Մարզական նախակրթարան
Մարմնակրթություն... Մեծ խաղի մի մասը
Հազիվ են, է՛, քայլում, 1-2 կամ 3 տարեկան են: Ինչքան շատ են գայթում-ընկնում: Տոտիկ-տոտիկ, մինչև ե՞րբ... Մինչև կանգնում են ոտքերի վրա, մինչև ճկուն ու հավասարակշռված են դառնում... Ե՞րբ է այդ մինչևը...
Ա՛յ, եթե չվախեցավ, չտատանվե˜ց... մինչև կարողացավ աստիճաններն ինքնուրույն ու անվտանգ բարձրանալ-իջնել, մինչև աթոռների տակով-վրայով սահեց-ելավ-պառկեց-թռավ-սողաց, քայլեց ուղիղ գծի կամ պարանի վրայով. կառավարեց մարմինն ու շարժումները, ծառ բարձրացավ...
Հրաշալի է, հավես, սիրելի, եթե չեն արգելում մանկանը, թողնում են, օգնում-աջակցում են, որ նա իր կամքով-ուզելով, մեծերի ու մյուս փոքրերի հետ ազատ, առանց արգելանք-խոչընդոտի վազի, մագլցի, ցատկի... իսկական մանկական մարմնակրթություն՝ բնական-իրական, ընկնել-ելնելով` անվտանգ ընկնել-ելնելով:
Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք են ու վերջ, խաղալիք չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք են մնացել:
Ստացվում է այնպես, որ նախակրթարանում սանի կյանքի տնօրենը դաստիարա՞կն է... Չէ, նա էլ չէ: Ինչ-որ կաբինետում (ոչ աշխատասենյակում) նստած չինովնիկ է որոշում, թե օրը քանի րոպե, որ ժամին պիտի մարզանք անի 2 կամ 3 տարեկանը: Մարզանք անի, է, ոչ թե մարզվի: Բա երեխան, նրա բնույթը, պահանջներն ու պահանջմունքները, բա բնությունը... օրն՝ իր անցուդարձով: Լավ է, մեծանալն էլ հրամանով ու ծրագրով չէ:
Մեկից մինչև հինգ տարեկան, հետո էլ, երեխան ապրում է իր համար, իրեն հարմար, մարմինն էլ ընթացքում կրթվում է, մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու մշակույթի.
- հիգիենա
- անվտանգ, ճկուն, կառավարելի շարժումների մշակում ամենօրյա գործունեությամբ
- մարմնամարզություն՝ մարմնի, կազմության, կեցվածքի ձևավորում
- լող
- հեծանվավարություն
- մարզական գործիքներ
Ո՞ր դասացուցակում կամ մեթոդական ձեռնարկում կտեղավորվի մանկան իրական կյանքը
Անվտանգություն. Ճկունություն, շարժումներ... միտք
Ով է չափել-որոշել, որ տեղում քայլքը կամ առավոտյան սովորական դարձած մարմնամարզությունն ավելի մարզական-կոփող-զարգացնող են, քան ծառ բարձրանալը կամ դրա փորձը, քարերի վրայով քարից քար թռչկոտելը, հեծանիվ քշելը, նույնիսկ սեղանների վրայով քայլել-վազելը…
Անվտանգ-հարմար-մտածված տեղաշարժ, սեփական շարժումների կառավարիչ-ռեժիսոր, էլ չեմ խոսում միջավայրի յուրացման մասին. սրանք մարմնակրթության խնդիրներ չե՞ն, հատկապես փոքրերի համար:
Լիովին անվտանգ միջավայր էլ չի լինում: Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու կարողությունները երեխայի անվտանգության միջոցն են, մկաններն են զարգանում, մարմինը, միտքը...
Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են պետք. ամենօրյա -անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք, խաղ-վարժանք իրական կյանքի միջոցով: Թելադրողն էլ երեխայի մարմինն է, նրա ներսում դեռ ապրող բնությունը, էներգիան...
Այսպիսի մի խաղ: Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ`
- տարբեր ճանապարհներով
- ամենակարճ ճանապարհով
- ամենաերկար ճանապարհով:
Ամենակարճ ճանապարհից պետք է շեղվել՝ ինչ-որ բան բերելու, վերցնելու և հասնել վերջնակետ`
- արագ
- դանդաղ
- թռչկոտելով:
Հորինել են Նոր դպրոցի սաները: Չեն հորինել, սկսել են խաղալ, և այսպես է ստացվել:
Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա, չթռչի աստիճաններով (այ լավ միջոց), չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ լինել:
Վերնագիրն էլ՝ Ճարպկամարզություն:
Կամ էլ՝ բակում...
Կամ ՝ Կոնֆետ ուտելու համար պետք է կարճ ճանապարհը գտնել:
Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր բան ու գործը դա է և ոչ մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:
Բա որ երգ-պարն ու խաղը հանկարծ բաժանվեին մարմնից, շարժումից… տխուր կլիներ:
Դրանք միասին են, մասնագետները կասեն՝ ինտեգրված-միջառարկայական…
Հ. Թումանյանի «Ծաղիկները» կարելի և մի քիչ մարզական դարձնել, կամ լիովին մարզական: «Խաղչա-հուղչա»-ն էլ պակաս մարզական չէ:
Ո՞ր մանկական խաղը մարմինը կրթելու միջոց չէ: Բա մեծերն էլ՝ ով ասես՝դաստիարակ, օգնական, ծնող… չմանկանա՞ն… չե՞ն երազո՞ւմ, նույնիսկ՝ թաքուն: Օրվա մասը տարբեր ձանձրալի պարապմունքների ու չգիտես ինչի վրա կորցնելու փոխարեն, խաղում են` իրենց հետ իրենց հորինած-առաջարկած, մեծերի համար անսպասելի խաղեր:
Այ լավ առավոտյան մարմնամարզությո˜ւն՝ իմացած երգ ու խաղով, ոտանավորով:
Օրվա կեսին կամ վերջում էլ կլինի… (Հիշո՞ւմ եք «Ծաղիկները») :
Կրթահամալիրի շրջանավարտները գուցե չեն էլ մտածել, որ իրենց նվերը նաև այսպես կօգտագործեն, բայց գեղարվեստի ընկեր Բուրիկն ու իր ընկերները լավ գիտեն իրենց գործը:
Ամեն ինչ պարզ է, հետաքրքիր, սիրելի… միայն կամք է պետք, հետաքրքիր միտք, միջավայրը ճիշտ կազմակերպելու ձգտում, սաներին լսել-վստահել-հասկանալ…
http://partez.mskh.am/?p=6024
Այսպես, անվերջ է մարչորս կամ հինգ տարեկանը, խաղալիքն էլ իր մարմինն է:
Գնդա˜կ կա… բա˜ն կա…
- Բացվել է 4115 անգամ