Firestorm 3D CAD ծրագիրը

Firestorm 3D CAD ծրագիրը, որը «Ոսկերչական դիզայն» ծրագրի հաջորդ աստիճանն է, օգտագործում է դիզայնի և համակարգչի համագործակցությունը որպես նոր գործիք: Ոսկերչական արդյունաբերությունը, արտադրության մեջ տեխնիկայի ներմուծումով արտակարգ փոփոխությունների է ենթարկվում արտադրման, բաշխման, բրենդինգի և վաճառքի առումով: Ոսկերիչների համար Firestorm 3D CAD ծրագիրն ստեղծել են արդյունաբերության մի խումբ վետերաններ, որպեսզի աջակցեն մանրածախ առևտրային կազմակերպություններին և մատակարարներին՝ օգտվելու այդ փոփոխություններից: Ծրագիրը բոլոր ոսկերիչների ամենաանհրաժեշտ գործիքն է իր շատ պարզ գործածելիությամբ և բավական արագ աշխատող գործիքներով: Ծրագիրն ունակ է տեղափոխել, քաշել, խառնել, փորել, լրացնել, և կորացնել գծերը: Այն հնարավորություն է տալիս փոփոխել ընթացիկ նմուշները, հին CAD ֆայլերը, որոնք ստեղծվել են ավելի վաղ տարբերակներում: Սրանք գործիքներ են, որ կարող են շուկա հանել ավելի էժան արտադրանք: Դրանցից է նաև վիրտուալ գրապահոցը, որը առավելագույնի է հասցնում ընտրությունը և նվազագույնի՝ ռիսկը: Հաճախորդները կարիք ունեն ավելի լավ սպասարկման, որակի, և այս ամենին կարելի է հասնել այս ծրագրի միջոցով: Հնարավոր է հաճախորդների պահանջներին հարմարեցնել ցանկացած դիզայն և մոդելի բազմազան տեսակներ ունենալ մի քանի րոպեի ընթացքում: Հնարավորություն կա խմբագրելու ցանկացած տեսակի գծագրեր, ինչպիսիք են 3DM և այլ ֆայլեր, ամրացնելու կոտրված և մերկ եզրերը ակնթարթների ընթացքում, իսկ շատ դեպքերում պարզապես պատճենել և տեղադրել, և Firestorm CAD ծրագիրը կլուծի շատ խնդիրներ: Աշխարհի շուկաները փոխվել են, արտադրությունը և առևտուրը կենտրոնացել են լավ դիզայնի, գերազանց սպասարկման, արագ և էժան արվող, շահույթի և գույքացուցակի մեջ արագ փոփոխությունների վրա: Արտադրության և իրացման միջև եղած համագործակցությունը այսօրվա նոր շուկա տանող կարևորագույն բանալին է։

 

Աղբյուրը

Թարգմանիչ: 
Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский