Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը հանձնվում

Թրեյսի Քաչլոու

Իմ բալիկը ջանք էր անում կապելու իր ծալաթոռի ամրագոտին: «Քիչ մնաց»,- արտաբերեց նա և շարունակում էր փորձել: «Քիչ մնաց»,- համաձայնեցի ես և փորձեցի չխանգարել նրան: Հենց կարողացավ կապել, ասացի. «Դու կարողացար: Դժվար էր, բայց դու էնքան փորձեցիր, մինչև կարողացար: Ես հպարտ եմ քեզանով»:

Այն ձևը, որով գովեցի նրան, ինձնից շատ ջանք չխլեց: Եթե ավելի լավ ձև չիմանայի, կասեի. «Խելոք աղջիկս» (կամ՝ «թույլ տուր՝ օգնեմ քեզ»): Թե որն է սխալը, կարդա ստորև:

Սթենֆորդի հետազոտող Քերոլ Դվեքը 1960-ականներից ուսումնասիրում էր մարդու գործունեության շարժառիթներն ու հաստատակամությունը: Նա բացահայտել է, որ երեխաները բաժանվում են երկու խմբի. առաջին՝ որ ունեն քարացած մտածեկալերպ, և կարծում են, թե իրենց հաջողությունները բնածին տաղանդի ու խելացիության արդյունքն են, երկրորդ՝ որ ունեն զարգացող ուղեղ և մտածում են, որ իրենց հաջողություններն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքն են:

Քարացած մտածելակերպ. «Եթե հարկավոր է քրտնաջան աշխատել, նշանակում է՝ չունես ընդունակություններ»:

Քարացած մտածելակերպի տեր երեխաները կարծում են, որ մտավոր կարողությունները ծնված օրից ֆիքսվում են: Նրանք համաձայն են պնդման հետ, թե եթե քրտնաջան աշխատելու կարիք կա, ուրեմն ընդունակ չես: Եթե ընդունակ լինեիր, ամեն ինչ ինքնաբերաբար կստացվեր: Երբ այդ խմբի երեխաները սխալվում են, իրենց թակարդում են զգում: Նրանք սկսում են մտածել, որ բավարար չափով տաղանդավոր կամ խելացի չեն, ինչպես բոլորն իրենց մասին ասում էին: Նրանք խուսափում են մարտահրավերներից՝ վախենալով, որ չեն հաստատի իրենց խելացիությունը:

Զարգացող մտածելակերպ. «Ինչքան շատ մարտահրավեր նետես ինքդ քեզ, այնքան խելացի կդառնաս»:

Զարգացող մտածելակերպով երեխաները հավատում են, որ իրենց մտավոր կարողությունները կարող են մշակվել. ինչքան շատ սովորես, այնքան խելացի կդառնաս: Այդ երեխաները հասկանում են, որ նույնիսկ հանճարները պետք է քրտնաջան աշխատեն: Երբ նրանք հանդիպում են արգելքների, հավատում են, որ կարող են իրավիճակից գլուխ հանել՝ ավելի շատ ժամանակ և ջանքեր ներդնելով: Նրանք սովորելը արժևորում են խելացի երևալուց: Զարգացող մտածելակերպով երեխաները հասնում են իրենց ուզածին բարդ առաջադրանքների միջոցով:

Ի՞նչն է ստեղծում այդ համոզմունքները երեխաների մեջ: Իհարկե, այն ձևը, որով մենք գովում ենք երեխաներին` սկսած 1 տարեկան հասակից:

Հետազոտություն

Մի ուսումնասիրության ժամանակ Դվեքը հավաքում է հինգերորդ դասարանցիների: Նրանք պատահականության սկզբունքով բաժանվում են երկու խմբի, և Դվեքը նրանց IQ թեստի առաջադրանքներ է տալիս: Հետո նա սկսում է գովել առաջին խմբին՝ իրենց մտավոր կարողությունների համար.
- Օ՜, սա իսկապես հիանալի արդյունք է: Դուք, երևում է, խելացի եք այս հարցում:

Հետո գովում է երկրորդ խմբին՝ իրենց ջանք թափելու համար.
- Օ՜, սա իսկապես հիանալի արդյունք է: Դուք, երևում է, շատ եք աշխատել:

Դվեքը շարունակում է «փորձել» երեխաներին, այդ թվում՝ առաջարկելով նրանց ընտրություն դժվար և հեշտ առաջադրանքների միջև:

Երեխաները, ում գովաբանել էր ջանասիրության համար, ընտրում են դժվար խնդիրը՝ վստահ, որ կարող են ավելին սովորել: Նրանք, ավելի հավանական է, որ կշարունակեն հետաքրքրված լինել սովորելու մեջ և կպահեն իրենց ինքնվստահությունը, երբ ներկայացվող խնդիրները դժվարանան:

Մյուս երեխաները, ում գովաբանել էր խելացիության համար, պահանջեցին հեշտ առաջադրանքը՝ իմանալով, որ հաջողության հասնելու շանսը ավելի մեծ է: Նրանք կորցրին իրենց վստահությունը, քանի որ առաջադրանքը դժվար էր, և ավելի հակված էին քողարկելու իրենց թեստի արդյունքները, երբ արդյունքներն էին ամփոփվում:

Ավելի ուշ Դվեքն ու իր գործընկերները ուսումնասիրությունը լաբորատորիայից փոխադրեցին տները: Երկու տարի` չորս ամիսը մեկ անգամ, Սթենֆորդի ու Չիկագոյի համալսարանի հետազոտողներն այցելում էին հիսուներեք ընտանիքի և իննսուն րոպե արձանագրում նրանց սովորական առօրյան:

Հետո հետազոտողները հաշվեցին, թե ծնողները ինչքան հաճախակի և ինչպես են գովում երեխաներին՝ գովում են ջանասիրությո՞ւնը, բնավորության հատկություննե՞րը, ա՞յլ գովասանք, որը չեզոք ազդեցություն ունի, ինչպես «լա՛վ է»-ն, «ո՜ւխ»-ը:

Արդյունքներին սպասեցին հինգ տարի։

Հետո հետազոտողները փորձարկվող երեխաներին, որոնք արդեն 7-8 տարեկան էին, հարցրին դժվար խնդիրների և սովորելու մասին նրանց վերաբերմունքը: Զարգացող մտածելակերպի տեր երեխաները հետաքրքրվում էին բարդ վարժություններով:

Ո՞ր երեխաները ունեն զարգացող մտածելակերպ: Նրանք, որ վաղ մանկությունից գովաբանություններ են լսել սովորելու գործընթացի ժամանակ:

Ես իմ «Զրոյից հինգ. դաստիարակության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված 70 անհրաժեշտ խորհուրդ (Zero to Five: 70 Essential Parenting Tips Based on Science) գրքում տալիս եմ ջանասիրությունը գովաբանելու ավելի շատ օրինակներ։

Կարո՞ղ ես քարացած մտածելակերպը դարձնել զարգացող

Մի անգամ մի քաղաքային ավագ դպրոցի ուսուցչից նամակ ստացա. «Արդյոք ո՞ւշ է հանրահաշիվ կամ բայի երրորդ դեմքի սահմանականի խոնարհում կամ հրթիռային գիտություն սովորելու համար, եթե դու չես զարգացրել մտածելակերպդ չորս տարեկանում»։ Դվեքն ուներ նույն հարցը: Նա վերցրեց միջին դպրոցի և քոլեջի ուսանողների, որոնք ունեն քարացած մտածելակերպ: Նա բացահայտեց, որ սովորողները ունակ են բարելավելու իրենց մտածողությունը, երբ իմանում են, որ ուղեղը նման է մկանների, մտածելակերպը այլևս քարացած չի լինում:

Ուշ չէ ո՛չ ձեր երեխաների և ո՛չ Ձեզ համար: Քան Ակադեմիայի Սալման Քանի առաքելությունն այն է, որ դուք իմանաք այս ամենը: Նա պատրաստել է ոգեշնչող մի հոլովակ՝ հիմնված Դվեքի աշխատանքի վրա, որը կոչվում է  «Դու կարող ես սովորել՝ ինչ որ ուզես»:

Ուղերձ: Ուղեղը նման է մկանի: Որքան շատ ես օգտագործում, այնքան ավելի ուժեղ է դառնում: Ուղիները, որոնցով կարող ես մարզել ուղեղդ, դժվար առաջադրանքներ անելն է,հմտությունները կիրառելը, նոր բաներ սովորելը: Ինչպես Քանն է ասում, «Ուղեղն ավելի շատաճում է հարցերին սխալ, քան ճիշտ պատասխանելուց»:

Ահա, թե որն է պատճառը, որ երբ իմ բալիկը փորձում է արձակել իր ամրագոտին, ես խրախուսում եմ նրան կատարելու այդ դժվար «առաջադրանքը»՝ «թող ես անեմ » ասելու փոխարեն ասելով. «քիչ մնաց, նորից փորձիր»:

Միասին անելը հոգ տանել է, ինչպես ասում են։ Քանն ասում է. «Եթե ամբողջ հասարակությունն ընդունի պայքարելով սովորելու այս ձգտումը, ապա մարդկային մտքի գլոբալ ներուժը որևէսահման չի ճանաչի»:

Ուրեմն՝ առաջ տար սա։

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի, 11-րդ դասարան
Աղբյուրը՝ http://www.huffingtonpost.com/

Լուսանկարը՝ Բուրիկ Հովսեփյանի ՖԲ էջից

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский