Կարի, մոդելավորման և գորգ-գոբելենի արհեստանոցը՝ որպես ուսումնական միջավայր

Հեղինակ: 

Մերի Խանջյան

Հասմիկ Բարսեղյան

Քոլեջ-Արհեստների ավագ դպրոցում գործում է կարի և մոդելավորման, գորգ-գոբելենի արհեստանոցը, որտեղ իրականացնում ենք ծրագիր՝ նախատեսված ավագ դպրոցի, նախնական մասնագիտական ուսուցման և քոլեջի ուսանողների համար:

Մեր ծրագրում ուսուցումը ենթադրում է տեսական գիտելիքների և գործնական, իրական արտադրական աշխատանքի համատեղում: Բոլոր պայմանները ստեղծված են ստեղծագործ աշխատանքի համար:

Այս տարի աշխատանքները կազմակերպում ենք նախագծային ուսուցման միջոցով։ Հիմնականում առաջնորդվում ենք Կրթահամալիրի տոնական օրացույցով։ Այս ամենն, իհարկե, համատեղվում է արտադրական ուսուցման հետ:

Նախագծի նպատակն է ստեղծել «Դպրոցական նորաձևության սրահ և կարի արտադրամաս»։ Այդ նպատակով կազմելու ենք բիզնես ծրագիր, ինչը նախատեսում է մեր արտադրանքի համար  գտնել նաև կրթահամալիրից  դուրս։  Այբբենական ճշմարտություն է, որ լավագույն  գործնական ուսուցումը իրական գործունեությունն է։ Ուստի լավագույն պրակտիկան իրական պատվիրատուների հետ ու նրանց համար աշխատելն է։

Սա կօգնի նաև սովորողին տալ մասնագիտական այնպիսի հմտություններ, որ նա կարողանա ոչ միայն սպասարկել տարբեր մարդկանց, այլ նաև սովորի արտադրություն կազմակերպել, պատվիրատուներ գտնել, որակյալ արտադրանք տալ։

Ծրագրի խնդիրներն են

  • ուսումնասիրել պահանջարկը (մարդկանց ինչ կարգի և ինչ որակի ապրանքներ են պետք, որ մենք կարող ենք արտադրել)
  • ստեղծել որոշակի նմուշներ,
  • դրանք հրապարակել սոցիալական  կայքերում, ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին
  • կազմակերպել պահանջարկ ունեցող նմուշների արտադրությունը
  • հնարավորություն տալ սովորողին գումար վաստակել:

Մասնագիտական աշխատանքում նախնական հմտություններին զուգահեռ շատ կարևոր է երեխաներին տալ նաև մասնագիտական գրականության մեջ կողմնորոշվելու, մասնագիտական տեքստերից օգտվելու հմտություններ։ Այդ նպատակով մեր նախագծում նախատեսել ենք համատեղ հետազոտական աշխատանք կատարել նաև օտար լեզուների, ինչպես նաև ՏՀՏ  և մաթեմատիկայի մասնագետների հետ միասին։  Պետք է կազմակերպենք  նեղ մասնագիտական տեքստերի թարգմանություններ: 

Նախագիծը իրականացնում ենք խմբերով, անդամների միջև աշխատանքային բաժանում է լինում, խումբը ունենում է ղեկավար, որը նաև համակարգում է մյուսների աշխատանքը:

Նախագիծը  իրականացնելու ընթացքում կատարվելու են նաև հետազոտական աշխատանքներ:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский