Հանդիպում ժամանակակից երաժիշտների հետ

2014-2015 ուսումնական տարվա ուսումնական նախագիծ

Արդեն ավանդույթ է, որ նոր ուսումնական տարվա հետ դպրոց մտնենք նոր ծրագրերով ու նախագծերով: Դեռևս  ամառային արձակուրդին միտք հղացավ նոր ուսումնական տարվա ընթացքում «Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ» ծրագրին  զուգահեռ իրականացնել նորը՝ «Հանդիպում ժամանակակից երաժիշտների հետ»:

Կրթահամալիրում մշակույթի ժամանակակից գործիչների հետ հանդիպումն արդեն ավանդույթ է: 2012 թվականից իմ գործընկեր, ընթերցողների ակումբի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը իր սովորողների հետ իրականացնում է «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը: Կրթահամալիրի սաներն իրենց հարկի տակ հնարավորություն են ունեցել հյուրընկալելու հայտնի և իրենց ու շատերիս դեռևս անհայտ գրողների, բանաստեղծների, լրագրողների, արվեստի գործիչների:  Տեսնելով, թե ինչ հետաքրքրությամբ են սովորողները մասնակցում այդ հանդիպումներին, ինչպիսի հարցերով են «անհանգստացնում» հյուրերին, վստահաբար կարող ենք ասել՝ նախագիծը  ոչ միայն պահանջված է, այլև այն չշարունակելն արդար չի լինի նրանց հանդեպ:

Մարգարիտ Սարգսյանի հետ քննարկեցինք մեր համագործակցության հնարավորությունները և որոշեցինք ընդլայնել հանդիպումների ֆորմատը:

«Հանդիպում ժամանակակից երաժիշտների հետ» նախագծի նպատակն է ճանաչել հայ ժամանակակից, գործող երաժիշտներին, ովքեր ապրում, ստեղծագործում և գործունեություն են ծավալում մեր կողքին, սակայն  նրանց գործունեությունը օբյեկտիվ, հաճախ՝ սուբյեկտիվ, պատճառներով մեզ անհասանելի է մնում:

Նախագծի իրականացման ընթացքում կլուծվեն մշակութային և ուսումնական այլ խնդիրներ. 

  • երիտասարդ արվեստագետները հնարավորություն կունենան հանդես գալու իրենց համար նոր լսարանի առաջ, մեր սոցիալական ցանց mskh.am-ի` կայքի, ենթակայքերի, «Լուսաստղի», սովորողների ուսումնական բլոգների միջոցով ներկայանալու և ներկայացվելու, տարածելու իրենց արվեստը. 
  • կրթահամալիրի սովորողները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվելու երաժիշտների հետ, տեղում ունկնդրելու նրանց ստեղծագործությունները-կատարումները և, ամենակարևորը՝ իրենց տպավորությունները, կարծիքը ձևակերպելու և ներկայացնելու անձամբ արվեստագետին.
  • սովորողները կզարգացնեն երաժշտության ունկնդրման, ընկալման, գնահատման, քննարկման հմտություններ: 

Հասկանալի էր, որ նախագիծը քննարկված է սովորողների խմբի հետ, սակայն նախագծի իրականացման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, հանդիպումից առաջ և հետո հետաքրքիր կլինի լսել նաև  միջին և ավագ դպրոցների այլ մասնակից սովորողների դիտարկումները, առաջարկները: 

Նախագիծը նախատեսված է ողջ ուսումնական տարվա համար:

Ծրագրի իրականացումը պատկերացնում ենք այսպես. սովորողները երաժշտության դասավանդողի հետ նախապատարստում են հանդիպումը (անհրաժեշտ տեղեկությունների հավաքում, յուրացում, հրապարակում, ընտրված ստեղծագործությունների ունկնդրում, պայմանավորվածությունների ձեռքբերում, հյուրին տրվող հարցերի մշակում, ստեղծագործական թիմի ստեղծում, աշխատանքի բաշխում, կայքում և բլոգում նյութերի հրապարակում և այլն):

Կարևոր է աշխատանքը նաև այն արվեստագետների հետ, որոնց նախատեսում ենք հրավիրել կրթահամալիր: Նրանց ներակայցված ծրագիրը պետք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնի: Այսինքն՝ հյուրը պետք է տեսնի, որ գործ է ունենալու խելացի, կիրթ  լսարանի առաջ:
Այս առումով երաժշտության դասավանդողներս անհոգ ենք, քանի որ  բազմաթիվ նախադեպեր ցույց են տվել, որ մեր հյուրերը, սովորողների հետ շփվելուց հետո, հեռացել են խիստ տպավորված:

Հայտնի երաժիշտների հետ համերգ հանդիպումների, համերգ-դասախոսությունների փորձ ևս ունենք. խնդրեմ` 

Կարծում ենք, ողջ տարվա ընթացքում կհասցնենք մեր նախագիծը կյանքի կոչել, հատկապես որ կրթահամալիրում կան բոլոր նպաստավոր պայմանները՝ նման հանդիպումները պատշաճ կազմակերպելու համար:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский