Վիդեոհեքիաթների ստեղծումը`որպես ուսումնական նախագիծ

Հեղինակ: 

Լեզվի ուսուցումը բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով օտար լեզվի դասավանդողները պետք է անընդհատ գտնեն և մշակեն  նոր և հետաքրքիր  մեթոդներ, ուսումնական պրոցեսում կիրառեն նոր տեխնոլոգիաներ, համակարգչային զանազան ծրագրեր, որոնք խթանում են սովորողների մոտ սերը  օտար լեզվի նկատմամբ, նոր շունչ են տալիս ուսումնական պրոցեսին` այն դարձնելով ավելի  հետաքրքիր և արդյունավետ:

Լեզվի   ուսուցումը  սովորություն  ձևավորելու մի գործընթաց է. որքան հաճախ է որևէ բան կրկնվում, այնքան հիմնավոր է դառնում ուսուցումը:

 Նպատակը և խնդիրները

Վիդեոհեքիաթներն օգնում են սովորողներին ձեռք բերել հետևյալ հմտությունները՝ լսելու, խոսելու, ընկալելու, գրելու և կարդալու: Կարդալու և գրելու հմտությունները ձևավորվում են վիդեոհեքիաթների ստեղծման վրա աշխատելու փուլում. սովորողր կարդում է, եթե անհրաժեշտ է` մշակում տեքստը, սովորում  նոր բառեր, այնուհետև ձայնագրվում: Իսկ վիդեոհեքիաթները նպաստում են լսելու և ընկալելու հմտությունների ձևավորմանը:
Վիդեոհեքիաթը զարգացնում է երևակայությունը և կետրոնացնում  ուշադրությունը: Երեխաները ոչ միայն լսում են, այլ նաև տեսնում են և իրենց լսածի և նկարածի միջև կապ են փնտրում, նրանք փորձում են հիշել, թե ինչ են տեսել և լսել: Նման ձևով երեխաները հիշում են բառերը, ձեռք են բերում  նոր  բառապաշար, որը կարողանում են հետո օգտագործել և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքում:
Հեքիաթը լսելուց հետո սովորողը պետք է  պատրաստ լինի պատասխանելու տեքստին  վերաբերող  հարցերին,  որը նաև զարգացնում է  խոսելու՝բանավոր խոսքի  հմտությունները: Վիդեոհեքիաթները լսելիս` սովորողը  լսում  և սովորում է ճիշտ արտասանություն, կրկնելով լսածը՝ զարգացնում իր իսկ կարդալու հմտությունները:
Վիդեոհեքիաթների ստեղծումը ուսումնական նախագիծ է, քանի որ մենք ենք ընտրում հեքիաթները, մենք ինքներս ենք  դառնում հեքիաթների հերոսները,  լսում ենք տարբեր հեքիաթներ, բայց ստեղծում ենք մերը: Բացի այդ վիդեոհեքիաթների ստեղծումը շատ զվարճալի է և ուսումնական պրոցեսը դարձնում  է ավելի հետաքրքիր:
Նախ՝ սովորողների հետ միասին  ընտրում ենք այն հեքիաթը, որի վրա պետք է աշխատենք, լսում  ենք  և΄ հայերեն և΄  անգլերեն,  ընտրում այն հատվածները, որոնք սովորողները պետք է նկարեն  Paint  ծրագրով կամ  էլ  ջրաներկով, սովորում  ենք ճիշտ արտասանությամբ և առոգանությամբ ընթերցել, ընտրում ենք համապատասխան երաժշտություն: Վիդեոհեքիաթների ստեղծումն ուսումնական է, որովհետև ստեղծման պրոցեսում յուրաքանչյուր սովորող ներգրավված է, սովորողները կիրառում են  տարբեր թվային միջոցներ` ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ, համակարգչային ծրագրեր (paint, online converter), որի միջոցով սովորողները փոխում են երգերի ֆորմատը (movie maker):
Մեդիա պրեզենտացիաները, ինչպես նաև վիդեոհեքիաթները ունեն դրական ներդրում լեզվի ուսուցման պրոցեսում և արդյունավետ միջոց են օտար լեզու սովորելու համար:
1- 2-րդ դասարաններում սովորողները նկարում են հեքիաթի հատվածները, բառերը և տեքստը սովորում են դասարանում, հետո հեքիաթը ուղարկում եմ իրենց էլեկտրոնային հասցեներին, և նրանք տանը լսելով՝ սովորում են :
3- 4-րդ դասարանցիներն արդեն կարողանում են կարդալ, հեքիաթը լսում են,   յուրաքանչյուր սովորող կարդում է իր հատվածը, նկարում  paint-ով իր հատվածին համապատասխան մասը և միասին  movie maker ծրագրով պատրաստում ենք հեքիաթը:
5-6-րդ դասարանցիների հետ միայն  ընտրում ենք հեքիաթները, հատվածները, սովորում ենք սահուն կարդալ (մաս առ մաս), իսկ  մնացած աշխատանքը կատարում են սովորողները:
Այսպիսով՝ այս նախագիծը նպաստում է սովորողի  օտար լեզվի մոտիվացված ընկալմանը: Նպատակ ունենալով սովորողներին հետաքրքրել և ներգրավել ուսումնական գործընթացի մեջ, այն նաև նպաստում է մեդիատեխնոլոգիաների յուրացմանը: Ինտեգրված այս պրոցեսը սովորողներին հմտացնում է հետևյալ ծրագրերում. Paint, PowerPoint, Movie Maker, Word: Սովորողները նաև հմտանում են թվային ֆոտոխցիկի, ձայնագրիչի, տեսախցիկի գործածման մեջ: 

The dog and the cat 3-1

Gingerbread man 3-2

 The fox and the grapes 3-2

The wolf and seven little goats 2-1

Three little pigs 1-2

Little house 1-2

Guy, funny little monkey 5th grade 

Snow white and seven dwarfs 5th grade

Goldilocks and three bears 2-2

The dog and the cat 6th grade

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский