Համակարգիչների շահագործում

Այսօր թերևս ամենապահանջված մասնագիտություններից մեկը՝ «Համակարգիչների շահագործումն» է։ Ըստ կրթական չափորոշիչների համակարգչային օպերատորը պետք է կարղանա. թվայնացնել և պահպանելտեքստային, գրաճիկական կամ ձայնային փաստաթղթերը, էլեկտրոնային կապի միջոցների օգությամբ ուղարկել դրանք, աշխատել համակարգչային հարակից սարքերով, կատարել տեղեկատվության որոնում ինտերնետում Համակարգիչների զանգվածային տարածման և օգտագործման մեր ժամանակներում, թվում է, որ յուրաքանչյուր օգտատեր կարող է ու պետք է «համակարգչային օպերատոր» լինի, ու ժամանակի հետ այն կդադարի առանձին մասնագիտություն լինելուց։ Գուցե։ Սակայն այսօր սա մի մասնագիտություն է, առանց որի որևէ հիմնարկ պարզապես չի կարող աշխատել։ Ուստի մեր բաժնում սովորողները հասկանում են, որ համատարած համակարգչայնացման մեր ժամանակներում պահանջված լինելու համար իրենք պիտի շատ լավ մասնագետներ լինեն։ Նոր՝ մոդուլային եղանակով աշխատանքների կազմակերպման ընթացքում հետա¬քրքիր էր հատկապես «Օպերացիոն համակարգեր» մոդուլային ծրագրով աշխատանքը։ Օպերացիոն համակարգը ծրագրերի խումբ է, որը կառավարում է համակարգչային տեխնիկայի ռեսուրսները և ընդհանուր ծառայություններ է մատակարարում կիրառական ծրագրերին: Համակարգչում օպերացիոն համակարգը (ՕՀ) համակարգչային տեխնիկային ծրագրեր ապահովող ամենակարևոր մասն է: Օգտվողը առանց ՕՀ-ի չի կարող կիրառել և ավելացնել ծրագրեր համակարգչում`բացառությամբ ինքնաբեռնվող ծրագրերի: Մոդուլային ծրագրով աշխատանքը հնարավորություն տվեց թե՛ դասավանդողին, թե՛ սովորողներին ուսումնառության նպատակն ու արդյունքը տեսնել փուլ առ փուլ: Այս մոդուլը նախատեսում է ոչ միայն ընդհանուր գիտելիքներ տալ ՕՀ-ի դերի և նշանակության մասին, այլ նաև ուսումնասիրել համակարգչի ղեկավարող ծրագրերը, օպերացիոն համակարգերը, հիմնադրույթները, կազմությունը, համակարգիչ ներիբեռնավորման և արտաբեռնավորման սկզբունքները, գաղափար`այլ օպերացիոն համակարգերի մասին: Սակայն այս գիտելիքները կարողություններ ու հմտություններ կարող են դառնալ միայն կոնկրետ կիրառման պայմաններում։ Ուստի մեր սովորողները գիտելիքներ են ձեռք բերում կոնկրետ աշխատանքում։ Ստանդարտ ծրագրերի օգտագործումը Արհեստների դպրոցում հնարավորություն է տալիս սպասարկել arhest.mskh.am ենթակայքը (նյութերի տեղադրում, ֆիլմերի ստեղծում): Մեր սովորողներն են սպասարկում դպրոցի ենթակայքը, ստեղծում ու տեղադրում բոլոր արհեստների գովազդային հոլովակները, ներկայացնում վաճառքի ենթակա ապրանքները, բլոգներ ստեղծում ու սպասարկում դրանք։ Սա «կատարելո սովորելու» (learning by doing) իսկական դպրոց է:

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский