«Հասարակական սնունդ» մասնագիտություն

Սննդի ընտրությունը, պատրաստումն ու մատուցումը մեր կյանքի ամենակա­րոր կողմերից են։ Ուստի խոհարարի մասնագիտությունը, որն աշխարհում ամենահին մասնագիտություններից մեկն է, երբեք չի հնանա, երբեք չի անցնի «պատմության գիրկը»։ Մեր մասնագիտության կարևորության ապացույցներից մեկն էլ այն է, որ բոլոր ժամանակներում այս աշխարհի հզորների ամենամտերիմ ու վստահելի մարդկանց շարքում են եղել նաև նրանց անձնական խոհարարները։

1. Հետազոտող ու ստեղծագործող խոհարարներ

«Ազգային խոհանոց» նախագիծ

Հերմինե Կոստանյան

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի արհեստագործական դպրոցի խոհարա­րության բաժնի ուսումնա-արտադրական գործընթացը 2012-2013 ուսումնական տարում անցնում է շատ հետաքրքիր և արդյունավետ:

Դասերը անցկացվում են ուսումնա-արտադրական խոհանոց-լաբորատորիայում, որտեղ առկա են խոհանոցում աշխատելու համար առաջին անհրաժեշտության սարքավորումներն ու սպասքը:   

Տեսական դասերի ժամանակ սովորողներն օգտվում են համակարգչից, համացանցից, ամսագրերից, տատիկների և մայրիկների խոհարարական տետրերից:

Հիմնական շեշտը, ինչ խոսք, դրվում է հայկական խոհանոցը ուսումնասիրելու և յուրացնելու վրա: Չեն անտեսվում նաև այլ ազգերի խոհանոցները և համաշխարհային խոհանոցում տեղ գտած բաղադրատոմսերը:

Մեր դասընթացներն այս տարի յուրօրինակ դարձան նրանով, որ սովորողներն ու իրենց վարպետը ունեցան իրենց անհատական մասնագիտական բլոգները, որտեղ տեղադրվում են իրենց աշխատանքները, սիրված բաղադրատոմսերը, խոհարարության ոլորտին վերաբերող հետաքրքիր և կարևոր ինֆորմացիա:

Բլոգը դառնում է մասնագիտական մեդիա միջավայր, որտեղ փորձի փոխանա­կումն ամենաիրականն է:

Դասերի գործնական, մոդուլային ծրագրով կազմակերումը կարևորվում են նրանով, որ սովորողները միանգամից երկու ծրագիր են իրականացնում՝ տեսականը գործնականի, իսկ գործնականը՝ արտադրության վերածելով:

Արտադրանքը սպառվում է տեղում՝ մեր կրթահամալիրի սովորողների և աշխատողները կողմից: Սա կարևոր հանգամանք է և նշանակում է` եթե օգտվում են, ուրեմն  վստահում են:

Արտադրանքը կարող է լինել բազմազան, դա կախված է նաև պատվիրատուից: Արտադրական աշխատանքներ են համարվում նաև հյուրասիրությունները, որոնք կազմակերպվում են կրթահամալիրի հյուրերի համար: Այս աշխատանքների ժամանակ սովորողները կազմում են կերակրացանկ, ներկայացնում պահանջագիր՝ անհրաժեշտ սննդամթերքի վերաբերյալ, հետո տալիս հաշվետվություն՝ ընդունված, օգտագործված և մնացորդ սննդամթերքի վերաբերյալ: Սրանք այն իսկական խոհարարական հմտություններ են, որոնց կամաց-կամաց սկսում են տիրապետել սովորող-խոհարարները այս հետաքրքիր փորձառությունների ժամանակ:

Հատկանշական են նաև փորձառությունները քաղաքի տարբեր հասարակական սննդի կազմակերպություններում, որտեղ սովորողները սովորում են հսկա խոհանոցներում, հսկայական մարդկանց թվով սպասարկելուն:

Կրթահամալիրում ուսումնական օրացույցի համապատասխան կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք սովորողների խոհարարական հմտությունները զարգացնելու և ցուցադրելու հրաշալի հնարավորություններ են ընձեռում՝ դդմատոն, թթու էքսպո, ցուցահանդես վաճառքներ և այլն, և այլն: Այդ բոլոր միջոցառումների ժամանակ խոհարարները հանդես են գալիս բազմապիսի և յուրօրինակ ցուցադրություն-հյուրասիրություններով:

«Ազգային խոհանոց» նախագիծ

Շատ հետաքրքիր են անցնում նաև ուսումնական ճամփորդությունները։ «Ազգային խոհանոց» նախագծի շրջանակներում ճամփորդություն կազմակերպվեց Երևան – Գավառ – Վարդենիս երթուղով, որի ընթացքում սովորողները ծանոթացան տարածաշրջանին ու տեղի բնակչությանը բնորոշ կերակրատեսակներին, տեսան, թե ինչպես են դրանք պատրաստվում, ինչպես նաև անմիջականորեն մասնակցեցին պատրաստմանը:

Այս նախագծի ընթացքում շատ կարևոր էր նաև հասակակիցների հետ շփումը, նոր բարեկամական կապերի ստեղծումը, հայրենի բնաշխարհին ծանոթանալը, ինչն ավելի ու ավելի հետազոտող ու ստեղծագործող է դարձնում ձգտող-մասնագետ-վարպետին:


 

2. Ուսումը համատեղել իրական արտադրական պրակտիկայի հետ

Գայանե Գարանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի   նախնական մասնագիտական կրթության «Հասարակական սնունդ» բաժնի մեր սովորողները տեսական ու գործնական գիտելիքները համադրելու լայն հնարավորություններ ունեն։

Հետագայում, ստանալով խոհարարի որակավորում, ըստ իս , սովորողը, բացի խոհարարի մասնագիտական գիտելիքներից ու հմտությունից կարիք կունենա իմանալ նաև, թե ինչպես,  դրանք ինչպես հարկն է ձևավորել ու մատուցել, ինչը կընդլայնի նրա մրցունակությունն աշխատաշուկայում։

Այդ նպատակով մենք  սովորողներին պրակտիկայում հնարավորություն ենք ընձեռել կատարել են նաև սեղանների ձևավորման և մատուցողի աշխատանք՝ կրթահամալիրում կազմակերպվող տոնակատարությունների ընթացքում ֆուրշետ հյուրասիրությյունների ժամանակ:

Մենք ունենք նաև ուսումը իրական արտադրական պրակտիկայի հետ համա­տեղելու լավ փորձ, որը նպաստում է հմտությունները գործնականում յուրացնելուն։ Սովորելու ընթացքում Արհեստների դպրոցն ունենում է նաև հյուրասիրության պատվերներ, որոնք իրանացնում են մեր սովորողները:  Իրենց ղեկավարի հետ միասին նրանք պլանավորում են ամբողջ հյուրասիրու­թյունը՝ կազմելով ճաշացանկը, նախատեսելով անհրաժեշտ մթերքները, հաշվարկե­լով դրանց քանակն ու արժեքը: Ինտեգրված գործնական ուսուցման հրաշալի փորձ։

Դասերի ընթացքում սովորողները օգտվում են նաև համացանցային տեղեկատվական աղբյուրներից, որոնք հրաշալի հնարավորություն են ստեղծում տեսնել, ուսումնասիրել աշխարհի լավագույն ռեստորանների ճաշացանկը, շատ խորտիկների բաղադրատոմսերը։

Մեր բաժնի սովորողներն ունեն նաև իրենց  բլոգը`http://hassnund.blogspot.com/ , որը հասանելի է հանրությանը, որտեղ տեղադրվում են տարբեր մասնագիտական նյութեր: Սովորողի հետագա աշխատանքի համար անհրաժեշտ է հանրակրթական գիտելիքներ, խորհուրդներ մասնագիտական հաղորդակցման հմտությունների մասին։

http://mskh.am/am/29316

http://www.youtube.com/watch?v=PfV2CHIavlE

http://www.youtube.com/watch?v=o7wLpM5ARpc

http://www.youtube.com/watch?v=h_83FsiBYzI

http://www.youtube.com/watch?v=AvB2GUyie6w

http://www.youtube.com/watch?v=4n-Xmd5SqTo

http://www.youtube.com/watch?v=twL4n1o37Cc

Մի քանի առաջարկություն

Մեզ մոտ յուրաքանչյուր սովորող պետք է հիմնականում իմանա այն բոլոր մոդուլները, որոնք ներգրավված են ուսումնական պլանում: Սակայն մասնագիտու­թյանը լիարժեք տիրապետելու համար անհրաժեշտ է, որ սովորողն ունենա գործնական աշխատանքների ավելի մեծ հնարավորություն։ Դրա համար սովորողը պետք է ունենա իր անձնական որոշ գործիքները, լաբորատորիան պետք է կահավորված լինի անհրաժեշտ սպասքով ու սարքավորումներով: Պարտադիր է նաև, որ կրթահամալիրի սննդի կետերից, խոհանոցներից բացի սովորողները հնարավորություն ունենան ուսումնաարտա­դրական փորձառությունն անցնել նաև ռեստորանային համալիրներում:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский