Ի՞նչն է մաթեմատիկայի չինական դասերն այդքան լավը դարձնում

Հեղինակ՝ Կան Ուեյ, Պեկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր

Հոդվածը հրապարակվել է ավստրալիական «The Conversation» էլեկտրոնային պարբերականում 2014 թվականի մարտի 25-ին:

Չին երեխաներն սկսում են մաթեմատիկա սովորել շատ վաղ տարիքից: Մաթեմատիկայի դասագրքերը երկրորդ դասարանի առաջին կիսամյակից սկսում են բազմապատկումից, երբ երեխաները 7 տարեկան են: Որպեսզի բազմապատկումը հասկանան, երեխաները ստիպված են մտապահել բազմապատկման աղյուսակը. «4 անգամ 8 հավասար է 32-ի, 5 անգամ 8 հավասար է 40-ի» և այլն, որը հին չինացի գիտնականները հայտնագործել են 2200 տարի առաջ:

Հավատարիմ մնալով այս ավանդույթին՝ շատ քիչ ուսումնական նյութեր են օգտագործվում մաթեմատիկայի դասերին: Չինական մաթեմատիկական կրթության մշակութային ավանդույթները մարդկանց հավատ են ներշնչել, որ ամենօրյա գործնական պարապմունքը սովորելու ամենաարդյունավետ ձևն է: Մինչև օրս էլ շարունակվում է այդպես: Որպես արդյունք` Շանհայի դպրոցներն ամենաբարձր արդյունքն են ցույց տվել մաթեմատիկական կարողությունների միջազգային հարցաշարերից: Մաթեմատիկայի նկատմամբ չինացի դպրոցականների այս հակվածությունն է, որ ուղղորդել է Միացյալ Թագավորության կառավարությանը` հայտարարել Շանհայից մաթեմատիկայի 60 չինացի, անգլերեն իմացող ուսուցչի հրավիրել, որպեսզի նրանք օգնեն վերապատրաստման դասընթացների կենտրոններում:   

Շաբաթական 15 ժամ

Չինական ուսումնական պլանում մաթեմատիկան դասավանդվում է 9 տարի, որը բաժանված է 4 մաթեմատիկական փուլերի, որ սկսվում է կրտսեր դպրոցից մինչև 9-րդ դասարանը, երբ երեխան դառնում է 14 տարեկան: Ըստ ուսումնական պլանի կրտսեր դպրոցում և ավագ դպրոցի ցածր դասարաններում մաթեմատիկային հատկացվում է շաբաթական 4 դասաժամ: Շատ դպրոցներում էլ շաբաթական ավելի քան 5 դասաժամ է հատկացվում:

Չինաստանի միօրինականացված ուսումնական պլանի և ուսուցման, ազգային քննական համակարգի և մեկ երեխա ունենալու քաղաքականության պատճառով ուսուցիչները և ծնողները սովորողներից, դեռ նրանց վաղ տարիքից, մեծ ակնկալիք են ունենում: Իրենց երեխաների կրթական հարցերում ծնողական  ներգրավվածության բարձր աստիճան կա, և ծնողները երեխաների կրթությանը առաջնահերթ կարևորություն են տալիս, հատկապես մաթեմատիկական կրթությանը, որն ազգային քննական երեք ուսումնական առարկաներից մեկն է:     

Կրտսեր դպրոցում դասաժամը 40 րոպե է տևում, որը միջնակարգ դպրոցում երկարացվում է մինչև 45 րոպեի: Ամեն օր ուսուցիչներն առնվազն կես ժամվա տնային հանձնարարություն են տալիս կրտսեր դպրոցի սովորողներին, իսկ միջնակարգ դպրոցում՝ ավելի շատ: Այսպիսով չինացի աշակերտների համար, առանձնապես միջնակարգ և ավագ դպրոցների սովորողների համար, բնականոն է դպրոցում և դպրոցից դուրս շաբաթական 15 ժամ մաթեմատիկայով զբաղվելը:  

Այնպես է արվում, որ սովորողը հասկանա

Մաթեմատիկայի նոր պարտադիր ծրագիր ներմուծվեց 2001 թվականին, որը վերամշակվեց 2011-ին: Այդ ծրագրով «թվի և հանրահաշվի», «տարածության և գրաֆիկայի», «վիճակագրության և հավանականության», «փորձառության և կիրառության» չափորոշիչներ սահմանվեցին:

Չինաստանում մաթեմատիկական կրթության նպատակը հայեցակարգային և ընթացակարգային իմացության զարգացումն է՝ խիստ ու անսասան գործնական պարապմունքի մեջոցով: Միացյալ Թագավորության մաթեմատիկայի ծրագիրը համեմատաբար ավելի քիչ ուշադրություն գրավող և հետևողական է: Չինաստանում ուսուցումը ամբողջ դասարանին է ուղղված և ներգրավում է բոլոր սովորողներին, երբ խոսքը վերաբերում է սովորող-ուսուցիչ հետադարձ կապին: Սա նման չէ Միացյալ Թագավորությունում մաթեմատիկայի դասավանդման մոդելին, որը ավելի կենտրոնացած է սովորողների փոքր խմբերի և անհատների վրա:      

Չինացի երեխաներին սովորեցնում են հասկանալ թվային հարաբերությունները և սովորողի մեջ զարգացնում են ամբողջ դասարանի առաջ խնդրի լուծման իր տարբերակի ճշմարտացիությունը ապացուցելու կարողությունը: Սա նշանակում է, որ երեխաները հասկանում են մաթեմատիկայի ամբողջ հասկացություններ, որոնք թույլ են տալիս իրենց նախկինում ձեռք բերած գիտելիքը կիրառել նոր թեմաներ հասկանալու համար:

Երբ մաթեմատիկայի չինացի ուսուցիչը նոր թեմա է ներկայացնում, նա տարբեր տեսակի օրինակներ է դիտարկում (հայեցակարգային և ընթացակարգային), որոնք զանազան են իրենց բարդության աստիճանով: Զանազանությամբ դասավանդման այս ձևը (Սառա Նուրեյի հոդվածն է, որում նա տեղեկացնում է, որ ի տարբերություն մաթեմատիկայի դասավանդման արևմտյան մեթոդաբանության, Չինաստանում  մաթեմատիկան դասավանդում են հիմնականում մեխանիկական հիշողության վրա հիմնվելով և բազմաթիվ գործնական պարապմունքներ անելով, այլ ոչ թե՝ նախապես մաթեմատիկական հասկացությունները խորապես հասկանալով)կամ գիտակցված, կամ էլ ինտիուտիվ կերպով կիրառվել է Չինաստանում երկար ժամանակ: Մաթեմատիկա դասավանդողները դասարանում ստիպում են, որ սովորողը տրամաբանորեն պատճառաբանի՝ տալով այնպիսի հուշող հարցեր ինչպիսիք են՝ ինչու՞…, ինչպե՞ս…, ի՞նչ կլինի, եթե…   

Մաթեմատիկայի չին դասավանդողները հատուկ ուշադրություն են դարձնում, որ սովորողները տեղին ու ճշգրիտ օգտագործեն մաթեմատիկական լեզուն:   

Միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի քննության գնահատականը իջեցվում է, եթե սովորողը չի գործածել պահանջվող մաթեմատիկական լեզու:

Ուսուցչի աշխատաժամանակը

Գրեթե բոլոր չինացի դասավանդողները միայն մեկ առարկա են դասավանդում: Նրանց մեծ մասն էլ օրեկան երկու դասաժամ ունի կա´մ կրտսեր, կա´մ միջնակարգ դպրոցում, բայց ի տարբերություն Միացյալ Թագավորության դասավանդողների, նրանք գործ են ունենում միանգամից ավելի մեծ թվով սովորողներ ունեցող դասարանների հետ՝ չբաժանելով նրանց ըստ սովորողների ակադեմիական կարողությունների:   

Մաթեմատիկայի չին դասավանդողները ամեն օր սովորաբար նշանակալից ժամանակ են ծախսում գրելով յուրաքանչյուր դասի մանրամասն պլանը, ստուգելով ու ուղղելով սովորողների տնային աշխատանքները, գնահատելով ստուգողական կամ քննական աշխատանքները: Նրանք նաև շաբաթը մեկ անգամ թույլտվություն են ստանում ընդգրկվելու ուսուցիչների հետազոտական տարածքային խմբերում, որտեղ նրանք կարող են ստանալ դասի լավ պլանավորման առաջարկներ:

Միացյալ Թագավորության իրենց գործընկերների հետ համեմատած` մաթեմատիկա դասավանդող չին ուսուցիչները լավ չեն կարողանում համակցել ծրագրային հասկացությունները: Չնայած որ աշակերտները շաբաթական 15 ժամ ծախսում են մաթեմատիկա սովորելու վրա, ուսուցիչները հաճախ նույնիսկ բողոքում են, որ իրենց ժամանակը չի հերիքում պլանավորված ուսուցողական աշխատանքները կատարելու համար: Նրանք ստիպված են յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ իրենց սովորողներին պատրաստել դասարանական և յուրաքանչյուր կիսամյակի վերջում էլ՝ համադպրոցական ստուգողական թեստեր հանձնելուն: 

Մաթեմատիկայի որոշ լավ դասավանդողներ, առանձնապես նրանք, որ աշխատում են բարձր վարկանիշային դպրոցներում, քաջալերում են իրենց սովորողներին բացահայտելու մաթեմատիկայի և կենցաղի կապը: Նրանք նաև լիարժեքորեն հաշվի են առնում սովորողների անհատական կարիքները: Նրանք հաճախ ակտիվ մասնակցություն են ունենում պարզելու համար, թե արդյոք յուրաքանչյուր անհատ սովորող հասկացել է նյութը դասի ընթացքում և մաթեմատիկա սովորեցնելիս կապ են ստեղծում իրենց մաթեմատիկական մեթոդների և իրական կյանքի նախագծերի միջև:

Այնուամենայնիվ, գյուղական վայրերի մեծ մասը քիչ հնարավորություններ ունի հասնելու բարձր որակի կրթության: 

Քննական կողմնորոշում ունեցող կրթական համակարգի հետ առընչվող շատ չին դասավանդողներ մաթեմատիկան կյանքի հետ կապող գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարությունը չեն տեսնում: Ավելի հեշտ է սովորողներին պարզապես տալ պահանջվող տեղեկատվությունը և սովորեցնել նրանց գիտելիք ձեք բերելու ընթացքը:  

Փոխադրություն անգլերենից
Աղբյուրը՝ What makes Chinese Maths lessons so good?
Լուսանկարը՝ նույն էջից

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский