Ես կարողանո՞ւմ եմ

Սիրելի սեբաստացիներ, հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ՝ դպրոցների և ուսումնական կենտրոնների ղեկավարներ, դասավանդողներ, սովորողներ.

Մեր ուսումնական օրացույցով 2015թ. հունվարի 12-16-ի «Ես կարողանում եմ» հանրակրթական ստուգատեսով սկսում է մեր 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակը եզրափակող, արդյունքների ամփոփման, մեր մոբիլ ստեղծականության, ուժի ու տաղանդի դրսևորման փուլը։ Մենք՝ յուրաքանչյուրս, կարողանո՞ւմ ենք մեկշաբաթյա այդ ստուգատեսը որպես գործիք օգտագործել՝

1.     ծրագրելու հունվարի 19-23-ի հետաքրքիր ու վառ ուսումնական ճամբար՝ հայրենագիտությամբ-կրթական փոխանակումներով, սովորողի ընտրությամբ և ակումբային գործունեությամբ, լրացուցիչ կրթությամբ, «Հանրակրթական Դիջիթեք 7-րդ», մարմնամարզական 2-րդ, բնագիտության և տեխնիկական ստեղծագործության 2-րդ ամենամյա ստուգատեսների տանտերերի-կազմակերպիչների-մասնակիցների պատասխանատու աշխատանքով.
 

2.     նախապատրաստելու-վերջնական տեսքի բերելու հունվարի 26-30-ի ստուգատեսային ճամբարը՝

  • ստուգատեսների բովանդակությամբ որոշված առաջնություններ, սովորողների՝ ըստ տարիքային խմբերի, դաստիարակների, դասվարների,  միջին և ավագ դպրոցներում դասավանդողների
  • ստուգատեսների բովանդակությամբ որոշված հմտությունների-կարողությունների գրանցում 
  • վարպետության դասեր
  • ստուգատեսներին ներկայացված նյութերի քննարկումներ, ստեղծագործական հավաքներ
  • նյութերի գնահատում, քվեարկություն
  • expo-ցուցադրություններ՝ դպրոցների, ակումբների, դասարանների և անհատական. ուսուցման կազմակերպման, արդյունքների հետաքրքիր ներկայացումներ
  • ուսումնական նյութերի, պիտույքների, գրականության տոնավաճառներ
  • ստուգատեսների բացման-փակման համերգ-ներկայացումներ։

Սրան է վերաբերում նաև կրթահամալիրի տնօրենի բլոգում հունվարի 10-ի օրագրի մի կարևոր հատված...

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Սուսան Մարկոսյան, Նաիրա նիկողոսյան 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский