«Առողջ ապրելակերպ» դասընթա՞ց, թե՞ կենսաձև

Այս դասընթացի առաջնային նպատակն է սովորողների շրջանում բարձրացնել բժշկագիտական գիտելիքները, դրանք կիրառելու հմտությունները, խթանել առողջ ապրելակերպին ուղղված վարքագիծ, վերաբերմունք և դիքորոշում:

Դասընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է այսօր առկա իրավիճակով:

Հաճախ պատանիները համարվում են ամենից առողջ տարիքային խումբը: Մինչդեռ վերջին հետազոտությունները ի հայտ են բերել  մի շարք  խնդիրներ, որոնք  մեծացնում են նրանց առողջության համար մտահոգությունը: Այսօր դեռահասների շրջանում լայն տարածում ունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գիրացումը, հոգեկան և հոգեբանական շեղումները, ծխախոտի օգտագործման նկատմամբ հակումը, առողջապահական տարրական գիտելիքների բացակայության պատճառով սեփական առողջությանը վնասելու դեպքերը:

Դասընթացի դասավանդման համար ընտրված մեթոդը հիմնվում է այն համոզման վրա, որ սովորելու լավագույն եղանակը անելով սովորելն է՝ լսում եմ ` մոռանում եմ, տեսնում եմ` հիշում եմ, անում եմ` սովորում եմ:

Դասընթացը չի ենթադրում երեխաներին պատրաստի կարծիքներ պարտադրել, այլ թույլ է տալիս, որ նրանք հանգեն ինքնուրույն եզրակացությունների` սեփական հետազոտությունների, կշռադատումների, դիտարկումների արդյունքում: Գործնական վարժությունները նպաստում են յուրացրածը հետագայում  կոնկրետ իրավիճակներում կիրառելուն:

Ծրագիրը հաշվի է առնում տարիքային խմբերի ինֆորմացիայի յուրացման առանձնահատկությունները:

Կրտսեր դպրոցներում «Առաջագիտությունը» ներառված է «Իմացումի հրճվանք» ծրագրում, և իրականացնում է դասվարը: Դասվարի համար կազմակերպվել են սեմինար պարապմունքներ՝ «Առոջագիտության» ծրագրին և անհրաժեշտ հմտություններին տիրապետելու համար: Սեմինարի նյութերը, վիդեոդասերը և մեթոդական ցուցումները ուղարկվել են դասվարների էլեկտրոնային հասցեներին: Նման սեմինարների անհրաժեշտությունը կա, և դրանք շարունակվելու են նաև հաջորդ ուստարում:

Կարևոր  է նաև ծնողների ներգրավումը առողջ ապրելակերպի քարոզչության գործում, և նրանց կողմից ընտանիքներում նման ապրելակերպի պահպանումը և ամրապնդումը:

Այս ընթացքում հաճախ եմ ստացել ծնողների դրական արձագանքները, երբ երեխան տանը ծնողին  հորդորել է չծխել կամ ճիշտ լվացվել, ու հորդորը հիմնավորել կոնկրետ փաստերով:

Առողջագիտական  բլոգի կիրառումը դեռ նոր, բայց շատ հեռանկարայինէ այս գործընթացում:

Դասի տեսական մասին ծանոթանալու համար օգտագործվում են ինտերնետային ռեսուրսներ, տեսադասեր: Ինչպես օրինակ՝

•         http://www.youtube.com/watch?v=CEpl56iDqx4

•         http://www.youtube.com/watch?v=l61GXAZfrfI&feature=related

•         http://kristinesahakyants.wordpress.com/2013/02/21/100/

Սովորողներն իրենք նույնպես պատրաստում են ուսումնական նյութեր. Օրինակ՝

http://nor.mskh.am/node/6755

http://anjelinaasite.wordpress.com/

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский