4-րդ և 6-րդ դասարանների սովորողների ելքային կարողությունները անգլերենից

Ըստ 2012-2013 ուստարվա 4-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագրի  և տարրական դպրոցի օտար լեզվի չափորոշիչների` սովորողները ուսումնական տարվա ընթացքում ըստ ներքոնշյալ թեմաների ձեռք են բերել հետևյալ լեզվական գիտելիքները և հաղորդակցական  կարողությունները`

Ողջունել և հրաժեշտ տալ

Կարողանում են օրվա տարբեր ժամերին բնորոշ ողջույնի և հրաժեշտի  արտահայտություններ գործածել: Այս թեմայի համար որպես լրացուցիչ ուսումնական նյութ գործածվել է http://genkienglish.net/greetings.htm կայքէջը:

Ուսումնական տարվա սկզբին 4-րդ դասարանցիներին սովորեցրել եմ «The Goodbye Song» երգը, որն իր մեջ պարունակում է և՛ թվեր, և՛ տարբեր գործողություններ կատարելու հրահանգներ: Այդ ուրախ երգը լսելով երեխաները միաժամանակ երգում  և կատարում են բոլոր գործողությունները, որոնք հրահանգվում են երգում:    

Ես և իմ ընտանիքը, ընկերները, շրջապատը

Կարողանում են ներկայացնել իրենց, իրենց  ընտանիքներին և ընկերներին` գործածելով անձնական և ստացական դերանունները, ինչպես նաև այս թեմայով ընդհանուր և հատուկ հարցերով փոքրիկ երկխոսություններ կազմել Simple Present, Present Continuous և Simple Past բայական ժամանակաձևերով: Խոսքի մեջ կարողանում են գործածել always, every day, now, yesterday, last year, last week, last month ժամանակի պարագաները:          

Տարվա եղանակները

Սովորողները կարողանում են անվանել և նկարագրել տարվա եղանակները: Դասերի ընթացքում որպես լրացուցիչ ուսումնական նյութ օգտագործել եմ տարվա եղանակները նկարագրող այս մանկական երգը:

Իմ տունը

Կարողանում են նկարագրել իրենց բնակարանը`գործածելով տեղ ցույց տվող նախդիրներ:
Այս թեմայի ուսումնասիրման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել հաշվելի գոյականների հոգնակի թվի կազմությանը և դրա ճիշտ գործածմանը բանավոր և գրավոր խոսքում, ինչպես նաև some և any անորոշ դերանունների գործածմանը: Այս թեման հարմար էր նաև ածականի համեմատության աստիճանների պարզագույն կառուցվածքների ներմուծման համար:  
Երբ մեր դասը բնակարանի սենյակների և սենյակների մեջ եղած տարբեր առարկաների անվանումներն էին, իմ մեջ միտք հղացավ մի շատ ուրախ երգ-հանելուկի բառերը փոխելով ստեղծել կարաոկե՝ «Guessing Words –Բառերի կռահում», որով դասարանը մասնակցեց “Նոր տարի և Սուրբ ծնունդ” տարեվերջյան ուրախ մեդիաուրբաթին: Հետագայում այդ երգի երաժշտությունը պահպանելով և փոխելով բառերը կարողանում էինք անընդհատ գործածել այն նոր բովանդակությամբ:

Սնունդ և ժամանակ

Սովորողները կարողանում են ասել, թե ինչ են սիրում և ինչ չեն սիրում ուտել: Տարբեր մթերքների, մրգերի և բանջարեղենի անունների ներմուծումը ուղեկցվել է «տալ», «վերցնել», «ուտել» և «խմել» ուղիղ խնդիր պահանջող բայերի մատուցմամբ և ամրապնդմամբ: Նախաճաշի, երկրորդ նախաճաշի, ճաշի և ընթրիքի մասին խոսվել և ասվել է ժամանակի հետ միասին:

http://genkienglish.net/doyoulike.htm ; http://genkienglish.net/vegetables.htm

Իմ դպրոցը

Սովորողները կարողանում են անվանել և ներկայացնել Դպրոց-պարտեզը իր դասասենյակներով, մեծ դահլիճով, լողավազանով, մարզադահլիճով և կանաչ պարտեզով:

Գրելու հաղորդակցական կարողությունը

Սովորողները կարողանում են լրացնել անձնական համառոտ տվյալներ պահանջող հարցաթերթիկ` նշելով իրենց անուն ազգանունը, ծնողների մասնագիտությունը, հասցեն, դպրոցը:
Այս ամենը հաշվի առնելով՝ մեր կրթահամալիրում հրաժարվել ենք տարեվերջյան թեստային առաջադրանքներից և ուզել ենք՝ որքան հնարավոր է, ցույց տալ սովորողի հաղորդակցական կարողությունները` օգտագործելով ՏՏ-ի հնարավորությունները:

4-րդ դասարանցիների կարողությունների ստուգումը

Դպրոց-պարտեզի իմ 4-րդ դասարանցիները ներկայանում են իրենց կենսագրական  համառոտ տվյալներով (CV) և «ԻՄ օրը-My Day» փոքրիկ պատումներով: Թեմայի ընտրության պատճառն այն է, որ «Իմ օրը» իր բովանդակությամբ կապվում է բոլոր թեմաների հետ: Ամեն օր երեխաները սնվում են, դպրոց են գնում, շփվում են ընտանիքի անդամների հետ և ունենում են իրենց սիրելի զբաղմունքը: Լեզվական գիտելիքները նույնպես օգտագործվում են այս առաջադրանքում:  Ներկայացումը արված է Power Point ծրագրով, որտեղ յուրաքանչյուր սովորողի խոսքը ձայնագրված և կցված է սովորողի լուսանկարով տեքստին: Փաստորեն կրտսեր դպրոցի ավարտական սթրեսային իրավիճակ ստեղծող քննությունը փոխարինվել է սովորողի լեզվական անձնագիր հիշեցնող մի տոնական այցեքարտով:

Ըստ 2012-2013 ուստարվա 6-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագրի  և օտար լեզվի չափորոշիչների՝ սովորողները ուսումնական տարվա ընթացքում ըստ ներքոնշյալ թեմաների ձեռք են բերել հետևյալ լեզվական գիտելիքները և հաղորդակցական  կարողությունները՝

Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)

Սովորողները կարողանում են լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ խոսքը ընտանիքի անդամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է: Այս բովանդակային թեման ուղեկցվել է ածականի համեմատության աստիճանների կառուցվածքների գործածմամբ: Թեմայի ուսումնասիրման և ամրապնդման վերջում սովորողները գրել են «Իմ ընկերը» վերնագրով շարադրություններ:   

Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն, սպորտ)

Սովորողները կարողանում են լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ Simple Present, Simple Past, Simple Future, Present Continuous, Past Continuous և Present Perfect բայական ժամանակաձևերով, երբ խոսքն իրենց նախասիրությունների մասին է: Կարողանում են ընդհանուր, հատուկ, այլընտրանքային և անջատական հարցերով երկխոսություններ կազմել և վարել:

Տարվա եղանակները

Տարվա եղանակները նկարագրելուց բացի սովորողները կարողանում են ճիշտ գործածել ժամանակի նախդիրները ժամերի, ամսաթվերի, շաբաթվա օրերի, ամիսների, տարվա եղանակների և տարիների հետ: 5-րդ դասարանի սովորողների հետ իմ նկարահանած տեսադասը որպես ուսումնական ֆիլմ օգտագործվել է 6.1 դասարանում:

Իմ դպրոցը ՝ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր

Սովորողները կարողանում են ներկայացնել Դպրոց-պարտեզը, որի ապացույցն է իրենց շարադրությունները Դպրոց-պարտեզի ենթակայքում:
 http://b4.mskh.am/node/3529

http://b4.mskh.am/node/3506

http://b4.mskh.am/node/3468

http://b4.mskh.am/node/3509

5-րդ դասարանի սովորողների հետ իմ ստեղծած տեսադասը Դպրոց-պարտեզի մասին օգտագործվել է 6.1 դասարանում: http://anulganjalyan.wordpress.com/category/films/

6-րդ դասարանցիների կարողությունների ստուգումը

6-րդ դասարանի սովորողներն անգլերենի իրենց ավարտական փաթեթով`«Հրաժեշտ Դպրոց-պարտեզին – Farewell to School-garden»  պատմում են, թե ինչ է տվել իրենց Դպրոց-պարտեզը: Փոքրիկ պատումներն առանձնանում են իրենց ասելիքներով` «Ի՞նչ առարկաներ ենք ուսումնասիրել Դպրոց –պարտեզում – What subjects did we do at School-garden?», «Առավոտյան ուսումնական պարապմունք-Morning General Training», «Ուսումնական ճամփորդություններ – Educational Trips», «Մեր դասարանային դասերից բացի – In Addition To Our Classroom Lessons»,  «Համակարգիչը և մենք-The Computer and We» http://anulganjalyan.wordpress.com/category/presentations/

6-րդ դասարանցիների ստուգարքի գնահատումը՝

Գնահատումը կատարվում է 10 բալանոց համակարգով.

Բանավոր խոսքի ճիշտ արտասանության համար-3 միավոր, խոսքի բովանդակության և բառապաշարի համար-4 միավոր, լեզվական կառուցվածքների ճշգրտության համար-3 միավոր

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский