Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ուսումնական գործունեությունը կազմակերպում, իրականացնում ենք ուսումնական նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարն (մանկավարժական աշխատողը) ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով այդ նախագծերի և՛ հեղինակը, և՛ իրականացնողը: Ուսումնական նախագծերը տարատեսակ ու տարաբնույթ են, կարծում եմ՝ շատ կարևոր ու արդյունավետ են ընտանեկան նախագծերը: Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Կրթահամալիրում կարևորվում է ծնողի ներառումն ու մասնակցությունը իրականացվող ուսումնական նախագծերին, քանի որ տվյալ դեպքում ծնողը դառնում է նախագծի կրողն ուտարածողը: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը: Սովորողների հետ իրականացրել ենք մի շարք ուսումնական նախագծեր։

 Ուսումնական տարվա մեկնարկի, առաջին դասարանի սովորողների դպրոցամուտի հետ համընկավ«Ես» ուսումնական նախագիծը, որը կրտսեր դպրոցում իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է: Ուսումնական աշխատանքներում ներառվեցին նաև սովորողների ընտանիքները՝ դառնալով կրթական ծրագրի պատասխանատու: Քանի որ կրթահամալիրում թվային գործիքները կիրառվում են որպես կրթության կարևորագույն բաղադրիչ, և առաջին դասարանի սովորողները դեռևս լավ չէին տիրապետում մեդիագործիքներին, այդ հարցում մեծ էր ծնողի դերն ու աջակցությունը: Նախագծի իրականացման ընթացքում ծնող- սովորող համագործակցության շնորհիվ ստեղծվեցին տարբեր պատում- տեսանյութեր, որոնք ներկայացված են դասարանական բլոգում:
 Իրականացրել ենք «Տիեզերք» ուսումնական նախագիծը, որի շրջանակում սովորողները ծնողների օգնությամբ օրվա տարբեր ժամերի ուսումնասիրել են երկինքը, եղանակային փոփոխությունները և մի քանի օր շարունակ ֆոտոխցիկով նկարել են՝ ստեղծելով պատում-տեսանյութեր: Նախագծի ընթացքում սովորողները պատմել են նաև իրենց թաղամասերի մասին, ներկայացրել առկա խնդիրները:

Գրաճանաչության փուլում դերային և ստեղծագործական բնույթի խաղերի միջոցով սովորեցինք Թումանյանի մի շարք բանաստեղծություններ՝ «Շունը»‚ «Փիսոն»‚ «Ամպը»‚ «Կռունկները», «Էս էն է...», նաև մի շարք հեքիաթներ՝ «Ծիտը»‚ «Անհաղթ աքլորը»‚ «Ուլիկը»‚ «Երկինքը փուլ է գալիս»‚ «Պոչատ աղվեսը»: Նկարեցինք թումանյանական հերոսներ‚ իսկ գունավոր թղթերից, կավից, պլաստիլինից պատրաստեցինք, ծեփեցինք թումանյանական կերպարներ: Քանի որ սովորողները այդ փուլում չէին տիրապետում տեխնոլոգիական մի շարք հմտությունների, անհրաժեշտ եղավ իմ, երկարացված օրվա կազմակերպչի, տեխնոլոգիայի ուսուցչուհու միջամտությունը: Հովհաննես Թումանյանի «Էս էն է» բանաստեղծությունը յուրացնելուց հետո նկարեցինք բանաստեղծության հերոսներին և խաղ- բեմադրությամբ ներկայացրինք մի փոքրիկ հատված:


Մեր յուրացրած թումանյանական հեքիաթներից շատերը դարձան ընտանեկան ներկայացումներ: Սովորողները կարդացին Թումանյանի ստեղծագործությունները ՝ ներառելով ընտանիքի անդամներին, արդյունքում ստեղծվեց թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ:

Կրթահամալիրում արձակուրդները ևս ուսումնական են, որոնց ընթացքում սովորողներն իրականացնում են ուսումնական նախագծեր: Նախագծի նպատակը ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է: Նախագծի ընթացքում  տեսագրված, նկարահանված, ձայնագրված, մի խոսքով՝ ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, և արդյունքում ստեղծվում են ուսումնական հետաքրքիր փաթեթներ: Այդպիսի նախագծերից են  աշուն,  ձմեռ ու  գարուն ուսումնական նախագծերը:

Ընտանիք են մտնում նաև կրթահամալիրի օրացույցով նախատեսված ծեսերը և ստուգատեսները, ամենամսյա ֆլեշմոբերը: Օրինակ՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, Դիջիթեքին սովորողների հետ ակտիվ մասնակցել են նաև ընտանիքի անդամները՝ բնագիտական փորձեր,Դիջիթեք:

Սեբաստացի սովորողների ընտանիքները ևս սեբաստացի են, այլ կերպ հնարավոր չէ:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский