Խոսքի մշակումը անընդհատ և հետևողական գործընթաց է

Երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցի հենց խոսքի զարգացման մասին գրել: Չեմ սիրում կրկնել, բայց կլինեն նախադասություններ և մտքեր, որ ստիպված կլինեմ կրկին ասել, որովհետև դրանք ամբողջացնում են ասելիքս:

Ուրեմն այսպես:

Յուրաքանչյուր տարիքում մարդու խոսքը զարգացման որոշակի փուլում է լինում: Երբ պատմում էի առաջին դասարանցու խոսքի մասին, առանձնացրել էի «Զրույցը՝ խոսքի զարգացման միջոց» թեման, իսկ այժմ, երբ կանգնած եմ խոսքի զարգացման մեկ այլ փուլում, կփորձեմ պատմել ուսուցման երկրորդ տարում կատարած և կատարելիք աշխատանքների մասին:

2-րդ դասարանցին արդեն որոշակի բառապաշար ունի և կարողանում է լավ կամ վատ ձևակերպել իր ասելիքը:
Խոսքը հասկանալի ձևակերպելուն և անկաշկանդ արտահայտվելուն օգնում է վստահությունը: Մեր խնդիրն է երեխային վստահություն ներշնչելը: Եթե երեխան չի վախենում սխալվելուց, ավելի վստահ է խոսում:

Իմ կարծիքով, խոսքի մշակման և զարգացման ամենամեծ օգնականը մեդիան է՝ իր գործիքներով և հնարավորութուններով:

Մեդիայի շնորհիվ ուսուցման առարկա նյութն ավելի մատչելի և գրավիչ  է դառնում: Ձանձրալի և մռայլ դասագրքին փոխարինում է գունավոր և նկարազարդ էլեկտրոնային ընթերցարանը (իր և ընկերների կողմից ստեղծված), ինչն ավելի հետաքրքիր է դարձնում  ընթերցանությունը:
Սխալ գրելու վախն անհետանում է, երբ համակարգչի սլաքի մեկ հարվածով սխալ գրված տառի փոխարեն առանց ջնջումի հայտվում է ճիշտը:

Պատմելը հաճելի է, երբ պատմում ես ոչ թե անհասկանալի  տեքստը, այլև  ընկերոջ, ընտանիքի, սիրելի խաղալիքի, սիրելի կենդանու, հեքիաթի ու բանաստեղծության, մի խոսքով, այն ամենի մասին ինչը հարազատ է:

Ձայնագրիչի և տեսախցիկի օգտագործումը հնարավորություն է տալիս խոսքը ձայնագրել և լսել: Ձայնագրությունը լսելու ընթացքում սովորողն ավելի ուշադիր է լսում իր խոսքն ու գտնում է իր սխալ ձևակերպած միտքը, անտեղի արտասանած բառն ու փորձում է հաջորդ անգամ չկրկնել:

Մեկ տարի առաջ, երբ դեռ նոր էինք սկսել Գեղարվեստի լուրերը թողարկել, սովորողների հետ քննարկում էինք, թե ինչի մասին կարելի է լուրեր ձայնագրել: Սկզբում ես էի թեմաներ առաջարկում, ըստ որի էլ հարցեր էինք մշակում: Ընթացքում արդեն շաբաթվա սկզբում սովորողներն իրենք էին թեմաներ առաջարկում և, երբ չորեքշաբթին գալիս էր (այդ օրվա լուրերի պատասխանատուն մեր դասարանն է) առաջարկված թեմաներից ընտրում էինք ամենահետաքրքիրն ու հարցաշատը: Հիմա ես կարող եմ ձայնագրիչը տալ օրվա պատասխանատուներին և վերցնել միայն աշխատանքի ավարտից հետո, վստահ լինելով, որ ամբողջական (սկիզբ, ընթացք և ավարտ) ձայնագրություն եմ մոնտաժելու: Իհարկե, կան երեխաներ, ովքեր դեռ իմ կամ ընկերների օգնության կարիքն ունեն,  բայց դա էլ ժամանակի խնդիր է, համոզված եմ, որ նրանք էլ ընկերների նման կհաղթահարեն «սխալ խոսելու վախը», քանի որ ոչ միայն լուրերը, այլև հորինուկները, մաղթանքներն ու պատումները նպաստում են ավելի ինքնավստահ դառնալուն:

Մեր լուրերի թողարկումներին  կարող եք ծանոթանալ  դասարանական բլոգի  «Լուրեր» բաժնում:

Բանավոր խոսքի մշակման և զարգացմանը զուգահեռ չենք մոռանում նաև հետևել գրավոր խոսքին:

Գրավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքներից են՝

Չնայած իմ բոլոր ջանքերին, դասարանում դեռ կան սովորողներ, որ դժվարանում են վստահ խոսելիս, չմոռանանք, որ յուրաքանչուր երեխա իր առանձնահատկություններին համապատասխան է զարգանում:

Հետագա անելիքներս էլ , ինչպես նախորդները, նպատակաուղղված են լինելու խոսքի զարգացմանը: Վստահ եմ, երբ հաջորդ անգամ կպատմեմ  խոսքի զարգացման ընթացքի մասին,  բոլոր դժվարություններն արդեն հաղթահարված կլինեն, չէ որ «Խոսքի մշակումն անընդհատ և հետևողական գործընթաց է»:

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский