Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը

Կարծիք

Ահա Ջոն Գատոյի ներկայացրած դպրոցական յոթ առարկան` անհամակարգություն, տարանջատում, անտարբերություն, զգացմունքային կախվածություն, մտավոր կախվածություն, ինքնագնահատականի կախվածություն շրջապատի կարծիքից,ամբողջական վերահսկում, կամ թաքնվելն անհնար է:
Ի՞նչ ենք մտածում մենք: Համաձա՞յն ենք Ջոն Գատոյի հետ: Այս «առարկաներից» որո՞նք կան մեր ուսումնական գործունեության մեջ: Խնդրում եմ ըստ էության արտահայտվել՝ փաստերով, օրինակներով:
Մարիետ Սիմոնյան

Վերջին երեք կետերը կարծես թե աստիճանաբար <<հանվում են>> մեր դասացուցակից. այն սովորողները, որոնց հետ ես եմ շփվում, ինքնագնահատականի կախվածություն բոլորովին չունեն շրջապատից, ամբողջական վերահսկման փուլից էլ ենք դուրս եկել, քանի որ տնային առաջադրանքի հանձնարարում, ստուգում, գնահատում շղթան էլ չի գործում: Իսկ առաջին չորսը այնուամենայնիվ կա: Դրանցից խուսափելու համար դպրոցի գործունեությունը պիտի արմատապես փոխվի. տիկին Սուսանն էր նշում՝ դպրոցը պիտի դառնա իրական գործունեության - գործ անելու տարածք, միջավայր:

Գատոն գրում է.,, Ինքնագնահատումը` աշխարհում երբևէ գոյություն ունեցած որևէ փիլիսոփայական համակարգի հիմնարար գործոնը, լրիվ անտեսվում է: Այս բոլոր ատեստացիաների, գնահատականների և թեստերի հիմնական դասը հետևյալն է՝ երեխաները պետք է վստահեն ոչ թե իրենք իրենց կամ իրենց ծնողներին, այլ միայն դիպլոմավոր մասնագետներին: Մարդիկ կարիք ունեն, որ իրենց ցույց տան, թե իրենք ինչ արժեն,,: Ինչո՞ւ, մեզ մոտ այսպես չէ՞,Հասմիկ ջան: Ըստ Գատոյի՝այնտեղ, որտեղ կա մասնագետի գնահատումը, չի կարող կախվածություն չլինել: Մենք քիչ ենք կարևորում սովորողի ինքնագնահատումը: Համենայնդեպս՝ մեր գնահատման համակարգում այն, որպես գնահատման կարևոր մաս, դեռ հաստատուն տեղ չունի:

Первый урок- урок бессистемности. Ежедневно ученик получает знания или информацию по геометрии, иностранному языку, истории, технологии. Все это мешается у него в голове, он забывает это через 3-4 дня, не говоря уже о годе. Как преодолеть эту бессистемность? Я читала об одной московской школе, где класс целый месяц изучает только предметы гуманитарного цикла, другой месяц- естественно-научного, третий- математического. Может это оправдано?

Седьмой урок  – полная подконтрольность. У детей фактически нет личного пространства, нет личного времени.

Мы работаем с электронными тетрадями, задаем, проверяем их, оцениваем. И значит, контролируем. И требуем. Или требуют они, ученики, если ты хоть на день забудешь проверить электронную тетрадь. Так что, безусловно, все под контролем. Или же мы должны отказаться от оценок, отчетов и т.п. 

Гатто пишет: “ Постепенно я пришел к осознанию того, что школьные звонки и ограничение свободы, хаотическое чередование предметов и видов деятельности, возрастная сегрегация, отсутствие личного пространства, постоянный надзор и все остальное в системе обязательного образования устроено так, словно кто‑то задался целью воспрепятствовать тому, чтобы дети научились самостоятельно думать и действовать, и захотел бы приучить их к зависимости и подконтрольному поведению”.

 

Любая коллективная организация не исключает и не может исключать того, о чем говорится в этих строках Гатто. Ну, конечно, у нас отсутствут школьные звонки и ограничение свободы. Личное же пространство существует в каком угодно виде, его- сколько пожелаешь и как пожелаешь. Целый космодром для самореализации. А вот в плане чередования предметов: после истории- математика, потом- музыка, потом- иностранный язык, и никакой связи…

Да еще: мы на каждом уроке, на всех наших смотрах, традиционных днях, экотурах и так далее всячески поощряем и стремимся к тому, чтобы  дети научились самостоятельно думать и действовать. 

Այսօր մենք դասարանում կարդացինք ստեղծագործության <<Մտավոր կախվածություն>> գլուխը և քննարկեցինք դասարանում:Ինձ շատ դուր եկավ այս հատվածը <<Բոլոր տեսակի կոմերցիոն զվարճանքները, ներառյալ հեռուստատեսությունը, կմարեն, հենց որ մարդիկ նորից սովորեն իրենք իրենց զբաղեցնել: Ռեստորանները, կիսաֆաբրիկատների ու պատրաստի ուտեստների արդյունաբերությունը, ինչպես և հասարակական սննդի հետ կապված բոլոր հնարավոր ծառայությունները զգալիորեն կզիջեն դիրքերը, եթե մարդիկ վերադառնան ընտանեկան ուտելիքին և սննդի ու դրա պատրաստման ընտրության հարցում դադարեն կողմնակի մարդկանց ապավինելուց։ Զգալիորեն կկրճատվի իրավաբանական, բժշկական, ինժեներական ծառայությունների, ինչպես նաև հագուստ կարելու և դպրոցական ուսուցման անհրաժեշտությունը>>:Այս ստեղծագործությունը ցանկանում էր ասել, որ համարյա բոլոր մարդիկ , նրանք լսում են իրենցից վեր կանգնող մարդկանց:

Ես հետաքրքրությամբ կարդացի այս հատվածը

Երեխաների մտքերը վերահսկելու, որոշելու իրավունքը, թե նրանք հատկապես ինչ պիտի
մտածեն այս կամ այն թեմայով, թույլ է տալիս երեխաներին հեշտությամբ բաժանել
հաջողակների և անհաջողակների:
Հաջողակ երեխաները մտածում են այնպես, ինչպես ես եմ նրանց պարտադրում` այդ
ընթացքում առանձնապես չհակառակվելով և նույնիսկ որոշակի ոգևորությամբ: Միլիոնավոր
բաներից, որոնք արժանի են ուսումնասիրելու, ես եմ որոշում եմ, թե դրանցից որոնց վրա
կարող ենք ուշադրություն դարձնել, ավելի շուտ դա որոշում են իմ անդեմ գործատուները:
Ընտրությունը նրանցն է, ինչո՞ւ վիճենք: Հետաքրքրասիրությունն իմ աշխատանքում էական
դեր չունի, գնահատվում է միայն հարմարվողականությունը:
Անհաջողակ երեխաները հակադրվում են դրան, թեև նրանք հստակ պատկերացում
չունեն, թե ինչի դեմ են պայքարում, նրանք պաշտապանում են ինքնուրույն որոշելու
իրավունքը, թե ինչ և երբ սովորեն: Կարո՞ղ է ուսուցիչը հանդուրժել նման պահվածքը:
Իհարկե, ո՛չ: Բարեբախտաբար, ըմբոստների կամքը կոտրելու փորձված միջոցներ կան.
իրավիճակն ավելի բարդ է այն երեխաների դեպքում, ում ծնողներն աջակցում են նրանց և
օգնության են հասնում: Բայց այսպիսի բաներ ավելի ու ավելի հազվադեպ են պատահում,
չնայած, որ հասարակության մեջ դպրոցի հեղինակությունն ընկնում է: Ինձ հանդիպած միջին
դասի ծնողներից ոչ մեկը չի ընդունել, որ սխալ կարող է լինել ոչ թե իր երեխան, այլ դպրոցը,
որտեղ նա սովորում է: Դասավանդման 26 տարվա մեջ` ո´չ մի ծնող: Սա զարմանալի փաստ
է` լավագույն ցուցադրությունը այն բանի, թե ինչ է տեղի ունենում ընտանիքներում, որտեղ և՛
մայրը, և՛ հայրը հիանալի յուրացրել են ուսումնական պլանի յոթ հիմնական առարկաները:

"Что я делаю правильно, понять очень просто – я стараюсь не мешать детям и предоставляю им пространство, время и уважение. "

Так ведь  это тот фундамент, на котором построена наша школа. Наши ученики очень часто настолько уверенно предлагают и реализуют интереснейшие проекты, что удивляешься! Им предоставлено любое пространство в школе и не только, в любое время суток, в реальном и виртуальном режиме. Они достойны и удостаиваются уважения. И мы не мешаем им или стараемся не мешать.

Երբ սկսում եմ որևէ գիրք ընթերցել , մեծ ուշադրություն եմ դարձնում վերնագրին :Այս անգամ նույնպես : ՛՛Մարիոնետների ֆաբրիկա՛՛այս բառով կարող ենք բնութագրել այն կրթական հաստատությունները ,որոնք պարարտ հող են հանդիսանում կամազուրկ ,անազատ ,շրջապատի կարծիքից ամբողջովին կախված,սեփական ինքնագնահատականը կորցրած կամ էլ գերագնահատած սաների առաջացման համար (մարիոնետներ):Ուրախ եմ ,որ մեր կրթահամալիրը տարբերվում է մյուսներից:

Ամեն մարդ, լինի մեծ թե փոքր, պետք է ձևավորի իր կարծիքը: Մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից նրանով, որ մենք միշտ ունենում ենք մեր սեփական կարծիքը: Իսկ Գատոյի գրած ,,Մարիոտների ֆաբրիկա,, աշխատության մեջ նկարագրված է, որ երեխաները շարժվում էին այնպես, ինչպես թելադրում էին նրանց ուսուցիչները: Իհարկե, խստությունը շատ լավ բան է, բայց հոդվածում պարտադրանքի մասին է խոսքը:

Ինձ շատ դուր եկավ հոդվածը: Գատոն գրում էր շատ հետաքրքիր, ճիշտ և մանրամասն: Մանավանդ <<Մտավոր կախվածություն>> հատվածը: Չնայած ես ամբողջ հոդվածը չեմ կարդացել, բայց արդեն լավ կարծիք ունեմ <<Մտավոր կախվածություն>> հատվածը կարդալուց հետո:

Շատ հետաքրքիր էր, մենք երեկ դասարանով կարդացինք «Մտավոր կախվածություն» հատվածը: Ինձ շատ դուր եկավ այդ հատվածը, և ես մեծ հաճույքով կշարունակեմ կարդալը:

Իմ կարծիքով մեր դպրոցը շատ լավն է, և ուսուցիչները չեն ստիպում անել այն, ինչ իրենք են ուզում: Այստեղ երեխաները ունեն իրենց կարծիքը, իսկ հոդվածի մեջ ամեն ինչ հակառակն էր՝այնտեղ երեխաները կարծիք չունեն:

Երեկ մենք դասարանում կարդացինք Ջոն Թեյլոր Գատոի Մարիոնետների ֆաբրիկա պատմվածքի 5 - րդ գլուխը որի անունն էր՝ << Մտավոր Կախվածություն >>: Երբ այստեղ ասվում է, որ այն մարդիկ ովքեր անհաջողակ են և հակաճառվում են մեր ասածներին չեն գիտակցում թե ինչ ուժի են դեմ գնում: Ես այդ մասի հետ համաձայն չեմ նրանով, որ ամեն մարդ պետք է իր կարծիքը ունենա և եթե մարդիկ ամեն ինչ բոլորի ասածով անեն ինչպես, որ այստեղ է ասվում չեն ունենա իրենց սեբական կարծիքը: Սակայն Գատոի ստեղծագործության մեջ կաին նաև ճիշտ ասված ինչ-որ բաներ:

Понятно, что Готто предлагает  отказаться от школ. А хотят ли этого сами ученики? Хотят ли они все время находиться в своей семье, общаться только с  членами семьи? Ведь школа для учеников- территория общения, самоутверждения, самостановления. Предложите нашим ученикам не приходить в школу 10 дней: сначала они обрадуются, на другой день им станет скучно, на третий- они придут в школу, и невозможно будет их заставить уйти.

Հենց սկզբից ինձ գրավեց հեղինակի կողմից առաջ քաշած հետևյալ մեջբերումը.
«Նախքան ձեզ իմ մտքերը պատմելը թույլ տվեք մի քանի խոսք ասել իմ մասին, որպեսզի դուք ինձ ընդունեք ոչ թե հերթական «խոսող գլուխներից», այլ սովորական մարդ՝ այնպիսին, ինչպիսին դուք եք: Հեռուստատեսային լրատվական ծրագիր դիտելիս երբեմն ինձ բռնում եմ, որ ցանկանում եմ ելույթ ունեցողին հարցնել. «Ո՞վ եք դուք» և «Ինչու՞ եք այս ամբողջն ինձ պատմում»:
Նշեմ, որ այն այսօր շատ արդիական է և իրոք, որ ամեն ոք որևէ խնդրի մասին բարձրաձայնելուց առաջ պետք է պատասխանի հետևյալ հարցին, թե ո՞վ է նա, որ իրավունք է վերապահում իրեն բարձրաձայնելու այդ խնդրի վերաբերյալ և ինչի՞ է ուզում հասնել :
Համամիտ չեմ, որ «Երրորդ դասը, որ տալիս եմ երեխաներին , գործի նկատմամբ անտարբեր վերաբերմունքն է:
Փաստորեն երեխաներին սովորեցնում եմ, որ ոչնչի մեջ հոգի չդնեն, և դա անում եմ շատ նրբորեն»: Իմ կարծիքով, յուրաքանչյուր երեխա իր աշխատանքի մեջ պետք է հոգի դնի, այլ ոչ թե անտարբերություն:

Շամիրամ ջան հեղինակը գրում է. ,,Իսկապես, դպրոցական զանգը սովորեցնում է, որ ոչ մի աշխատանք արժանի չէ, որ այն ավարտես, էլ ինչո՞ւ խորապես մտահոգվես ինչ-որ բանի համար,,: Կրթահամալիրում մենք հանեցինք զանգի հնչելը, բայց դրանով քիչ բան փոխվեց: Իրականում զանգը մնաց: Իսկապես այս առարկայական ժամաբաշխումը հնարավորություն չի տալիս որևէ գործունեություն մինչև վերջ հասցնել, և հիմնականում, արված աշխատանքները կիսատ եմ մնում, որն էլ սովորողի մոտ արմատացնում է աշխատանքը ավարտելու նկատմամբ անտարբեր վերաբերմունք: Շամիրամ ջան, դու գրում ես. ,,Իմ կարծիքով, յուրաքանչյուր երեխա իր աշխատանքի մեջ պետք է հոգի դնի, այլ ոչ թե անտարբերություն,,: Բայց մենք մեր ուսումնական գործի կազմակերպմամբ հակառակն ենք սերմանում և ամրապնդում նրա մեջ: Համենայնդեպս՝ չենք օգնում ձևավերելու աշխատանքի նկատմամբ լուրջ վերաբերմունք:

«Հինգ տարի ես փորձարարական ծրագիր էի իրականացնում, որի համաձայն յուրաքանչյուր երեխա՝ հարուստ, թե աղքատ, խելացի, թե բթամիտ, տարվա ընթացքում 320 ժամ հասարակական աշխատանքով է զբաղվում: Տարիներ անց այդ երեխաներից շատեր, արդեն մեծահասակ, ինձ ասում էին, որ ուրիշներին օգնելու փորձը փոխել էիրենց սեփական կյանքը: Դա նրանց սովորեցրել է տարբեր կողմերից նայել կյանքին, օգնել վերագնահատել նպատակներն ու արժեքները»:
Համամիտ եմ հեղինակի հետ: Անմիջապես կրթահամալիրյան հասարակական կյանքի հետ զուգահեռ անցկացրի:

Цитирую Гатто:"Прежде всего необходимы постоянные ожесточенные дебаты на национальной уровне, дебаты изо дня в день, из года в год, непрекращающиеся и скучные для журналистов. Мы должны кричать и ругаться по поводу системы школьного образования до тех пор, пока мы эту систему либо не исправим, либо не добьем окончательно. Если мы ее сможем исправить – прекрасно, если нет – успех домашнего образования указывает нам другой, многообещающий путь. Перенаправив средства, закачиваемые в настоящее время в школьное образование, в систему домашнего обучения, мы можем одним лекарством исцелить сразу два недуга: вылечить не только детей, но и семьи".

 

Утопия!!!!!!!!!!! Дебаты, конечно, есть, и их много, но что из этого? Это длится уже несколько лет но так и остается на уровне дебатов. А в домашнее образование я не верю вообще. Сегодняшний родитель спешит переложить тяготы обучения и образования собственного чада поскорее  на плечи кого-то другого, часто незнакомого ему человека. Но только не на свои. А зачем? Пусть это сделает домашний учитель, репетитор, мне некогда, у меня не хватает терпения, у меня патологически нет времени. Покажите мне родителя, который вместо того, чтобы говорить” нельзя играть с огнем”, сел бы и показал наглядно,  с помощью бумаги, спички, еще чего-то, подбирая картинки, видео, что может быть, когда ты играешь с огнем. Дума, что предлагаемое автором домашнее образование, если и возможно, то оно не будет носить массовый характер ( об этом говорит наше окружение, наш опыт).

Բայց ինչո՞ւ միայն ընտանեկան կրթությունը: Գատոն գրում է.,, Պատասխանը պետական կրթությանը, որոշ իմաստով, ազատ մրցակցության մեջ պետք է փնտրել, որ կարող են ստեղծել բազմաթիվ մասնավոր դպրոցները՝ ընտանեկան, ձեռնարկատիրական, կրոնական, արհեստագործական, գյուղատնտեսական և այլ: Նկատի ունեմ կրթական ծառայությունների այն ազատ շուկան, որ գոյություն ուներ մինչև Քաղաքացիական պատերազմը, շուկա, որի դեպքում սովորողն ինքն է ընտրում կրթության ձևը, որն իրեն ամենահարմարն է, նույնիսկ եթե դա ինքնակրթությունն է...,,:

 

,,Ամբողջ գիտակցական կյանքս դպրոցական ուսուցիչ աշխատելով՝ հանգեցի եզրակացության, որ դպրոցական կրթության միակ բովանդակությունը զանգավածային ուսուցման մեթոդն է: Վերը նշված բոլոր շեղումները մեծ մասամբ լինում են այն պատճառով, որ դպրոցական համակարգը խոչընդոտում է, որ երեխաներն ինքնաճանաչմամբ զբաղվեն: Նաև դա դպրոցական համակարգի պայքարի արդյունքն է նրա դեմ, որ երեխաները բավարար ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքներում, որտեղ կյանքի անհրաժեշտ խթաններ կարելի է գտնել, սովորել համառ լինել, սեփական ուժերին հավատալ, արիություն, արժանապատվություն ձեռք բերել, սովորել սիրել և օգնել ուրիշներին, այսինքն՝ ընտանեկան և հասարակական կյանքի կարևոր դասեր ստանալ,,:

Ինչպես տեսնում ենք, Գատոն ընտանեկան դասեր ասելով գիտելիքը նկատի չունի: Իսկ նրա հետ, ինչ նշում է Գատոն, դժվար է չհամաձայնելը:

Но это так и есть: такие качества, как упрямство, целеустремленность, трудолюбие, сердобольность, мужество, женственность ученик приносит из дома, наследует с молоком матери, это его гены. Кто с этим спорит?

 Но не думаю, что для выработки и развития данных качеств ему нужно замыкаться рамками семьи. Не знаю, но я все равно уверена, что школа как организация, как площадка для общения, самореализации, самоутверждения дает ученику очень многое. Посмотрите, наши 12- классники сегодня не уходят, не хотят уходить из школы, потому как здесь они общаются, спорят, побеждают, ошибаются. Им нужно сда приходить, им недостаточно дома.

Այս հարցում համաձայն եմ Գատոյի հետ: Իսկապես, ընտանիքում կյանքի անհրաժեշտ խթաններ կարելի է գտնել: Բայց նման խթաններ կամ կյանքի կարևոր դասեր սովորողները ստանում են նաև այլ միջավայրերում, ընկերներից և այլն:
,,Վերը նշված բոլոր շեղումները մեծ մասամբ լինում են այն պատճառով, որ դպրոցական համակարգը խոչընդոտում է, որ երեխաներն ինքնաճանաչմամբ զբաղվեն:,,
Կարծում եմ, որ դպրոցական համակարգը պետք է օգնի և խրախուսի, որ սովորողները զբաղվեն ինքնաճանաչմամբ, ինքնադրևորման հնարավորություն պետք է տա, սովորողները պետք է կարողանան բացահայտել իրենք իրենց: Վստահ եմ, որ կրթահամալիրը նման հնարավորություն տալիս է: Դա պարզ երևում է սեբաստացիների ամենօրյա գործունեության մեջ (ուսումնական ռադիոներ, ստուգատեսներ, ճամբարներ և այլն):

Գատոյի առաջարկած դպրոցական յոթ առարկաներից առաջինում՝ ,,անհամակարգություն,,ում, ամենից շատ գրավեց հետևյալ միտքը՝ ,,երեխաներին շփոթեցնում է առանձին գործող, գործնականում մյուսների հետ չկապվող մեծահասակների մեծ քանակը, որոնք հավակնում են փորձ փոխանցել, որոնք հաճախ իրենք էլ չունեն,,: ,,Ամենը, ինչ սովորեցնում եմ նրանց,տրվում է առանց որևէ համատեքստի: Ոչ մի բանը մյուսի հետ կապված չէ: Շատ տարբեր բաներ եմ սովորեցնում. նրանց պատմում եմ մոլորակների շարջապտույտի մասին, մեծ թվերի օրենքի մասին և ստրկության մասին, դասավանդում եմ գծագրություն, պար, մարմնամարզություն, երգչախումբ, սովորեցնում եմ, թե իրենց ինչպես դրսևորեն անսպասելի հյուրերի հետ........ստանդարտային թեսթեր հանձնելու կարողություն եմ սովորեցնում, տալիս եմ տարիքային խտրականության՝ իրական կյանքի հետ կապ չունեցող փորձ: Ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ,,: Այս հատվածն ինձ մի փոքր հիշեցրեց մեր ,,Իմացումի հրճվանք ,, ծրագիրը և մեր պատմության դասաժամը (երբ ես էի սովորող), երբ քննարկում էինք
տարբեր-տարբեր բնագավառներին վերաբերող խնդիրներ, դասն սկսվում էր պատմական հարցադրմամբ և գրեթե միշտ ավարտվում էր պատմության հետ ընդհանրապես կապ չունեցող որևէ հարցի քննարկմամբ: Խնդրեմ, անհամակարգության լավագույն օրինակ:

Այս հատվածը ինձ նույնպես հիշեցրեց մեր «Իմացումի հրճվանք» ծրագիրը: Ես միշտ կողմնակիցն եմ եղել այս ծրագին, որը մեր կրթահամալիրում գործում է մինչև երրորդ դասարան: Գատոն «անհամակարգություն» առարկայի մասին խոսում է ինչպես խառնաշփոթի և ոչ մի տեղ չտանող ուսուցման մասին, բայց ես համաձայն չեմ, որովհետև համարում եմ, որ Միջին դպրոցի սովորողն էլ կարիք ունի ընդհանուր գիտելիքների, հատկապես, երբ խոսքից խոսք է բացվում, հարցից հարց: Անկեղծ հարցադրումը նրան կստիպի խթանել ինքնուսուցումը: Հակառակ դեպքում (այն ինչ մենք ունենք) մինչև այս տարիքը, երեխան չի էլ կարող 45 րոպեանոց դասաժամին այնքան տրամադրվել և խորապես ուսումնասիրել ինչ-որ նոր բան: Այ, եթե չլիներ «զանգը», սովորողները կաշխատեին երկու-երեք առարկայի շուրջ, ասենք ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, սա կլիներ իմացումի և հրճվանքի աընդհատ վայելք: Հոգեբանորեն միջին տարիքում երեխան ապրում է «դժվար» շրջան, դժվարանում է դպրոցական առարկաները ընդունել լուրջ ուսումնասիրելի և հետաքրքիր: Այնպես որ, շատ կցանկանյի, որ Գատոն «անհամակարգությանը» (բառն անփույթ է հնչում) չհամարեր անիմաստ ուսուցում:

Կարդալով երկրորդ և երրորդ դասերը՝ ,,տարանջատումը,, և ,,անտարբերությունը,,, ակամա հիշեցի մեր նախակրթարանը, ուր երկուսից չորս տարեկաններն օրն անցկացնում են նույն խմբասենյակում, մինչդեռ պետական պարտեզներում այդ խմբերն առանձնացված են:Կարծում եմ՝ այս դեպքում նման մոտեցումն արդարացված է. երկու տարեկանn իրենից մեծից ավելին կսովորի, կաճի, իսկ չորս տարեկան երեխան կտեսնի, թե ինքն ինչքան մեծ է: Իրեն համեմատելով փոքրի հետ՝ իր կարողություններն ավելի լավ կգնահատի, իրեն ավելի մեծ կզգա:
Իսկ ինչո՞ւ չթողնել, որ սովորողը լավ էլ ոգևորվի և՛ քեզանով, և՛ քո առաջարկած նյութով, այդ մեկ դասաժամը ոգևորված աշխատի, հետո գնա այլ գործունեությամբ զբաղվելու:
,,Կրթություն՝ առանց սահմանների և ժամանակի,, արտահայտությունը հիշեցի: Ոչ մի անգամ չէի մտածել, որ ժամանակի սահմանափակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ սիրած գործունեությամբ զբաղվելու համար: Համաձայն չեմ այն մտքի հետ, որ դպրոցական զանգը խանգարում է, որ սովորողը աշխատանքի մեջ հոգի դնի: Եթե նա արդեն ոգևորվել է, ժամանակ կգտնի այդ գործունեությամբ նորից ու նորից զբաղվելու: Եթե խոսքը ժամանակին է վերաբերում, օրն էլ է ավարտվում, կյանքն էլ...

И в конце концов  дети должны научиться правильно распоряжаться своим временем. Все равно им придется в жизни сталкиваться с этим постоянно: на работе, на остановке, в аэропорту, дома.

А так, вот смотрите, ведь многие сейчас могут написать: " Предложено обсуждение статьи, но вы не ограничивайте нас временными рамками, мы пока что еще не увлечены этим, когда увлечемся, тогда и напишем". Ведь дети вырастают и становятся взрослыми...

Այ, հենց խնդիրը դա է, Ժաննա ջան, թե ինչպես անել, որ մեր սովորողները մեզ նման չդառնան: Այսինքն, եթե առաջարկվում է քննարկում, արդյո՞ք դա չի նշանակում է նյութը հնարավորին չափ արագ կարդալ, որպեսզի հնարավոր լինի քննարկել: Եվ եթե կա ժամկետ նշանակելու խնդիր, որը հնարավոր է, որ քննարկում առաջարկողը վրիպել է, ինչո՞ւ չի կարելի գրել, հիշեցնել, առաջարկել: Ինչպե՞ս անել, որ մեր սովորողներն ավելի ակտիվ լինեն, ավելի կառուցողական, ավելի պարտաճանաչ, ի վերջո՝ ավելի բարյացակամ...

Իսկ ինչ վերաբերում է ժամանակի մեջ սահմանափակվելուն, դրա խնդիրը ցանկացած դեպքում կա, և շատ ժամաքանակի, և քիչ: Բայց  ընդունիր, որ 45 րոպեի ընթացքում լուրջ գործունեություն անել և ավարտել, հնարավոր չէ: 

Ես կարդացի ,,Անտարբերություն,, հատվածը, բայց և' համաձայն եմ այդ մտքի հետ, և' ոչ, որովհետև, ճիշտ է, երեխաներ կան, որ երբ զանգը հնչում է, սկսում են իրենց շատ ազատ և չար պահել, և դրանից հետո արդեն դժվար է վերադառնալ դասի: Բայց երեխաներ էլ կան, որ հենց դասերը վերջանում են, ոչ թե սկսում են անկարգություններ անել, այլ պատրաստվում են հաջորդ դասին։

Դժվարանում եմ էդքան ծավալուն դիտարկումներ-եզրահանգումներ-հարցադրումների մասին իմ զգացած-կարծյալ ասելիքը կազմակերպել: Առանձին հատված-ասելիքներ շատ սրտովս էին, դիպուկ ու սպառիչ (ասենք՝ դպրոցական զանգի հետ կապված ու էլի մի քանի ), բայց ընդհանուր՝ առաջին հայացքից, միանգամից հակադրվելս գալիս էր բոլոր գրառումների հետ կապված(ինչքան էլ, որ զգում էի դրանց ճշմարտիության չափը և տեղին կարևորելը), քանի որ մանկավարժության բնագավառում ծավալած բոլոր գործունեությունները դիտարկվում էին (չեմ ասում քննարկվում) միակողմանի, իսկ էն կրթական միջավայրում, ուր կազմակերպվել է որոշակի շրջան-ժամանակահատված իմ կյանքի, մի շատ (իմ կողմից կարևորված) նախապայման-մեթոդ է միշտ գործել. ցանկացած նոր պատում, չափածո դաս ասածը անցնելիս, վերջում ՔՆՆԱՐԿՈՒՄ էինք՝ ենթարկելով այն մի քանի հարցադրման. ասենք քնարական հերոսին տրված էր՝ 1. Բնութագրել 2. Նկարագրել 3. Մեղադրել 4. Արդարացնել , որը մի տեսակ բնավորություն-ապրելակերպի է վերածվում և առօրյայում էլ ցանկացած հարց-խնդիր կարողանում ես դիտարկել իր տարբեր կողմերով, առանց ծայրահեղացնելու, առանց միանշանակ համողմամբ: Իսկ հենց մեկը սկսում է համոզված մի բանից խոսել (կապ չունի, թե ինչքան <<ճիշտ>> է իր ասելիքը)` առանց ներկայացնելու հարցի մյուս մասը, ես մի տեսակ չեմ կարողանում առողջ գտնել կարծիքը: Կարծում եմ, երբ որևէ բանի հետ համակրծիք չես ու ավելին՝ համոզված ես, որ սխալ է, ու սկսում ես դրա մասին բողոքել (էս դեպքում խոստովանել), դա նման է բամբասանքի, եթե դու չես առաջարկում քո ասելիքը (էս պահին միտքս էկավ Ա. Քամյուի <<Անկումի>> խոսովանեցնող դատավորը, երբ էդքան խորքային խոստովանքների հետ էնքան ավելի ցցուն ցույց էր տալիս անելիքը, որ էդպես չլինի): Եսի՞մ: էդ նույն իմ կրթական միջավայրում ինձ սովորեցրել են, որ կարող ես չհամաձայնվել ասենք պատումի վերջավորության հետ ու ինքդ հնարես-ստեղծես վերջաբան: Ինձ իրավունք եմ վերապահում պատկերացնել, որ եթե Ջոն Գատոն մեր դպրոցում սովորեր, նա էդ դիտարկումներին կից ավելի երկար-բարակ առաջարկ-ստեղծական ծրագրեր կներկայացներ..ասենք, եթե նկատել է, որ երեխան դժվարությամբ է նստում պայմանականորեն որոշված ժամով 30-40 րոպե կազմակերպվող դասընթացին, կարող է առաջարկի այլ մոտեցում. ասենք նույն որոշված դասը կարելի է կիսով չափ կրճատել ու դասը բաժանել մի քանի <<ընդմիջումների>>, մի քիչ կարդան, մի քիչ իրենց դնեն էդ հերոսների տեղը ու բեմադրեն, մի քիչ երաժշտության վերածեն բառերը, մի քիչ խաղ-հարցեր անեն ու կստացվի լիքը ընդմիջումներ առանց երեխայի քմահաճ ընդմիջման: Որովհետև ես մի տեսակ չհասկացա, թե ինչի՞ պիտի երեխան ձանձրանա ու մի հատ էլ հնարավորություն ունենա գնա-գա էն ժամանակ երբ ուզի, ուրեմն դասը ճիշտ-հետաքրքիր կազմակերպված չի, և եթե մի քիչ էլ իր ուզածով չի ընթանում, կարծում եմ՝ մի քիչ պետք է ընտելանա ասենք իր կողմից ճիշտ չգտած ավելորդ սպասելուն. հետո վաղը էդ երեխային ուրիշ տեղ գործունեություն ծավալելիս պետք է գալու որոշ չափով համբերություն, կարգապահություն, ասենք մի օր էլ ինչ որ բանի բերումով պետք է նստի մի տեղ մի քիչ սպասի..

Գատոյի ներկայացրած յոթ առարկաներից միանշանակ կողմ եմ առաջինին՝ անհամակարգությանը: Մնացած վեցը ինձ համար բավական վիճելի են:
Քննարկման ժամանակ հաճախ լինում է, որ հեռանում ենք նախապես որոշված թեմայից, բայց ընդհատել սովորողին և ասել, որ ասվածը կապ չունի քննարկվող թեմայի հետ, կարծում եմ՝ սխալ է:
,,Մտածող մարդիկ իմաստ են փնտրում, այլ ոչ թե անկապ փաստեր,և կրթությունը նրանց մշակելու տեղեկատվությունը և դրանում իմաստ գտնելու հնարավորություն է տալիս,,:
Կարծում եմ` սա Գատոյի արտահայտած մտեքրից կարևորն է: Կրթությունը չոր փաստեր չպետք է սովորեցնի, այլ պետք է իմաստը գտնելու ուղին ցույց տա:
Կրթությունը սովորողին փնտրելու, հետազոտելու, վերլուծելու կարողություն պետք է տա:

Հանգստյան օրս նվիրեցի այս գրքից հատվածներ և «Դպիրի» կարծիքները ընթերցելուն: Գիրքը բավականին հետաքրքիր էր և Գատոն` լինելով մանկավարժ,քննադատում է հանրակրթական համակարգը: Այս գրքում նա առանձնացրել է հանրակրթական գլխավոր խնդիրներ, բայց հստակ չի առաջադրել դրանց լուծման եղանակները:
Ինչևէ, եկա այն եզրակացության, որ Ջոն Գատոյի պես մտածողներ քիչ են հանդիպում մեր իրականության մեջ: Մեր ուսումնական գործունեության մեջ օգտագործում ենք Գատոյի առաջարկած առաջին առարկան` «անհամակարգությունը»: Կարծում եմ, որ «անհամակարգության» շունչը նկատվում է «Իմացումի հրճվանք» ծրագրում, քանի որ դասվարը իր ուսումնական պարապմունքը կազմակերպում է առանց համատեքստի և սահմանված կանոնների:
Երկրորդ առարկայի` «տարանջատման» նկարագրության մեջ համամիտ չեմ հետևյալ կարծիքի հետ. «Սովորեցնում եմ նախանձել ավելի ուժեղ աշակերտներին և արհամարհել համեմատաբար թույլերին»: Մենք աշխատում ենք խմբային մեթոդով` ոչ թե ուժեղներին թույլերից չտարանջատելու նպատակով, այլ խմբային աշխատանքի միջոցով ձգտում ենք զարգացնել տարբեր հմտություններ:
Երրորդ առարկայի «անտարբերության» մեջ Գատոն գրում է. «Զանգերը ցանկացած նախաձեռնություն բերում են անտարբերության»: Մեր դպրոցի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ուսումնական պարապմունքները չեն ավարտվում զանգով:
4–րդ առարկայի վերաբերյալ կարող եմ ասել այն, որ մեր կրթահամալիրում զարգացնում ենք սովորողի իր մտքերն ազատ և անկաշկանդ արտահայտելու կարողությունը:
«Մտավոր կախվածություն» առարկայում Գատոն խոսում է ուսուցչակենտրոն մանկավարժության մասին, բայց չէ որ մենք հանդես ենք գալիս որպես օգնող, ուղղորդող, այլ ոչ թե պարտադրող և թելադրող:
Մեր կրտսեր դպրոցներում ընդհանրապես բացակայում է գնահատանիշով գնահատման համակարգը, իսկ Միջին և Ավագ դպրոցներում գնահատականն արտահայտում է ոչ թե սովորողի արժանիքները, այլ ` նրա գիտելիքները տվյալ առարկայից: Ես համամիտ եմ տիկին Մարիետի այն կարծիքի հետ, որ մենք քիչ ենք կարևորում սովորողի ինքնագնահատումը: Համենայն դեպս՝ մեր գնահատման համակարգում այն, որպես գնահատման կարևոր մաս, դեռ հաստատուն տեղ չունի:
Կարծում եմ, որ մեզ մոտ էլ կա ամբողջական վերահսկողույթուն, քանի որ սովորողները իրենց դասարանական և լրացուցիչ աշխատանքները հրապարակում են էլեկտրոնային տետրերում կամ բլոգներում, իսկ ուսուցիչը վերահսկում է սովորողի աշխատանքը թե' դպրոցում, թե' տանը:

Գատոն պետք է լիներ մեր կրթահամալիրում և տեսներ, թե իր բարձրացրած մանկավարժական դժվարություններն ինչպես են հաղթահարվում մեզ մոտ: Օրինակ՝ «մտավոր կախվածություն» հատվածում Գատոյի հետ համաձայն եմ, բայց նա քննադատում է ուսուցչական և կրթական մեծամտությունն ու բարձր աստիճանը, բայց ինչպես նկատեց Վիկտորյան, չի առաջարկում այլընտրանք: Կրթահամալիրում մենք այդ խնդիրը չունենք: Մեր սովորողները արտահայտվելու, բանավիճելու, չհամաձայնվելու, նոր լուծումներ առաջարկելու խնդիրը չունի:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский