

Ինձ դուր եկավ Ներելու ունակություն առակը, որովհետեւ այնտեղ ուսուցիչը բացատրում է վոնց ներել եւ տղան հասկանում է:

Շնորհավորում եմ Մխիթար Սեբաստացու տարեդարձը: Մեծագույն հպարտություն է լինել սեբաստացի սովորող և սեբաստացի ծնող: Շնորհակալ եմ <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի հիմնադիր մեր ամենաաատիար Աշոտ Բլեյանից, ում շնորհիվ մեր երեխաները ստանում են բարձրարժեք կրթություն:Բոլորը հիանալի առակներ էին, պարունակում էին խորը, բովանդակալից, իմաստուն, դաստիարակչական գաղափարներ, որը մեծ հետք կթողնի երեխաների հոգում իրենց հետագա կյանքում ճիշտ ապրելու համար: Ես կուզեի՝ ֆիլմերի վերածվեր, կյանքի կոչեինք և տարածեինք, որի կարիքը շաաաատ է զգացվում և արդյունքում կունենանք <<Սոբաստացի կինո>>: Նկարահանվեր բարության, մարդասիրության, հոգևոր իրական արժեքների, արդարության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, բարոյական և օրինակելի մարդկանց կյանքի, ազգային և քրիստոնեական արժեքների մասին: Շնորհակալություուուուն:

Ես կարդացի երկու առակ Նայել արևինը և Հիսուս պետք չէ: Ինձ ամենաշատը դուր եկավ Նայել արևինը:

Ինձ շատ դուր եկավ Հիշելու ունակությունը և Ներելու ունակությունը

Ինձ շատ դուր եկավ Հիշելու ունակությունը և Ներելու ունակությունը

Ես կարդացի նշված բոլորը առակները, և ամենից շատ հավանեցի << Հիշելու ունակությունը >>որը սովորեցնում է հիշել միայն լավը,և մյուսը՝ << Ներելու ունակությունը>>
, որտեղ էլ սովորեցնում է ներել:

Ինձ ամենից շատ դուր եկավ <<Հոգևոր զարգացման խարույկ>> և <<Երջանիկների քաղաքը>> առակները:

Ինձ դուր եկավ <<Նայել Արևին>> առակը: Այն սովորեցնում է, որ կարևոր է ոչ միայն սովորելը և զարգանալը, այլ նաև պատասխանատու լինելը սեփական պարտականությունները կատարելը:

Ինձ դուր եկավ "Ընկնելու պատճառները" առակը: Այն սովորեցնում է ինձ, որ կյանքում պատահած անհաջողություններից և սխալներից պետք չէ չարանալ: Պետք է փորձել հասկանալ դրանց պատճառները և դրանցից խուսափել կամ դրանք չկրկնել հաջորդ անգամ:

Ինձ դուր եկավ նաև "Նայել արևին" առակը: Այն սովորեցնում է, որ կարևոր է ոչ միայն գիտելիք ստանալը և զարգանալը, այլ նաև պատասխանատու լինելը և սեփական պարտականությունները կատարելը:

Նախ, ցանկանում եմ ողջունել առցանց քննարկման նախաձեռնությունը:
Որդուս հետ շատ ուշադիր ընթերցեցինք Պ. Կոելիոյի առակները և պետք է նշեմ, որ առանձնապես տպավորված չեմ: Երբեմն ստիպված եղա մի քանի անգամ վերընթերցել որոշ նախադասություններ, փնտրել բուն իմաստը և ինքս հասկանալ: Որոշ առակների մեջ անշուշտ կային խրատական և այլաբանական իմաստներ, ինչպես օրինակ՝ "Հոգևոր զարգացման խարույկ", "Նայել արևին", "Ընկնելու պատճառները" առակներում, սակայն ընդհանուր առմամբ, կներեք, դրանք ինձ դուր չեկան: Նաև կային բառեր և հասկացություններ, որոնք 8-9 տարեկան երեխային դժվար էր մեկ բառով բացատրել, օրինակ՝ հավատ, մարմնի և հոգու որոնումներ, կախաղան և այլն: Ամփոփելով նշեմ, որ կառաջարկեի ընթերցել Վիլյամ Սարոյանի պարզ ու խորը իմաստ ունեցող առակները, որոնք կարելի է ընթերցել Գեղարվեստի՝ Հյուսիսային դպրոցի մեր լավ ուսուցիչներից Անուշ Աթայանի բլոգում՝ https://anushatayan.wordpress.com/category/%D5%BE%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A...

Շնորհակալություն:

Ես կարդացել եմ բոլոր առակները: Բոլորը շատ հետաքրքիր էին և մեծ հաճույքով կարդացի, բայց ամենաշատը ինձ դուր եկավ <<Հոգևոր զարգացման խարույկ>>ը, քնի-որ առակը կարդալուց ես հասկացա, որ եթե մարդ չի կարող սվորեցնել լավ բաներ, ապա նա չի կարող լինել ուսուցիչ: Իսկական ուսուցչից սովորում ես լիքը լավ բաներ՝ բարիություն, սիրել ընկերներին, լինել կամեցող:

Հարությունյան Միլենա
Արևմտյան Դպրոց-պարտեզ
5-1դասարան

Ինձ դուր եկավ Հիշելու ունակություն ստեղծագործությունը։ Իմ կարծիքով իմաստը նրանում էր, որ մարդը պետք է ամեն ինչի մեջ տեսնի դրականն ու գեղեցիկը։ Մեզ տրված է հիշողություն , և ընտրությունը մերն է, թե ինչպես կօգտագործենք այն։ Արդյոք դա մեզ երջանկություն կպարգևի, թե ոչ։

Շատ հետաքրքիր առակներ էին և լավը:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский