Windows-ը դասարանում-2

Մասնագիտական զարգացման դասընթացի ներկայացում, 4-րդ մոդուլ
Աղբյուրը` Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման մեջ» ծրագիր
1-3-րդ մոդուլներ

4-րդ պարապմունք` 21-րդ դարի հմտություններ. գիտելիքի կառուցում

Հարկավոր է հակիրճ ցուցադրել գիտելիքի կառուցման մի քանի անվճար գործիքներ Կրթական գործընկերների ցանցից, իսկ հետո մասնակիցները հետազոտում են այն գործիքը, որով հետաքրքրվել են ավելի շատ։

Սահիկների և համակարգչային էկրանի պատկերներ

Տեքստային նյութը

Machine generated alternative text: —4vvIfluOWSknowlege constructionLI

 

Շատ դպրոցական ուսումնական գործունեություններ պահանջում են, որ սովորողները սովորեն և վերարտադրեն իրենց տրված տեղեկատվությունը: Անշուշտ էական նշանակություն ունի սովորողների համար հիմնական գիտելիքների որոշ պաշար յուրացնելը, բայց սոսկ մտապահումը սովորողներին չի տալիս քննադատական մտածողության և պատճառահետևանքային վերլուծություն անելու հմտություններ, որոնք այնքան անհրաժեշտ կլինեն ավելի բարձր ակադեմիական հաստատություններում և մտավոր ունակություններ պահանջող կազմակերպություններում: Համացանցում և այլ աղբյուրներում շատ պատրաստի տեղեկատվություն կա, բայց աշխատողներից իրենց աշխատանքի համար պահանջվում է զարգացնել և համակցել այդ տեղեկատվությունը, որպեսզի աշխատանքի արդյունքն ավելի արդյունավետ լինի: Այժմյան բարձր վարձատրվող աշխատատեղերը  պահանջում են ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ովքեր կկարողանան նոր իրավիճակներում, նոր ծագած խնդիրների լուծումը գտնել` նոր գիտելիք կառուցելով:

Գիտելիքի կառուցման գործունեությունը պահանջում է, որ սովորողները սկսեն սովորել, թե ինչպես զարգացնեն իրենց համար նոր գաղափարները դրանց մեկնաբանությամբ, վերլուծությամբ, առաջնային իմացած գաղափարների հետ կապի բացահայտմամբ ու արժևորմամբ:

Գիտելիքների կառուցման գործունեության երկրորդ էտապում սովորողներից պահանջվում է, որ նրանք հստակ կարողանան նոր գաղափարը մեկնաբանել, վերլուծել, հինի հետ կապը տեսնել և արժևորել:

Գիտելիքների կառուցման գործունեության ամենաբարձր ձևը պահանջում է, որ սովորողները կիրառեն իրենց կառուցած գիտելիքը նոր համատեքստում և կապեն տարբեր ուսումնական առարկաների գաղափարները իրար հետ` օրինակ, բնագիտության գաղափարները գրականության գաղափարների հետ:

Machine generated alternative text: 43 16 755likes tutorials learning atwtesCritical Thinking Teaching Guide‘ Develop your students cnitcal thinking through web researchIl O O11kw tutorials learning actisitiesPhotosynth• Help students team through interactive 3!) experiences.28 27 450likes tstorials learning autiultiesMicrosoft Mathematics 4.0Visualize math concepts te promote better understanding.26 32 227likes tutoials leawing advises[jJ Flashcards by Microson8oild memory and recognition sidils with a modem twist on theclassic leaming tool.D Math Worksheet Generatorcreate great math worksheets in seconds!22 lO 88likes tutorials learning activitiesKoduII. Teach programming, problem-soloing and collaboration in acreative hands-on’ environment.17 36 H?likes tutorials learning actvitas

Windows 8-ը և «Կրթական գործընկերներ» ցանցը միավորվել են, որպեսզի առաջարկեն մի քանի զարմանահրաշ գործիքներ, որոնք ուսումնական գործունեության մեջ օգտագործվում են գիտելիքների կառուցման համար:  

Կարող եք հակիրճ ցուցադրել այս Power Point սահիկը, որն առկա է Կրթական գործընկերների ցանցում: Ցուցադրումից հետո մասնակիցները կընտրեն այն գործիքը, որը կցանկանան հետազոտել:   

Machine generated alternative text: Windows 8 Learning ()http:Ilfuse. microsoft. com/page/kod u.\I1(ftL KODU. GAME LAB. —Watch Video

 

Kodu

Սկսեք` ցուցադրելով այս տեսանյութը։ 

Kodu-ն տեսողական ծրագրավորման գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին կառուցել ծրագրեր` տառերով տեքստերի փոխարեն օգտագործելով տեսողական տարրեր: Այն այնքան է տեսողական, որ նույնիսկ երկրորդ դասարանցիները կարող են գործածել:

Kodu-ն օգնում է սովորողներին ծրագրավորումը սովորել զվարճանքի ձևով.

  • Օգնում է հետազոտել համակարգչային խաղի զարգացման ետնաբեմը։
  • Ցույց է տալիս, թե ինչպես կարելի է սովորել` համակարգչային խաղ ստեղծելով։ 
  • Օգնում է վերհիշել նախկինում սովորած տարբեր հասկացություններ ուսումնական տարբեր բնագավառներից։ 
  • Օգնում է լավացնել քննադատական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները։ 
  • Նպաստում է սովորողների համագործակցությանը։ 
  • Ծրագրավորման հմտությունների ձեռքբերման ինքնավստահություն է ներշնչում։   

Բացի դրանից, այս ծրագիրը լի է մասնագետի բացատրություններով ու պարզաբանումներով, որպեսզի սովորողներն ինքնուրույն կարողանան սովորել: Հարկ չկա, որ դասավանդողի լինի ՏՀՏ-ի փորձառու մասնագետ:

 

Mathematics 4.0

Mathematics 4.0 համակարգչային ծրագիրը կարող է օգնել սովորողներին հասկանալու մաթեմատիկան, բնագիտությունը և տեխնիկայի հետ կապ ունեցող հասկացությունները` հզոր և հեշտ օգտագործվող գործիքներով, որոնք ներառում են գրաֆիկական հաշվիչ, ձեռագիր գրված սիմվոլներով տեքստը տպատառի փոխակերպող գործիք, եռանկյունաչափական և հանրահաշվական հավասարումներ լուծող գործիք:  Յուրաքանչյուր խնդրի համար առաջարկվում են քայլ առ քայլ լուծումներ: Այսպիսով, սովորողները կարող են խնդրի լուծման հմտությունները արագ և հեշտ ձեռք բերել: Բարելավված համակարգչային հանրահաշվական համակարգը` Computer Algebra System (CAS), օգնում է դասավանդողներին լուծելու ավելի բարդ հավասարումներ և ֆունկցիաներ: Ծրագիրն օգտագործելի է շատ ուսումնական առարկաների համար. նախահանրահաշիվ, հանրահաշիվ, եռանկյունաչափություն, ֆիզիկա, քիմիա:

Ծրագրի հնարավորությունները.

  • Ծրագրի ձեռագրի ճանաչման համակարգն օգտագործելով սովորողները կարող են խնդիրները և հավասարումները ձեռագիր գրել և հետո փոխակերպել դրանք տպատառի:
  • Ներկայացնում է հասկացությունները` զրոյացնելով պատասխանը։ 
  • Տեսանելի է դարձնում շատ բարդ հասկացությունները հզոր գրաֆիկական հաշվիչով։ 
  • Օգտագործում է “Triangle Solver”-ը եռանկյունաչափական խնդիրների դեպքում և օգնում է սովորողներին հասկանալու կողմերի, անկյունների, արժեքների և բանաձևերի հարաբերակցությունը:  
  • Օգտագործում է Conversion Tool-ը փոխարկման գործիքը, որպեսզի ավելի շատ ժամանակ ծախսվի հետազոտելու և փորձարկելու վրա և ավելի քիչ` հաշվարկների վրա:
  • Օգտագործում է Equation Solver-ը հավասարումներ լուծող գործիքը, որպեսզի անցնի շատ մաթեմատիկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերով:
  • Պլանշետներով և գերմոբիլ անձնական համակարգիչներով աշխատելիս պահպանում է ձեռագրի թանաքի հետքը։ 

Machine generated alternative text: Photosynthhttp: //yhotosynth.net/viewasyx?cidb27960f3-cc62-47 11 -9c02-a84fla8bb9a5‘ http: //yhotosynth.net/viewasyx?cidaf22429b-77a6-422a-8b83-041f62d420a4

 

Photosynth

Այս ծրագիրը թույլ է տալիս դասարանում ուսումնական գործընթացի ժամանակ օգտագործել ինտերակտիվ 3D տեխնոլոգիան` պատմություններ պատմելու, տեղանքներ, իրադարձություններ և այլ գործունեություններ ուսումնասիրելու համար:  Microsoft Photosynth-ը թույլ է տալիս օգտագործողին հարթ լուսանկարները եռաչափ 3D-ի փոխակերպելու` առաջարկելով պատկերների մանրակրկիտ մոտիկից և համայնապատկերային ուսումնասիրման հնարավորություն: Synth-ով կարող եք բազմաթիվ լուսանկարներ անել տարբեր անկյուններից, որպեսզի հետո վերածեք դրանք 3D-ի: Կարող եք ինչ-որ վայրի ամբողջական համայնապատկերը նկարել եռաչափով:

Դասընթացի մասնակիցներին ցույց տվեք Photosynth-ի երկու հղումները.

 Տվեք այս հղումը յուրաքանչյուրին, ով կուզենա ինքնուրույն սովորել։ 

Եթե դուք ուզում եք ստեղծել համայնապատկերային լուսանկարներ` օգտագործելով ձեր Windows 8-ի սարքը, ձեզ անհրաժեշտ կլինի ներբեռնել Microsoft Image Composite Editor ICE, որը կատարելագործված է այդ գործում։

Machine generated alternative text: math worksheet generatorMath Worksheet Generator Li ksl :IFile Edit Help Send FeedbackCreate a printable math wGrksheetChoose a sample math problem or type your own to create a printable math worksheetwith problems of similar complexity.Typeyour own: Hcr dol enter speciaL characters?2+2=Choose a sample or recent problem: [Number of problems: iE1 :2+2=4[Create]80.25- 50.871/2. 1/8I=3= 2(2 + 4c = 30gd(3.45)factm(2(2+Sc+2)nutne({2n+3y=13. 2c.2tr=12). try))

 

Math Worksheet Generator. մաթեմատիկական բազմաթիվ նմանատիպ առաջադրանքներ կազմող գործիք

Եթե Ձեր սովորողների  վարժանքի համար անհրաժեշտ է արագ ստեղծել մաթեմատիկական առաջադրանքների փաթեթ, ապա Ձեզ կօգնի   Microsoft's Math Worksheet Generator-ը:  Այս գործիքը վայրկյանների ընթացքում ստեղծում է  մաթեմատիկական վարժանքների համար բազմաթիվ խնդիրներ: Դուք միայն մի օրինակ եք տալիս, և Math Worksheet Generator գործիքը անում է մնացածը: Այն նույնիսկ պատասխանների ցանկն է տալիս:  

Եթե սովորողները տեղադրեն այս ծրագիրն իրենց համակարգիչում, նրանք կարող են իրենց համար խնդիրներ ստեղծել և լուծել որպես լրացուցիչ աշխատանք վարժանքի համար:

Machine generated alternative text:

 

Քննադատական մտածողությունը ավելին է, քան դասարանական հմտություն ձեռք բերելը. այն մտածողության գործընթաց է, որն օգնում է մարդկանց իրենց ամբողջ կյանքում: Համացանցային հետազոտությամբ քննադատական մտածողություն սովորելու Մայքրոսոֆթի ուղեցույցը կարող է օգնել Ձեզ ավելի լավ սովորեցնել քննադատական մտածողությունը, որը պետք է լինի Ձեր կրթական ծրագրի բաղկացուցիչը: Այս ուսումնական նյութերը կօգնեն Ձեզ սովորեցնելու Ձեր ուսանողներին` ինչպես ճիշտ պատասխանել հարցերին, մտածել ինքնուրույն, ավելի արդյունավետ հետազոտել առարկաներն ու երևույթները և որոշել տեղեկատվության վստահելիությունն ու վավերականությունը: Դրանք 21-րդ դարի թվայնացված աշխարհում հաջողություն բերող հմտություններն են:

Քննադատական մտածողության ուսուցման ուղեցույց

Քննադատական մտածողության ուսուցման ուղեցույցը եռամակարդակ դասընթաց է առաջարկում միջին և ավագ դպրոցների սովորողների համար:

Սկսնակներից մինչև խորացված ուսուցման սովորողներին են  ներկայացվում քննադատական մտածողության հասկացությունները դասավանդողի դասապլաններով, աշխատանքային թերթիկներով և դասավանդողի պատրաստած ցուցադրություններով, որոնք պետք է լինեն քննադատական մտածողության 5 կատեգորիաներում`տեղեկատվության վավերականություն և վստահելիություն, գրագողության բացահայտում, քաղաքացիական անհնազանդություն, համացանցային աղբյուրների փնտրտուք և հետազոտում: Դրանք կօգնեն Ձեզ ուղղորդելու Ձեր դասարանին ոչ միայն քննադատական, այլ նաև`ստեղծարար մտածողության:

Համացանցային հետազոտություն կատարելու համար քննադատական մտածողության զարգացումը սովորողներին կօգնի.

  • զարգացնել առցանց հետազոտական հմտությունները.
  • ավելի արդյունավետ գնահատել տեղեկատվությունը.
  • ամենօրյա դպրոցական աշխատանքում և նախագծեր իրականացնելիս օգտագործել համապատասխան տեղեկատվությունը.
  • սովորել ամենօրյա կյանքում կիրառել քննադատական մտածողությունը։

Machine generated alternative text: How it POPULAR DECKSworks _____ZhZ u—ij a  _____ r  í [ ‘ Dl _____space epeZ.’vn Animals Cars Vitamin Flaahnard LangaageCeeatnn Kindergarten Sigh Tntneial Dankkarp track onadnich cards Pace snsn.da GIflA Inca Osannd incad’unr sean, aptan pounhalhrcenclpou Anew YOUR DECKSIta anccnae lo It,n card.+youneedlokeap .sludying and spowpcLs Create deckthosecardssallenthanAnna pou nenneonberonu YOUR FAVORITESIts bean soccer nlac Sgn o IcurecopcurSncrilessludying cancananalerlal corn,Ireoallrnspcnnnenary renal and ItaAngOr ‘t croe youremano ben Oheinnosonaono.

 

Flashcards: Ֆլեշքարտեր

Մտապահելու և իրերը ճանաչելու հմտություններ ձևավորող դասական գործիք ֆլեշքարտերը ժամանակակից ձևափոխման են ենթարկվել: Մայքրոսոֆթի ֆլեշքարտերը գործածելով` դասավանդողները և սովորողները կարող են առցանց սովորել, ստեղծել և օգնել իրար: Ֆլեշքարտերը հնարավորություն են տալիս սովորողներին աշխատելու ըստ իրենց ունակությունների: Կարող եք ստեղծել ֆլեշքարտերի սեփական հավաքածու կամ էլ օգտագործել համացանցից վերցվածը: Սովորողների դասավանդողները և ծնողները ֆլեշքարտերի միջոցով կարող են տեղեկություն ստանալ սովորողների առաջընթացի վերաբերյալ: Սովորողները կարող են նաև ինքնաստուգում անցկացնել:

Machine generated alternative text: guiding questions• How does this tool support knowledge construction?• How could it be used in a learning activity/lesson to supportthe generation of ideas and understandings that are new tostudents?• Does this tool support interpretation, analysis, synthesis, orevaluation?• How could it be used to help students to apply theknowledge they constructed in a different context, in orderto deepen their understanding further, and to connectinformation and ideas from two or more academicdisciplines?

 

Դասընթացի մասնակիցները կարող են բաժանվել խմբերի` ըստ տարբեր գործիքների նկատմամբ իրենց հետաքրքրության: Նրանք պետք է ներբեռնեն համապատասխան գործիքը և կամ PDF-ը և ժամանակի մնացած մասն անցկացնեն հետազոտելով այն:

Աղբյուրը` Նորարար ուսուցիչների ցանց

Թարգմանություն անգլերենից

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский