ՀՀ արդի բնապահպանական խնդիրները` միջին դասարանների սովորողների աչքերով

6-րդ դասարանում ամենամյա «Էկոտուր» մրցույթին ընդառաջ փորձեցի սովորողներին նախնական տեղեկություններ տալ «Էկոլոգիա» գիտության մասին, պատրաստել նրանց իրենց չափաբաժնով մասնակցելու Էկոտուր – 2014 ամենամյա մրցույթին։ Քննարկեցինք Երկիր մոլորակի էկոլոգիական արդի խնդիրները, թվարկեցինք, թե ինչը կարող է հանգեցնել էկոլոգիական խնդիրներին, գնահատեցինք մարդու դրական և բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և այլն։ Այնուհետև դիտեցինք Տիլ Նովակի «Առաքում» մուլտֆիլմը և քննարկեցինք:

 Այս ամենից հետո ժամանակն էր սովորողների ուշադրությունը սևեռելու ՀՀ արդի բնապահպանական խնդիրների վրա։ Համանուն նախագիծ կազմեցի։ Մտածում էի, թե փոքր են, գուցե լավ չպատկերացնեն, չնայած ուսումնա-հայրենագիտական արշավների ժամանակ միշտ խոսել ենք այն վայրի բնապահպանական խնդիրների մասին, ուր գնացել ենք։ Ի զարմանս ինձ, ճիշտ հակառակը եղավ: Հետաքրքիրն այն էր, որ չնայած ես՝ որպես ուսուցիչ, բացարձակ տեղեկություն չէի տվել Հայաստանի կամ Երևանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ, չէի քննարկել ոչ մի թեմա, երևույթ, սովորողները բավական արագ և հստակ կողմոնորոշվեցին թեմաների շուրջ:  
Նպատակը՝ սովորողները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի արդի էկոլոգիական, բնապահպանական խնդիրներին և նախագծի վերջում իրենք են առաջարկում այդ խնդիրների լուծման ուղիները: 

Նախագիծը բաղկացած էր երեք փուլից.
Առաջին փուլ՝ ներածություն, ծանոթացում, տեղեկությունների հավաքում ինտերնետից, ծնողներից, տատիկ-պապիկներից, հարևաններից և տարբեր գրականությունից:
Երկրորդ փուլ՝ նյութի յուրացում, առցանց քննարկումներ, ինքնուրույն կազմում են ՀՀ-ի՝ իրենց կարծիքով հրատապ բնապահպանական խնդիրների ցանկը. Նշանակալից էր Նարեկ Սարգսյանի ներկայացրած «Թեղուտ», «Սևան», «Երևանի անապատացում», «Անտառների ոչնչացում» աշխատանքները, Ատոմ Ոսկանյանի «ՀՀ արդի բնապահպանական խնդիրները», Մարիամ Խաչանյանի «Անտառահատումը»: 
Երրորդ փուլ՝ նյութի հրապարակում, տեսահոլովակի և տեսանյութի, շնորհանդեսի պատրաստում, հրապարակում, որտեղ սովորողը պետք է ցույց տա այդ խնդիրների լուծման ուղիները: Նախագծի լավագույն աշխատանքները ներկայացվելու են «Էկոտուր 2014» մրցույթին:

Սովորողները սկսեցին պրպտել համացանցում, հարցնել մեծերին, թե ինչը կամ որ երևույթը կարող է էկոլոգիական խնդիր լինել և այլն: Ըստ սովորողների ներկայացրած նյութերի՝ ՀՀ-ի և Երևան քաղաքի էկոլոգիական խնդիրների տասնյակը հետևյալն էր.

  1. Սևանա լիճ
  2. Թեղուտ
  3. Թռչկանի ջրվեժ
  4. Անտառահատում
  5. ՀՀ մթնոլորտի աղտոտվածություն
  6. Երևան քաղաքի  կանաչապատում՝ կանաչ գոտիների ստեղծում
  7. Աղմուկ
  8. Աղբ
  9. Անապատացում՝ անիմաստ շենքերի կառուցում, Հրազդանի կիրճի պահպանում
  10. Հին Երևանի վերականգնում և պահպանում։ 

Նախագծի թեմաներից պետք է առանձնացնեմ Երևան քաղաքի, ըստ սովորողների կարծիքի, էկոլոգիական խնդիրները՝ աղմուկ, անապատացում, կանաչապատում, աղբը, փոշոտվածությունը, հին Երևանի վերացումը (սովորողներ կային, որ Երևանը համեմատել էին հարևան երկրի՝ Վարստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ) և այլն։ Հետաքրքիր են Նարեկ Գևորգյանի «Աղբ», Անատոլի Լալայանի «ՀՀ արդի խնդիրներ.ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ «ԲՈՒՐԱՎԵՏ» ԽՆԴԻՐԸ», Տաթևիկ Ալեքսանյանի «Աղբ», Վեներա Այվազյանի «Երևանյան լիճ» աշխատանքները։
 Հետաքրքիր ու զարմանալի էր սովորողների՝ որպես ՀՀ քաղաքացու, լուրջ և պատրաստակամ մոտեցումը նախագծի երրորդ՝ վերջնական փուլին պատասխանատու մոտեցումը։ Իրենց իրական և ֆանտաստիկ, հնարավոր և անհնարին լուծումներով աչքի են ընկնում Հասմիկ Պետրոսյանի «Թեղուտը վերացման շեմին է», Աշոտ Գևորգյանի և Գրիգոր Կիրակոսյանի «Սևանա լճի հիմնախնդիրները», Գոռ Մարտիրոսյանի «Սևանա լիճ» աշխատանքները: Նախագծին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել նաև ծնողները, տատիկները և պապիկները՝ դրանով իսկ արտահայտելով նաև իրենց անհանգստությունը ներկա խնդիրների առթիվ, մասնակցելով հասարակական խնդրի շուրջ աշխատանքին:

Աշխատանքի ընթացքում սովորողները առաջ քաշեցին նոր հարցադրումներ՝ համեմատելով Հայաստանը այլ երկների, Երևանը՝ այլ քաղաքների հետ:
Էկոլոգիական խնդիրները, քանի դեռ մարդը չի գտել մոլորակի հետ հաշտ ապրելու ձևը, միշտ հրատապ կլինեն։ Դպրոցն իր նպատակների մեջ պիտի ունենա նաև էկոլոգիական դաստիարակությունը՝ այդ խնդիրներն աստիճանաբար սպառելու և նորերն ստեղծելուց խուսափալու համար։

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский