Աշխատանքի դպրոց կամ արտադրությամբ ուսուցում

Պայծառ գլուխն ու հմուտ ձեռքերն ավելի լավ են,
քան  ոչ պիտանի գիտելիքներով ծանրաբեռնված միտքը:

Ս. Ֆրենե

2013-2014 ուսումնական տարում  կրթահամալիրի արհեստների ավագ դպրոցի շենքում իրականացվելու է մի քանի կրթական ծրագիր՝ նախնական մասնագիտական (արհեստագործական)՝ միջնակարգ կրթության հիմքով, միջին մասնագիտական կրթական ծրագրեր, արհեստների ավագ դպրոց, որն իրականացնում է նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսուցման եռամյա ծրագիր, քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության համար բազային՝ 2-5տարեկանների պարտեզային խումբ:

Բարդ ու ստեղծական աշխատանք, որով պիտի ոգևորվել ու ոգևորել և՛ սովորողին, և՛ ուսուցչին, և՛վարպետին:

Աշնանային հավաքի սկզբունքների հավատարիմ հրապարկում եմ նախագծեր, դրանց ընթացքի, մեթոդաբանության նկարագրությունները, որոնց արդյունքները կհրապարակենք մայիսյան հավաքին:

Այս տարի մի քանի  մասնագիտական ծրագրերի մոդելով ցույց ենք տալու արտադրութ­յամբ ուսուցման  մոդելը: Սա սովորողին կմոտեցնի  աշխատա­շուկայի և գործատուների պահանջներին։  Արդյունքում ուզում ենք, որ  սովորողն արդեն սովորելու ընթացքում, հատկապես՝ ավարտե­լուց հետո որպես աշխատող արդեն հայտնի աշխատաշուկայում, իր պոտենցիալ գործատուինինչպես նաև բավարար վաստակի։

Այո՛, սա ենթադրում է անցումն առարկայական ծրագրերից  գործունեության ծրագրերի, որոնցում որպես վերջնարդյունք ձևակերպված կլինեն ոչմիայն գիտելիքները, այլ նաև մասնագիտական կարողությունները:
 

Արհեստների ավագ դպրոց

Ցավոք, հասարակությունն այսպիսի դպրոցը դիտում է որպես հատուկ «չսովորողների դպրոց»: Սա նման է այն սառացաբեկորին՝ այսբերգին, որի միայն վերևի մասն է տեսանելի, իսկ ներքևն  ավել խորն ու անսպասելի է, սակայն որի հավասարակշռության երաշխիքն ու ուժը ներքևում են։ Երբ խորքը նայենք, կտեսնենք շատ-շատ չբացահայտված որակներ։ Երեխաներն իրականում իրենց էությամբ սովորողներ են։ Հենց այստեղ, այս գիտակցումից է սկսվում ստեղծագործական  մանկավարժությունը, որտեղ հանդիպել ես սովորողի, որի ներսը՝ խորքը պիտի ուսումնասիրել, օգնել, որ հայտնաբերի  իր գործը, իր նախասիրությունը ու գլխովի «թաղվի» ու ապրի այդ գործով:

Մասնագիտական կրթության ամբողջ հմայքը անընդհատ սովորելու, փորձելու դրդելն է: Մենք սրան կարող ենք հասնել ընտանիքի հետ  համագործակցելով, ընտանիքին մասնագիտական կրթության կազմակերպման մեջ ներառելով: Սա ամենակարևորն է, որից կսկսվեն այն նախագծերը, որոնք հենց այս սովորողների հետ կիրականացնենք մինչև մայիսյան  հավաք:

Ստեղծված միջավայրը՝ իր ահեստանոցներով, նպաստավոր է աշխատանքի դպրոց կամ արտադրությամբ ուսուցում իրականացնելու համար, իսկ ընդհանուր կրթության դասընթացները կծառայեն սովորողի մասնագիտական կրթության զարգացմանը:

Սրա լավագույն ձևը նախագծային մեթոդն ու մոդուլային ծրագրերն են:
Այսօր գործող մասնագիտական կրթության մոդուլների համար արդեն հավելված են դարձել բիզնես ծրագրերը, որոնք իրականացնում են  սովորողներն իրենց վարպետների հետ:

Ահա այդ ծրագրերից մի քանիսը.

  • Խոհարարներ՝ «Մոբիլ խոհանոց» նախագիծ, չրերի արտադրություն
  • Կարի արհեստանոց՝ «Մանկական աշխարհ», «զարդ/զարդարանք» (բիժուտերիա)
  • Բուսաբուծություն՝ «Կանաչ դպրոց» նախագիծ, «խանութ սրահ», բակ-պարտեզ, ձմեռային պարտեզ
  • Խեցեգործություն՝ «Սպասքի արտադրություն»

Բոլոր մասնագիտություններով սովորող 12-րդ դասարանցիները հոկտեմբեր ամսից կընտրեն իրենց դիպլոմային նախագծերը, որոնց պաշտպանությունը կլինի հուլիս ամսին, բայց հետազոտական աշախտանքների ընթացքում արդեն կսկսեն աշխատանքի առանձին արդյունքների հրապարակումները իրենց բլոգներում:

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) մեկամյա կրթությամբ  ուսուցում

Այստեղ սովորում են միջնակարգ կրթության հիմքով: Այս տարի ունենք խոհարարներ, կարի մոդելավորման, գոբելենի ու պարտեզապուրակային շինարարություն մասնագիտությունները, որտեղ ընդգրկված են 40 տարբեր տարիքի սովորողներ:

Այստեղ էլ աշխատում է նախագծերի ու մոդուլների մեթոդը: Այս բաժիններում սովորողներն էլ դիպլոմային նախագծեր են իրականացնելու: Պարտեզապուրակային մասնագիտությամբ սովորողները կրթահամալիրի տարբեր ուումնական շենքերի ձևավորման նախագծեր են իրականացնելու, որոնց արդյունքները կհրապարակենք մայիսյան հավաքին:

Միջին մասնագիտական կրթություն. Քոլեջ
Միջին մասնագիտական կրթության մեջ ընդգրկված սովորողներից շատերն  արդեն աշխատում են իրենց ընտրած մասնագիտությամբ, իսկ քոլեջում նրանց համար անհատական ուսումնական պլան է գործում:

Քոլեջի բազային՝ 2-5 տարեկանների պարտեզ.
2-5 տարեկանների խառը տարիքային խմումբ, կազմակերպման հերթական մոդելի ստեղծում՝ սննդի կազմակերպումից մինչև բովանդակություն, որի արդյունքները կհրապարակվեն մայիսյան հավաքին: Այս պարտեզը կգործի նաև շաբաթ օրերը, բացի կրթահամալիրում սեմինարներին, վերապատրաստումներին մասնակցողների երեխաներից այս ծառայությունից կօգվեն նաև այլ ցանկացողներ:
 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский