Մակտուբ

Հեղինակ: 

Սկիզբը

Ճանապարհորդի ընկերուհին  գնացել էր Բրոդվեյում  ներկայացում  դիտելու և ընդմիջմանը դուրս  եկավ՝ ինչ-որ բան խմելու:  Նախասրահը լիքն էր, մարդիկ ծխում էին,  զրուցում և խմում:  Դաշնակահարը նվագում էր, բայց ոչ ոք  նրա երաժշտությանը ուշադրություն չէր դարձնում:  Ճանապարհորդի ընկերուհին խմիչքը  գլուխն էր քաշում և ուսումնասիրում երաժշտին:  Վերջինս   խեղճ  ու կրակ մեկն էր  երևում,  ուղղակի իր գործն էր անում  և սպասում էր ընդմիջմանը, որ ավարտի: Հերթական  հաջորդ բաժակից հետո, արդեն  մի  քիչ  գինովցած,  կինը  մոտեցավ  դաշնակահարին ու բացականչեց.

- Դուք ոնց որ պարանոցի ցավ լինեք:  Ինչո՞ւ  պարզապես  Ձեզ համար չեք նվագում:

Դաշնակահարը զարմացավ: Եվ ապա սկսեց նվագել այն երաժշտությունը, որն ինքը սիրում  էր: Մի քանի րոպե անց  սրահը քարացավ: Երբ նվագն ավարտվեց,  որոտընդոստ ծափահարություններ  հնչեցին:

Սուրբ  Ֆրանցիսկուս Ասսիզիենացին  բավական հայտնի երիտասարդ էր, երբ որոշեց  ամեն ինչ թողնել  ետևում  և զբաղվել  իր կյանքի գործով:  Սուրբ  Կլերը  երիտասարդ, գեղեցիկ կին էր,  երբ  միանձնուհի   դառնալու երդում տվեց:  Սուրբ Ռայմոնդ  Լուլլացին  արդեն  գիտեր  իր ժամանակի մեծ   մտածողներին, երբ  առանձնացավ մենաստանում:  Հոգևոր  որոնումները  ամեն ինչից բարձր են,  դա  կոչ է:  Նա,  ով   թաքնվում է  դրա ետևում, որպեսզի իր խնդիրներից  խուսափի,  շատ հեռուն չի գնա:   Աշխարհաթող լինելը   լավ չէ,  եթե դու  ի վիճակի չես  ինչ-որ մեկի հետ ընկերանալու:  Աղքատ մնալու երդում տալը  ոչինչ չի նշանակում, եթե   դու  քո գոյատևման համար   ի վիճակի  չես միջոցներ  հայթայթելու:  Եվ   ոչ մի նշանակություն չունի  այն  փաստը, որ համեստ կդառնաս,   չէ՞ որ դու արդեն վախկոտ ես:  Մի բան է  ինչ-որ բան ունենալը և հրաժարվելը, մի այլ բան՝  ոչինչ  չունենալ և  քննադատել նրանց, ովքեր ունեն:  Թույլ մարդուն հեշտ է անմնացորդ  բարեգործություն   քարոզելը, բայց դրանից ի՞նչ օգուտ: Ուսուցիչն ասում է. «Գովաբանե´ք  Աստծո  գործը: Հաղթե´ք ինքներդ ձեզ՝  ինչպես դուք կանգնած եք աշխարհի առաջ»:

Հեշտ է  դժվար լինելը:  Այն ամենը, ինչ անում ենք,  մեզ մարդկանցից հեռու պահելն   ու այսկերպ  տառապանքներից  խուսափելն  է:  Այդ  ուղին անցնելիս մենք  սերը փորձության չենք ենթարկում,  չենք հիասթափվում,  չենկործանվում մեր երազանքները:  Ծանր լինելը հեշտ է:  Մենք չենք  անհանգստանում  այն հեռախոսազանգերի   համար, որ  պետք է անենք,  այն մարդկանց համար,  ովքեր մեզանից խնդրում են օգնություն   ու բարեգործություն, որոնք  պետք է ավելանան: Դժվար լինելը հեշտ է:  Մենք  պարզապես պետք է պատկերացնենք, որ ապրում ենք  փղոսկրե ապարանքում և երբեք լաց չլինենք:   Մենք պետք է անցկացնենք մեր մնացած կյանքը՝ պարզապես  մեր դերը խաղալով: Հեշտ է դժվար լինելը:  Մենք մի բան պետք է անենք. հրաժարվենք  ամեն լավից, ինչ առաջարկում է կյանքը:

Հիվանդն ասում է իր բժշկին.

- Վախն իշխում է ինձ և  խլել է իմ ամբողջ ուրախությունը:

- Այստեղ՝ իմ  սենյակում,  մի մուկ կա, որ  կրծում է իմ  գրքերը,- ասաց  բժիշկը:- Եթե ես վախեցնեմ   մկանը,  նա կթաքնվի ինձանից, և իմ կյանքը կերածվի մկան որսի: Դրա փոխարեն  ես իմ լավագույն   գրքերը կարող եմ տեղափոխել եմ մի ապահով տեղ  և  նրան  թույլատրել, որ  կրծի մնացածները:  Այսկերպ  նա մուկ է  մնում ինձ համար  և  հրեշ չի դառնում:  Մի քանի բաների´ց վախեցեք և  Ձեր  ամբողջ վախը  դրանց  վրա կենտրոնացրեք:  Այդպես   կարևոր գործերի հանդիպելիս Դուք  կարող եք ուժեղ լինել:

Ուսուցիչն ասաց.

- Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան  սիրվել:  Մենք դժվարությամբ ենք ընդունում  ուրիշների  օգնությունն ու  աջակցությունը:  Մեր անկախ մնալու բոլոր փորձերը   ուրիշներին  զրկում են իրենց սերը  մեր հանդեպ արտահայտելու  հնարավորությունից: Շատ ծնողներ իրենց ծերության ժամանակ  զրկում են իրենց զավակներին  ծնողի հանդեպ իրենց  սերն  ու  աջակցությունը  դրսևորելու  հնարավորությունից, որ ստացել են   զավակները  մանկության տարիներին: Շատ  ամուսիններ  (և կանայք),  երբ  դժբախտությունը բախում է նրանց  դուռը, ամաչում են  ուրիշներից կախված լինելու համար:  Արդյունքում սիրո գետը չի հոսում:  Դուք  պետք է ինչ-որ մեկից  ընդունեք  սիրո կոչը:  Դուք պիտի թույլ տաք  ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու:  Եթե դուք   խոնարհությամբ  ու  մաքրությամբ  ընդունում եք  այդպիսի սերը,  հասկանում եք, որ Սերը  միայն չի տալիս կամ միայն  վերցնում.  դա  տեղի է ունենում  միաժամանակ:  

Եվան զբոսնում էր  Եդեմական  այգում, երբ հանդիպեց օձին:

- Կե՛ր այս խնձորը,- ասաց օձը:

Եվան, Աստծուց դաս առած, հրաժարվեց:

- Կե´ր այս խնձորը,- պնդեց օձը,- և  դու կդառնաս ավելի գեղեցիկ  քո ամուսնու համար:

- Դա ինձ պետք չէ,- պատասխանեց Եվան,- նա, բացի ինձանից, ուրիշ մեկին չունի:

- Իհարկե  ունի,- ծիծաղեց    օձը:

Քանի որ  Եվան չհավատաց, օձը  տարավ նրան  բլրի գագաթը,  ուր մի ջրհոր կար:

- Նա  այնտեղ՝  ներքևում է,  հենց այդտեղ է  թաքցրել նրան Ադամը,- ասաց օձը:

Եվան   ներքև  նայեց  և ջրի մեջ  տեսավ գեղեցիկ կնոջ արտացոլանքը:  Ապա նա կերավ  օձի  առաջարկած խնձորը:

Հատվածներ  «Նամակներ  իմ սրտին»  գրքից.  «Ի´մ սիրտ,  ես երբեք  չեմ քննադատի  և դատի քեզ: Ես երբեք  չեմ ամաչի  այն ամենի համար,  ինչ դու կասես:  Ես գիտեմ, որ դու Աստծո  սիրած զավակն ես,  և որ  Նա  շրջապատել է քեզ վսեմ ու  սիրով լի  լույսով:  Ես   հավատում եմ քեզ, ի´մ սիրտ:   Ես  միշտ քո  համախոհն եմ, և ես  քեզ համար  միշտ պիտի օրհնություն  խնդրեմ իմ  աղոթքներում:  Ես միշտ խնդրում եմ, որ  դու  քեզ անհրաժեշտ  օգնությունն  ու  աջակցությունը  գտնես: Ես  հավատում եմ քեզ, ի´մ սիրտ:   Ես  հավատում եմ, որ դու  քո սերը կտարածես բոլոր  նրանց վրա, ովքեր  արժանի են  դրան և կամ ունեն դրա կարիքը:  Իմ  ուղին քո ուղին է,  և  այսպես  միասին մենք  կհասնենք Սուրբ Հոգուն:  Ես խնդրում եմ քեզ. վստահի´ր ինձ:   Իմացի´ր ՝ ես  սիրում եմ քեզ  և ջանում եմ քեզ ազատություն  տալ, որ  կօգնի քեզ՝ շարունակելու  ուրախ  բաբախելու  իմ կրծքի տակ:  Ես  իմ   կարողացածը  կանեմ  քեզ համար,  որպեսզի դու  անհարմարություն չզգաս,  որ շարունակ  շրջապատում եմ քեզ»:

Ուսուցիչն ասաց.

- Միանգամայն բնական է, որ  երբ մենք որոշում ենք մի բան անել,  կարող է անսպասելի կոնֆլիկտ  առաջանալ: Բնական է, որ մենք  այդ կոնֆլիկտի արդյունքում կարող ենք  վիրավորվել:  Վերքերը բուժվում են.  դրանցից մնում են միայն սպիները, իսկ  դրանք  ոգեշնչող են:   Այդ սպիները մեզ հետ են մինչև մեր կյանքի վերջը և մեզ մեծօգնություն են ցույց տալիս:  Եթե  որևէ  իրավիճակում,  անկախ նրանից, թե ինչ պատճառով,  դեպի անցյալը վերադառնալու մեր ցանկությունն  ուժեղանում է, պարզապես պետք է  նայենք այդ սպիներին: Սպիներ մնում են նաև ձեռնաշղթաներից և մեզ հիշեցնում  բանտային սարսափները.  այդ   հիշողություններով էլ մենք գնում ենք առաջ:

Կորնթոսցիներին ուղղված իր թղթում սուրբ   Պողոսն  ասում է մեզ, որ քաղցրությունը  սիրո ամենակարևոր  հատկանիշներից մեկն է:  Երբեք մի մոռացե´ք՝  սերը քնքուշ է:  Դաժան   հոգին  թույլ չի տալիս, որ Աստծո ձեռքն   այն ծեփի Իր ցանկություններին համապատասխան:  Ճանապարհորդը  գնում էր հյուսիսային   Իսպանիայի մի նեղ արահետով, երբ տեսավ  մի մարդու, որ  փռվել էր  ծաղկահյուս անկողնում:

- Դուք չե՞ք ճզմում այս ծաղիկները,- հարցրեց ճանապարհորդը:

- Ոչ,- պատասխանեց մարդը,- ես  ընդամենը  փորձում եմ  մի քիչ քաղցրություն  վերցնել 

նրանցից:

Ուսուցիչն ասաց.

- Ամեն օր աղոթե´ք,  եթե անգամ ձեր աղոթքները  անբարբառ են  ու ոչինչ չեն խնդրում և  դժվարությամբ  կարող են հասկացվել: Աղոթելը  սովորությո´ւն դարձրեք:  Եթե սկզբում դժվար է, որոշե´ք ձեզ համար.  «Ես  այս շաբաթ  ամեն օր պիտի աղոթեմ»:  Եվ  նորացրե´ք  ձեր խոստումը  այդ յոթ օրերի ամեն հաջորդ օրը:  Հիշե´ք,  որ դրանով ոչ միայն  ամրապնդվում է  ձեր կապը  հոգևոր աշխարհի հետ,  այլև  դուք  մարզում եք ձեր կամքը:  Որոշակի մեթոդների օգնությամբ  մենք  կարգապահություն ենք  մարզում   մեր մեջ, որն անհրաժեշտ է կենսական պայքարի համար:  Բոլորովին լավ բան չկա  այն բանի մեջ, որ կարող ես մի օր մոռանալ աղոթելը,  դրա փոխարեն  հաջորդ օրը երկու անգամ աղոթել:  Կամ  յոթ  անգամ աղոթես մի օրվա ընթացքում և  մնացած  ամբողջ շաբաթը  մտածես, որ  դու լուծել ես  այդ խնդիրը:  Որոշակի իրողություններ պետք է տեղի ունենան  անհրաժեշտ  տեմպով ու  ռիթմով:

                                                                                         Թարգմանություն ռուսերենից

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский